Լիբանանում մահացու պայթյունները շարունակվում են

Լիբանանում մահացու պայթյունները շարունակվում են

Լիբանանում «Հըզբոլլահի» զինյալների փեյջերների մի շարք պայթյուններից մեկ օր անց, որի ժամանակ առնվազն 12 մարդ զոհվեց և հազարավոր մարդիկ վիրավորվեցին, նոր պայթյուններ են որոտացել երկրի հարավում և արևելքում, ինչպես նաև Բեյրութի արվարձաններում: Հաղորդվում է, որ այս անգամ պայթեցվել են ռադիոհաղորդիչներ, ռադիոընդունիչներ, բջջային հեռախոսներ, մեքենաների աուդիո համակարգեր և նույնիսկ տան արևային վահանակներ: Լիբանանի առողջապահության նախարարության տրամադրած…

Read More
Պուտինն ընդունել է ՌԴ և Իրանի միջև ռազմավարական գործընկերության պայմանագիր ստորագրելու առաջարկը

Պուտինն ընդունել է ՌԴ և Իրանի միջև ռազմավարական գործընկերության պայմանագիր ստորագրելու առաջարկը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Իրանի հետ համընդգրկուն ռազմավարական գործընկերության պայմանագրի կնքման մասին ՌԴ ԱԳՆ առաջարկությունը։ Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ու Իրանի միջև պայմանագրի տեքստը պատրաստ է, դրա ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա։

Read More
Լիբանանում փեյջերների պայթյուններն Իրանը գնահատում է որպես ահաբեկչական գործողություն

Լիբանանում փեյջերների պայթյուններն Իրանը գնահատում է որպես ահաբեկչական գործողություն

Լիբանանում փեյջերների պայթյուններն Իրանը գնահատել է որպես Իսրայելի իրականացրած ահաբեկչական գործողություն՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի սրմանը։ Այդ մասին նշված է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության նամակում՝ ուղղված համաշխարհային կազմակերպության անվտանգության խորհրդին։ Փաստաթղթում նշված է․ «Իրանը վճռականորեն դատապարտում է Իսրայելի հանցավոր ռեժիմի այդ ահաբեկչական գործողությունը։ Այդ հակաիրավական գործողությունները ահաբեկչություն են՝ ուղղված տարածաշրջանում լարվածության աճին և տարածաշրջանային խաղաղությանն ու…

Read More
Լիբանանում հաղորդակցության սարքերի նոր  պայթյունների հետևանքով զոհերի թիվն ավելացել է

Լիբանանում հաղորդակցության սարքերի նոր պայթյունների հետևանքով զոհերի թիվն ավելացել է

Լիբանանում հաղորդակցության սարքերի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի, ևս 450 մարդ տուժել է, հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը։ Ավելի վաղ Reuters-ը հայտնել է, որ հաղորդակցության սարքերի պայթյունի հերթական ալիքի հետևանքով մահացել է 9 մարդ, վիրավորվել ևս 300-ը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Լիբանանում պայթյուններից ի վեր առաջին անգամ ուղերձով է հանդես եկել՝ համաքաղաքացիներին խոստանալով…

Read More
Թուրքիան կընդլայնի կապերը ՇՀԿ-ի և ԲՐԻԿՍ-ի հետ. Էրդողան

Թուրքիան կընդլայնի կապերը ՇՀԿ-ի և ԲՐԻԿՍ-ի հետ. Էրդողան

Թուրքիան կընդլայնի կապերը ՇՀԿ-ի և ԲՐԻԿՍ-ի հետ, սա բնական գործընթաց է, Անկարան Արևմուտքի և Արևելքի միջև ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի զգում, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Թուրքիան ԲՐԻԿՍ-ին լիիրավ անդամակցության հայտ է ներկայացրել, որը կքննարկվի։ Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահն ընդունել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը։…

Read More
Իսրայելի պաշտպանության բանակը 98-րդ դիվիզիան տեղափոխել է Լիբանանի սահման

Իսրայելի պաշտպանության բանակը 98-րդ դիվիզիան տեղափոխել է Լիբանանի սահման

Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) հրամանատարությունը «Հըզբոլլահ» շարժման հետ աճող հակամարտության պայմաններում երկրի հյուսիս է տեղափոխել 98-րդ դիվիզիան՝ ավելի մոտ Լիբանանին, հաղորդում է The Times of Israel-ը: Հրատարակությունը նշում է, որ նախկինում 98-րդ դիվիզիան գտնվում էր Հարավային ռազմական օկրուգի իրավասության ներքո և գործողություններ էր իրականացնում Գազայի հատվածում։ Օգոստոսի վերջին այն դուրս է բերվել Խան Յունիսից։ Պարբերականի…

Read More
Հաղորդակցության սարքերի նոր պայթյուններ են տեղի ունեցել Լիբանանում

Հաղորդակցության սարքերի նոր պայթյուններ են տեղի ունեցել Լիբանանում

Լիբանանում տեղական ԶԼՄ-ները հաղորդում են հաղորդակցության սարքերի պայթյունների նոր շարքի մասին: ՌԻԱ Նովոստիի աղբյուրի տվյալներով՝ խոսքը փեյջերների մասին չէ։ Սոցիալական ցանցերը գրել են, որ պայթել են ռադիոհաղորդիչներ և ռադիոընդունիչներ։ Al Hadath հեռուստաալիքը հայտնել է, որ առնվազն 100 մարդ է տուժել Լիբանանում կապի սարքերի նոր պայթյունների հետևանքով, երեք մարդ զոհվել է Լիբանանի արևելքում գտնվող Բեքաա քաղաքում:…

Read More
ԱՄՆ-ը ստուգում է Չինաստանից ուրանի ներմուծումը

ԱՄՆ-ը ստուգում է Չինաստանից ուրանի ներմուծումը

ԱՄՆ վարչակազմը ստուգում է Չինաստանից ուրանի մատակարարումները՝ կապված ռուսական ուրանի ներկրման արգելքի հնարավոր խախտման հետ։ Վաշինգտոնը կասկածներ ունի, որ Չինաստանը հարստացված ուրան է ներմուծում Ռուսաստանից, միաժամանակ սեփական արտադրանքն արտահանում ԱՄՆ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով կառավարական շրջանակներում իրազեկ աղբյուրները։ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ռուսական ուրանի դեմ՝ Ուկրաինայում պատերազմի պատճառով։ Միաժամանակ կտրուկ աճել են Չինաստանից ԱՄՆ…

Read More
Կրեմլը համաձայն չէ Փաշինյանի հետ ՀԱՊԿ-ի գնահատման հարցում. Պեսկով

Կրեմլը համաձայն չէ Փաշինյանի հետ ՀԱՊԿ-ի գնահատման հարցում. Պեսկով

Կրեմլը կտրականապես համաձայն չէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ նրա գնահատականի հարցում: «Կազմակերպությունը որևէ վտանգ չի ներկայացնում Հայաստանի ինքնիշխանության համար»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի կարող բխել և չի բխում Հայաստանի ինքնիշխանության համար։ Ընդհակառակը, այդ կազմակերպությունը պաշտպանում է անդամ պետությունների ինքնիշխանությունը։ Մենք այդ դիրքորոշումը համբերատար կհասցնենք…

Read More
«Բորիս» փոթորիկը մոտենում է Իտալիային

«Բորիս» փոթորիկը մոտենում է Իտալիային

Կենտրոնական և Արևելյան Եվրոպան պատուհասած «Բորիս» փոթորիկը մոտենում է Իտալիային։ Երկրի մեծ մասում նախազգուշացրել են անձրևների և ջրհեղեղի վտանգի մասին: Վերջին մի քանի օրվա ընթացքում Լեհաստանում, Չեխիայում, Ավստրիայում և Ռումինիայում աղետի զոհ է դարձել ավելի քան 20 մարդ։ Չեխիայում ջրհեղեղների հետ կապված իրավիճակն աստիճանաբար կարգավորվում է, բնակավայրերի մեծ մասում նկատվում է գետերի ջրի մակարդակի նվազում:…

Read More
ՌԴ-ում Իրանի դեսպանը Իգոր Խովաևի հետ քննարկել է Հարավային Կովկասի զարգացումներին առնչվող հարցեր

ՌԴ-ում Իրանի դեսպանը Իգոր Խովաևի հետ քննարկել է Հարավային Կովկասի զարգացումներին առնչվող հարցեր

ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հանդիպել է Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը: Հանդիպումը տեղի է ունեցել երկու երկրների միջև խորհրդակցությունների շրջանակներում։ Կողմերը քննարկել են Հարավային Կովկասի զարգացումներին առնչվող հարցեր, ընդգծել այդ տարածաշրջանում համագործակցության կարևորությունը:

Read More
Լիբանանում պայթած փեյջերները լիցքավորել է Մոսադը. Sky News Arabia

Լիբանանում պայթած փեյջերները լիցքավորել է Մոսադը. Sky News Arabia

Իսրայելի «Մոսադ» հետախուզական գործակալությունը հասանելիություն է ստացել «Հեզբոլլահի» համար նախատեսված փեյջերներին և դրանց մեջ տեղադրել պայթուցիկներ: Դրանք պայթել են, երբ մարտկոցները տաքացել են, հայտնում է Sky News Arabia-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Լրատվալան գործակալության աղբյուրների համաձայն՝ իսրայելական հետախուզությունը սարքերը ձեռք է բերել նախքան դրանք «Հեզբոլլահին» հանձնելը և լիցքավորել պայթուցիկներով: Փեյջերների մարտկոցները դրանով հագեցնելով՝ «Մոսադը» բարձրացրել է…

Read More
Տարածաշրջանի հարցում Իրանի հետ գործակցության ուղղությամբ ՌԴ քաղաքականությունը չի փոխվել. Շոյգու

Տարածաշրջանի հարցում Իրանի հետ գործակցության ուղղությամբ ՌԴ քաղաքականությունը չի փոխվել. Շոյգու

ՌԴ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հաղորդում է IRNA-ն: Փեզեշքիանն ընդգծել է, որ նոր կառավարությունը լրջորեն հետամուտ կլինի ռուս-իրանական հարաբերությունների մակարդակի բարձրացմանն ուղղված գործողություններին: Նա շեշտել է, որ ռուս-իրանական համագործակցությունը նպաստել է պատժամիջոցների ազդեցությունը նվազեցնելուն՝ հավելելով, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ: Շոյգուն Իրանի նախագահին է ներկայացրել «Զեկույց`…

Read More
ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Մոսկվայում տեղի է ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցության գծով միջկառավարական հանձնաժողովի համանախագահների՝ փոխվարչապետներ Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը։ Ի զարգացումն ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի՝ 2024 թ․ օգոստոսի 19-ին Բաքվում կայացած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների՝ հանձնաժողովի համանախագահները քննարկել են առևտրատնտեսական և գիտատեխնիկական երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։ Հատուկ…

Read More
Իրաքն այլևս կարիք չունի ամերիկյան ուժերի ներկայության. Մուհամեդ ալ Սուդանի

Իրաքն այլևս կարիք չունի ամերիկյան ուժերի ներկայության. Մուհամեդ ալ Սուդանի

Իրաքն ամերիկյան զորքերի ներկայության կարիք այլևս չունի, քանի որ զգալի հաջողություններ են գրանցվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։ Bloomberg-ի հետ հարցազրույցում ասել է Իրաքի վարչապետ Մուհամեդ ալ Սուդանին: Նա ընդգծել է. «Կոալիցիայի կարիք չկա: Մենք պատերազմներից անցել ենք կայունության: ԻՊ-ն իրականում այլևս սպառնալիք չէ»: Ալ-Սուդանին նաև վստահություն է հայտնել, որ անվտանգության ոլորտում Բաղդադի և…

Read More
Ուժեղ հրդեհներ Պորտուգալիայի արևմուտքում. կան զոհեր

Ուժեղ հրդեհներ Պորտուգալիայի արևմուտքում. կան զոհեր

Պորտուգալիայի կենտրոնական մասում հրշեջ մեքենայի բռնկման հետևանքով երեք հրշեջ է մահացել՝ զոհերի թիվը հասցնելով 7-ի։ Ավելի վաղ հայտնել էին, Պորտուգալիայի արևմտյան Ավեյրո շրջանում բռնկված անտառային հրդեհների հետևանքով չորս մարդ է մահացել։ Հրդեհը քանդել է տներ, փակվել են ճանապարհները, բնակիչներին տարհանել են։ Հրշեջները շարունակում են պայքարել հրե տարերքի դեմ, սակայն կրակի նոր օջախների առաջացումը բարդացնում է…

Read More
Հայաստանը վստահորեն առաջ է շարժվում իր նպատակների լիարժեք իրականացման ուղղությամբ, և ԱՄՆ-ը հայ ժողովրդի կողքին է. Իսոբել Քոլեման

Հայաստանը վստահորեն առաջ է շարժվում իր նպատակների լիարժեք իրականացման ուղղությամբ, և ԱՄՆ-ը հայ ժողովրդի կողքին է. Իսոբել Քոլեման

Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը Հայաստանի անկախության հռչակման 33-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ ելույթ ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) փոխտնօրեն Իսոբել Քոլեմանը։ «Ամերիկան ​​հպարտ է, որ մեր հայ ընկերների կողքին է այս տոնակատարության օրը։ Երկրի պատմության ընթացքում հայ ժողովուրդը ցուցաբերել է նշանակալի տոկունություն և ուժ՝ հաղթահարելով զգալի խոչընդոտներ՝ ապրելու խաղաղության մեջ, ժողովրդավարության պայմաններում, իր տնտեսական հնարավորություններով,…

Read More
Կուրսկի մերձակայքում տարհանվում են սահմանամերձ երկու շրջանի բնակիչներ

Կուրսկի մերձակայքում տարհանվում են սահմանամերձ երկու շրջանի բնակիչներ

Ուկրաինային սահմանակից ՌԴ Կուրսկի մարզի Ռիլսկի և Խոմուտովսկի շրջաններում պարտադիր տարհանվելու են սահմանից 15 կիլոմետր հեռավորությամբ և ավելի մոտ գտնվող բնակավայրերի քաղաքացիները։ Այդ մասին հայտնել է շրջանի նահանգապետ Ալեքսեյ Սմիռնովը։ «Տեղի բնակիչների հեռանալու գործընթացի համակարգումը վստահված է իրավապահ մարմիններին, տեղական վարչակազմին և Կուրսկի «Հայրենասեր» կենտրոնի հսկիչներին: Միաժամանակ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական զորքերը…

Read More
Եվրոպայում ջրհեղեղի զոհերի թիվն անցել է 10-ը

Եվրոպայում ջրհեղեղի զոհերի թիվն անցել է 10-ը

Կենտրոնական Եվրոպայում ջրհեղեղների զոհերի թիվն անցել է 10-ը, կան անհետ կորածներ, հաղորդել են եվրոպական լրատվամիջոցները: Վերջին տվյալներով՝ Ռումինիայում մահացել է յոթ մարդ, Լեհաստանում՝ 5, Չեխիայում՝ 1, Ավստրիայում՝ նույնպես մեկը։ Ջրհեղեղներից ջրի տակ են հայտնվել տասնյակ հազարավոր տներ, քանդվել են կամուրջներ ու ճանապարհներ, հարյուր հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության: Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը երկուշաբթի արտակարգ…

Read More
Ստեֆան Սեժուրնեն՝ Եվրահանձնաժողովի փոխնախագահ

Ստեֆան Սեժուրնեն՝ Եվրահանձնաժողովի փոխնախագահ

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել է իր նոր թիմի անդամներին։ Եվրահանձնակատարներն իրենց պարտականությունները պետք է կատարեն հինգ տարի՝ մինչև հաջորդ ընտրությունը։ Ստրասբուրգում լրագրողների հետ զրույցում ֆոն դեր Լայենը եվրոպացի հանձնակատարների նոր խորհուրդն անվանել է «ավելի կոմպակտ» և «ինտերակտիվ»: Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ նա ընտրել է տարբեր սերունդների ներկայացուցիչներ, կյանքի տարբեր խավերից, տարբեր փորձառություններով: «Բայց…

Read More
Կիևին հեռահար զենքի օգտագործումը թույլատրելու մասին որոշումը կայացնում են իրենք՝ երկրները, այլ ոչ թե դաշինքը. Ստոլտենբերգ

Կիևին հեռահար զենքի օգտագործումը թույլատրելու մասին որոշումը կայացնում են իրենք՝ երկրները, այլ ոչ թե դաշինքը. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը բրիտանական LBC ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Ուկրաինային՝ ՆԱՏՕ-ի երկրներից մատակարարվող զենքերը Ռուսաստանի խորքերը հարվածելու համար օգտագործելու թույլտվությունը, դաշինքի անդամները պետք է ինքնուրույն կայացնեն։ Միաժամանակ նա կարևոր է համարել, որ միասին խորհրդակցեն այդ հարցերի շուրջ: Շաբաթ օրը ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Ռոբ Բաուերը հայտարարել էր, որ Կիևի կողմից Ռուսաստանին հարվածելու…

Read More
Իրանը միջուկային զենք չի ստեղծում, հութիներին էլ հրթիռներով չի զինում. Փեզեշքիան

Իրանը միջուկային զենք չի ստեղծում, հութիներին էլ հրթիռներով չի զինում. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարություն է արել, որը վերաբերում է երկրի միջուկային ծրագրին և հութիներին հրթիռներով զինելուն: Փեզեշքիանը հայտարարել է, որ իր երկիրը միջուկային ծրագիր կմշակի միայն գիտական ​​և տեխնիկական նպատակներով, այլ ոչ թե միջուկային զենք ստեղծելու համար՝ հայտնում է Associated Press-ը։ «Մենք ցանկանում ենք ապահովել մեր տեխնիկական և գիտական ​​կարիքները և միջուկային զենք ստեղծելու…

Read More
Իրանի նախագահը կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին

Իրանի նախագահը կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին

Կիրակի նախատեսվում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին։ Նախագահը ներկայացնելու է Իրանի Իսլամական Հանրապետության տեսակետներն ու դիրքորոշումները տարբեր հարցերի վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Մեհր գործակալությունը: Նախատեսված են Փեզեշքիանի մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ երկկողմ հանդիպումներ տարբեր պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչպես նաև հանդիպումներ Միացյալ Նահանգներում բնակվող…

Read More
ԱՄՆ-ը հույս ունի, որ Վրաստանի իշխանությունները «կվերադառնան այն ուղին, որը ցանկանում են տեսնել երկրի քաղաքացիները. Միլլեր

ԱՄՆ-ը հույս ունի, որ Վրաստանի իշխանությունները «կվերադառնան այն ուղին, որը ցանկանում են տեսնել երկրի քաղաքացիները. Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Վրաստանում զարգացումներին:   Նա տեղեկացրել է, որ ԱՄՆ իշխանությունները մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցների ցուցակում ներառել են Վրաստանի չորս քաղաքացու: «Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառում վրացի երկու պաշտոնյայի և ծայրահեղական խմբավորումների երկու առաջնորդի նկատմամբ»,- ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։ Նա հավելել է, որ Վաշինգտոնը, որպես այս պատժամիջոցների…

Read More
Բլինքենն Ալիևի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների կատարումը

Բլինքենն Ալիևի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների կատարումը

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում նշված է Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի մասին: «Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և վերահաստատել Ադրբեջանի ու Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը։ Պետքարտուղար Բլինքենը ողջունել է կողմերի միջև վերջին առաջընթացը, ներառյալ սահմանների սահմանազատման կարգավորման շուրջ համաձայնությունը»,-ասված է հաղորդագրության մեջ: Ըստ…

Read More
Մենք շարունակում ենք աջակցել երկու երկրի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի. Միլլեր

Մենք շարունակում ենք աջակցել երկու երկրի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի. Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Նյու Յորքում հայ-ադրբեջանական ևս մեկ հանդիպման հնարավորության մասին հարցին: «Ես հայտարարություններ չեմ անի այդ առումով: Ակնհայտ է, որ միշտ առիթներ ենք փնտրում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հրավիրելու համար։ Մենք շարունակում ենք աջակցել երկու երկրի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի։ Նրանք զգալի առաջընթաց են գրանցել…

Read More
Իրանն ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը Հյուսիս-Հարավ միջանցքի նախագծի իրագործմանը. Աբդոլնասեր Հեմմաթի

Իրանն ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը Հյուսիս-Հարավ միջանցքի նախագծի իրագործմանը. Աբդոլնասեր Հեմմաթի

Իրանի էկոնոմիկայի նախարար Աբդոլնասեր Հեմմաթին հանդիպել է ՌԴ նախագահի օգնական Իգոր Լևիտինի հետ։ Հեմմաթին ընդգծել է, որ Իրանն ակնկալում է, որ ՌԴ-ն լրջորեն աջակցի Հյուսիս-Հարավ միջանցքի նախագծի իրագործմանը։ Նա շեշտել է, որ Իրանը խրախուսում է այդ ոլորտում օտարերկրյա ներդրումները և պատրաստ է դյուրացնել այլ երկրների մասնակցությունը նախագծում։ «Հույս ունենք՝ Իրանում, հատկապես՝ նավթի ու լոգիստիկ նախագծերի…

Read More
Մինչև տարվա վերջ Ուկրաինան Դանիայից կստանա F-16 կործանիչների ևս մեկ խմբաքանակ

Մինչև տարվա վերջ Ուկրաինան Դանիայից կստանա F-16 կործանիչների ևս մեկ խմբաքանակ

Մինչև 2024 թվականի ավարտն Ուկրաինան Դանիայից կստանա F-16 կործանիչների ևս մեկ խմբաքանակ: Դանիայի պաշտպանության նախարար Թրոելս Լունդ Պոուլսենը հայտարարել է, որ ինքնաթիռների մատակարարման ամսաթիվը և քանակը գաղտնի են մնում՝ օպերատիվ անվտանգության նկատառումներից ելնելով: Նախարարի խոսքով՝ առաջին ինքնաթիռն Ուկրաինային է հանձնվել օգոստոսին։ Ընդհանուր առմամբ Դանիան պարտավորվել է մատակարարել 19 կործանիչ:

Read More
Թրամփի դեմ ենթադրյալ մահափորձի համար կասկածվողին մեղադրանք է առաջադրվել

Թրամփի դեմ ենթադրյալ մահափորձի համար կասկածվողին մեղադրանք է առաջադրվել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ենթադրյալ երկրորդ մահափորձի համար կասկածվող ամերիկացի Ռայան Ռութին մեղադրանք է առաջադրվել: Լրատվամիջոցների տվյալով՝ մեղադրանքները կապված են զենք պահելու հետ։ Մասնավորապես, նա զենք է պահել դատապարտյալ  եղած ժամանակ, ինչպես նաև զենք է պահել, որի սերիական համարները ջնջվել են։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆլորիդայում՝ Trump West Palm Beach դաշտի…

Read More
Արևմտյան զենքով ՌԴ տարածքին հարվածելու թույլտվությունը ՆԱՏՕ-ին չի դարձնի հակամարտության կողմ. Ստոլտենբերգ

Արևմտյան զենքով ՌԴ տարածքին հարվածելու թույլտվությունը ՆԱՏՕ-ին չի դարձնի հակամարտության կողմ. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղություն չի լինի, քանի դեռ Կիևը չի դարձել ՆԱՏՕ-ի անդամ: Այդ մասին նա հայտնել է ամերիկյան Foreign Policy պարբերականի հետ հարցազրույցում: Միևնույն ժամանակ Ստոլտենբերգը նշել է, որ առայժմ հնարավոր չէ Ուկրաինային  հրավեր դաշինք, քանի որ անդամ երկրների շրջանում կոնսենսուս չկա: Գլխավոր քարտուղարը նաև կարծիք է հայտնել, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի…

Read More