Մոսկվան դատապարտում է Իսրայելի կողմից Լիբանանի դեմ լայնածավալ ռազմական հարձակումները. Զախարովա
Մոսկվան խստորեն դատապարտում է Իսրայելի կողմից Լիբանանի նկատմամբ իրականացվող լայնածավալ ռազմական հարձակումները՝ ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։ Նա անթույլատրելի է որակել հարձակումները, որոնց զոհ են դառնում քաղաքացիական անձինք: «Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ինչը կկանխի հետագա արյունահեղությունը և պայմաններ կստեղծի իրավիճակը քաղաքական-դիվանագիտական կարգավորման հուն տեղափոխելու համար»,- ընդգծել է…
