Բլինքենն «անպատասխանատու» է որակել Պուտինի նախազգուշացումը միջուկային զենքի հնարավոր օգտագործման մասին

Բլինքենն «անպատասխանատու» է որակել Պուտինի նախազգուշացումը միջուկային զենքի հնարավոր օգտագործման մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անպատասխանատու և ժամանակավրեպ է անվանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախազգուշացումը միջուկային զենքի օգտագործման հնարավորության մասին: «Դա միանգամայն անպատասխանատու հայտարարություն է: Կարծում եմ, որ աշխարհում շատերը, այդ թվում՝ Չինաստանը, այդ մասին հստակ խոսել են նախկինում, երբ Պուտինը միջուկային սուրն էր ճոճում»,- ասել է Բլինքենը: Նա առաջարկել է խոսել զինաթափման և միջուկային զենքի…

Read More
Գերմանիան կավելացնի Ուկրաինային ռազմական աջակցության ֆինանսավորումը մոտ 400 մլն եվրոյով

Գերմանիան կավելացնի Ուկրաինային ռազմական աջակցության ֆինանսավորումը մոտ 400 մլն եվրոյով

Գերմանիայի խորհրդարանը համաձայնել է ավելացնել Ուկրաինային ռազմական աջակցության ֆինանսավորումը մոտ 400 մլն եվրոյով՝ հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշթրայթը: «Դա թույլ կտա ձեռք բերել հակաօդային պաշտպանության լրացուցիչ միջոցներ, տանկեր, անօդաչու թռչող սարքեր, զինամթերք և պահեստամասեր, ինչն արդյունավետորեն կամրապնդի ուկրաինական զինված ուժերն իրենց երկրի պաշտպանության գործում»,- նշել է պաշտոնյան: Սեպտեմբերի կեսերին հայտնի դարձավ, որ չնայած…

Read More
ԻԻՀ ԱԽ գերագույն քարտուղարը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Կովկասին վերաբերող հարցեր. Քանանի

ԻԻՀ ԱԽ գերագույն քարտուղարը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Կովկասին վերաբերող հարցեր. Քանանի

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին Mehr գործակալության հետ հարցազրույցում նշել է, որ ԻԻՀ ԱԽ գերագույն քարտուղարի՝ Ռուսաստանում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների հարաբերություններին առնչվող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային, միջազգային հարցեր։ «Անշուշտ, մտքեր են փոխանակվել նաև Կովկասի վերաբերյալ վերջերս արծարծված հարցերի վերաբերյալ։ Վերահաստատվել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության գործընթացին աջակցելու,…

Read More
Չինաստանն ու Ուկրաինան ռազմավարական գործընկերային հարաբերություններ ունեն. Վան Ի

Չինաստանն ու Ուկրաինան ռազմավարական գործընկերային հարաբերություններ ունեն. Վան Ի

Չինաստանն ու Ուկրաինան կապված են ավանդական բարեկամությամբ, երկրներն արդեն վաղուց ռազմավարական գործընկերային հարաբերություններ ունեն՝ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում ուկրաինացի գործընկեր Անդրիյ Սիբիհայի հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով՝ երկու երկրներն աստիճանաբար հաղթահարում են ուկրաինական ճգնաժամի հետևանքները և վերականգնում գործնական համագործակցությունը: «Չինաստանը միշտ հանդես է եկել վեճերի խաղաղ կարգավորման և…

Read More
Ադրբեջանն ու Իսրայելը ռազմական համագործակցության հուշագիր են ստորագրել

Ադրբեջանն ու Իսրայելը ռազմական համագործակցության հուշագիր են ստորագրել

Իսրայելի և Ադրբեջանի միջև համագործակցությունը շարունակում է ընդլայնվել, ներառյալ՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը: «AS Holdings-ը և նրա դուստր Ari Arms ընկերությունը, որը մասնագիտացած է ՆԱՏՕ-ի չափանիշներով թեթև զենքի արտադրության մեջ, ռազմավարական փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությանը կից Azersilah պետական ընկերության հետ: Այս կարևոր գործընկերությունն…

Read More
Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի իր հարձակումները Գազայի և Լիբանանի վրա. Արաղչի

Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի իր հարձակումները Գազայի և Լիբանանի վրա. Արաղչի

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ իրավիճակը Լիբանանում և տարածաշրջանում աննախադեպ տագնապալի է: «Այժմ Իսրայելը կրկնում է իր հանցագործությունները Լիբանանում: Ահաբեկչական այս ռեժիմի համար միջազգային իրավունքը, մարդու իրավունքները և խաղաղությունը ոչինչ չեն նշանակում։ Իսրայելի վերջնական մտադրությունն ամբողջ տարածաշրջանը հրկիզելն է»,- հայտարարել է Աբբաս Արաղչին՝ հավելելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է միջամտի խաղաղությունն ու անվտանգությունը վերականգնելու…

Read More
Բայդենը Պենտագոնին հանձնարարել է Ուկրաինային ուղարկել հաստատված աջակցության ողջ փաթեթը

Բայդենը Պենտագոնին հանձնարարել է Ուկրաինային ուղարկել հաստատված աջակցության ողջ փաթեթը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պենտագոնին հանձնարարել է Ուկրաինային ուղարկել բոլոր միջոցները, որոնց հատկացումն ավելի վաղ հավանության էր արժանացել Կոնգրեսում: Սպիտակ տան հաղորդագրության մեջ նշված է, որ 5,5 միլիարդ դոլարը կուղղվի Պենտագոնի զինանոցներից Ուկրաինային ամերիկյան ռազմական տեխնիկայի մատակարարմանը և, համապատասխանաբար, այդ զինանոցները նոր տեխնիկայով համալրելուն: Եվս 2,4 մլրդ դոլար կուղղվի Կիևին ռազմական տեխնիկայի մատակարարմանը՝ անվտանգության ոլորտում…

Read More
Իսրայելը չի ընդունել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ հրադադար հաստատելու առաջարկը

Իսրայելը չի ընդունել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ հրադադար հաստատելու առաջարկը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հերքել է Լիբանանում հնարավոր հրադադարի մասին լուրերը: Հայտարարության համաձայն՝ իսրայելական կողմը չի ընդունել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համապատասխան առաջարկը։ «Հրադադարի մասին լուրերը կեղծ են։ Դա ֆրանս-ամերիկյան առաջարկն է, որին վարչապետ Նեթանյահուն նույնիսկ չի պատասխանել»,- ասված է հայտարարության մեջ։ Գրասենյակը հերքել է նաև Լիբանանի ուղղությամբ ռազմական գործողությունների ինտենսիվության հնարավոր նվազեցման մասին պնդումները:…

Read More
Երմակը «միջուկային շանտաժ» է անվանել միջուկային զենքի կիրառման Պուտինի հայտարարությունը

Երմակը «միջուկային շանտաժ» է անվանել միջուկային զենքի կիրառման Պուտինի հայտարարությունը

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը «միջուկային շանտաժ» է անվանել Ռուսաստանի միջուկային զենքի կիրառման վերաբերյալ մոտեցումները փոխելու՝ Վլադիմիր Պուտինի առաջարկը: «Բացի միջուկային շանտաժից՝ Ռուսաստանն այլևս աշխարհին վախեցնելու ոչ մի այլ գործիք չունի։ Այդ գործիքները չեն աշխատի»,- նշել է Երմակը։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակն էլ հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները չեն հասկանում, թե ինչպես…

Read More
Գուտերեշը ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ է արել ջանքեր գործադրել՝ վերջ դնելու Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև աճող բռնությանը

Գուտերեշը ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ է արել ջանքեր գործադրել՝ վերջ դնելու Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև աճող բռնությանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Անվտանգության խորհրդին կոչ է արել գործադրել բոլոր ջանքերը՝ վերջ դնելու հարավային Լիբանանում իսրայելական ուժերի և «Հըզբոլլահի» զինյալների միջև աճող բռնությանը: Նա նշել է, որ երկուշաբթին ամենաարյունալի օրն էր Լիբանանում: Գուտերեշի խոսքով՝ Իսրայելի պաշտպանական ուժերը Լիբանանում հարվածել են «Հըզբոլլահի» մոտ 1600 թիրախի, «շատ խաղաղ բնակիչներ են զոհվել, մեծ է նաև վիրավորների…

Read More
Բայդենը խոստացել է ավելացնել անվտանգության ոլորտում աջակցությունը Կիևին

Բայդենը խոստացել է ավելացնել անվտանգության ոլորտում աջակցությունը Կիևին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Բայդենը նշել է, որ կավելացնի անվտանգության ոլորտում աջակցությունը Կիևին, որը կօգնի Ուկրաինային հաղթել։ Զելենսկին նախագահ Բայդենին ներկայացրել է իր հաղթանակի ծրագիրը։ Երկու ղեկավարները պայմանավորվել են ծրագրի քննարկումը շարունակել Սպիտակ տանը կայանալիք երկկողմ հանդիպման ժամանակ: Նյու Յորքում…

Read More
ԱՄՆ-ը, Ֆրանսիան և դաշնակիցները կոչ են արել անհապաղ 21-օրյա հրադադար հաստատել Իսրայել-Լիբանան սահմանին

ԱՄՆ-ը, Ֆրանսիան և դաշնակիցները կոչ են արել անհապաղ 21-օրյա հրադադար հաստատել Իսրայել-Լիբանան սահմանին

Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և մի շարք դաշնակիցներ կոչ են արել անհապաղ 21-օրյա հրադադար հաստատել Իսրայել-Լիբանան սահմանին՝ միաժամանակ աջակցություն հայտնելով Գազայում կրակի դադարեցմանը: «Իրավիճակը Լիբանանի և Իսրայելի միջև 2023 թվականի հոկտեմբերի 8-ից ի վեր անտանելի է և ներկայացնում է ավելի լայն տարածաշրջանային էսկալացիայի վտանգ, ինչն անընդունելի է: Սա ոչ ոքի շահերից չի բխում՝ ո՛չ Իսրայելի, ո՛չ…

Read More
Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել. Պուտին

Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում խոսել է Ռուսաստանի միջուկային դոկտրինում կատարվելիք փոփոխությունների մասին: «Մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել Ռուսաստանի և Բելառուսի՝ որպես Միութենական պետության մասնակցի դեմ ագրեսիայի դեպքում, այդ թվում այն դեպքում, եթե հակառակորդը, օգտագործելով սովորական զենք, կրիտիկական սպառնալիք է ստեղծում մեր ինքնիշխանության համար։ Բելառուսական կողմի, Բելառուսի նախագահի հետ այդ բոլոր…

Read More
Ադրբեջանի ԱԳՆ-ն Մակրոնին մեղադրել է իբր «կողմնակալ հայամետ մոտեցման» համար

Ադրբեջանի ԱԳՆ-ն Մակրոնին մեղադրել է իբր «կողմնակալ հայամետ մոտեցման» համար

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, որ Փարիզը ուս-ուսի կանգնած է Հայաստանի վարչապետի կողքին, որը գտնվում է Ադրբեջանի և նրա տարածքային նկրտումների ճնշման տակ: Այխան Հաջիզադեի խոսքով՝ դա «կողմնակալ հայամետ մոտեցում է»: Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Բաքուն Ֆրանսիայից պահանջում է դադարեցնել իբր «ապակառուցողական գործունեությունը» Հարավային Կովկասում:

Read More
Վրաստանը կարող է Եվրամիության անդամ դառնալ մինչև 2030 թվականը. Կոբախիձե

Վրաստանը կարող է Եվրամիության անդամ դառնալ մինչև 2030 թվականը. Կոբախիձե

Վրաստանը կարող է Եվրամիության անդամ դառնալ մինչև 2030 թվականը՝ շնորհիվ կառավարության պրագմատիկ քաղաքականության։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում իր ելույթում։ «Մենք լավատեսորեն ենք տրամադրված և հավատում ենք, որ Եվրամիության լիիրավ անդամ դառնալու Վրաստանի ցանկությունը կիրականացվի մինչև 2030 թվականը»,- ասել է Կոբախիձեն։ Նա նաև խոստացել է…

Read More
Կոբախիձեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացը

Կոբախիձեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում իր ելույթում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացը: «Մենք միշտ պատրաստ ենք եղել և այսօր պատրաստ ենք տրամադրել տարածաշրջանային համագործակցության այնպիսի ձևաչափ, որը կնպաստի երկրների միջև համագործակցությանը և վստահությանը՝ ետևում թողնելով մեր տարաձայնությունները», — ասել է Կոբախիձեն: Նա հավելել է, որ…

Read More
ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները հանդիպում կունենան Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի վերաբերյալ

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները հանդիպում կունենան Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի վերաբերյալ

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում նախատեսվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երկկողմ հանդիպումը՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ Ելիսեյան պալատին հղումով։ Նախքան Բայդենի հետ բանակցությունները, նախատեսված է նաև Մակրոնի հանդիպումն Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու և Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ։ Ավելի…

Read More
Իսրայելը պատրաստվում է ցամաքային գործողության Լիբանանում

Իսրայելը պատրաստվում է ցամաքային գործողության Լիբանանում

Իսրայելի գլխավոր շտաբի պետը հայտարարել է Լիբանանում ցամաքային զորավարժության նախապատրաստման մասին: Օրվա ընթացքում իսրայելցի զինվորականները շարունակում են հարվածներ հասցնել Լիբանանում շիական «Հըզբոլլահ» շարժման ռազմական օբյեկտներին և ցամաքային մանևր են նախապատրաստում։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևին՝ բրիգադային բանակային զորավարժություններին հետևելու ժամանակ ժամանակ: «Իսրայելական բանակը կանգ չի առնում, կործանիչներն ամբողջ…

Read More
Իսրայելը խոցել է «Մոսադի» շտաբի ուղղությամբ արձակված «Հըզբոլլահի» հրթիռը

Իսրայելը խոցել է «Մոսադի» շտաբի ուղղությամբ արձակված «Հըզբոլլահի» հրթիռը

Համապարփակ պատերազմի սպառնալիքի պայմաններում «Հըզբոլլահը» տասնյակ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, այդ թվում՝ մեկ հեռահար հրթիռ, ինչի հետևանքով օդային տագնապի շչակներ են հնչել Թել Ավիվում և կենտրոնական Իսրայելում: The Times of Israel-ը նշել է, որ դա խմբավորման ամենահեռահար հարվածն էր գրեթե մեկ տարվա փոխադարձ հարձակումների ընթացքում: Իսրայելը հայտարարել է, որ ՀՕՊ ուժերը խոցել են Լիբանանից…

Read More
Ռուսաստանը ԵՄ-ին նավթ է մատակարարում ծովով՝ շրջանցելով պատժամիջոցները. Greenpeace

Ռուսաստանը ԵՄ-ին նավթ է մատակարարում ծովով՝ շրջանցելով պատժամիջոցները. Greenpeace

Greenpeace բնապահպանական կազմակերպության տվյալով՝ Ռուսաստանը մի քանի շաբաթ շարունակ հում նավթ է առաքել անմիջապես եվրոպական նավահանգիստներ՝ շրջանցելով ԵՄ պատժամիջոցները։ Այդ մասին են վկայում GPS արբանյակային համակարգի տվյալները՝ ըստ Greenpeace-ի հետաքննության, որը ձեռք է բերել DW-ն: Հետաքննության տվյալով՝ այդ փոխադրումներում հիմնականում ներգրավված են հունական բեռնափոխադրող ընկերությունների նավեր, որոնց մի մասը դասվում է այսպես կոչված ռուսական «ստվերային…

Read More
Ադրբեջանում երկարաձգվել է հատուկ կարանտինային ռեժիմը

Ադրբեջանում երկարաձգվել է հատուկ կարանտինային ռեժիմը

Ադրբեջանի տարածքում հատուկ կարանտինային ռեժիմը երկարացվել է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։ Համապատասխան որոշումը ստորագրել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։ Ըստ կառավարության՝ որոշումը կայացվել է՝ կանխելու հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումն ու դրա հնարավոր բարդությունները:

Read More
Ռուսական զորքերը շրջապատում են ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Ուգլեդարը. BBC

Ռուսական զորքերը շրջապատում են ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Ուգլեդարը. BBC

Դոնեցկի մարզի հարավում գտնվող Ուգլեդար քաղաքը պաշտպանող ուկրաինական ստորաբաժանումների վիճակը գնալով բարդանում է։ Ռուսական առաջխաղացող ստորաբաժանումները շրջանցում են քաղաքը հարավ-արևմուտքից և հյուսիս-արևելքից, և այն արդեն կիսաշրջափակման մեջ է հայտնվել՝ լրջորեն սպառնալով նյութատեխնիկական ապահովմանը, հաղորդում է BBC-ն։ Ռազմական փորձագետները նշել են, որ «Ուկրաինական զինված ուժերը միաժամանակ հարձակվում են Կուրսկի վրա և պաշտպանվում են արևելքում ու հարավում։…

Read More
Շնորհավորում եմ հայ ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ. Շալվա Պապուաշվիլի

Շնորհավորում եմ հայ ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ. Շալվա Պապուաշվիլի

Թբիլիսիում Հայաստանի Հանրապետության դեսպանության կազմակեպած միջոցառմանը ներկա է եղել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Նա շնորհավորել է հայ ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ և ընդգծել, որ Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները խոր պատմական արմատներ ունեն, որոնք հիմնված են դարավոր մշակութային կապերի, ավանդույթների, փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ «Ընդամենը մի քանի ամիս առաջ Վրաստանի և Հայաստանի միջև երկարաժամկետ…

Read More
Հավատարիմ ենք ՀՀ և Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Գերմանիայի ԱԳՆ

Հավատարիմ ենք ՀՀ և Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի արտգործնախարարությունն X-ի իր էջում գրառում է կատարել Լեռնային Ղարաբաղի և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին: «Մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղը կրկին դարձավ ռազմական հակամարտության թատերաբեմ։ Հազարավոր մարդիկ իրենց տներից փախան Հայաստան: Այդ ժամանակից ի վեր Հայաստանն ու Ադրբեջանը մշտապես աշխատում են կողք կողքի ապրելու համար և սկսել են խաղաղ բանակցությունները։ Մենք հավատարիմ ենք երկու երկրի ինքնիշխանությանն…

Read More
Ջեյհուն Բայրամովն իրանցի պաշտոնակցին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների մանրամասները

Ջեյհուն Բայրամովն իրանցի պաշտոնակցին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների մանրամասները

Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում, հանդիպել են Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները։ Ջեյհուն Բայրամովն իրանցի պաշտոնակցին մանրամասն տեղեկացրել է հայ-ադրբեջանական բանակցությունների մասին։ Նա կրկին հայտարարել է. «Տարբեր երկրների կողմից Հայաստանին ռազմական աջակցության ուժեղացումը վնասում է տարածաշրջանային անվտանգությունը»։

Read More
Քամալա Հարիսը շնորհավորել է ՀՀ անկախության օրվա առթիվ՝ վստահեցնելով, որ կշարունակի աջակցել տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերում

Քամալա Հարիսը շնորհավորել է ՀՀ անկախության օրվա առթիվ՝ վստահեցնելով, որ կշարունակի աջակցել տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերում

ԱՄՆ փոխնախագահ, նախագահի թեկնածո Քամալա Հարիսը շնորհավորել է Հայաստանի անկախության օրվա առիթով: Նա նշել է, որ այս կարևոր օրը նշելուն զուգահեռ հարկավոր է միշտ հիշել նաև Հայոց ցեղասպանության ողբերգությունը, որը շարունակում է ձևավորել հայ ժողովրդի ինքնությունը։ «Ամերիկահայ համայնքի տոկունությունը ոգեշնչման աղբյուր է մեր ընդհանուր ամերիկյան պատմության համար», — ընդգծել է Հարիսը: Փոխնախագահը շեշտել է, որ…

Read More
Ադրբեջանի և Ուկրաինայի արտգործնախարարները քննարկել են գործակցության հեռանկարը

Ադրբեջանի և Ուկրաինայի արտգործնախարարները քննարկել են գործակցության հեռանկարը

Նյու Յորքում հանդիպել են Ադրբեջանի և Ուկրաինայի արտգործնախարարները: Ջեյհուն Բայրամովը և Անդրիյ Սիբիհան քննարկել են երկկողմ հարաբերությունները, քաղաքական, տնտեսական, էներգետիկ, մշակութային և հումանիտար ոլորտներում գործակցության հեռանկարը։   Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային վերջին զարգացումների և Բաքվում կայանալիք COP29-ի շրջանակում Բաքվի և Կիևի շփումների վերաբերյալ։

Read More
Սատարում ենք Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը. Էրդողան

Սատարում ենք Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը. Էրդողան

Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում իր ելույթում անդրադարձել է տարածաշրջանին:   «Սատարում ենք Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը և հույս ունենք, որ ամենակարճ ժամկետում աշխատանքները լավ լուրերով ավարտին կհասցվեն։ Թուրքիա-Հայաստան հարաբերություններում էլ փոխադարձաբար դրական քայլեր ենք անում։ Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացում գրանցվելիք զարգացումները Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի վրա էլ դրական ազդեցություն կունենան»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Read More
Պուտինը պարտվում է պատերազմում, քանի որ Ուկրաինան մնում է ազատ. Բայդեն

Պուտինը պարտվում է պատերազմում, քանի որ Ուկրաինան մնում է ազատ. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի իր ելույթում անդրադարձել է Ուկրաինայում ընթացող պատերազմին, Գազայում իրավիճակին և Իսրայելի ու լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման միջև ռազմական գործողություններին: «Ես կոչ եմ անում բոլորին՝ կանգնել Ուկրաինայի կողքին։ Պուտինը պարտվում է պատերազմում, քանի որ Ուկրաինան մնում է ազատ: Նա փորձել է թուլացնել ՆԱՏՕ-ն, սակայն ՆԱՏՕ-ն այսօր ավելի միասնական է, քան…

Read More
Թբիլիսիի մերձակայքում մեկնարկել է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունը

Թբիլիսիի մերձակայքում մեկնարկել է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունը

Թբիլիսիի մերձակայքում գտնվող ՆԱՏՕ-Վրաստան համատեղ վարժական կենտրոնի զորավարժարանում տեղի է ունեցել «ETERNITY 2024» բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժությունների բացման պաշտոնական արարողությունը: Հաղորդվում է, որ զորավարժության շտաբային և դաշտային բաղադրիչներին մասնակցում են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինծառայողները, ինչպես նաև Վրաստանի ՆԳՆ Խողովակաշարերի ռազմավարական պաշտպանության դեպարտամենտի և «Վրացական երկաթուղու» ներկայացուցիչները: Նշվում է, որ զորավարժությունը նպատակ ունի «բարելավելու միջգերատեսչական համակարգումը…

Read More