Եվրամիությունը դիտարկում է Վրաստանին օգնությունը դադարեցնելու հնարավորությունը․ Ստանո
ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության ծառայության խոսնակ Պետեր Ստանոն հայտարարել է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ուժի մեջ մտնելու ֆոնին Եվրամիությունը դիտարկում է Վրաստանին օգնությունը դադարեցնելու հնարավորությունը։ Ստանոն նշել է, որ ԵՄ դիվանագիտական ծառայությունը «լրջորեն մտահոգված է Վրաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններով», և վիճահարույց օրենքի ուժի մեջ մտնելը «հետքայլ է» Եվրամիությանը երկրի ինտեգրման գործընթացում։…
