Նիդերլանդները թույլ է տվել Ուկրաինային իր տրամադրած զենքը կիրառել Ռուսաստանում գտնվող ռազմական թիրախների դեմ
Նիդերլանդների իշխանությունը թույլ է տվել Ուկրաինային իր տրամադրած զենքն օգտագործել Ռուսաստանում գտնվող ռազմական թիրախների դեմ: Այդ երկրի պաշտպանության նախարարը հայտարարել է՝ հանվում են նաև F-16 կործանիչների կիրառման սահմանափակումները: Նա մյուս երկրներին հորդորել է հետևել Նիդերլանդների օրինակին: «Ուկրաինան ունի ինքնապաշտպանվելու իրավունք, և եթե սահմանամերձ շրջաններից կամ ռուսական ռազմաբազաներից հարձակումներ են իրականացվում, ապա դրանց կարելի է պատասխանել»,-…
