Լեռնային Ղարաբաղի շրջափակման ժամանակ Ադրբեջանը խոչընդոտել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքը․ OCCRP
Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտման կենտրոնը ծավալուն նյութ է հրապարակել Լեռնային Ղարաբաղի շրջափակման ժամանակ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքի դժվարությունների և ադրբեջանական կողմի հարուցած խոչընդոտների մասին։ Նշվում է, որ շրջափակման ժամանակ, երբ տասնյակ հազարավոր մարդիկ սովի են մատնվել, Կարմիր խաչը օգնություն հասցնելու գործում տարաբնույթ խոչընդոտների է բախվել, այդ թվում՝ ադրբեջանական Կարմիր մահիկի պատճառով։ «Յուրաքանչյուր հաջորդ…
