ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սումգայիթում հայ բնակչության ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սումգայիթ քաղաքի հայ բնակչության ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ: «34 տարի առաջ՝ փետրվարի 27-29-ը, Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունների ծրագրմամբ և իրավապահների թողտվության պայմաններում իրականացվեցին Սումգայիթ քաղաքի հայ բնակչության ջարդերը, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավորները` բռնի տեղահանվեցին։ Հայերի դեմ կազմակերպված զանգվածային սպանությունները և խոշտանգումները, որոնք…
