Իրանը ռազմածովային զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանին

Իրանը ռազմածովային զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանին

Իրանի բանակի ռազմածովային ուժերն Աստարայի շրջանում՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ, հակաօդային պաշտպանության զորավարժություն են անցկացրել, մշակվել են հրթիռահրետանային հարվածներ պայմանական հակառակորդի թիրախների ուղղությամբ, խոցվել են պայմանական թիրախներ, հայտնում է IRNA-ն։ Տեղի իշխանությունները բնակիչներին կոչ են արել խուճապի չմատնվել կրակոցների և պայթյունների ձայներից: Al-Arabiya-ն հիշեցրել է, որ սա Իրանում անցկացվող երկրորդ զորավարժությունն է վերջին երեք օրվա…

Read More
Բայդենը հուսով է, որ Իրանը կհրաժարվի Իսրայելին ուղղվելիք հնարավոր հարվածից

Բայդենը հուսով է, որ Իրանը կհրաժարվի Իսրայելին ուղղվելիք հնարավոր հարվածից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Գազայում կրակի դադարեցման մասին պայմանագրի կնքման պարագայում ակնկալում է, որ Իրանը կհրաժարվի Իսրայելին ուղղվելիք հնարավոր հարվածից։ Այդ մասին նա հայտնել է Սպիտակ տան լրագրողներին։ «Ես սպասում եմ, որ այդպես կլինի»,- ասել է նա՝ ի պատասխան հարցի՝ կարող է արդյոք Իրանը հրաժարվել Իսրայելին հարվածելու որոշումից, եթե Գազայում ձեռք բերվի…

Read More
«ՀԱՄԱՍ»-ը չի մասնակցի Գազայում կրակի դադարեցման շուրջ բանակցություններին

«ՀԱՄԱՍ»-ը չի մասնակցի Գազայում կրակի դադարեցման շուրջ բանակցություններին

Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը չի մասնակցի Գազայի հատվածում կրակի դադարեցման շուրջ բանակցություններին, որոնք նախատեսված են հինգշաբթի։ Այդ մասին ՌԻԱ-Նովոստիին հայտնել է Լիբանանում շարժման ներկայացուցիչ Ահմեդ Աբդել Հադին։ «Մենք չենք մասնակցի բանակցություններին, որոնք պետք է տեղի ունենան հինգշաբթի»,- ասել է նա՝ հավելելով, որ շարժումը միջնորդներին (Եգիպտոս, Կատար և ԱՄՆ) խնդրել է նոր բանակցություններ անցկացնելու փոխարեն ներկայացնել նախապես…

Read More
ԱՄՆ-ն Իսրայելին 19 մլրդ դոլարի F-15 կործանիչներ կվաճառի

ԱՄՆ-ն Իսրայելին 19 մլրդ դոլարի F-15 կործանիչներ կվաճառի

ԱՄՆ պետքարտուղարությունը համաձայնության է եկել Իսրայելին մոտ 19 մլրդ դոլարի չափով F-15 կործանիչներ, 2,1 մլրդ դոլարի տակտիկական տրանսպորտային միջոցներ, հրասայլերի համար անհրաժեշտ սարքավորումների ու միջին հեռահարության հրթիռներ վաճառելու հարցում։ Այդ մասին հայտնում են Պենտագոնից։

Read More
Լատվիան 500 անօդաչու թռչող սարք է փոխանցում Ուկրաինային

Լատվիան 500 անօդաչու թռչող սարք է փոխանցում Ուկրաինային

Լատվիան 500 անօդաչու թռչող սարք է փոխանցում Ուկրաինային՝ «Դրոնների կոալիցիայի» շրջանակում։ «Անօդաչու թռչող սարքերի հերթական փաթեթը պատրաստ է։ Լատվիական արտադրության մոտ 500 անօդաչու թռչող սարք կաջակցի ուկրաինացիներին տարբեր մարտական խնդիրների իրականացման գործում»,- հայտնել է Լատվիայի պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լատվիան Ուկրաինային 4 մլն եվրո արժողությամբ՝ լատվիական ընկերությունների արտադրած ավելի քան…

Read More
Եվրոպան ամուր կանգնած է Ուկրաինայի կողքին․ Լայենը՝ 4,2 միլիարդ եվրոյի հատկացման մասին

Եվրոպան ամուր կանգնած է Ուկրաինայի կողքին․ Լայենը՝ 4,2 միլիարդ եվրոյի հատկացման մասին

Այսօր մենք Ուկրաինային հատկացնում ենք գրեթե 4,2 միլիարդ եվրո Ուկրաինայի աջակցության 50 միլիարդանոց հիմնադրամից՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նրա խոսքով՝ դրա նպատակն այն է, որպեսզի Ուկրաինան որպես պետություն շարունակի գործել, քանի դեռ պայքարում է գոյատևման համար: «Պուտինյան պատերազմի սկսվելուց ի վեր՝ մենք մեր անդամ պետությունների հետ մեկտեղ…

Read More
Պուտինն ու Աբասն անդրադարձել են Պաղեստինի անկախ պետություն ստեղծելու հարցին

Պուտինն ու Աբասն անդրադարձել են Պաղեստինի անկախ պետություն ստեղծելու հարցին

Վլադիմիր Պուտինն ընդունել է Մահմուդ Աբասին։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ չնայած Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին՝ Մոսկվան չի անտեսում այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Պաղեստինում: «Մենք մեծ ցավով ու տագնապով ենք հետևում այն մարդասիրական աղետին, որը ծավալվում է Պաղեստինում։ Մեր կողմից ամեն ինչ անում ենք պաղեստինցի ժողովրդին աջակցելու համար։ Դուք գիտեք, որ…

Read More
Կուրսկի մարզում Ուկրաինայի գործողության նպատակը տարածքների գրավումը չէ․ Գեորգի Տիխի

Կուրսկի մարզում Ուկրաինայի գործողության նպատակը տարածքների գրավումը չէ․ Գեորգի Տիխի

Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Գեորգի Տիխին հայտարարել է, որ Կուրսկի շրջանում Ուկրաինայի գործողության նպատակը ոչ թե տարածքների գրավումն է, այլ Ուկրաինայի տարածքը ռուսական հարվածներից պաշտպանելը: Նրա խոսքով՝ Կիևի գործողությունները լեգիտիմ են, իսկ Ուկրաինայի զինված ուժերը չի խախտում միջազգային մարդասիրական իրավունքը։ Տիխին նշել է, որ ուկրաինական ուժերը Կուրսկի շրջանում հասնում է իր նպատակներին: Նա հավելել է, որ…

Read More
Ուկրաինան Եվրոպական միությունից ստացել է 4,2 մլրդ եվրոյի փոխանցում․ Շմիհալ

Ուկրաինան Եվրոպական միությունից ստացել է 4,2 մլրդ եվրոյի փոխանցում․ Շմիհալ

Ուկրաինան Եվրոպական Միությունից ստացել է 4,2 մլրդ եվրոյի փոխանցումը՝ Ukraine Facility ծրագրի շրջանակում, որի ընդհանուր արժեքը կազմում է 50 մլրդ եվրո: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը։ Նրա խոսքով՝ այդ միջոցներն ուղղվելու են սոցիալական ծրագրերին, հումանիտար ոլորտին և այլ կարևոր բյուջետային ծրագրերին: «Ռազմական ծախսերը շարունակում ենք ֆինանսավորել բացառապես սեփական ռեսուրսների հաշվին»,- հայտնել է…

Read More
Իլոն Մասկի հետ Թրամփի հարցազրույցը ունկնդրել է X-ի 1,3 մլն օգտատեր

Իլոն Մասկի հետ Թրամփի հարցազրույցը ունկնդրել է X-ի 1,3 մլն օգտատեր

ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը X-ի հարթակում հարցազրույց է տվել ամերիկացի գործարար Իլոն Մասկին։ Reuters գործակալության տվյալով՝ Թրամփի և Մասկի զրույցն ունկնդրել է 1,3 մլն օգտատեր: Անդրադառնալով ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարին՝ Թրամփը կարծիք է հայտնել, թե գործող նախագահ Ջո Բայդենը ընտրապայքարը լքել է «հեղաշրջման» հետևանքով, քանի որ չի ցանկացել հանել…

Read More
Իրանի հնարավոր հարվածը սպասվում է այս շաբաթ. Քիրբի

Իրանի հնարավոր հարվածը սպասվում է այս շաբաթ. Քիրբի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույց են ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, քննարկել Գազայում ստեղծված իրավիճակը: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ժամանել է Մոսկվա, նրան կընդունի նախագահ Պուտինը: Միջազգային զարգացումները՝ տեսաշարում:

Read More
Չենք պատրաստվում մեր տարածքում F-16 կործանիչներ տեղակայել Ուկրաինայի համար. Մոլդովայի ԱԳՆ

Չենք պատրաստվում մեր տարածքում F-16 կործանիչներ տեղակայել Ուկրաինայի համար. Մոլդովայի ԱԳՆ

Մոլդովան չի պատրաստվում իր տարածքում F-16 կործանիչներ տեղակայել Ուկրաինայի համար՝ հայտնել են Հանրապետության ԱԳՆ-ից։ Նշվում է, որ Մոսկվայում Մոլդովայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն՝ ԶԼՄ-ներում Ուկրաինայի համար F-16 ինքնաթիռներ տեղակայելու՝ Մոլդովայի մտադրության մասին հաղորդագրությունների պատճառով: «Մոլդովան չի ընդունում և չի ընդունի սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ ինքնաթիռներ, որոնք նախատեսված…

Read More
Սթարմերը Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում կոչ է արել զերծ մնալ իրավիճակի հետագա էսկալացիայից

Սթարմերը Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում կոչ է արել զերծ մնալ իրավիճակի հետագա էսկալացիայից

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Թեհրանին կոչ է արել զերծ մնալ իրավիճակի հետագա էսկալացիայից։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Միացյալ Թագավորության վարչապետի մամուլի ծառայությունը։ Կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Սթարմերը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում տիրող իրադրության առնչությամբ և բոլոր կողմերին կոչ է արել թուլացնել լարվածությունը և…

Read More
Պաղեստինի նախագահը Մոսկվայում է

Պաղեստինի նախագահը Մոսկվայում է

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ժամանել է Մոսկվա: Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը նշել է, որ նրան կընդունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հանդիպումների հիմնական թեման պաղեստինա-իսրայելական հակամարտությունն է: Դեսպանը նաև նշել է, որ կողմերը կխոսեն հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի դերի մասին: «Իրավիճակը ծանր է, իսկ Ռուսաստանը մեզ մոտ երկիր է։ Մենք պետք է խորհրդակցենք»,- հայտարարել…

Read More
Իսրայելի վրա հարձակումը կարող է տեղի ունենալ արդեն այս շաբաթ․ Քիրբի

Իսրայելի վրա հարձակումը կարող է տեղի ունենալ արդեն այս շաբաթ․ Քիրբի

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցութան համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ը արդեն այս շաբաթ պատրաստվում է Իրանի կամ Մերձավոր Արևելքում նրա աջակցությունը ստացող խմբավորումների կողմից լուրջ հարձակումների: Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ը ամրացրել է իր տարածաշրջանային ուժերը և կիսում է Իսրայելի մտահոգությունները՝ Իրանի աջակցությամբ հնարավոր հարձակման վերաբերյալ։ «Դա կարող է տեղի ունենալ…

Read More
Իրանը ձգտում է զարգացնել հարաբերությունները Գերմանիայի հետ՝ Փեզեշքիանը Շոլցի հետ զրույցում

Իրանը ձգտում է զարգացնել հարաբերությունները Գերմանիայի հետ՝ Փեզեշքիանը Շոլցի հետ զրույցում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում ընդգծել է եվրոպական երկրների հետ Թեհրանի հարաբերությունների ամրապնդման համար խոչընդոտների վերացման անհրաժեշտությունը՝ հայտնում է IRNA գործակալությունը։ Փեզեշքիանը հավելել է, որ իսլամական հանրապետությունը ձգտում է զարգացնել հարաբերությունները եվրոպական բոլոր երկրների, այդ թվում՝ Գերմանիայի հետ՝ բարեկամության, ընդհանուր վստահության և փոխադարձ հարգանքի հիման վրա: Իրանի ղեկավարի խոսքով՝ Գազայում…

Read More
Բլինքենն ու Ֆիդանը անդրադարձել են Գազայի շուրջ իրավիճակին

Բլինքենն ու Ֆիդանը անդրադարձել են Գազայի շուրջ իրավիճակին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, քննարկել է օգոստոսի 15-ի բանակցություններին ՀԱՄԱՍ-ի մասնակցությունը, որպեսզի վերջնականապես համաձայնեցվի Գազայում անհապաղ և կայուն հրադադարի հասնելու և բոլոր պատանդների ազատ արձակումն ապահովելու շրջանակը: «Պետքարտուղար Բլինքենը շնորհակալություն է հայտնել Թուրքիային օգոստոսի 1-ին ձերբակալված ԱՄՆ քաղաքացիների ազատության ապահովման գործում համագործակցության և ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի…

Read More
Ռուսաստանի տարածքի մոտ 1000 քկմ գտնվում է Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ. Սիրսկի

Ռուսաստանի տարածքի մոտ 1000 քկմ գտնվում է Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ. Սիրսկի

Ուկրաինայի զինված ուժերի գործողությունը Կուրսկի շրջանում շարունակվում է: Ներկայում Ռուսաստանի Դաշնության տարածքի մոտ 1000 քառակուսի կիլոմետրը գտնվում է ուկրաինական վերահսկողության տակ, հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին՝ նախագահի հետ կայացած համատեղ նիստի ժամանակ: Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ նիստում ամենակարևորը Սիրսկու զեկույցն էր՝ կապված ճակատում ուկրաինական պաշտպանական գործողությունների և Կուրսկի շրջանում գործողության…

Read More
Ռուսաստանը  հայտնել է Դոնեցկի ուղղությամբ ևս մեկ բնակավայրի հանդեպ վերահսկողություն սահմանելու մասին

Ռուսաստանը հայտնել է Դոնեցկի ուղղությամբ ևս մեկ բնակավայրի հանդեպ վերահսկողություն սահմանելու մասին

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի 12-ին ակտիվ գործողությունների արդյունքում ռուսական զորքերի ստորաբաժանումների վերահսկողության տակ է անցել Դոնեցկի Լիսիչնոե գյուղը։ Ըստ նախարարության տեղեկության՝ ռուսական զորքերը Դոնեցկի ուղղությամբ շարունակում են պահել նախաձեռնությունը։ Ըստ աղբյուրի՝ մարտեր են ընթանում Կրասնոգորովկա քաղաքի մոտակայքում, Իվանովկա, Սերգեևկա, Մակեևկա, Կիրովո, Արտեմովո և Ժելաննոյե բնակավայրերում։ Ըստ ՌԴ ՊՆ տվյալի՝ վերջին շաբաթվա ընթացքում…

Read More
Մինսկը գնահատել է Ուկրաինայի հետ սահմանին տիրող իրավիճակը

Մինսկը գնահատել է Ուկրաինայի հետ սահմանին տիրող իրավիճակը

Բելառուսի և Ուկրաինայի սահմանին իրավիճակը լիովին վերահսկվում է, սահմանապահները ծառայում են ուժեղացված ռեժիմով, երկուշաբթի հայտարարել է Բելառուսի պետական ​​սահմանային կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի վաղ հայտնել էր, որ ուրբաթ երեկոյան, ենթադրաբար, ուկրաինական գրոհային անօդաչու սարքեր են խոցվել հանրապետության տարածքում, իսկ մյուս մասը ոչնչացրել են ռուս զինծառայողները Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Լուկաշենկոն…

Read More
Թուրքիայի Շըռնաք նահանգում մեքենայի պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայի Շըռնաք նահանգում մեքենայի պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Շըռնաք նահանգի Սիլոփի շրջանում տեղի է ունեցել մեքենայի պայթյուն, կան զոհեր։ Ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտնել է, որ միջադեպի հետևանքով մահացել է առնվազն 2 մարդ, 8 տուժածից երկուսի վիճակը ծանր է։ Պայթյունից հետո տարածաշրջանում սկսվել է լայնածավալ գործողություն։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ նախնական վարկածներից մեկի համաձայն՝ տեղի է ունեցել հարձակում,…

Read More
Կուրսկի մարզի 28 բնակավայր գտնվում է Ուկրաինայի ԶՈՒ վերահսկողության տակ. նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիռնով

Կուրսկի մարզի 28 բնակավայր գտնվում է Ուկրաինայի ԶՈՒ վերահսկողության տակ. նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիռնով

«Տարածաշրջանում բարդ իրավիճակ է: Այսօր թշնամու վերահսկողության տակ է հայտնվել 28 բնակավայր և մեզ հայտնի չէ այնտեղ գտնվող մոտ երկու հազար մարդու ճակատագիրը»,-հայտնել է Կուրսկի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիռնովը՝ ՌԴ ուժային բլոկի ներկայացուցիչների հետ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ։ Սմիռնովի խոսքով՝ 180 հազար մարդ ենթակա է տարհանման, սակայն իշխանություններն առայժմ վտանգավոր գոտուց դուրս են բերել…

Read More
Հարիսը Թրամփից առաջ է երեք հիմնական նահանգում. NYT-ի հարցում

Հարիսը Թրամփից առաջ է երեք հիմնական նահանգում. NYT-ի հարցում

ԱՄՆ փոխնախագահ և նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսն առաջ է անցել հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփից երեք առանցքային նահանգում՝ Միչիգանում, Վիսկոնսինում և Փենսիլվանիայում: Այդ մասին են վկայում The New York Times-ի և Siena College հետազոտական ​​ինստիտուտի հարցումները։ Պարբերականը փոխնախագահի հաջողությունը կապում է Միչիգան, Վիսկոնսին և Փենսիլվանիա կատարած նրա վերջին նախընտրական այցերի հետ: Ընտրողների հետ հանդիպումների ժամանակ,…

Read More
ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդը փոխանցել է Իսրայելին, որ պատրաստ է հրադադարի.CNN

ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդը փոխանցել է Իսրայելին, որ պատրաստ է հրադադարի.CNN

ՀԱՄԱՍ արմատական ​​իսլամիստական ​​շարժման նոր առաջնորդ Յահյա Սինվարը, որն այդ պաշտոնում ընտրվել է Քաղբյուրոյի նախկին ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո, Եգիպտոսի և Կատարի միջնորդների միջոցով հաղորդագրություն է փոխանցել Իսրայելին զինադադար հաստատելու վերաբերյալ։ Այդ մասին հայտնել է ամերիկյան CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իսրայելի սեփական աղբյուրը։ Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն պատրաստ է գործարքի գնալ՝ անկախ իշխող…

Read More
Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարարը ձերբակալվել է 500000 դոլար կաշառքի համար

Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարարը ձերբակալվել է 500000 դոլար կաշառքի համար

Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարար Ալեքսանդր Խեյլոն ձերբակալվել է Կիևում՝ 500 հազար դոլար կաշառք ստանալու կասկածանքով, հայտնում է ուկրաինական Страна.ua-ն: Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը պնդում է, որ պաշտոնյան բերման է ենթարկվել իր ղեկավարի՝ Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոյի շնորհիվ։ Դատախազության տվյալներով՝ ածխի արդյունաբերության ներկայացուցիչները դիմել են փոխնախարարին՝ Պոկրովսկի պետական ​​հանքից սարքավորումները հանելու թույլտվություն ստանալու համար։ Փոխնախարարի պարտականությունները ներառում…

Read More
ԱՄՆ-ը Մադուրոյին համաներում է առաջարկել նախագահի պաշտոնից հրաժարվելու դեպքում.WSJ

ԱՄՆ-ը Մադուրոյին համաներում է առաջարկել նախագահի պաշտոնից հրաժարվելու դեպքում.WSJ

Սպիտակ տունը գաղտնի բանակցությունների ընթացքում Նիկոլաս Մադուրոյին առաջարկել է կամավոր հրաժարվել Վենեսուելայի նախագահի պաշտոնից՝ համաներման դիմաց, գրում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով անանուն աղբյուրները։ ԱՄՆ-ում Մադուրոյին և նրա բարձրաստիճան համախոհներին մեղադրել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության` մասնավորապես ԱՄՆ կոկաինի ներկրման մեջ ներգրավվածության համար։ Ըստ պարբերականի աղբյուրների՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նաև խոստացել է…

Read More
Մարտերը Կուրսկի մարզում շարունակվում են

Մարտերը Կուրսկի մարզում շարունակվում են

Ռուսական զորքերը ինտենսիվ մարտեր են մղում ուկրաինական ստորաբաժանումների դեմ՝ Ռուսաստանի տարածք Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումից հետո, գրում է DW-ն։ Հաղորդվում է, որ ուկրաինական զորքերը 20 կմ առաջ են շարժվել Ռուսաստանի տարածքում: ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «շարունակում են հետ մղել ուկրաինական զինված ուժերի ներխուժման փորձը»՝ հավելելով, որ մարտական գործողությունները կենտրոնացած են Ռուսաստանի տարածքում սահմանից…

Read More
Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց են մեղադրել Զապորոժիեի ատոմակայանում բռնկված հրդեհի համար

Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց են մեղադրել Զապորոժիեի ատոմակայանում բռնկված հրդեհի համար

Կիևը և Մոսկվան միմյանց մեղադրել են կիրակի երեկոյան Եվրոպայի ամենամեծ ատոմակայանի տարածքում բռնկված խոշոր հրդեհի համար: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նախօրեին հայտարարել է, թե ատոմակայանում հրդեհը բռնկվել է ռուս զինվորականների պատճառով։ Զապորոժիեում ՌԴ նշանակած նահանգապետ Եվգենի Բալիցկին ասել է, թե աղետի պատճառն ուկրաինական կողմի գնդակոծությունն է։ Երկու կողմն էլ նշել է, որ հրդեհը չի ազդել…

Read More
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը օգոստոսի 12-ին կայցելի Ռուսաստան

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը օգոստոսի 12-ին կայցելի Ռուսաստան

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը չի փոխել ծրագրերը և օգոստոսի 12-ին կայցելի Ռուսաստան: Այդ մասին հայտնել են Պաղեստինի դեսպանությունից՝ մեկնաբանելով ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից և պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումից հետո նախագահի ժամանակացույցի հնարավոր փոփոխությունը: Ռուսական ТАСС գործակալությունը հայտնել է, որ Պաղեստինի նախագահի այցը կտևի երկու օր, սպասվում է հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Read More
Անկարան Նեթանյահուին մեղադրել է հրադադարի բանակցությունները խափանելու ցանկության համար

Անկարան Նեթանյահուին մեղադրել է հրադադարի բանակցությունները խափանելու ցանկության համար

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Իսրայելի հարվածը Գազայում դպրոցի ուղղությամբ, որտեղ, ըստ տեղեկությունների, ապաստանել էին փախստականներ: Անկարան ՑԱՀԱԼ-ի գործողությունը «մարդկության դեմ նոր հանցագործություն» է որակել: Հիշեցնենք, որ հարվածի հետևանքով ավելի քան 100 մարդ է զոհվել: «Իսրայելը մարդկության դեմ նոր հանցագործություն է կատարել՝ սպանելով ավելի քան հարյուր խաղաղ բնակիչ, որոնք ապաստան էին գտել դպրոցում»,- ասված է նախարարության…

Read More