Իր ծննդյան օրը Պուտինը երեկոյան կհանդիպի ԱՊՀ երկրների ղեկավարների հետ
Հոկտեմբերի 7-ին և 8-ին Մոսկվայում տեղի կունենան ԱԳ նախարարների խորհրդի և ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը երկուշաբթի՝ իր ծննդյան օրը, կհանդիպի ԱՊՀ երկրների ղեկավարների հետ, որոնք կժամանեն Մոսկվա՝ մասնակցելու միավորման գագաթնաժողովին։ Հոկտեմբերի 7-ին Ռուսաստանի Դաշնության նախագահը կդառնա 72 տարեկան։ «Առանձնապես տոնական ոչինչ…
