Վստահ եմ՝ մեր ժողովուրդների միջև ամուր բարեկամության վրա խարսխված առանձնահատուկ հարաբերությունները կշարունակեն զարգանալ. Նիկոլ Փաշինյանը՝ Կիպրոսի նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես, ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Կիպրոսի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Հայաստանը բարձր է գնահատում Կիպրոսի հետ ավանդական բարեկամական հարաբերությունները, որոնք աչքի են ընկնում միմյանց համերաշխություն և աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությամբ: Կցանկանայի գոհունակությամբ նշել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր…
