Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիու Լուլա Դա Սիլվային ՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բրազիլիայի բարեկամ ժողովրդին Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Հայաստանը կարևորում է Հայաստան-Բրազիլիա բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը և խորացումը՝ ի նպաստ մեր երկու երկրների և…
