Բորելը դատապարտել է նորվեգացի դիվանագետների կարգավիճակը չեղյալ հայտարարելու՝ Իսրայելի որոշումը
Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը կարգադրել է չեղյալ հայտարարել Իսրայելում Նորվեգիայի դեսպանության ութ աշխատակցի դիվանագիտական կարգավիճակը: Այդ աշխատակիցները զբաղվում էին Պաղեստինի ղեկավարության հետ կապերով։ Կացը հիշեցրել է, որ Նորվեգիան ճանաչել է Պաղեստին Պետությունը և միացել է Միջազգային քրեական դատարանում Իսրայելի դեմ հայցին՝ պահանջելով վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Յոավ Գալանտի ձերբակալման օրդերներ տրամադրել։…
