Վարչապետն այցելել է Իջևանի գինու և կոնյակի գործարան. Կառավարության ծրագրերով այստեղ մեծ փոփոխություններ են կատարվել
Տավուշյան այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է Իջևանի գինու և կոնյակի գործարանում։ Գործարանը ՀՀ Կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի» շրջանակում ձեռք է բերել 739․6 մլն դրամի 171 տարբեր սարքավորումներ և 1 շշալցման հոսքագիծ։ Կառավարության զարգացման ծրագրերի շնորհիվ Իջեւանի գինու եւ կոնյակի գործարանում ահռելի փոփոխություններ են տեղի ունեցել։ Մանրամասները՝ տեսանյութում:
