Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղյալ համարել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը: Հայցում վիճարկվում է խնդրահարույց օրենքի համապատասխանությունը Սահմանադրության 78-րդ հոդվածին, որի համաձայն՝ սահմանադրական մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու երկրի լիարժեք ինտեգրումը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։ Հասարակական կազմակերպությունները նույնպես նախատեսում են հայց ներկայացնել Սահմանադրական դատարան։ Նրանց կարծիքով՝ օրենքը հակասում…
