Վրաստանի Վարչապետը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

Վրաստանի Վարչապետը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների գծով տեղակալ Ուզրա Զեյայի հետ։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմը։ Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերությանը և երկար տարիներ տարբեր ոլորտներում հաջող համագործակցությանը, ինչպես նաև վերջին մարտահրավերներին։ «Վարչապետը հաստատել է երկկողմ հարաբերությունները բարելավելու վրացական կառավարության…

Read More
Ալիևը Պակիստանի վարչապետի հետ քննարկել է պաշտպանական արդյունաբերության ոլորտի նախագծեր

Ալիևը Պակիստանի վարչապետի հետ քննարկել է պաշտպանական արդյունաբերության ոլորտի նախագծեր

Իսլամաբադում կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը հանդես են եկել հայտարարություններով: Ալիևը հայտնել է, որ երկու երկրներն աջակցում են միմյանց բոլոր հարցերում, այդ թվում՝ Ջամմու և Քաշմիրի հարցում և գործակցում են բոլոր միջազգային կազմակերպություններում։ Ադրբեջանի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Պակիստանի ղեկավարությանը 44-օրյա պատերազմում աջակցության համար, ինչպես նաև…

Read More
Զախարովան անդրադարձել է Երևանում և Մոսկվայում երկու երկրի դեսպանների գործունեության արդյունավետությանը

Զախարովան անդրադարձել է Երևանում և Մոսկվայում երկու երկրի դեսպանների գործունեության արդյունավետությանը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե արդյոք ռուսական կողմը հաստատել է Գուրգեն Արսենյանի թեկնածությունը՝ որպես Մոսկվայում Հայաստանի դեսպան, նշել է՝ Ռուսաստանում գոհ են Վաղարշակ Հարությունյանի աշխատանքից։ «Դիվանագիտական առաքելությունում նրա գործունեությունն ամբողջովին համապատասխանում է երկկողմ հարաբերությունների ամրապնդման խնդրին։ Ինչ վերաբերում է նոր դեսպանի նշանակմանը, տեղեկությունը համապատասխան կերպով կտրամադրվի. կան գործընթացներ, որոնք…

Read More
Ակնկալում ենք Հայաստանի և Սլովենիայի միջև համագործակցության հետագա ամրապնդում․ Միրզոյան

Ակնկալում ենք Հայաստանի և Սլովենիայի միջև համագործակցության հետագա ամրապնդում․ Միրզոյան

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ Հայաստանի և Սլովենիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ «Ակնկալում ենք Հայաստանի և Սլովենիայի միջև համագործակցության հետագա ամրապնդում՝ համատեղ ջանքերի և նոր նախաձեռնությունների միջոցով»,- նշել է Միրզոյանը: Արտգործնախարարության X-ի էջում էլ ասված է, որ երկու երկրները կառուցել են ամուր համագործակցություն՝ հիմնված ընդհանուր արժեքների, ժողովրդավարական սկզբունքների, խաղաղության…

Read More
Թուրքիան պետք է դառնա Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ․ Էրդողան

Թուրքիան պետք է դառնա Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ․ Էրդողան

Թուրքիան պետք է դառնա Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ՝ հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում: Նրա խոսքով՝ Անկարան այդ հարցով օգնություն է խնդրել ՇՀԿ բոլոր մշտական անդամներից: Կրեմլից արձագանքել են Էրդողանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է՝ Ռուսաստանին հայտնի է ՇՀԿ-ին անդամակցելու՝ Անկարայի մտադրությունը, սակայն կան…

Read More
Հայաստանում Եվրամիության առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների պատվիրակությանը

Հայաստանում Եվրամիության առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների պատվիրակությանը

Մեծ պատիվ է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունում հյուրընկալել Նիդերլանդների խորհրդարանի պատվիրակությանը և Հայաստանում Նիդերլանդների դեսպան Յաապ Ֆրեդերիկսին: Այդ մասին նշված է ԵՄ առաքելության X-ի պաշտոնական միկրոբլոգում։ «Հյուրերը միացել են Իջևանի շրջանում պարեկությանը՝ տեղում առաքելության աշխատանքի մասին ավելին իմանալու համար: Շնորհակալություն Նիդերլանդներին՝ շարունակական աջակցության համար»,- ասված է գրառման մեջ:

Read More
Դժվար է բացատրել այն կոշտ դիրքորոշումը, որը Հայաստանը որդեգրել է Բելառուսի նկատմամբ․ Գալուզին

Դժվար է բացատրել այն կոշտ դիրքորոշումը, որը Հայաստանը որդեգրել է Բելառուսի նկատմամբ․ Գալուզին

Ռուսաստանը շահագրգռված է Երևանի և Մինսկի միջև բարդությունների շուտափույթ ավարտով՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: «Ցավոք, մեզ համար դժվար է բացատրել այն կոշտ դիրքորոշումը, որը որդեգրել են Հայաստանի իշխանությունները բելառուս գործընկերների նկատմամբ»,- ասել է ռուս դիվանագետը: ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ Մինսկն ու Երևանը դաշնակիցներ են։ «Հայաստանն ու Բելառուսը մտնում են ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի կազմի…

Read More
Սպիտակ տուն վերադառնալու դեպքում Թրամփը մտադիր է կարգավորել Ուկրաինայի հակամարտությունը․ Օրբան

Սպիտակ տուն վերադառնալու դեպքում Թրամփը մտադիր է կարգավորել Ուկրաինայի հակամարտությունը․ Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ԱՄՆ Ֆլորիդա նահանգում հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ, քննարկել Ուկրաինայում խաղաղության հաստատման ուղիները։ Օրբանի խոսքով՝ ԱՄՆ նախկին նախագահը նոյեմբերին ընտրությունում հաղթելու և Սպիտակ տուն վերադառնալու դեպքում մտադիր է հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը: Հունգարիայի վարչապետը Թրամփի հետ հանդիպումն անվանել է «խաղաղարար առաքելություն 5»՝ նկատի ունենալով իր վերջին այցերը Կիև, Մոսկվա և Պեկին,…

Read More
Հայաստանում ԵՄ առաքելությանը Կանադայի մասնակցությունը խոսում է ՆԱՏՕ-ի սողացող ներթափանցման մասին․ Գալուզին

Հայաստանում ԵՄ առաքելությանը Կանադայի մասնակցությունը խոսում է ՆԱՏՕ-ի սողացող ներթափանցման մասին․ Գալուզին

Ռուսաստանը մտահոգված է Հայաստանում Եվրամիության առաքելության գործունեության ընդլայնմամբ, իսկ դրան Կանադայի ներկայացուցիչների մասնակցությունը խոսում է Հարավային Կովկաս ՆԱՏՕ-ի սողացող ներթափանցման մասին։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: Նրա պնդմամբ՝ Եվրամիությունը փորձում է ամրապնդվել Հարավային Կովկասում՝ ի վնաս Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի շահերի: Գալուզինի խոսքով՝ Մոսկվային մտահոգում է նաև այն, որ առաքելությունը հավակնում է…

Read More
Մակրոնն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը

Մակրոնն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ Վաշինգտոնում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը՝ հայտնել են Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից: «Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացիկ երկխոսությանը՝ շուտափույթ խաղաղ համաձայնության հասնելու նպատակով, որը կարող է նոր էջ բացել տարածաշրջանում»,- ասված է հաղորդագրության մեջ: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կայացած…

Read More
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել Վրաստանի վերաբերյալ MEGOBARI Act օրինագծին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել Վրաստանի վերաբերյալ MEGOBARI Act օրինագծին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել Վրաստանի վերաբերյալ MEGOBARI Act օրինագծին: Կողմ է քվեարկել 41, դեմ՝ 6 պատգամավոր: Օրինագիծը ենթադրում է աջակցություն երկրում ժողովրդավարությանը և օրենքի գերակայությանը, ինչպես նաև համապատասխան արձագանք «Վրաստանում ժողովրդավարության վերջին հետընթացին»։ Օրինագիծը կոչ է անում ուժեղացնել վերահսկողությունը Վրաստանի կառավարության գործողությունների և Ռուսաստանի ու Չինաստանի հետ հարաբերությունների նկատմամբ: Օրինագիծը…

Read More
Ալիևն Իսլամաբադում հանդիպել է Պակիստանի վարչապետի հետ

Ալիևն Իսլամաբադում հանդիպել է Պակիստանի վարչապետի հետ

Ադրբեջանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Իսլամաբադ: Իլհամ Ալիևին ընդունել է Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը։   Նշվում է, որ նրանց օրակարգում են երկկողմ հարաբերությունները, մասնավորապես՝ ռազմավարական գործընկերության առանցքային հարցեր։   Ադրբեջանական կողմի տվյալով՝ Ալիևի այցը վկայում է Ադրբեջան-Պակիստան բարեկամական հարաբերությունների և տարբեր ոլորտներում շփումները խորացնելու ցանկության մասին։   Ակնկալվում է, որ Ալիևին երկօրյա այցի…

Read More
Վրաստանի Նախագահը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

Վրաստանի Նախագահը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելյան պալատում հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի հետ։ Այս մասին տեղեկություն է տարածում նախագահի աշխատակազմը։ Հանդիպման մանրամասների մասին տեղեկություններ դեռևս չկան։ Ինչպես հայտնի է, այսօր Ուզրա Զեյան հանդիպումներ է ունեցել քաղաքացիական հասարակության և կին քաղաքական գործիչների հետ ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխող կուսակցությունից։

Read More
Իրանի ԱԳՆ խոսնակը հերքել է Ռուսաստանին ԱԹՍ-ներ մատակարարելու վերաբերյալ մեղադրանքները

Իրանի ԱԳՆ խոսնակը հերքել է Ռուսաստանին ԱԹՍ-ներ մատակարարելու վերաբերյալ մեղադրանքները

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հերքել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությունում Թեհրանի հասցեին արված մեղադրանքները, թե Իրանը ռազմական աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում։ Նրա խոսքով՝ դրանք անհիմն են և քաղաքական նպատակներ են հետապնդում: Քանանին ասել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի սադրիչ քաղաքականության հետևանք է, և Իրանը երբեք ԱԹՍ-ներ չի…

Read More
Ադրբեջանը ցանկանում է դառնալ BRICS-ի լիիրավ մասնակից․ Գաֆարովա

Ադրբեջանը ցանկանում է դառնալ BRICS-ի լիիրավ մասնակից․ Գաֆարովա

Ադրբեջանը ցանկանում է դառնալ BRICS-ի լիիրավ մասնակից՝ հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան՝ ելույթ ունենալով BRICS-ի 10-րդ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում: «Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության մեջ նպաստում է երկխոսությանը, համագործակցությանը և համերաշխությանը։ Դա վերաբերում է և՛ երկկողմ հարաբերություններին, և՛ միջազգային հարթակներում գործունեությանը։ Դա վերաբերում է նաև BRICS-ի հետ համագործակցությանը»,- հավելել է Ադրբեջանցի պաշտոնյան։

Read More
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ժամանել է Վրաստան

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ժամանել է Վրաստան

ԱՄՆ պետքարտուղարի`քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան ժամանել է Թբիլիսի։ Այդ մասին նա տեղեկացրել է X-ի իր միկրոբլոգում։ «Ժամանել եմ Թբիլիսի՝ ընդգծելու մեր անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և վրաց ժողովրդին, ներառյալ՝ ազատ և արդար ընտրությունների իրավունքները, հավաքների և արտահայտման ազատությունը»,- նշել է դիվանագետը։ Միևնույն ժամանակ, նա մտահոգություն է…

Read More
Լեհաստանում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության նոր բազա է գործարկվել

Լեհաստանում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության նոր բազա է գործարկվել

Լեհաստանում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության նոր բազա է գործարկվել՝ հայտնել է Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը` փոխանցում է Reuters գործակալությունը։ Նշվում է, որ Aegis Ashore կոչվող բազան թույլ է տալիս որսալ փոքր և միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ: Այն կազմում է ՆԱՏՕ-ի ավելի մեծ հակահրթիռային վահանի մաս։ «Բազայի պատրաստվածությունը կարևոր է անդրատլանտյան անվտանգության համար աճող սպառնալիքի ֆոնին,…

Read More
Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացն արդյունավետ կլինի․ Դյուժարիկ

Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացն արդյունավետ կլինի․ Դյուժարիկ

ՄԱԿ-ում մեկնաբանել են Վաշինգտոնում տեղի ունեցած Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպումը:   ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացն արդյունավետ կլինի:   «Կարծում եմ՝ երկկողմ մի շարք հարցերի լուծումը չափազանց դրական ազդեցություն կունենա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի վրա»,- հավելել է Ստեֆան Դյուժարիկը։

Read More
ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը․ Կոլոմինա

ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը․ Կոլոմինա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է երեկ Վաշինգտոնում Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպմանը:   Խավիեր Կոլոմինան X-ի միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել են ՆԱՏՕ-Ադրբեջան երկկողմ գործակցությունը և խաղաղության բանակցությունների զարգացումները: «ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը և երկարատև խաղաղության համաձայնագրի կնքմանը»,- նշել է…

Read More
Բլինքենի և Բերբոքի հանդիպման օրակարգում եղել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ուղղությամբ առաջընթացը

Բլինքենի և Բերբոքի հանդիպման օրակարգում եղել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ուղղությամբ առաջընթացը

Վաշինգտոնում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, հանդիպել են Միացյալ Նահանգների պետքարտուղարը և Գերմանիայի արտգործնախարարը: Էնթոնի Բլինքենը X-ի միկրոբլոգում գրել է, որ Աննալենա Բերբոքի հետ քննարկել է Ուկրաինային աջակցությունը և Գազայի հատվածում հրադադարի հաստատման ապահովումը: Դիվանագետների օրակարգում է եղել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ուղղությամբ առաջընթացը: Met with German Foreign Minister @ABaerbock to discuss support for…

Read More
Թուրքիան խոստացել է թույլ չտալ, որ Սև ծովը դառնա ռազմական գործողությունների ասպարեզ

Թուրքիան խոստացել է թույլ չտալ, որ Սև ծովը դառնա ռազմական գործողությունների ասպարեզ

Թուրքիան թույլ չի տա, որ Սև ծովը դառնա ռազմական գործողությունների ասպարեզ: Այդ մասին Politico թերթի հետ հարցազրույցում հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։ Պաշտոնյան ընդգծել է, որ Թուրքիան ներկայումս միակ երկիրն է, որին հաջողվել է միավորել Ռուսաստանին և Ուկրաինային բարձր մակարդակի բանակցություններում։ Գյուլերը նաև նշել է, որ Թուրքիան հավասարակշռված դիրքորոշում է որդեգրել Ուկրաինայի հակամարտության…

Read More
Բաքուն և Երևանը մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը. պետքարտուղար Էնթոնի Բլինքեն

Բաքուն և Երևանը մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը. պետքարտուղար Էնթոնի Բլինքեն

Հուլիսի 10-ին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ  տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ հանդիպումը: «Ես շատ ուրախ եմ այսօր հանդիպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ։ Երևանն ու Բաքուն մեծ աշխատանք են կատարել խաղաղ բանակցությունների ուղղությամբ, որոնք նոր հնարավորություններ են բացում տարածաշրջանի երկրների…

Read More
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Իլիա Դարչիաշվիլին հանդիպում է ունեցել իր բելգիացի գործընկեր Աջա Լաբիբի հետ

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Իլիա Դարչիաշվիլին հանդիպում է ունեցել իր բելգիացի գործընկեր Աջա Լաբիբի հետ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական գործերի, արտաքին առևտրի և դաշնային մշակութային ինստիտուտների նախարար Աջա Լաբիբի հետ։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։   Նախարարության տարածած տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը նշվել է ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովի կարևորությունը և օրակարգում ընդգրկված հարցերը, խոսվել է անվտանգության մարտահրավերների և դրանց…

Read More
Կիևը կարող է բրիտանական զենքով խոցել թիրախները ՌԴ տարածքում. Սթարմեր

Կիևը կարող է բրիտանական զենքով խոցել թիրախները ՌԴ տարածքում. Սթարմեր

Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է՝ Լոնդոնը հավատարիմ է նախորդ իշխանության ընդունած որոշմանը, ըստ որի Ուկրաինան կարող է օգտագործել բրիտանական կողմի փոխանցած զենքերը՝ ՌԴ տարածքում ռազմական օբյեկտները թիրախավորելու համար: Ըստ Bloomberg-ի՝ Սթարմերը միաժամանակ նշել է, որ այդ զենքը պետք է կիրառվի պաշտպանական նպատակով, ուկրաինական կողմի գործողությունները չպետք է խախտեն միջազգային մարդասիրական իրավունքը: ՌԴ…

Read More
Ախալցխայում նախատեսվում է վերանորոգել տարիներ առաջ վնասված մարզադաշտը

Ախալցխայում նախատեսվում է վերանորոգել տարիներ առաջ վնասված մարզադաշտը

Նախատեսվում է վերանորոգել Ախալցխայի Կոստավա փողոցի թիվ 75 մինի մարզադաշտը։ Մարզադաշտը երկար տարիներ վերանորոգման կարիք ուներ։ Չնայած ավերված ենթակառուցվածքին, երեխաները դեռ խաղում են այս դաշտում։ Ախալցխայի  քաղաքապետարանը նախատեսում է ավելի քան 200 հազար լարի ծախսել մինի-մարզադաշտի վերականգնման վրա, այս տեղեկությունը հրապարակված է Պետական ​​գնումների գործակալության կայքում։ Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ նախատեսվում է ապամոնտաժել ցանկապատն ու շրջակա…

Read More
Կիևում որոնողափրկարարական աշխատանքն ավարտվել է, հարձակման է ենթարկվել Օդեսան

Կիևում որոնողափրկարարական աշխատանքն ավարտվել է, հարձակման է ենթարկվել Օդեսան

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը չորեքշաբթի առավոտյան հայտնել է, որ Կիևում որոնողափրկարարական աշխատանքն ավարտվել է, սակայն ռուսական կողմից հրթիռակոծությունը շարունակվում է: Այս անգամ հարվածներ է ստացել Օդեսայի նավահանգստային ենթակառուցվածքը, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել, վնասվել են պահեստներ, բեռնատար մեքենաներ և քաղաքացիական նավ։ Հրթիռակոծվել են նաև Դոնեցկի, Խարկովի և Խերսոնի շրջանները, կան զոհեր խաղաղ բնակիչների…

Read More
Իրանի նորընտիր նախագահի երդմնակալությունը կկայանա հուլիսի 30-ին

Իրանի նորընտիր նախագահի երդմնակալությունը կկայանա հուլիսի 30-ին

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 30-ին, հայտարարել է խորհրդարանի նախագահության անդամ Մոջթաբա Յուսեֆին, հաղորդում է Tasnim-ը: Նրա խոսքով՝ նոր նախագահն իր ծրագրերն ու նախարարներին պետք է ներկայացնի երդմնակալությունից հետո երկու շաբաթվա ընթացքում: Այնուհետև, նախքան վստահության քվեի վերաբերյալ վերջնական նիստը, օրենսդիրները մեկ շաբաթվա ընթացքում կքննարկեն առաջարկված նախարարների լիազորությունները:

Read More
Հայաստանը ներկայացրել է ՍԾՏՀ-ում նախագահության առաջնահերթությունները․ Կոստանյան

Հայաստանը ներկայացրել է ՍԾՏՀ-ում նախագահության առաջնահերթությունները․ Կոստանյան

  Հայաստանը ներկայացրել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում նախագահության առաջնահերթությունները: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։ Նշվում է, որ Հայաստանն իր առաջնահերթությունները ներկայացնելիս ղեկավարվել է ՍԾՏՀ կանոնադրությամբ, ինչպես նաև  ‹‹ՍԾՏՀ տնտեսական օրակարգն՝ ընդլայնված սևծովյան տարածաշրջանի կայուն ապագայի ճանապարհին›› փաստաթղթով։ Հայաստանի սահմանած առաջնահերթություններն են համագործակցությունը, ներգրավվածությունը, կապակցվածությունը և կայունությունը։ Այս տարվա հուլիսի 1-ից…

Read More
Արմեն Գրիգորյանն ու Սամանթա Փաուերը քննարկել են «Խաղաղության խաչմերուկի» իրականացման հեռանկարները

Արմեն Գրիգորյանն ու Սամանթա Փաուերը քննարկել են «Խաղաղության խաչմերուկի» իրականացման հեռանկարները

Հուլիսի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից: ՀՀ ԱԽ քարտուղարը ողջունել է Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել, որ գնահատելի է մեր երկրում գործակալության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը: Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքում…

Read More
Արարատ Միրզոյանն ու Էնթոնի Բլինքենը ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի շուրջ մտքեր են փոխանակել

Արարատ Միրզոյանն ու Էնթոնի Բլինքենը ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի շուրջ մտքեր են փոխանակել

Հուլիսի 9-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է նաև ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված՝ ԱՄՆ նախագահի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը։ Նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ՆԱՏՕ անդամ և գործընկեր երկրների ԱԳ նախարարների հետ։ ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր են փոխանակվել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Read More