Արարատ Միրզոյանի հետ քննարկել ենք անվտանգության իրավիճակը Եվրոպայում և Հարավային Կովկասում. Կուլեբա
Դուբրովնիկի ֆորումի շրջանակում կայացել է Հայաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Դմիտրո Կուլեբայի հանդիպումը: Այդ մասին Կուլեբան գրել է X-ի իր էջում. «Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք անվտանգության իրավիճակը Եվրոպայում և Հարավային Կովկասում։ Ես շնորհակալություն հայտնեցի Հայաստանին Շվեյցարիայում կայացած Խաղաղության առաջին գագաթնաժողովին մասնակցելու համար և իմ գործընկերոջը տեղեկացրի Ուկրաինայում արդար…
