Յուրաքանչյուր երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի․ Օ’Բրայենը՝ հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության մասին
ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը Բաքվում լրատվամիջոցների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական մատակարարումների մասին համաձայնագրերին։ Ամերիկացի դիվանագետն ասել է, որ յուրաքանչյուր երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի: «Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը նույնպես աշխատում է այդ ուղղությամբ»,- հավելել է Օ’Բրայենը: Նա նաև կարծիք է հայտնել, որ նոր սպառազինությունների գնումը…
