ԵՄ-ն պետք է պատժի ահաբեկչական պետություն Ադրբեջանը. Բելամի
Եվրոպան այլևս իրավունք չունի նյութապես աջակցելու Ադրբեջանի ահաբեկչական պետությանը, Եվրախորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին։ «Արդեն մեկ ամսից ավելի է, որ Ադրբեջանի կողմից փակվել է դեպի Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհը. Ալիևը պատանդ է վերցրել 120 հազար հայ խաղաղ բնակիչների՝ կտրված ամեն ինչից, զրկված սննդից և առողջապահությունից։ Եվրոպան այլևս իրավունք չունի…
