Կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում աշխատանքների ու ջանքերի մեկտեղումը. Իրանի դեսպան 30.04.2024 . Տարածաշրջան
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը: Հաշվի առնելով երկու հարևան երկրների միջև առկա համագործակցային ուղղությունների լայն շրջանակը՝ կողմերն այդ համատեքստում կարևորել են նաև իրավապահ ոլորտում գործընկերային հարաբերությունների հաստատումը, մասնավորապես՝ ԻԻՀ-ում համանման գործառույթներ իրականացնող կառույցների հետ համագործակցության ձևավորման ու փորձի փոխանակման հնարավորությունները:…
