Զելենսկին  ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդումը

Զելենսկին ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդումը

Վոլոդիմիր Զելենսկին Կիևում ընդունել է ամերիկացի կոնգրեսականների, քննարկել Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդման հարցը։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ իր երկրին անհրաժեշտ են հակաբալիստիկ հրթիռներ: Անդրադարձ է եղել հակառուսական պատժամիջոցներին, առաջնագծում իրավիճակին և ԱԹՍ-ների ոլորտում ԱՄՆ-ի հետ հնարավոր համատեղ նախագծերին: «Կարևոր է, որ Ամերիկան լսի Ուկրաինային, թեև հասկանում ենք, որ հիմա ուշադրությունը կենտրոնացած է Իրանի վրա»,-…

Read More
ԼՂ իշխանությունները որոշել են ընդունել Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխումը
		17.09.2023 . Արցախ

ԼՂ իշխանությունները որոշել են ընդունել Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխումը 17.09.2023 . Արցախ

ԼՂ տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման հետևանքով առաջացած ճգնաժամն օրեցօր խորանում է: Հացահատիկի հայթայթման և հացի արտադրամասերին ալյուրի մատակարարման գործընթացը կառավարությունը կազմակերպում է սուղ պայմաններում և, ցավոք սրտի, ոչ միշտ է հաջողվում ամեն օր ապահովել կտրոնային համակարգով նախատեսված քաղաքացուն օրական հասանելիք 200 գրամ հացը:   «Հաշվի առնելով երկրում խորացող աղետն ու…

Read More
Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը հանդիպել է ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատարի հետ

Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը հանդիպել է ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատարի հետ

Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդրե Խվթիսիաշվիլին հանդիպել է ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Ալան Փերսելի հետ։ Այս մասին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Հայտարարության համաձայն՝ կողմերը քննարկել են Վրաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության լայն շրջանակ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև երկկողմ տնտեսական կապերի ապագա հեռանկարներին։ «Քննարկվել է նաև Մերձավոր Արևելքում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը»,…

Read More
Թբիլիսիում բողոքի ակցիան ավարտվել է առանց միջադեպերի

Թբիլիսիում բողոքի ակցիան ավարտվել է առանց միջադեպերի

Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության բողոքի ակցիան՝ ուղղված ընտրության արդյունքների դեմ, ավարտվել է առանց միջադեպերի։ Ակցիայի կազմակերպիչներն արդեն հայտարարել են հավաքի պաշտոնական մասի ավարտի մասին։ Հնչել է ԵՄ օրհներգը, ինչից հետո մարդիկ սկսել են ցրվել, թեպետ նրանց մի մասը շարունակում է մնալ խորհրդարանի շենքի և կից փողոցների տարածքում։ Ռուսթավելիի պողոտան, որտեղ վրացական օրենսդրական մարմինն է…

Read More
ՄԱԿ-ն աշխատում է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ Մարիուպոլից խաղաղ բնակչության տարհանումը կազմակերպելու համար

ՄԱԿ-ն աշխատում է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ Մարիուպոլից խաղաղ բնակչության տարհանումը կազմակերպելու համար

ՄԱԿ-ն աշխատում է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ Մարիուպոլից խաղաղ բնակչության տարհանումը կազմակերպելու ուղղությամբ։ Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, որն այժմ գտնվում է Կիևում։   «Վլադիմիր Պուտինը համաձայնեց, որ մենք՝ ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ, պետք է սկսենք տարհանել խաղաղ բնակիչներին Ուկրաինայի կառավարության կողմից վերահսկվող տարածքներ»,- պարզաբանել է Գուտերեշը։   …

Read More
Մոսկվայի հյուսիս-արևմուտքում ուկրաինական անօդաչու սարք է խոցվել․ ՌԴ ՊՆ

Մոսկվայի հյուսիս-արևմուտքում ուկրաինական անօդաչու սարք է խոցվել․ ՌԴ ՊՆ

Մոսկվայի հյուսիս-արևմուտքում ուկրաինական անօդաչու սարք է խոցվել՝ հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից: Գերատեսչությունում տեղի ունեցածն ահաբեկչության փորձ են որակել: Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն էլ հայտնել է, որ անօդաչուի բեկորներն ընկել են մայրաքաղաքի Կարամիշևսկայա գետափնյա շրջանում: Նրա խոսքով՝ լուրջ ավերածություններ չեն գրանցվել, տեղում աշխատել է շտապօգնությունը: Ստեղծված իրավիճակի ֆոնին անվտանգության…

Read More
Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելը Լիբանանի հարավում հարվածել է «Հըզբոլլահի» ավելի քան 70 օբյեկտի

Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելը Լիբանանի հարավում հարվածել է «Հըզբոլլահի» ավելի քան 70 օբյեկտի

Իսրայելի ռազմաօդային ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում «Հըզբոլլահի» ավելի քան 70 օբյեկտի: Հաղորդվում է, որ թիրախների թվում եղել են արձակման կայանքներ և շենքեր, որոնք «Հըզբոլլահի» զինյալներն օգտագործել են իսրայելական ուժերի և Իսրայելի տարածքի դեմ հարձակումներին աջակցելու համար:   Ավելի վաղ Իսրայելի զինված ուժերը հայտնել էին Լիբանանի հարավին հարվածելու մասին՝ նախապես…

Read More
Սայաթ -Նովային նվիրված մրցույթ Թիֆլիսում

Սայաթ -Նովային նվիրված մրցույթ Թիֆլիսում

«Վիրահայերի Միությունը» նախաձեռնել է  Սայաթ -Նովային նվիրված մրցույթ։ Մրցույթը տեղի կունենա ավնադական Վարդատոնին մայիս ամսվա ընթացքում: Մասնակցության նպատակով անհրաժեշտ է նկարահանել ներկայացված նմուշը և տեղադրել ֆեյսբուքյան նշված միջոցառման նկարների համապատասխան բաժնում։ Նմուշի տեսքով հնարավոր է ներկայացնել նկար կամ կոլաժ։ Անհրաժեշտ է պահպանել համապատասխան չափսերը 50/60 սմ․ Նկարը տեղադրելիս հարկավոր է նշել հեղինակի անուն ազգանունը և…

Read More
Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները ՀՀ-ի հետ՝ Ֆիդան — Բայրամով քննարկման առանցքում

Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները ՀՀ-ի հետ՝ Ֆիդան — Բայրամով քննարկման առանցքում

Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային թեմաներ, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հետ: Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը և Թուրքիան շարունակելու են համատեղ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։ Հանդիպման ավարտին լրագրողների հետ կայացած ասուլիսում…

Read More
Դա մեր պատերազմը չէ. Պեսկովը՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Դա մեր պատերազմը չէ. Պեսկովը՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին և Ռուսաստանի՝ ազդելու հնարավորությանը, հայտարարել է՝ դա մեր պատերազմը չէ: «Մենք պետք է անենք այն, ինչը համապատասխանում է մեր շահերին։ Մենք հիմա պետք է նվազագույնի հասցնենք այն գլոբալ ցնցումների հետևանքները մեր տնտեսության համար, որոնք արդեն տեսնում ենք: Մենք, հավանաբար, պետք է մեզ համար օգուտ…

Read More
Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է ԼՂ վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը

Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է ԼՂ վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը

Ադրբեջանի ԱԳՆ-ն հիասթափություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հայտարարությունների կապակցությամբ՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։ Ելույթ ունենալով նիստում՝ պետքարտուղարության ներկայացուցիչը, մասնավորապես, հայտարարել է, որ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի։ Քիմը նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը դեռ ավարտված չէ, Լաչինի միջանցքն արգելափակված է, և…

Read More
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Ուկրաինա և Ռուսաստան

Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Ուկրաինա և Ռուսաստան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը օգոստոսի 25-ին կմեկնի Ուկրաինա: Թուրքական T24-ի փոխանցմամբ՝ Ֆիդանը Ուկրաինա այցից հետո կմեկնի նաև Ռուսաստան։ Նրա այցի գլխավոր նպատակն է վերականգնել հացահատիկի գործարքը և փորձել համոզել կողմերին՝ դադարեցնել կրակը։

Read More
Ադրբեջանի տարածքում ՌԴ խաղաղապահների առաքելության հարցը Մոսկվան կքննարկի Բաքվի հետ. Պեսկով

Ադրբեջանի տարածքում ՌԴ խաղաղապահների առաքելության հարցը Մոսկվան կքննարկի Բաքվի հետ. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Մոսկվան Բաքվի հետ կքննարկի արդեն Ադրբեջանի տարածքում ռուս խաղաղապահների առաքելությունը երկարաձգելու հնարավորությունը։ «Առայժմ դժվար թե որևէ մեկը պատասխանի այդ հարցին, քանի որ այժմ խոսքը Ադրբեջանի տարածքում տեղակայված առաքելության մասին է։ Դա կդառնա ադրբեջանական կողմի հետ մեր քննարկման թեման»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հունվարի…

Read More
Հարավային Կովկասում կայունությունից կշահեն հարևան բոլոր երկրները. Հռիփսիմե Գրիգորյան

Հարավային Կովկասում կայունությունից կշահեն հարևան բոլոր երկրները. Հռիփսիմե Գրիգորյան

ԵԽԽՎ այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման խնդրին: ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը խոսել է տարածաշրջանում զարգացումների և խաղաղության հասնելու՝ Հայաստանի ջանքերի մասին: Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում կայունությունից կշահեն հարևան բոլոր երկրները: Գրիգորյանը հիշեցրել է, որ ինտենսիվ բանակցություններից հետո մարտի 13-ին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացման մասին,…

Read More
Դոնբասի բնակիչ է ձերբակալվել Փարիզում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով

Դոնբասի բնակիչ է ձերբակալվել Փարիզում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով

Ֆրանսիայում ահաբեկչության հնարավոր նախապատրաստման գործով ձերբակալվել է ծնունդով դոնբասցի երիտասարդ, որն ունի Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիություն: Ֆրանսիայի ՆԳՆ ներքին անվտանգության գլխավոր վարչության աղբյուրը լրատվամիջոցներին հայտնել է, որ դեմքի լուրջ այրվածքներով 26-ամյա մի երիտասարդի տեղափոխել են հիվանդանոց ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունից հետո, որն ինքն էր հավաքել։ JDD պարբերականի տվյալներով՝ ձերբակալությունից հետո ոստիկանները խուզարկել են Շառլ դը…

Read More
ՀՀ վարչապետի որոշմամբ աշխատանքային խումբ է ստեղծվել հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով
		30.12.2022 . Արցախ

ՀՀ վարչապետի որոշմամբ աշխատանքային խումբ է ստեղծվել հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով 30.12.2022 . Արցախ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին:   «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը՝ 1. Լեռնային Ղարաբաղում հաստատված…

Read More
Մի շարք դրվագներում տեսնում ենք խաղաղապահների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտություն. Փաշինյան

Մի շարք դրվագներում տեսնում ենք խաղաղապահների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտություն. Փաշինյան

Չափազանց կարևոր է ԼՂ անվտանգության ապահովումը, որի առանցքային բաղկացուցիչ է Լաչինի միջանցքի անխափան և անարգել գործունեությունը՝ Կառավարության նիստի մեկնարկին իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներդրումն անուրանալի է, մյուս կողմից՝ մի շարք դրվագներում մենք տեսնում ենք խաղաղապահների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտություն: Ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտու…

Read More
Հարավային Կովկասը ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար. Բաղաեի

Հարավային Կովկասը ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար. Բաղաեի

Հարավային Կովկասում խաղաղությունը և կայությունն Իրանը դիտարկում է որպես սեփական անվտանգության գրավական՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Էսմայիլ Բաղաեին ընդգծել է տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը Թեհրանի համար: Անդրադառնալով Իրանի պաշտպանության նախարարի Ադրբեջան այցին՝ պաշտոնյան վստահություն է հայտնել, որ դա կամրապնդի երկու երկրի միջև վստահությունը հատկապես անվտանգության և քաղաքականության ոլորտներում: «Այդ այցը ցույց է տալիս Իրանի…

Read More
Արևմուտքն ամեն կերպ փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին. Շոյգու

Արևմուտքն ամեն կերպ փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին. Շոյգու

Արևմուտքն ամեն կերպ փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին՝ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ Մինսկում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում: «Իրավիճակը Կովկասյան տարածաշրջանում մեծապես որոշվում է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման աստիճանով։ Այժմ Լեռնային Ղարաբաղում անվտանգությունը պահպանում է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Սակայն Արևմուտքն ամեն կերպ փորձում է միջամտել իրավիճակին, մեծացնել իր…

Read More
Իրանի Շիրազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը կազմակերպել է Ադրբեջանի քաղաքացի. Tasnim

Իրանի Շիրազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը կազմակերպել է Ադրբեջանի քաղաքացի. Tasnim

Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է, որ բոլոր անձինք, որոնք մասնակցել են վերջերս Իրանի Շիրազ քաղաքում շիա սրբավայրի վրա կատարված զինված հարձակմանը, ձերբակալվել են: Նախարարության տվյալներով՝ Շահ Չերահի դամբարանի վրա հարձակման կազմակերպման կասկածանքով բերման է ենթարկվել 26 մարդ։ Նրանք Ադրբեջանի, Տաջիկստանի և Աֆղանստանի քաղաքացիներ են։ «Երկրում ահաբեկչական խմբավորման գործողությունների հիմնական կազմակերպիչը և համակարգողը Ադրբեջանի քաղաքացին է, որը…

Read More
Հարավային Եվրոպայում զբոսաշրջության դեմ զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվում

Հարավային Եվրոպայում զբոսաշրջության դեմ զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվում

Կիրակի Իսպանիայի և Իտալիայի հայտնի զբոսաշրջային վայրերում տեղի են ունեցել ցույցեր անվերահսկելի զբոսաշրջության դեմ։ Մոտ վեց հարյուր մարդ է մասնակցել Բարսելոնայում անցկացված հանրահավաքին։ Ըստ Reuters-ի՝ ամբոխը վանկարկել է «Ձեր արձակուրդը իմ դժբախտությունն է», «Զանգվածային տուրիզմը սպանում է քաղաքը» կարգախոսները: Նրանցից ոմանք նաև ջրային ատրճանակներով կրակել են խանութների ու հյուրանոցների ցուցափեղկերին, փակցրել «Զբոսաշրջիկներ, գնացեք տուն» պաստառներ։…

Read More
Ադրբեջանը շինծու քրեական գործի հիման վրա կամայական դատավարություն է իրականացնում անմեղ մարդու նկատմամբ. ԼՂ նախկին օմբուդսմեն
		14.10.2023 . Արցախ

Ադրբեջանը շինծու քրեական գործի հիման վրա կամայական դատավարություն է իրականացնում անմեղ մարդու նկատմամբ. ԼՂ նախկին օմբուդսմեն 14.10.2023 . Արցախ

«Բաքվում սկսվել է Արցախի քաղաքացի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ անօրինական դատավարությունը»,- նշված է Լեռնային Ղարաբաղի օմբուդսմենի X-ի (նախկին Twitter) պաշտոնական միկրոբլոգում: «Վագիֆն առևանգվել էր Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջի մոտ գտնվող ապօրինի անցակետում 2023 թվականի հուլիսի 29-ին, երբ ԿԽՄԿ-ն նրան տեղափոխում էր Հայաստան՝ սրտի հրատապ վիրահատության համար։ Կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը՝ Ադրբեջանը շինծու քրեական գործի հիման վրա…

Read More
Ըստ CNN-ի Ռուսաստանը Չինաստանից ռազմական աջակցություն է ակնկալում

Ըստ CNN-ի Ռուսաստանը Չինաստանից ռազմական աջակցություն է ակնկալում

Ռուսաստանը Չինաստանից ռազմական, այդ թվում անօդաչուներ, ինչպես նաեւ տնտեսական օգնություն է ակնկալում ուկրաինական ճգնաժամի հետ կապված, տեղեկացրել է CNN-ը՝ հղում կատարելով պաշտոնական երկու անձանց։ Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ այս մասին հարցապնդումն արվել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Պաշտոնյան հրաժարվել է մանրամասն նկարագրել Չինաստանի արձագանքը, բայց նշել է, որ չինացիները պատասխանել են։ Ռուսաստանի ռազմական օգնության մասին խնդրանքի…

Read More
Ադրբեջանի պահվածքը կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական և իրավունքի նորմերը. Արցախի ԱԳՆ

Ադրբեջանի պահվածքը կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական և իրավունքի նորմերը. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված հանրապետությունում գազի մատակարարման դադարեցման հետ: «Մարտի 21-ի երեկոյան Ադրբեջանի իշխանությունները կրկին խափանել են Արցախի գազամատակարարումը՝ խիստ ցուրտ եղանակային պայմաններում Արցախի բնակչությանը զրկելով ջեռուցման կարևոր ռեսուրսից։ Ադրբեջանի պահվածքը մարդասիրական ահաբեկչություն է։ Այն կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական և միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, որևէ ձևով չի տեղավորվում բարոյականության շրջանակներում։ Այդ…

Read More
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղուլալիս գյուղում նախատեսվում է երկհարկանի շենքի առաջին հարկում կազմակերպել մանկապարտեզ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղուլալիս գյուղում նախատեսվում է երկհարկանի շենքի առաջին հարկում կազմակերպել մանկապարտեզ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղուլալիս գյուղում նախատեսվում է երկհարկանի շենքի առաջին հարկում կազմակերպել մանկապարտեզ, իսկ երկրորդում՝ դպրոց։ Մանկապարտեզի կառուցման մրցույթն արդեն հայտարարվել է 120 հազար լարիի չափով։ Նինոծմինդայի փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հաղթող ընկերությունն է միայն տարածքի կահավորման պատասխանատուն, իսկ կահույքի համար մրցույթ կհայտարարվի ավելի ուշ։ Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ հաղթող ընկերությունը պետք է…

Read More
Սոչիում մեկնարկել է ՀՀ վարչապետի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ

Սոչիում մեկնարկել է ՀՀ վարչապետի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ռուսաստանում է: Սոչիում արդեն մեկնարկել է Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ավելի ուշ սպասվում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը։

Read More

Ախալցխայի քաղաքապետը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահին

Ախալցխայի քաղաքապետ Վլադիմիր Զեդգինիձեն եւ նրա ներկայացուցիչներ՝ Մարինա Մերաբիշվիլին, Լեւան Միքաբերիձեն ու Ուչա Կախնիաշվիլին Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ առաջին տիկին Մեհրաբան Ալիեւային: Այդ մասին հաղորդում է Ախալցխայի քաղաքապետարանի պաշտոնական էջը: Հանդիպման առումով մանրամասները չեն ներկայացվում: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1343778552355602&id=694718250594972

Read More
Թենիսի մրցույթ Ախալքալաքում

Թենիսի մրցույթ Ախալքալաքում

Ապրիլի 30-ին Ախալքալաքի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Ախալքալաքի սպորտ դպրոցում անցկացվեց սեղանի թենիսի աօաչն»ւթյիւն, որին մասնակցեց Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներից 120 երիտասարդ։ Մրցաշարը մեկօրյա էր իսկ մրցանակային կատեգորիաները երքն  էին. տղաների տարիքային՝ ավագներ և կրտսերներ ու աղջիկների։ Ախալքալաքի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը կարևորում է նմանօրինակ միջոցառումները և նշում է որ քաղաքապետարանը սիրով կաջակցի երիտասարդներին մշակույթի և սպորտի ոլորտներում։…

Read More
ԱՄՆ Սենատը կոչ է արել Ռուսաստանը համարել ահաբեկչությունը հովանավորող երկիր

ԱՄՆ Սենատը կոչ է արել Ռուսաստանը համարել ահաբեկչությունը հովանավորող երկիր

ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել, որով պետքարտուղարությանը կոչ է արել Ռուսաստանը ճանաչել որպես ահաբեկչության հովանավոր պետություն։ Փաստաթուղթը հրապարակվել է Կոնգրեսի կայքում: Նման որոշման պատճառն, ըստ փաստաթղթի, Չեչնիայում, Վրաստանում, Սիրիայում և Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններն են: Ռուսաստանն ահաբեկչության հովանավոր երկրների ցուցակում ընդգրկելու կոչով Վաշինգտոնին են դիմել Կիևը, ինչպես նաև մի շարք կոնգրեսականներ։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա…

Read More