Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին հանդիպել է Վրաստանի ազգային թանգարանի գլխավոր տնօրեն Դավիթ Լորթքիպանիձեի հետ։ Աշխատանքային հանդիպումը կայացել է Ախալցխայի ամրոցի միջնաբերդում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սամցխե-Ջավախքի պատմական թանգարանի ներկայիս վիճակը, առկա կարիքներն ու զարգացման հեռանկարները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել քաղաքապետարանի և Վրաստանի ազգային թանգարանի միջև հետագա համագործակցության խորացմանը, ինչպես նաև համատեղ մշակութային և կրթական նախագծերի իրականացման հնարավորություններին։
Նշվել է, որ երկու կառույցների համագործակցության ամրապնդումը կնպաստի Սամցխե-Ջավախքի պատմական թանգարանում պահպանվող հարուստ պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը, թանգարանի զարգացմանը և նոր նախաձեռնությունների կյանքի կոչմանը։
Հանդիպմանը մասնակցել են նաև Ախալցխայի քաղաքապետի տեղակալներ Նոդար Տատալիշվիլին և Գիորգի Մելիքիձեն, Ախալցխայի ամրոցի տնօրեն Զազա Թամարաշվիլին, քաղաքապետարանի մշակույթի ծառայության ղեկավար Մարիամ Գոգոլաձեն, Սամցխե-Ջավախքի պատմական թանգարանի տնօրեն Ջումբեր Չոխելին, ինչպես նաև թանգարանի և Ախալցխայի ամրոցի աշխատակիցները։
