Հուլիսի 25-ին Ախալքալաքում, Վրաստանի կառավարության, Վրաստանի մշակույթի նախարարության և «Ստեղծագործ Վրաստան» ծրագրի աջակցությամբ, կանցկացվի «Ամառային օրեր 2026» մշակութային միջոցառումը։
Միջոցառման վայրը՝ Ախալքալաքի կենտրոնական այգի։
Ժամը 20:00-ին կմեկնարկի մեծ համերգային ծրագիրը՝ վրացական էստրադայի հայտնի կատարողների մասնակցությամբ։
Բեմում հանդես կգան՝
Էկա Կվալիաշվիլի,
Նուկա Կվալիաշվիլի,
Անա Բախտաձե,
Մարիամ Քացարավա,
Լադո Ջանելիձե,
«Իբերիա» խումբ,
«Ռեզո և երեխաներ» խումբ։
Երեկոյի հաղորդավարը կլինի Մայա Դաթունաշվիլին։
Միջոցառման կազմակերպիչները սիրով հրավիրում են բնակիչներին և քաղաքի հյուրերին մասնակցելու տոնական համերգին, վայելելու սիրված կատարողների ելույթները և միասին անցկացնելու հիշարժան ամառային երեկո։
Համերգի մուտքն անվճար է։
