Հանձնառու ենք Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին աջակցելուն. ԱՄՆ պետքարտուղարություն

Հանձնառու ենք Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին աջակցելուն. ԱՄՆ պետքարտուղարություն

Ի պատասխան «Ամերիայի ձայնի» հարցմանը՝ Հարավային Կովկասում ԱՄՆ-Ֆրանսիա համագործակցության ու հնարավոր հեռանկարների մասին՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը նշել է․ «Միացյալ Նահանգները, ԵՄ-ի մեր գործընկերների հետ համատեղ, հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ և բարգավաճ ապագան խթանելուն: Մենք հանձնառու ենք աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին: Ուղիղ երկխոսությունն առանցքային է՝ խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար: Մենք շարունակում…

Read More
Ինչու հետաձգվեց Ռաբաթիում կամրջի վերականգնումը

Ինչու հետաձգվեց Ռաբաթիում կամրջի վերականգնումը

Ախալցխայում՝ Ռաբաթի բնակավայրի զբոսաշրջիկների համար հետաքրքիր վայրերից մեկում կա կամուրջ, որը մի քանի գյուղեր կապում է Ախալցխայի հետ։ Որպես կանոն, նախնական հատակագծով տարածքը, որը տեսնում եք լուսանկարում, պետք է ավարտված լիներ անցած ամառ, թեև կամրջի շինարարությունը դեռ չի ավարտվել, ավելին, մի քանի շաբաթով աշխատանքները դադարեցվել են։ Այս պատմությունից կիմանաք, թե ինչու է ձգձգվել Միխ լիդիի…

Read More
Ալիև – Լայեն զրույցի ընթացքում անդրադարձ է եղել վաղը կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպմանը

Ալիև – Լայեն զրույցի ընթացքում անդրադարձ է եղել վաղը կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպմանը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ֆոն դեր Լայենը X-ի միկրոբլոգում գրել է, որ Ալիևի հետ հեռախոսազրույցում քննարկվել են ԵՄ-Ադրբեջան կարևոր հարաբերությունները՝ կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի համատեքստում: Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ անդրադարձ է եղել նաև վաղը նախատեսված Փաշինյան-Լայեն-Բլինքեն հանդիպմանը: Իլհամ Ալիևը հայտնել է ադրբեջանական կողմի դիրքորոշումը…

Read More
Թուրքիան դիրքորոշում է հայտնել ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպման վերաբերյալ

Թուրքիան դիրքորոշում է հայտնել ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպման վերաբերյալ

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ապրիլի 5-ին նախատեսված՝ Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն եռակողմ հանդիպման վերաբերյալ:   Ըստ գերատեսչության՝ տարածաշրջանում կայուն խաղաղության պատմական հնարավորություն է ստեղծվել, և կարևոր է, որ երրորդ կողմերը, հատկապես՝ արտատարածաշրջանային դերակատարները, անկողմնակալ մոտեցում որդեգրեն և չխանգարեն խաղաղության ջանքերին:    «Այս համատեքստում հարկ ենք համարում հստակ ընդգծել, որ եռակողմ հանդիպումը կխաթարի չեզոքության սկզբունքը, որը…

Read More
ՆԱՏՕ-ն նշել է հիմնադրման 75-ամյակը
		04.04.2024 . Միջազգային

ՆԱՏՕ-ն նշել է հիմնադրման 75-ամյակը 04.04.2024 . Միջազգային

Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) այսօր՝ ապրիլի 4-ին, նշել է իր հիմնադրման 75-ամյակը։ Ելույթ ունենալով Բրյուսելում՝ դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը խոսել է եվրոպացիների և ԱՄՆ-ի միասնության պահպանման անհրաժեշտության մասին։ «Ես հավատում եմ Ամերիկայի և Եվրոպայի միասնությանը, միասին մենք ավելի ապահով և ուժեղ ենք»,- ասել է նա՝ միաժամանակ կարևորել պաշտպանական ծախսերի «արդար բաշխումը»։ Դաշինքի ղեկավարը նաև խոսել…

Read More
ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է Պաղեստինի ինքնավարության՝ ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնալու փորձերը

ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է Պաղեստինի ինքնավարության՝ ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնալու փորձերը

Միացյալ Նահանգների պետքարտողարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը խոսել է Պաղեստինի ինքնավարության՝ ՄԱԿ-ի լիիրավ անդամի կարգավիճակ ստանալու նոր փորձերի մասին՝ հայտնում է Европейская правда-ն։ ԱՄՆ արտաքին գերատեսչության ներկայացուցիչը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները դե՞մ է Պաղեստինի ինքնավարության՝ ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնալու փորձերին. Պաղեստինի իշխանությունները ցանկանում են քվեարկություն անցկացնել ապրիլին։ «Մենք միշտ հստակ հասկացրել…

Read More
Բելգրադում խախտումների պատճառով կրկնակի ընտրություն է նշանակվել

Բելգրադում խախտումների պատճառով կրկնակի ընտրություն է նշանակվել

Սերբիայի խորհրդարանի ղեկավար Անա Բռնաբիչը հունիսի 2-ին Բելգրադում վերընտրություն է նշանակել դեկտեմբերի 17-ի քվեարկության ժամանակ տեղի ունեցած խախտումներից հետո։ Նա բոլոր քաղաքական կուսակցություններին և կոալիցիաներին կոչ է արել ապահովել արդար և ճիշտ մրցակցություն։ 2023 թվականի դեկտեմբերի 17-ին Սերբիայում անցկացված արտահերթ ընտրությունների պաշտոնական արդյունքները ցույց են տվել, որ նախագահ Ալեքսանդր Վուչիչի կուսակցությունը ջախջախիչ հաղթանակ է տարել…

Read More
Ընդդիմադիր թեկնածուն հաղթել է Վանի քաղաքապետի ընտրությունում

Ընդդիմադիր թեկնածուն հաղթել է Վանի քաղաքապետի ընտրությունում

Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) որոշել է, որ մարտի 31-ին Վանի քաղաքապետի ​​ընտրությունում հաղթել է քրդամետ DEM կուսակցության թեկնածու Աբդուլլահ Զեյդանը։ Նա ստացել էր ձայների 55,4 տոկոսը, սակայն ընտրական հանձնաժողովն անվավեր էր ճանաչել ընդդիմադիր թեկնածուի արդյունքները՝ պատճառաբանելով, որ նա առաջադրվելու իրավունք չուներ: Զեյդանին մեղադրում են նաև Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ առնչության համար: Արդյունքում Քաղաքապետի պաշտոնը…

Read More
Իսրայելում ընդդիմությունը կոչ է արել սեպտեմբերին խորհրդարանի արտահերթ ընտրություն անցկացնել
		04.04.2024 . Միջազգային

Իսրայելում ընդդիմությունը կոչ է արել սեպտեմբերին խորհրդարանի արտահերթ ընտրություն անցկացնել 04.04.2024 . Միջազգային

Իսրայելի ռազմական կաբինետի նախարար Բենի Գանցը չորեքշաբթի կոչ է արել խորհրդարանի արտահերթ ընտրություն անցկացնել սեպտեմբերին՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Գանցն ասել է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում այդ թեման քննարկել է քաղաքական առաջնորդների հետ, տեղեկությունը փոխանցել է վարչապետին և խոստացել, որ կշարունակի երկխոսությունն այդ թեմայով»,- գրում է թերթը։ Նախարարի խոսքով՝ ընտրությունը կօգնի շարունակել…

Read More
Երուսաղեմի ոստիկանները բռնի գործողություն են իրականացրել հայ հոգևորականների ու տեղացի հայերի նկատմամբ

Երուսաղեմի ոստիկանները բռնի գործողություն են իրականացրել հայ հոգևորականների ու տեղացի հայերի նկատմամբ

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է Իսրայելի ոստիկանության ապօրինի գործողությունների մասին: Ըստ հաղորդագրության՝ ապրիլի 3-ին՝ մոտավորապես ժամը 11-ին, իսրայելցի ոստիկանները՝ Ասաֆ Հարել անունով սպայի գլխավորությամբ, հարձակվել են հոգևորականների ու տեղացի հայերի վրա, ոչնչացրել են պատրիարքարանի գույքը: Երբ ոստիկաններից հոգևորականներին և հայերին բռնի տեղահանելու, վտարելու, գույքը փչացնելու մասին արտոնագիր կամ դատարանի որոշում են…

Read More
Պաղեստինցիները ՄԱԿ-ին անդամակցելու նոր դիմում են ներկայացրել
		04.04.2024 . Միջազգային

Պաղեստինցիները ՄԱԿ-ին անդամակցելու նոր դիմում են ներկայացրել 04.04.2024 . Միջազգային

Պաղեստինցիները հույս ունեն հասնել ՄԱԿ-ի լիիրավ անդամակցության վերաբերյալ քվեարկության մինչև ապրիլի 9-ին Ռամազանի ավարտը, չնայած ԱՄՆ-ի ծրագրին՝ նախ բանակցել Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ: Այս մասին հայտնում է Associated Press-ը (AP): Ըստ լրատվականի՝ պաղեստինցիները ՄԱԿ-ին անդամակցելու նոր հայտ են ներկայացրել, քանի որ Իսրայելի և պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման միջև պատերազմը ձգձգվում է, և…

Read More
Ռուսաստանը գիշերը Ուկրաինայի ուղղությամբ գործարկել է 20 անօդաչու թռչող սարք

Ռուսաստանը գիշերը Ուկրաինայի ուղղությամբ գործարկել է 20 անօդաչու թռչող սարք

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է, որ գիշերվա ընթացքում ռուսական զորքերը գործարկել են «Շահեդ» տեսակի 20 անօդաչու թռչող սարք, որից 11-ը խոցվել է: Ուկրաինայի ռազմաօդային ուժերը նաև տեղեկացրել են, որ անօդաչուները գործարկվել են Ռուսաստանի Կուրսկի շրջանից։ Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ շրջկենտրոնը ենթարկվել է 15 անօդաչու թռչող սարքի հարձակման։ Խարկովում…

Read More
Իրանում հարձակում է եղել ոստիկանական երկու բաժանմունքի վրա

Իրանում հարձակում է եղել ոստիկանական երկու բաժանմունքի վրա

«Ջեյշ ալ-Ադլ» (Արդարության բանակ) սուննի խմբավորման անդամները հարձակվել են Իրանի հարավ-արևելքում գտնվող Ռասք և Չաբահար քաղաքների երկու ոստիկանական բաժանմունքների վրա: Այդ մասին հայտնել է Սիստան և Բելուջիստան նահանգի փոխնահանգապետ Ալիրեզա Մարհամաթին: «Ահաբեկչություն է տեղի ունեցել Ռասքի և Չաբահարի ռազմական շտաբի վրա։ Իրավիճակը վերահսկելի է»,- ասել է նա: Ռասքում հարձակումը ձախողվել է, ընթանում է զինյալներից տարածքի…

Read More
Զախարովան նախազգուշացրել է՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը կարող է դադարեցվել

Զախարովան նախազգուշացրել է՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը կարող է դադարեցվել

Մարիա Զախարովան ակնհայտ հակառուսական միտումներ է տեսնում Փաշինյան-Բլինքեն- ֆոն դեր Լայեն ապրիլի 5-ի եռակողմ հանդիպման մեջ: Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը լրագրողների հետ ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է, որ այդպիսի հանդիպումները ուղղված են տարածաշրջանի երկրների շահերի դեմ: Նրան ոչինչ չեն ասում կողմերի հավաստիացումները, թե այդ հանդիպմանը ոչ մի անդրադարձ չի լինելու հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին ու հարաբերությունների կարգավորմանը: Մանրամասները`…

Read More
Ստոլտենբերգը պատրաստվում է ընդլայնել ՆԱՏՕ-ի աջակցությունն Ուկրաինային

Ստոլտենբերգը պատրաստվում է ընդլայնել ՆԱՏՕ-ի աջակցությունն Ուկրաինային

ՆԱՏՕ-ն ցանկանում է մեծացնել իր համակարգող դերը Ուկրաինային զենք մատակարարելու, ուկրաինացի զինվորների ուսուցման հարցում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն առաջարկում է ստեղծել ՆԱՏՕ-ի հատուկ առաքելություն Ուկրաինայի համար (NATO Mission Ukraine) և համաձայնեցնել Կիևին դաշինքի ռազմական օգնությունը հինգ տարի ժամկետով՝ 100 միլիարդ եվրոյի չափով։ Այս պահին ԱՄՆ-ն է իրականացնում  համապատասխան աշխատանքներ՝ այդ նպատակով կանոնավոր հանդիպումներ կազմակերպելով…

Read More
Բլինքենը և Ալիևը քննարկել են ապրիլի 5-ի՝ ԱՄՆ-ԵՄ-ՀՀ հանդիպումը

Բլինքենը և Ալիևը քննարկել են ապրիլի 5-ի՝ ԱՄՆ-ԵՄ-ՀՀ հանդիպումը

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ապրիլի 3-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Ըստ Բաքվի՝ Բլինքենը տեղեկություն է ստացել, որ ապրիլի 5-ին ԱՄՆ-ի, Եվրամիության և Հայաստանի եռակողմ հանդիպումը անհանգստացնում է Ադրբեջանի իշխանություններին, և և ինքը կարևոր է համարել այդ հարցը պարզաբանել նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Ադրբեջանական կողմի ներկայացրած տվյալներով՝…

Read More
Թայվանում տեղի ունեցած երկրաշարժից հետո հետցնցումների թիվը գերազանցել է 160-ը

Թայվանում տեղի ունեցած երկրաշարժից հետո հետցնցումների թիվը գերազանցել է 160-ը

Թայվանում երկրաշարժից հետո հետցնցումների թիվը գերազանցել է 160-ը, հաղորդում է թայվանական Sanli հեռուստաալիքը՝ վկայակոչելով կղզու կենտրոնական օդերևութաբանական վարչության տվյալները։   Հաղորդվում է, որ հետցնցումների թիվը կազմել է 167, որից երկուսը` 6 և ավելի մագնիտուդով, 12-ը` 5-6 մագնիտուդով, 80-ը` 4-5, 72-ը` 3-4 մագնիտուդով:   Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 10-ի, վիրավորներինը՝ 934-ի,- հայտնել է Չինաստանի կենտրոնական…

Read More
Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ. Զախարովա
		03.04.2024 . Տարածաշրջան

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ. Զախարովա 03.04.2024 . Տարածաշրջան

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ և ստորագրված փաստաթղթերով կապված է կազմակերպության հետ։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ի թիվս այլ բաների՝ ՀԱՊԿ կանոնադրությունը և 2011 թվականին ղեկավարների ստորագրած համապատասխան արձանագրությունը սահմանում են, որ ՀԱՊԿ անդամները կարող են որոշում կայացնել իրենց տարածքում երրորդ երկրների զորախումբ և արտաքին…

Read More
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ռյուտեի թեկնածությունը պաշտպանել է 28 երկիր

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ռյուտեի թեկնածությունը պաշտպանել է 28 երկիր

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությունը պաշտպանել են դաշինքի անդամ 32 երկրից 28-ը։ Այդ մասին հայտնում է Նիդերլանդների հեռարձակման կորպորացիան՝ հղում անելով աղբյուրներին։   Հոդվածում ասվում է, որ  նրա թեկնածությունը սկսել է պաշտպանել ևս երեք երկիր: Այդպիսով, Ռյուտեին մնացել է համաձայնության գալ ևս չորս անդամի հետ, քանի որ այդ պաշտոնում նշանակումը պահանջում…

Read More
Բաքվում Ռուսաստանի դեսպանն այցելել է Ադրբեջանում Իրանի դեսպանատուն

Բաքվում Ռուսաստանի դեսպանն այցելել է Ադրբեջանում Իրանի դեսպանատուն

Դամասկոսում տեղի ունեցած հարձակումից հետո Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովն այցելել է Ադրբեջանում Իրանի դեսպանատուն: Ռուս դիվանագետն Ադբեջանում ԻԻՀ դեսպան Աբբաս Մուսավիի հետ քննարկել է Հարավային Կովկասի իրավիճակը, երկկողմ հարաբերությունները և առաջիկա տարածաշրջանային հանդիպումները։ Եվդոկիմովն ընդգծել է «դաշնակից երկրների, հատկապես Իրանի և Ռուսաստանի համագործակցությունն ու սիներգիան աշխարհի տարբեր շրջաններում Արևմուտքի աջակցությամբ իրականացվող հանցագործությունների և միջամտությունների…

Read More
ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Զախարովա
		03.04.2024 . Տարածաշրջան

ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Զախարովա 03.04.2024 . Տարածաշրջան

Արևմուտքի ջանքերով ԵՄ առաքելությունը Հայաստանում էապես վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հանուն դաշինքի նկատմամբ որոշակի պահանջ դրսևորելու, նրա անդամ երկրների ղեկավարները հակառուսական հիստերիա են հրահրում, կոչ են անում նախապատրաստվել Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական հակամարտության՝ հսկայական գումարներ ներդնելով ռազմարդյունաբերական համալիրում՝ ակնհայտ տնտեսական խնդիրների ֆոնին:…

Read More
Վաշինգտոնը զգուշացրել է Իրանին՝ Դամասկոսին իսրայելական հարվածից հետո

Վաշինգտոնը զգուշացրել է Իրանին՝ Դամասկոսին իսրայելական հարվածից հետո

Միացյալ Նահանգները զգուշացրել է Իրանին՝ խուսափել Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական օբյեկտների վրա հնարավոր հարձակումներից։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը: Հայտարարությունը կապված է Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածի հետ, որի հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ իրանցի բարձրաստիճան զինվորականներ։ Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը տեղեկություն չունի,…

Read More
Գլենդելի քաղաքապետ է ընտրվել Էլեն Ասատրյանը
		03.04.2024 . Միջազգային

Գլենդելի քաղաքապետ է ընտրվել Էլեն Ասատրյանը 03.04.2024 . Միջազգային

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում տեղի ունեցած քաղաքային խորհրդի ընտրությունների արդյունքներով քաղաքապետ է ընտրվել Էլեն Ասատրյանը։ Այս մասին նշված է «Արևելյան շրջանի առաջադեմ դեմոկրատների» (EAPD) ֆեյսբուքյան էջում:   Որպես առաջին կին թեկնածու՝ 2022 թվականին Էլեն Ասատրյանը ստացել էր ամենաշատ ձայները քաղաքային խորհրդում: Հաղթելով Գլենդելի քաղաքային խորհրդի այս ընտրություններում՝ նա դարձավ առաջին ամերիկահայ կինը, որը զբաղեցնելու…

Read More
Իրավիճակը հանգիստ է. ԵՄ առաքելությունը հետևել է Խաչիկ գյուղի ֆերմերների գյուղատնտեսական աշխատանքին

Իրավիճակը հանգիստ է. ԵՄ առաքելությունը հետևել է Խաչիկ գյուղի ֆերմերների գյուղատնտեսական աշխատանքին

Եվրամիության առաքելությունը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ տեղեկացնելով սահմանամերձ Խաչիկ գյուղում գյուղատնտեսական աշխատանքներին հետևելու մասին:   «Խաչիկ գյուղի ղեկավարի խնդրանքով ԵՄ առաքելությունը հետևել է տեղի ֆերմերների գյուղատնտեսական աշխատանքներին` ամրապնդելու նրանց անվտանգության զգացումը: Մենք շարունակում ենք ամենօրյա պարեկությունը Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում, իրավիճակը հանգիստ է», – ասված է գրառման մեջ։ Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Հզոր երկրաշարժ Թայվանում. կան զոհեր և վիրավորներ
		03.04.2024 . Միջազգային

Հզոր երկրաշարժ Թայվանում. կան զոհեր և վիրավորներ 03.04.2024 . Միջազգային

Թայվանում վերջին 25 տարվա ընթացքում ամենահզոր երկրաշարժն է տեղի ունեցել, հաղորդում է Reuters-ը: Իշխանությունների տվյալներով` չորս մարդ է մահացել երկրաշարժի հետևանքով, ավելի քան 50-ը վիրավորում են ստացել: Ցնցումների էպիկենտրոնը` 7.2 մագնիտուդով, գտնվում էր կղզու արևելյան քիչ բնակեցված հատվածում: Փլուզվել է առնվազն 26 շինություն, ընթանում են փրկարարական աշխատանքներ: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանում ևս հինգ լրագրողի ձերբակալությունը

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանում ևս հինգ լրագրողի ձերբակալությունը

Մամուլի պաշտպանությամբ զբաղվող «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը քննադատել է Ադրբեջանում ևս հինգ լրագրողի ձերբակալությունը արտարժույթի մաքսանենգության շինծու մեղադրանքներով: Այս անգամ բռնաճնշումների զոհ է դարձել Toplum TV-ն: Ձերբակալված լրագրողներին սպառնում է 5-8 տարվա ազատազրկում: ««Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ է անում անհապաղ ազատ արձակել լրագրողներին, ովքեր աշխատանք են կատարում հանուն հասարակության շահերի՝ հաղորդելով կոռուպցիայի դեպքերի…

Read More
Հայաստանի տարածքային ամբողջականությունն այսօր ենթարկվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքների. Սեժուրնե

Հայաստանի տարածքային ամբողջականությունն այսօր ենթարկվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքների. Սեժուրնե

Մենք խոսել ենք Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, որն այսօր ենթարկվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքների, և թույլ տվեք ձեզ ասել, թե որքան ենք մենք մտահոգված դրանով՝ հաշվի առնելով, որ Բաքվի հռետորաբանությունն ավելի ու ավելի անչափելի է դառնում։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն՝ Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի…

Read More
Հայաստանը խորապես մտահոգված է Իրանի հյուպատոսության վրա հարձակմամբ. ՀՀ ԱԳՆ
		02.04.2024 . Տարածաշրջան

Հայաստանը խորապես մտահոգված է Իրանի հյուպատոսության վրա հարձակմամբ. ՀՀ ԱԳՆ 02.04.2024 . Տարածաշրջան

Հայաստանը խորապես մտահոգված է Իրանի հյուպատոսության վրա հարձակմամբ` նշված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում: «Հայաստանը խորապես մտահոգված է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա վերջին հարձակմամբ։ Դիվանագիտական ներկայացուցչությունների անձեռնմխելիությունը պարտավորություն է և չպետք է կասկածի տակ դրվի որևէ պարագայում: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում մահացածներին և ապաքինում մաղթում վիրավորներին»,- նշված է գրառման մեջ։ Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Աս-Սիսին երրորդ անգամ պաշտոնապես ստանձնել է Եգիպտոսի նախագահի պաշտոնը

Աս-Սիսին երրորդ անգամ պաշտոնապես ստանձնել է Եգիպտոսի նախագահի պաշտոնը

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին սահմանադրական երդում է տվել խորհրդարանի անդամների առջև: Նա երրորդ անգամ պաշտոնապես ստանձնել է պետության ղեկավարի պաշտոնը։ Արարողությունը տեղի է ունեցել Եգիպտոսի նոր վարչական մայրաքաղաքում: Դեկտեմբերի 18-ին Եգիպտոսի ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ դեկտեմբերի 10-12-ը տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել աս Սիսին՝ հավաքելով ընտրողների ձայների գրեթե 90 %-ը։ Եգիպտոսի…

Read More