Ստամբուլի եկեղեցու վրա հարձակման համար կասկածվում են Ռուսաստանի և Տաջիկստանի քաղաքացիներ
Թուրքիայի ոստիկանությունը հունվարի 28-ին Ստամբուլի եկեղեցիներից մեկում տեղի ունեցած կրակոցներին առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալել է 47 մարդու, այդ թվում՝ Ռուսաստանի և Տաջիկստանի քաղաքացիների։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան։ Ենթադրում են, որ նրանք կապված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Զինված հարձակումը տեղի է ունեցել կիրակի կեսօրին՝ Ստամբուլի հյուսիսում գտնվող…
