Թրամփը 50 տոկոսից ավելի ձայներով հաղթել է Այովայում հանրապետականների ներկուսակցական առաջին ընտրափուլում
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որն այժմ 4 տարբեր դատապրոցեսներում է ներգրավված, հաղթանակ է տարել Այովա նահանգում հանրապետականների ներկուսակցական առաջին ընտրափուլում: Թրամփը հավաքել է ձայների 50 տոկոսից ավելին: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ Թրամփի վճռական և պատմական հաղթանակն ավելի միասնական կդարձնի հանրապետականներին և կմոտեցնի նոյեմբերի 5-ին նախատեսված ԱՄՆ նախագահի ընտրություններում վերջնական հաղթանակի:…
