Եթե Թրամփը վերադառնա Սպիտակ տուն, Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունները կկարգավորվեն. Օրբան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ֆլորիդայում հանդիպել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Մեկնաբանելով այդ հանդիպումը՝ Օրբանը նշել է, որ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալու դեպքում Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունները կկարգավորվեն: Բացի դրանից՝ Հունգարիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ Թրամփի վերընտրվելը կհամընկնի ամբողջ աշխարհի շահերի հետ: Թրամփի վերադարձը նախագահի պաշտոնին, Օրբանի կարծիքով, նպաստավոր կլինի ամերիկա-հունգարական հարաբերությունների համար:…
