Ադրբեջանում անցկացվող ընտրություններում կան խախտումներ
Ադրբեջանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նշանակած դիտորդներին հեռացրել են ընտրատեղամասերից: Որոշ շրջաններում ոստիկանությունը կոշտ միջոցներ է ձեռնարկել դիտորդների նկատմամբ: Անկախ աղբյուրները գրում են, որ տեղամասային ընտրական հանձնաժողովները ոստիկանություն են կանչել այն ամենից հետո, երբ տեսել են, որ դիտորդները նախապես կտրված անկյուններով քվեաթերթիկներ են տրամադրում ընտրողներին: Ադրբեջանի անկախ լրագրողներն ահազանգել են, որ բոլոր ընտրատեղամասերում անջատված է ինտերնետ…
