Կանադան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի իրավիճակով
		04.08.2023 . Միջազգային

Կանադան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի իրավիճակով 04.08.2023 . Միջազգային

Կանադայի արտգործնախարարությունն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վատթարացմամբ: Գերատեսչությունը թվիթերյան գրառում է կատարել. «Կանադան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ։ Կոչ ենք անում Ադրբեջանին կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ թույլ տալու մարդկանց և ապրանքների ազատ տարանցումը Լաչինի միջանցքով, կոչ ենք անում բոլոր կողմերին շարունակել խաղաղ երկխոսությունը»:

Read More
Մալդիվները հայտարարել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին

Մալդիվները հայտարարել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին

Մալդիվյան կղզիների կառավարությունը ողջունել է Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերսկսումը և որոշել է նույնպես վերականգնել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետ, ասվում է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։ Մալդիվներն Իրանի հետ քաղաքական հարաբերությունները խզել էր 2016 թվականի մայիսի 17-ին՝ նախկին նախագահ Աբդուլլահ Յամենի օրոք, որին կղզիների դատարանը դատապարտել է 11 տարվա ազատազրկման՝ կաշառակերության և փողերի…

Read More
Բլինքենը Վիետնամում մասնակցել է ԱՄՆ դեսպանատան հիմնարկեքի արարողությանը

Բլինքենը Վիետնամում մասնակցել է ԱՄՆ դեսպանատան հիմնարկեքի արարողությանը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վիետնամ այցի շրջանակում մասնակցել է մայրաքաղաք Հանոյում ԱՄՆ դեսպանատան հիմնարկեքի արարողությանը։ Նրա խոսքով՝ այսպիսով Վիետնամի և Միացյալ Նահանգների հարաբերություններն է՛լ ավելի կամրապնդվեն: Բլինքենը նշել է, որ Վաշինգտոնը կխորացնի Հանոյի հետ գործակցությունը նաև տնտեսության ոլորտում և էներգիայի նոր աղբյուրներ հայտնաբերելու հարցում։ Պետքարտուղարին ընդունել է նաև Վիետնամի արտգործնախարարը: Դիվանագետները քննարկել են երկկողմ օրակարգի…

Read More
Միջազգային հանրությունը արձագանքել է Գազայում հրադադարի հաստատմանը

Միջազգային հանրությունը արձագանքել է Գազայում հրադադարի հաստատմանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Գազայում հրադադարի վերաբերյալ համաձայնության ձեռքբերումը մեծ հույս է տվել պատանդներին և նրանց ընտանիքներին, Գազայի պաղեստինցիներին և ամբողջ տարածաշրջանին: Նա նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին և մյուս միջնորդներին: «Բոլոր կողմերին կոչ եմ անում խստորեն պահպանել դրա պայմանները: Այս համաձայնագիրը պետք է նշանավորի պատերազմի ավարտը և երկու պետության բանաձևի…

Read More
Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին. Միլլեր

Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին. Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերին ճեպազրույցի ընթացքում հարց են ուղղել՝ արդյոք պետքարտուղար Է. Բլինքենը հայ-ադրբեջանական սահմանին տիրող վերջին լարված միջադեպից հետո նախատեսում է հանդիպել երկու երկրների առաջնորդների հետ, և հետաքրքրվել են, թե ինչպես է վերջինս արձագանքում միջադեպին։ Միլլերը, մասնավորապես, նշել է. «Մենք անհանգստացած ենք զինվորականների միջև մահացու բախումների մասին լուրերով, որոնք հանգեցրել են մի քանի…

Read More
Համբարձման տոնն Ախալքալաքում

Համբարձման տոնն Ախալքալաքում

Այսօր՝ մայիսի 26֊ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է համբարձման տոնը։ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության տարբեր խմբակների սաներ երաժշտական, պարային եւ բեմական համարներով ներկայացրին Համբարձման տոնի խորհուրդն ու նշանակությունը։ Նշենք, որ տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա և երևում առաքյալներին ու…

Read More
Եգիպտոսի ԱԳ նախարարը Լավրովին է փոխանցել Ուկրաինայի իրադրության վերաբերյալ Բլինքենի ուղերձը

Եգիպտոսի ԱԳ նախարարը Լավրովին է փոխանցել Ուկրաինայի իրադրության վերաբերյալ Բլինքենի ուղերձը

Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին Ռուսասատնի արտգործնախարար Սերգեյ Լավրովին է փոխանցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ուղերձy Ուկրաինայի իրադրության վերաբերյալ: «Պարոն նախարարը նշեց, որ փոխանցել է պետքարտուղար Բլինքենի ուղերձը, որը վերջերս այցելել էր Կահիրե։ Ես դա հաստատում եմ»,- ասել է Լավրովը Մոսկվայում կայացած հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ Ռուսաստանը միշտ պատրաստ է լսել ցանկացած…

Read More
Լեմկինի ինստիտուտը միջազգային հանրությանը կոչ է արել հետևել Ֆրանսիայի Ազգային ժողովի օրինակին

Լեմկինի ինստիտուտը միջազգային հանրությանը կոչ է արել հետևել Ֆրանսիայի Ազգային ժողովի օրինակին

Լեմկինի ինստիտուտն արձագանքել է Ֆրանսիայի Ազգային ժողովին ընդունած բանաձևին: «Լեմկինի ինստիտուտը երախտագիտություն է հայտնում Ֆրանսիայի Ազգային ժողովին՝ թիվ 388 բանաձևն ընդունելու համար, որով Ադրբեջանից պահանջվում է դադարեցնել Հայաստանի դեմ նպատակային ագրեսիան և երկարատև խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Մենք կոչ ենք ենք անում միջազգային հանրության մյուս անդամներին հետևել այս օրինակին և ընդունել նմանատիպ օրինագծեր»,- գրված է Ցեղասպանության…

Read More
Վարչապետն այցելել է Իջևանի գինու և կոնյակի գործարան. Կառավարության ծրագրերով այստեղ մեծ փոփոխություններ են կատարվել

Վարչապետն այցելել է Իջևանի գինու և կոնյակի գործարան. Կառավարության ծրագրերով այստեղ մեծ փոփոխություններ են կատարվել

Տավուշյան այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է Իջևանի գինու և կոնյակի գործարանում։ Գործարանը ՀՀ Կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի» շրջանակում ձեռք է բերել 739․6 մլն դրամի 171 տարբեր սարքավորումներ և 1 շշալցման հոսքագիծ։ Կառավարության զարգացման ծրագրերի շնորհիվ Իջեւանի գինու եւ կոնյակի գործարանում ահռելի փոփոխություններ են տեղի ունեցել։ Մանրամասները՝ տեսանյութում:

Read More
ԱՄՆ Ֆլորիդա նահանգը պատուհասած փոթորկի հետևանքները

ԱՄՆ Ֆլորիդա նահանգը պատուհասած փոթորկի հետևանքները

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի արևելյան ափը ենթարկվել է Nicole փոթորկի հարձակմանը, ինչի հետևանքով 4 մարդ է զոհվել։ Ինչպես հաղորդում է ABC հեռուստաալիքը, մի տղամարդ և մի կին էլեկտրահարվել են հոսանքագծի կտրվելու պատճառով։ Եվս երկուսը մահացել են տարերքի պատճառով ստեղծված ավտովթարից: Փոթորկից ավերվել են տներ, որոնց մի մասը մնացել է առանց տանիքի և նույնիսկ պատերի։ Քամու արագությունը…

Read More
Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել` կապված ռազմաքաղաքական իրավիճակի և հումանիտար խնդիրների հետ

Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել` կապված ռազմաքաղաքական իրավիճակի և հումանիտար խնդիրների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 26-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ Քննարկվել են ռազմաքաղաքական իրավիճակին և շրջափակման հարուցած խորացող հումանիտար հիմնախնդիրների լուծմանը վերաբերող հարցեր։ Նախագահ Հարությունյանը ընդգծել է իրավիճակի փոփոխությանը զուգընթաց` կարիքների և խնդիրների օպերատիվ գնահատման և համապատասխան կառույցների կողմից արագ արձագանքման կարևորությունը։ Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ Աժ նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը,…

Read More
Ազգային մրցակցության գործակալությունը դեղագործական շուկայում չորս ընկերությունների դեմ հետաքննություն է սկսել

Ազգային մրցակցության գործակալությունը դեղագործական շուկայում չորս ընկերությունների դեմ հետաքննություն է սկսել

Վրաստանի ազգային մրցակցության գործակալությունը սկսել է դեղագործական շուկայում չորս ընկերությունների դեմ հետաքննության գործընթացը։ Այս մասին տեղեկությունը տարածում է Մրցակցության գործակալությունը։ Ըստ նրանց հաղորդագրությունների, խոսքը վերաբերում է վերջերս խրոնիկական և ուռուցքաբանական դեղամիջոցներ ներկրողների և դիստրիբյուտորների կողմից գների կտրուկ բարձրացմանը և իբր նույնական գնագոյացման սահմանմանը։ «Հետազոտությունը հիմնված է Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական…

Read More
Ախալքալաքի մարզական համալիրի սաները Մեստիայից հաղթանակներով են վերադարձել
		01.08.2022 Sona Tonakanian Ախալքալաք, Սպորտ

Ախալքալաքի մարզական համալիրի սաները Մեստիայից հաղթանակներով են վերադարձել 01.08.2022 Sona Tonakanian Ախալքալաք, Սպորտ

հուլիսի 29-31֊ը Մեստիայում տեղի ունեցավ Գիորգի Նականիի և Գիա Ծերեդիանիի հիշատակին նվիրված բռնցքամարտի երիտասարդական առաջնություն, որին մասնակցեցին Ախալքալաքի մարզական համալիրի 5 սան, նրանցից 3 մարզիկ վերադարձել են ոսկե, աիծաթե եւ բրոնզե մեդալներով: Արդյունքներ՝  I հորիզոնական՝ Ժիրայր Սահարյան (50 կգ քաշային կարգ), մարզիչն է Գագիկ Էլիզբարյանը, II հորիզոնական՝ Սամվել Ղազարյան (80կգ քաշային կարգ), մարզիչն է Վենետիկ…

Read More
Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևելքում

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևելքում

Թուրքիայի հարավարևելյան Վան նահանգում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD): Գերատեսչության հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 12:54-ին՝ Վան քաղաքում: Էպիկենտրոնում բնական տարերքի օջախը գտնվել է 7,01 կմ խորությամբ։

Read More
ՑԱՀԱԼ-ը պատասխանել է «Հեզբոլլահ»-ի կողմից Գոլանի բարձունքների թիրախավորմանը

ՑԱՀԱԼ-ը պատասխանել է «Հեզբոլլահ»-ի կողմից Գոլանի բարձունքների թիրախավորմանը

Իսրայելական կողմը հայտնել է, որ ՑԱՀԱԼ-ը հարվածել է Լիբանանի հարավային շրջաններին՝ այդպիսով պատասխանելով «Հեզբոլլահ»-ի կողմից Գոլանի բարձունքների թիրախավորմանը: ԶԼՄ-ները հայտնում են, որ ավելի վաղ ՑԱՀԱԼ-ը հարվածել էր Լիբանանի տարածքին, ինչի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ: Իսրայելական ուժերը նաև զորաշարժեր են իրականացնում Հորդանան գետի Արևմտյան ափին: Պաղեստինյան լրատվամիջոցների տվյալով՝ պաղեստինցիների շրջանում կան զոհեր:…

Read More
Նինոծմինդայի մունիցիպալիտետում ուժեղ կարկուտը վնասել է տներ և այգիներ

Նինոծմինդայի մունիցիպալիտետում ուժեղ կարկուտը վնասել է տներ և այգիներ

Նինոծմինդայի մունիցիպալիտետում ուժեղ կարկուտը վնասել է բնակելի և այլ շենքերի տանիքները, կոտրել պատուհանների ապակիները և վնասել այգիները: Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը հայտնում է, որ մինչ այժմ վարչակազմը ստացել է տանիքների վնասման վերաբերյալ 4 բողոք, որոնք կքննարկվեն համապատասխան հանձնաժողովի կողմից: Նրա խոսքով՝ եթե մեկը վնասվածք է ստացել կարկուտի պատճառով, նա պետք է դիմի քաղաքապետարան բողոքով: Նինոծմինդայում…

Read More
Եվրոպական դիտորդական առաքելությունները՝ Վրաստանի ընտրության մասին

Եվրոպական դիտորդական առաքելությունները՝ Վրաստանի ընտրության մասին

Վրաստանում խորհրդարանի ընտրության օրը քվեարկության գործընթացը լավ կազմակերպված է եղել, պետք է նշել, որ ընտրողների ակտիվ ուսուցում և իրազեկում էր անցկացվում նորագույն տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ հատուկ համակարգող Պասկալ Ալիզարը։ «Սակայն պետք է նշել ֆինանսական ռեսուրսներում նկատելի անհավասարակշռությունը և իշխանության ղեկին գտնվող ուժի առավելությունն արդեն իսկ անհավասար տարածք էր ստեղծում գործողությունների…

Read More
ԱՄՆ-ն կոչ է արել Իսրայելին հետաձգել հարձակումը սիրիա-լիբանանյան սահմանին գտնվող «Ալ-Մասնա» անցակետի վրա. Kan

ԱՄՆ-ն կոչ է արել Իսրայելին հետաձգել հարձակումը սիրիա-լիբանանյան սահմանին գտնվող «Ալ-Մասնա» անցակետի վրա. Kan

Իսրայելական Kan ռադիոկայանը հաղորդել է, որ ԱՄՆ-ն կոչ է արել Իսրայելի իշխանություններին «քաղաքական պատճառներով» հետաձգել հարձակումը սիրիա-լիբանանյան սահմանին գտնվող «Ալ-Մասնա» անցակետի վրա և այդ հարցը թողնել սիրիական անվտանգության ուժերին։ Ահմեդ ալ Շարաայի գլխավորած Սիրիայի կառավարությունն ԱՄՆ-ի միջոցով փոխանցել է, որ ինքնուրույն է հակազդում «Հըզբոլլահին» և կանխում զենքի մաքսանենգությունը Սիրիայից Լիբանան։ Իսրայելի պաշտպանության բանակը նախկինում հայտարարել…

Read More
Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հավանականության մասին
		12.02.2024 . Տարածաշրջան

Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հավանականության մասին 12.02.2024 . Տարածաշրջան

Բրիտանական The Telegraph-ի լրագրող Ռոլանդ Օլիֆանթի հարցին՝ վախ ունի արդյո՞ք ՀՀ վարչապետը, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարող է սկսվել 3-րդ պատերազմը, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է՝ վախը ճիշտ բառ չէ օգտագործելու համար: «Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական, զարգացող պետություն է, և Հայաստանն իրականացնում է լայնածավալ բարեփոխումներ իր երկրի դիմակայունությունը բարձրացնելու համար, և իմիջիայլոց, վերջին տարիներին կարծում եմ միջազգային…

Read More
Ախալքալաքում էր Վրաստանում ԱՄՆ դեսպանը

Ախալքալաքում էր Վրաստանում ԱՄՆ դեսպանը

Այսօր՝ մարտի 23-ին աշխատանքային այցով Ախալքալաքում էր Վրաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քելլի Դեգնանը։ Նրա այցը մեկնարկեց Ախալքալաքի թիվ 3 հանրային դպրոցով, որտեղ տեղի ունեցավ ամերիկյան անկյան բացումը։ Բացմանը  ողջույնի խոսքով հանդես եկան դեսպան Դեգնանը, Ախալքալաքի ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը և Ախալքալաքի թիվ 3 հանրային դպրոցի տնօրեն Թամարա Օձելաշվիլին։ Բացման արարողությունից հետո Ախալքալաքի…

Read More
Ես վետո կկիրառեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հանդեպ. Զուրաբիշվիլի

Ես վետո կկիրառեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հանդեպ. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո կկիրառի օտարերկրյա գործակալների մասին օրինագծի հանդեպ, եթե այն ընդունվի երեք ընթերցմամբ։ «Ես վետո կկիրառեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հանդեպ, ինչպես անում եմ այլ օրենքների դեպքում, որոնք հակասում են Եվրամիության ռազմավարությանը և առաջարկություններին»,- ասել է Զուրաբիշվիլին BBC-ի հետ հարցազրույցում։ Չնայած նախագահը վստահ է, որ խորհրդարանական մեծամասնությունը կհաղթահարի…

Read More
Freedom House-ը Ռուսաստանում հայտարարվել է «անցանկալի կազմակերպություն»

Freedom House-ը Ռուսաստանում հայտարարվել է «անցանկալի կազմակերպություն»

Ռուսաստանն «անցանկալի կազմակերպություն» է հայտարարել ամերիկյան Freedom House ՀԿ-ին, որն ուսումնասիրում է աշխարհում քաղաքական և քաղաքացիական ազատությունների վիճակը։ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը կազմակերպությանը մեղադրել է «աշխարհում Միացյալ Նահանգների գերիշխող դերի հաստատմանն աջակցելու» համար։ Բացի այդ, ըստ ռուսական գերատեսչության, Freedom House-ը մասնակցել է «ռուս-ուկրաինական հակամարտության հարցում ոչ բարեկամական պետությունների քաղաքականության խթանմանը» և, ի թիվս այլ բաների, «վարկաբեկել»…

Read More
Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից է. Ստոլտենբերգ

Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից է. Ստոլտենբերգ

Բաքու կատարած այցից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մեկնել է Թբիլիսի, նրան ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Գլխավոր քարտուղարը վստահեցրել է՝ Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից է, կառույցն աջակցում է Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Նա խոստացել է, որ Վրաստանը կդառնա Դաշինքի անդամ, երբ համապատասխանի անդամության չափանիշներին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Ուկրաինային Վրաստանի…

Read More
Բայդենը քննադատել է իր պաշտոնյաներին Ուկրաինայի հաղթանակի մասին խոսքերի համար. NBC News

Բայդենը քննադատել է իր պաշտոնյաներին Ուկրաինայի հաղթանակի մասին խոսքերի համար. NBC News

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զրուցել է մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ նրանց՝ Կիև կատարած այցից հետո և խորհուրդ է տվել «խոհեմ լինել»։ Քաղաքական գործիչը դժգոհել է Ուկրաինայի հաղթանակի կարևորության մասին ամերիկացի պաշտոնյաների խոսքերից, գրում է NBC News-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրները։ Նման հայտարարություններ են արել, մասնավորապես, Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Ըստ…

Read More
Ախալցխայի հայ հասարակությունը Լատվիայի դեսպանի մոտ բարձրացրել է իրեն հուզող մի շարք հարցեր

Ախալցխայի հայ հասարակությունը Լատվիայի դեսպանի մոտ բարձրացրել է իրեն հուզող մի շարք հարցեր

Մայիսի 8-ին Ախալցխայում տեղի ունեցավ հանդիպում Ախալցխայի հայ հասարակության ներկայացուցիչների եւ Վրաստանում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Յանիս Զլամետսի միջեւ: Հանդիպման նպատակն էր ծանոթացնել տեղի հայ հասարակությանը Եվրոպական Միության կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզաների չեղարկման եւ Եվրոպական Միության հետ Վրաստանի ազատ առեւտրային գոտի ունենալու արտոնությունների վերաբերյալ: Նաեւ հետաքրքրվել տեղի հայ հասարակությանը հուզող հարցերով: Հանդիպման ընթացքում…

Read More
Աբդոլլահիանը Թուրքիայում հանդիպել է Էրդողանի և Ֆիդանի հետ

Աբդոլլահիանը Թուրքիայում հանդիպել է Էրդողանի և Ֆիդանի հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին Անկարայում ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության համաձայն՝ Աբդոլլահիանն ընդգծել է Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնման ռիսկը՝ հնարավոր էսկալացիայի հետևանքների պատասխանատու համարելով ԱՄՆ-ին և Իսրայելին: Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ պաղեստինյան դիմադրության շարժումներն ունակ են շարունակելու Իսրայելի դեմ երկարատև պայքարն ու առճակատումը: Աբդոլլահիանին ավելի…

Read More
Թրամփը կարծում է, որ որոշ ժամանակից ԱՄՆ-ն կարող է վերահսկողություն հաստատել Իրանի նավթի նկատմամբ

Թրամփը կարծում է, որ որոշ ժամանակից ԱՄՆ-ն կարող է վերահսկողություն հաստատել Իրանի նավթի նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ հայտարարել է, որ ԱՄՆ-ին որոշ ժամանակ է պետք վերացնելու Հորմուզի նեղուցի շրջափակումը և վերահսկողություն հաստատելու Իրանի նավթի նկատմամբ։ «Եթե մենք մի փոքր ավելի շատ ժամանակ ունենանք, կկարողանանք հեշտությամբ բացել Հորմուզի նեղուցը, վերցնել նավթը, մի ամբողջ կարողություն կուտակել»,- գրել է նա Truth Social սոցցանցում: Թրամփի համոզմամբ՝ կլինի աշխարհի համար նավթի հսկայական…

Read More
Վրաստանի վարչապետը հայ ժողովրդին շնորհավորել է Սուրբ Ծննդյան և Ջրօրհնեքի տոների առթիվ

Վրաստանի վարչապետը հայ ժողովրդին շնորհավորել է Սուրբ Ծննդյան և Ջրօրհնեքի տոների առթիվ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայ ժողովրդին շնորհավորել է Սուրբ Ծննդյան և Ջրօրհնեքի տոների առթիվ։ Շնորհավորում եմ մեր հայ քաղաքացիներին, ովքեր այսօր տոնում են Սուրբ Ծննունդը և Ջրօրհնեքը։ Խաղաղություն, երջանկություն և բարօրություն եմ մաղթում։ Մեր ժողովուրդների միջև սերն ու բարեկամությունը ամրանում է դարերով և մենք կրկին շարունակելու ենք մեր երկրի կառուցումը։ Շնորհավորում եմ և մաղթում ամենայն…

Read More