ՆԱՏՕ-ին անդամակցելուց Ուկրաինայի հրաժարվելն արդեն բավարար չէ խաղաղության հասնելու համար. Մեդվեդև

ՆԱՏՕ-ին անդամակցելուց Ուկրաինայի հրաժարվելն արդեն բավարար չէ խաղաղության հասնելու համար. Մեդվեդև

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ամենաբարձր մակարդակով բանակցությունների հեռանկարը կախված է իրադարձությունների զարգացումից. դրանք հնարավոր են միայն որոշակի պայմաններում՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Բանակցությունների դադարեցման համար Մեդվեդևը մեղադրել է ուկրաինական կողմին։ Նա հավելել է, որ Կիևի հրաժարվելը ՆԱՏՕ-ին անդամակցելուց այժմ անհրաժեշտ, բայց արդեն ոչ բավարար պայման է խաղաղության հասնելու համար. Մոսկվային անվտանգության…

Read More
ՄՄՆ-ից ու Համշենից ու ՀՀ-ից հյուրերը ժամանեցին Ախալցխա

ՄՄՆ-ից ու Համշենից ու ՀՀ-ից հյուրերը ժամանեցին Ախալցխա

Հուլիսի 2-ին Ախալցխա ժամանեցին Համշենից, ՀՀ-ից ու ԱՄՆ-ից եկած հյուրերը, որոնք քաղաքում մասնակցեցին մի շարք միջոցառումների: Բավրայի անցակետի մոտ գեներալ Արշալույս Փայտյանին եւ ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանին դիմավորեցին Ախալցխայի ու Ախալքալաքի մի շարք ներկայացուցիչներ: Ճանապարհին հյուրերը Սամվել Պետրոսյանի հրավերով այցելեցին Վարեւան գյուղ մասնակցելու Պետրոս Աբաջանի հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը, որը զոհվել…

Read More
Մակրոնն ու Սունակը Հիրոշիմայում քննարկել են Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը

Մակրոնն ու Սունակը Հիրոշիմայում քննարկել են Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը

Հիրոշիմայում ընթացող Յոթի խմբի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, քննարկել Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը: «Ղեկավարները ողջունել են G7-ի ամուր համախմբվածությունը մի շարք հարցերի շուրջ, ներառյալ՝ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և հավաքական մոտեցումը տնտեսական սպառնալիքին, որը գալիս է Չինաստանից»,- ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ: Նշվում…

Read More
Կիևը և Վաշինգտոնը որոշակի համաձայնությունների են հասել օգտակար հանածոների վերաբերյալ նոր գործարքի շուրջ. Ստեֆանիշինա

Կիևը և Վաշինգտոնը որոշակի համաձայնությունների են հասել օգտակար հանածոների վերաբերյալ նոր գործարքի շուրջ. Ստեֆանիշինա

Կիևը և Վաշինգտոնը որոշակի համաձայնությունների են հասել ուկրաինական ռեսուրսների օգտագործման վերաբերյալ համաձայնագրի վերաբերյալ, սակայն գործարքն ավարտելու համար անհրաժեշտ կլինեն լրացուցիչ փուլեր, երկուշաբթի հայտարարել է Ուկրաինայի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան։ Շաբաթ օրը Reuters-ը, հղում անելով իրավիճակին ծանոթ անանուն աղբյուրին, հաղորդել է, որ Վաշինգտոնում Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունների միջև հանքարդյունաբերական գործարքի շուրջ բանակցությունները…

Read More
Հայ-վրացական հարաբերություններում դրական փոփոխությունները ժամանակի պահանջն ու հրամայականն են

Հայ-վրացական հարաբերություններում դրական փոփոխությունները ժամանակի պահանջն ու հրամայականն են

Հուլիսի 24-ից 25-ը Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով գտնվում էր Վրաստանում։ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Թիֆլիսում հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի եւ վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն, ինչպես մամուլի հետ շփումներում այնպես էլ Վրաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, հատուկ շեշտեց, որ իր գործընկերների հետ քննարկել է…

Read More
Թեհրանում հանդիպել են Իրանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները

Թեհրանում հանդիպել են Իրանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները

Թեհրանում հանդիպել են Իրանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները: Ալի Բաղերին և Ահմեդ Յըլդըզը քննարկել են երկկողմ հարաբերությունները, անվտանգության, տնտեսության, գիտության, մշակույթի և այլ ոլորտներում գործակցությունը խորացնելու հեռանկարը, տարածաշրջանային և միջազգային զարգացումները: Իրանական կողմի հաղորդագրության համաձայն՝ փոխարտգործնախարարներն ընդգծել են Կովկասին վերաբերող հարցերում Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ խորհրդակցությունների անցկացման և արտատարածաշրջանային դերակատարների ներգրավմանը դիմակայելու կարևորությունը։ Օրակարգում է եղել…

Read More
Թրամփը և Նյու Յորքի նորընտիր քաղաքապետը հաշտվել են

Թրամփը և Նյու Յորքի նորընտիր քաղաքապետը հաշտվել են

Դոնալդ Թրամփը և Նյու Յորքի նորընտիր քաղաքապետը հաշտվել են: ԱՄՆ նախագահը Սպիտակ տանն ընդունել է Զոհրան Մամդանիին:    ԶԼՄ-ները գրում են, որ նրանց առաջին դեմ առ դեմ հանդիպումը շատ ավելի ջերմ է անցել, քան բոլորն ակնկալում էին՝ հաշվի առնելով, որ Թրամփը Մամդանիին անվանում էր «կոմունիստ» և սպառնում նրա ընտրվելու դեպքում կրճատել Նյու Յորքի դաշնային հատկացումները:…

Read More
Նեդ Փրայսը՝ Ադրբեջանում և Վրաստանում մարդու իրավունքների մասին

Նեդ Փրայսը՝ Ադրբեջանում և Վրաստանում մարդու իրավունքների մասին

Մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողն ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Փրայսին հարցրել է, թե Սպիտակ տունն ինչպես է պատրաստվում արձագանքել ադրբեջանցի ակտիվիստ, ԱՄՆ-ում կրթություն ստացած Բախտիար Հաջիևի ձերբակալությանը: Նա արդեն վեց օր հացադուլ է հայտարարել բանտում, իսկ Ադրբեջանի դատարանը հրաժարվում է նրան ազատ արձակել: Լրագրողին հետաքրքրել է, թե արդյոք ԱՄՆ իշխանությունն այդ հարցը քննարկե՞լ է անցած շաբաթ…

Read More
Դեղատներում ունենք կյանք փրկող դեղատեսակների սղություն. Արայիկ Հարությունյան

Դեղատներում ունենք կյանք փրկող դեղատեսակների սղություն. Արայիկ Հարությունյան

Վաղուց արդեն «հումանիտար աղետ» հասկացողությունն անցել է, այսօր ականատեսն ենք ցեղասպան քաղաքականության, որ իրականացնում է Ադրբեջանը: Այս մասին հայտարարել է ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը` ԼՂ հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում` նշելով. «Արցախը մի մեծ համակենտրոնացման ճամբար է, որտեղ Ադրբեջանն իրականացնում է ցեղասպանություն»: Հարությունյանը խոսել է ԼՂ շրջափակման պայմաններում տարբեր ոլորտների կրած վնասների մասին, մասնավորապես`  առողջապահության համակարգին…

Read More
Թբիլիսին ապացույցներ ունի, որ եվրոպացիները ֆինանսավորում են Վրաստանում ծայրահեղականությունը. Կոբախիձե

Թբիլիսին ապացույցներ ունի, որ եվրոպացիները ֆինանսավորում են Վրաստանում ծայրահեղականությունը. Կոբախիձե

Թբիլիսին ապացույցներ ունի, որ եվրոպացիները ֆինանսավորում և խրախուսում են Վրաստանում ծայրահեղականությունը՝ հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Նա հավելել է, թե ընդդիմադիր գործիչները մեկնում են արտասահման՝ հրահանգներ ստանալու, ապա դրանք Վրաստանում կյանքի կոչելու համար։    Հունիսի 4-ին էլ տեղեկություն է տարածվել, որ Վրաստանում կփակվի ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը: Կառույցի որոշ աշխատակիցներ Ֆեյսբուքյան իրենց էջերում հայտնել…

Read More
ՄԱԿ-ի քարտուղարությունից մեկնաբանել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը

ՄԱԿ-ի քարտուղարությունից մեկնաբանել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը

ՄԱԿ-ի քարտուղարությունը տեղյակ չէ՝ արդյո՞ք ԱՄՆ-ը ՄԱԿ-ին տեղեկացրել է Իրանին հարվածելու իր ծրագրերի մասին: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։   «Մենք տեղյակ չենք (նման ծանուցման մասին — խմբ.)»,- ասել է Դյուժարիկը համապատասխան հարցմանն ի պատասխան։    Հիշեցնենք՝ Իրանի խորհրդարանում հայտարարել են, որ Թեհրանը սպասում էր Ֆորդոյի միջուկային…

Read More
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները

ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Սաուդյան Արաբիայի Թագավորության էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ Ալ-Իբրահիմի և Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահ Բյորգե Բրենդենի հրավերով, ապրիլի 27-29-ը Սաուդյան Արաբիայի Թագավորության մայրաքաղաք Ռիադում մասնակցել է «Համաշխարհային համագործակցությանը, տնտեսական աճին և զարգացման համար էներգետիկային» նվիրված հատուկ հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ծրագրում ներառված…

Read More
Եվրահանձնաժողովը Հունգարիայից խնդրել է պարզաբանել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար վիզային ռեժիմի դյուրացման որոշումը

Եվրահանձնաժողովը Հունգարիայից խնդրել է պարզաբանել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար վիզային ռեժիմի դյուրացման որոշումը

Եվրահանձնաժողովը Հունգարիայից խնդրել է պարզաբանել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ որոշումը: Կառույցի ներկայացուցիչ Անիտա Հիփերը հայտարարել է՝ հարկավոր է հասկանալ՝ արդյոք այն համապատասխանո՞ւմ է ԵՄ չափանիշներին:   «Մեր քաղաքականությունը հետևյալն է. Ռուսաստանը սպառնալիք է ԵՄ-ի անվտանգությանը, հետևաբար կառույցի անդամները պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները՝ ապահովելու Միության և Շենգենյան գոտու անվտանգությունը»,- նշել…

Read More
Ճանապարհաշինարարական աշխատանքներ Ախալքալաքի մունիցիպալիտետում

Ճանապարհաշինարարական աշխատանքներ Ախալքալաքի մունիցիպալիտետում

Ախալքալաքի մունիցիպալիտետի Խավեթի-Դավնյա-էրինջա ճանապարհի վերականգնման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում է Ախալքալաքի քաղաքապետարանի ֆբ էջը։  Ենթակառուցվածքային նախագիծը տեղում ուսումնասիրել են Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը՝ տեղակալ Թեյմուրազ Մճեդլիձեի հետ միասին։ Նշված հատվածում կառուցվում է երկաթ-բետոնե ճանապարհ, և գյուղացիները շուտով կկարողանան տեղաշարժվել առանց արգելքների։ Ճանապարհի 5.5 մետրանոց հատվածում կառուցվում է երկաթբետոնե ծածկ։ Ծրագիրը ֆինանսավորվում է մարզերի…

Read More
ԱԳՆ-ն հայտնել է, որ հաջորդ շաբաթ Վրաստանը ԵՄ-ին անդամակցության դիմումի վերաբերյալ հարցաթերթիկ կստանա

ԱԳՆ-ն հայտնել է, որ հաջորդ շաբաթ Վրաստանը ԵՄ-ին անդամակցության դիմումի վերաբերյալ հարցաթերթիկ կստանա

Մենք ակնկալում ենք, որ ԵՄ անդամակցության հայտի հետ կապված հարցաշարը մեզ կհանձնվի հաջորդ շաբաթ,- Առաջին ալիքին ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարի Նարչեմաշվիլին։ Նրա խոսքով, Վրաստանը, ընդունելով հարցաշարը, թեւակոխում է ԵՄ ինտեգրման գործընթացի նոր, կարեւոր փուլ։ «Վրաստանն ակտիվորեն պատրաստվում է անդամակցության հայտի հետագա ընթացակարգին։ Գիտեք, որ վարչապետի նախագահությամբ անցկացված Եվրոպական ինտեգրման կառավարական հանձնաժողովին…

Read More
Գանձա գյուղում կազմակերպվեց «Ամառային մշակութային ճամբար Ջավախքում» խորագիրը կրող մանկապատանեկան ճամբար

Գանձա գյուղում կազմակերպվեց «Ամառային մշակութային ճամբար Ջավախքում» խորագիրը կրող մանկապատանեկան ճամբար

Հուլիսի 9-ից 18-ը Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում կազմակերպվեց «Ամառային մշակութային ճամբար Ջավախքում» խորագիրը կրող մանկապատանեկան ճամբար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի ֆբ էջից։ Տեղեկության համաձայն ճամբարը կազմակերպվել և ֆինանսավորվել է Շիրակ Թորոսյանի  նախաձեռնությամբ ու միջոցներով և ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ։ Նախաձռռնողները  խորին շնորհակալությունն են հայտնում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, ինչպես նաև…

Read More
Ախալցխայում կառուցվում է 4 հարկանի, ժամանակակից չափանիշներին համապատասխանող երաժշտական ​​դպրոց

Ախալցխայում կառուցվում է 4 հարկանի, ժամանակակից չափանիշներին համապատասխանող երաժշտական ​​դպրոց

Ախալցխայում կառուցվում է 4 հարկանի, ժամանակակից չափանիշներին համապատասխանող երաժշտական ​​դպրոց։ Ընթացիկ աշխատանքները տեղում ուսումնասիրել են Սամցխե-Ջավախեթի նահանգապետ Զաալ Գելաշվիլին, նրա տեղակալներ Գիորգի Քոչիաշվիլին և Սերգի Մուշկուդիանին, Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին և Սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին։ Ենթակառուցվածքային աշխատանքները ֆինանսավորվում են Տարածաշրջանային նախագծերի հիմնադրամից և տեղական բյուջեից՝ ընդհանուր առմամբ 3,587,156 լարի արժողությամբ։

Read More
Լյուքսեմբուրգում ԵՄ դիվանագետները քննարկել են նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Լյուքսեմբուրգում ԵՄ դիվանագետները քննարկել են նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Լյուքսեմբուրգում ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի նախագահությամբ մեկնարկել է Միության արտգործնախարարների հանդիպումը: Մամուլի հաղորդագրության համաձայն՝ «խորհրդի օրակարգում են ռուս-ուկրաինական, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունները, Հայաստանին և Ադրբեջանին վերաբերող իրադարձությունները»։ Նիստին ընդառաջ Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ, հաշվի առնելով Հարավային Կովկասում զարգացումները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններն ավելի են կարևորվում: «Հարկավոր է խաղաղ կարգավորման հասնել, որ…

Read More

Մենք պարտավոր ենք երբեք չմոռանալ Հայոց ցեղասպանության զոհերին. Հունաստանի ԱԳ նախարար

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասը Երեւանում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որը նվիրված է 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: «Մենք հուզմունքով կանգնած ենք այստեղ՝ պարտավորվելով երբեք չմոռանալ բոլոր նրանց, ովքեր զոհվել են Հայոց ցեղասպանության ժամանակ»,-ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի Twitter-յան էջում:

Read More
«Հայաստան» հիմնադրամի փոխտնօրենն Արցախում ծանոթացել է հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող շինարարական ծրագրերի ընթացքին
		28.10.2022 . Արցախ

«Հայաստան» հիմնադրամի փոխտնօրենն Արցախում ծանոթացել է հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող շինարարական ծրագրերի ընթացքին 28.10.2022 . Արցախ

Նախօրեին «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանն այցելել է Արցախ՝ ծանոթանալու հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող շինարարական ծրագրերի ընթացքին։   Վերջինս նախարար Արամ Սարգսյանի հետ համատեղ նախորդող օրերի ընթացքում շրջայց է կատարել տարբեր շինհրապարակներում, հետևել է բնակարանաշինական և ճանապարհաշինական ոլորտներում ընթացիկ և ավարտման փուլում գտնվող աշխատանքներին։   Տեղերում շինարարական կազմակերպությունների պատասխանատուների հետ քննարկվել են ծրագրերի իրականացման ընթացքը,…

Read More
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միաձայն ընդունելի է ճանաչել Վրաստանի հերթական հայցն ընդդեմ Ռուսաստանի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միաձայն ընդունելի է ճանաչել Վրաստանի հերթական հայցն ընդդեմ Ռուսաստանի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միաձայն ընդունելի է ճանաչել «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» գործով Վրաստանի բողոքը։ Որոշումը վերջնական է և որոշում կկայացվի ավելի ուշ։ Գործը վերաբերում է Վրաստանի կողմից վերահսկվող տարածքի և Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանների միջև վարչական սահմանային գծերի երկայնքով մարդու իրավունքների իրավիճակի ենթադրյալ վատթարացմանը։ Վրաստանի իշխանությունները հայցը Ստրասբուրգի դատարան են ներկայացրել 2018 թվականի…

Read More
Իրանը բոլորին զգուշացնում է, որ Իսրայելի համար Կովկասում տեղ չբացեն. Աբդոլլահիան

Իրանը բոլորին զգուշացնում է, որ Իսրայելի համար Կովկասում տեղ չբացեն. Աբդոլլահիան

Անկարայում կայացած հանդիպումից հետո Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Մևլութ Չավուշօղլուն հանդես են եկել մամուլի ասուլիսով: «Կովկասում Իսրայելի ներկայությունը կարևոր հարցերից է, և Իրանը բոլոր կողմերին զգուշացնում է, որ Իսրայելի հետ կապված խելամտորեն գործեն և Կովկասում Իսրայելի համար տեղ չբացեն»,- ասել է Աբդոլլահիանը: Նա հայտնել է, որ թուրք գործընկերոջ հետ քննարկել են…

Read More
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Լատվիայի, Էստոնիայի, Իսլանդիայի և Լիտվայի արտգործնախարարների հետ
		15.05.2024 news Վրաստան

Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Լատվիայի, Էստոնիայի, Իսլանդիայի և Լիտվայի արտգործնախարարների հետ 15.05.2024 news Վրաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Լատվիայի, Էստոնիայի, Իսլանդիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարների՝ Բայբա Բրաժեի, Մարգուս Ցահկնայի, Տորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտտիրի և Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։ Այս մասին տեղեկությունը տարածում է կառավարության վարչակազմը։ Նրանց հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին և այդ ճանապարհին երկրի ձեռք բերած առաջընթացին։ Ընդգծվել է ԵՄ թեկնածու երկրի…

Read More
Սիրիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

Սիրիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

Սիրիան ողջունում է օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, որը տեղի է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների դրվատելի ջանքերի արդյունքում՝ հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարությունը: «Սիրիայի Արաբական Հանրապետությունը, դիտարկելով այս համաձայնությունը որպես կարևոր քայլ, որը կնպաստի Հարավային Կովկասում անվտանգության ու խաղաղության հաստատմանը և կամրապնդի հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքը, շնորհավորում է…

Read More
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը աճյունների փոխանակում են իրականացրել

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը աճյունների փոխանակում են իրականացրել

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը աճյունների փոխանակում են իրականացրել: Պաղեստինյան շարժումն Իսրայելին է վերադարձրել ևս 2 պատանդի աճյուն՝ դրա դիմաց ստանալով 45 պաղեստինցու աճյուն: Ընդհանուր առմամբ, ՀԱՄԱՍ-ն Իսրայելին է վերադարձրել 10 մարմին՝ նշելով, որ մնացածին վերադարձնելու համար հարկավոր են մեծ ջանքեր և հատուկ տեխնիկա: Մինչ այս ՀԱՄԱՍ-ը վերադարձրել էր ողջ մնացած բոլոր 20 պատանդներին, իսկ Իսրայելն ազատ…

Read More
Թուրքիան խոստացել է թույլ չտալ, որ Սև ծովը դառնա ռազմական գործողությունների ասպարեզ

Թուրքիան խոստացել է թույլ չտալ, որ Սև ծովը դառնա ռազմական գործողությունների ասպարեզ

Թուրքիան թույլ չի տա, որ Սև ծովը դառնա ռազմական գործողությունների ասպարեզ: Այդ մասին Politico թերթի հետ հարցազրույցում հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։ Պաշտոնյան ընդգծել է, որ Թուրքիան ներկայումս միակ երկիրն է, որին հաջողվել է միավորել Ռուսաստանին և Ուկրաինային բարձր մակարդակի բանակցություններում։ Գյուլերը նաև նշել է, որ Թուրքիան հավասարակշռված դիրքորոշում է որդեգրել Ուկրաինայի հակամարտության…

Read More
Ըստ էքզիթ փոլի` Ադրբեջանի խորհրդարանի ընտրությունում հաղթում է իշխող կուսակցությունը

Ըստ էքզիթ փոլի` Ադրբեջանի խորհրդարանի ընտրությունում հաղթում է իշխող կուսակցությունը

«Էքզիտ փոլ»-ի արդյունքները վկայում են Ադրբեջանի խորհրդարանի ընտրությունում «Ենի Ազերբայջան» կուսակցության հաղթանակի մասին: Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն` այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է սոցիալական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Նատալյա Իսաևան, որը «էքզիթ-փոլ» է անցկացրել խորհրդարանի արտահերթ ընտրության ժամանակ: Նա հայտնել է, որ «էքզիթ-փոլ»- ն անցկացվել է 75 ընտրատարածքի 750 ընտրատեղամասում, ընդգրկել է 136 հազար 520 մարդ: Վիճակագրական…

Read More
Ախալցխայի գյուղերում շարունակվում են բնակիչների հետ հանդիպումները

Ախալցխայի գյուղերում շարունակվում են բնակիչների հետ հանդիպումները

Ախալցխայի մունիցիպալիտետի գյուղերում շարունակվում են բնակիչների հետ հանդիպումները՝ նրանց կարիքներին ու առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով։ Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլիի և Սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլիի հետ, Ծղալթբիլայի վարչական միավորում հանդիպել է Նաոխրեբի և Աբաթխևի գյուղերի բնակիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղերում առկա խնդիրներն ու մարտահրավերները, նախատեսվող ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաև…

Read More