Սպիտակ տունը Կոնգրեսից միջոցներ է խնդրել՝ Ուկրաինային և Իսրայելին աջակցության ծրագրերի ֆինանսավորման համար
Սպիտակ տունը Կոնգրեսից շուրջ 106 միլիարդ դոլար է խնդրել՝ ԱՄՆ սահմանային անվտանգությանը, Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին, Ուկրաինային և Իսրայելին աջակցության ծրագրերի ֆինանսավորման համար: Ակնկալվում է, որ 2024 ֆինանսական տարվա միջոցներից 14 միլիարդ դոլարը կհատկացվի Իսրայելին՝ հիմնականում ուժեղացնելու երկրի հակաօդային և հակահրթիռային պաշտպանությունը: 61.3 միլիարդը կուղղվի Ուկրաինային: Կիևին ռազմական աջակցության հերթական փաթեթի մասին է հայտարարել Գերմանիան: Այն ներառում…
