Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կողմերի հաղորդագրությունների համաձայն, քննարկվել են իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը և տարածաշրջանի հումանիտար ճգնաժամը։ Կրեմլի հայտարարությամբ՝ «Կարգավորման հարցում Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները գրեթե համընկնում են, այն է՝ անկախ Պաղեստինի ստեղծում»։ ՀԱՄԱՍ-ն էլ Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ ազատ է արձակել եւս երկու պատանդի: Տարածաշրջանային զարգացումները` Դիանա Գասպարյանի…

Read More
Գազայի հատվածում ցամաքային գործողության մեկնարկը կախված է երկրի ղեկավարության որոշումից. Իսրայելի ԳՇ պետ

Գազայի հատվածում ցամաքային գործողության մեկնարկը կախված է երկրի ղեկավարության որոշումից. Իսրայելի ԳՇ պետ

Իսրայելի պաշտպանության ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Գազայի հատվածին, ինչպես նաև Լիբանանում «Հեզբոլլահի» թիրախներին: ՀԱՄԱՍ շարժման «Իզեդդին ալ-Քասամի» բրիգադների թևն էլ հայտնել է, որ հարված է հասցվել Թել Ավիվին՝ ի պատասխան Իսրայելի կողմից խաղաղ բնակիչների թիրախավորմանը: Իսրայելի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին հայտարարել է, որ զինվորականները պատրաստ են ցամաքային գործողություն իրականացնել Գազայի հատվածում, դրա մեկնարկի…

Read More
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Հոկտեմբերի 24-ին հեռախոսազրույց են ունեցել ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը: ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր` ի զարգացումն հոկտեմբերի 12-ին ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների ունեցած շփումների: Զրույցի ընթացքում բարձր գնահատական է տրվել հոկտեմբերի 23-ին Թեհրանում տարածաշրջանային խորհրդատվական «3+3» հարթակի` ԱԳ նախարարների մակարդակով կայացած նիստին:…

Read More
Ադրբեջանի խորհրդարանը նոր խումբ է ստեղծել՝ պայքարելու «ֆրանսիական գաղութատիրության կործանարար հետևանքների դեմ»

Ադրբեջանի խորհրդարանը նոր խումբ է ստեղծել՝ պայքարելու «ֆրանսիական գաղութատիրության կործանարար հետևանքների դեմ»

Ադրբեջանի խորհրդարանը նոր խումբ է ստեղծել՝ աջակցելու կորսիկացի ժողովրդի՝ ազգային ինքնությունը վերականգնելու և հիմնարար իրավունքներն ու ազատություններն ապահովելու պայքարում։ Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով խորհրդարանի հայտարարությունը, գրում են, որ խմբի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Կորսիկայի ժողովրդի օրինական պահանջների վրա և պայքարել «ֆրանսիական գաղութատիրության կործանարար հետևանքների դեմ»: Նման որոշումը կայացվել է Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերություններում ակնհայտ…

Read More
Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թուրքական կողմի տվյալով՝ քննարկվել են իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը և տարածաշրջանի հումանիտար ճգնաժամը։ Էրդողանը նշել է, որ Գազայում հումանիտար ճգնաժամը չտեսնված չափի է հասցրել նաև արևմտյան պետությունների լռությունը։ Նրա խոսքով՝ Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում անդորր ապահովելու համար։ Կրեմլի տվյալով՝ Պուտինն ու Էրդողանն ընդգծել…

Read More
Բայրամովն ընդունել է Իգոր Խովաևին

Բայրամովն ընդունել է Իգոր Խովաևին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին: Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարները, տարածաշրջանում առկա իրավիճակը և վերջին զարգացումները, ինչպես նաև Թեհրանում «3+3» տարածաշրջանային հարթակի շրջանակում տեղի ունեցած հանդիպման արդյունքները: Բայրամովը նշել է, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր…

Read More
Դուք մենակ չեք ահաբեկչության դեմ այս պատերազմում. Մակրոնը` Իսրայելում

Դուք մենակ չեք ահաբեկչության դեմ այս պատերազմում. Մակրոնը` Իսրայելում

Ֆրանսիայի նախագահը մեկնել է Իսրայել, հանդիպել իսրայելա-պաղեստինյան էսկալացիայի հետևանքով զոհված ֆրանսիացիների ընտանիքների հետ։ Էմանուել Մակրոնին ընդունել է Իսրայելի վարչապետը: Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ «ՀԱՄԱՍ-ը սպառնում է ոչ միայն հրեաներին, այլև ամբողջ աշխարհին, այդ իսկ պատճառով հարկավոր է չեզոքացնել այդ խմբավորումը»: Նեթանյահուն նաև տեղեկացրել է, որ ՀԱՄԱՍ-ը պատանդ է պահում 30 երեխայի։ Միջազգային լրահոսը՝ տեսանյութում:

Read More
Թուրք-ադրբեջանական զորավարժությունների ընթացքում նմանակվել է Bayraktar TB2 ԱԹՍ-ներով «Իսկանդեր» համալիրների ոչնչացումը

Թուրք-ադրբեջանական զորավարժությունների ընթացքում նմանակվել է Bayraktar TB2 ԱԹՍ-ներով «Իսկանդեր» համալիրների ոչնչացումը

Ադրբեջանում անցկացվող «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2023» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ընթացքում թուրքական F-16 կործանիչները և ATAK հարվածային ուղղաթիռները Bayraktar TB2 հետախուզական-հարվածային անօդաչուների կիրառմամբ նմանակել են պայմանական հակառակորդի «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրների և «Точка-У» տակտիկական հրթիռային համալիրների ոչնչացումը: Զորավարժություններին հետևելու համար Բաքու է մեկնել Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը: Զորավարժություններն ընթանում են Բաքվում, Նախիջևանում և Լեռնային…

Read More
Միխայել Ռոթը կոչ է արել հնարավորինս արագ հզորացնել Հայաստանում ԵՄ առաքելությունը

Միխայել Ռոթը կոչ է արել հնարավորինս արագ հզորացնել Հայաստանում ԵՄ առաքելությունը

Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թիմին: «Մենք պետք է հնարավորինս արագ հզորացնենք Հայաստանում ԵՄ առաքելությունը՝ ամբողջ սահմանի հետագա մոնիթորինգի համար, որպեսզի կայունացնենք իրավիճակը և նույնականացնենք Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի վրա հնարավոր հարձակումները»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Ռոթը:

Read More
ԱՄՆ-ը վերահաստատել է Իսրայելին ռազմական և մարդասիրական աջակցության տրամադրումը

ԱՄՆ-ը վերահաստատել է Իսրայելին ռազմական և մարդասիրական աջակցության տրամադրումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, ընդգծել Գազայի հատված մարդասիրական աջակցության շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը։ Սպիտակ տան ղեկավարը նաև տեղեկացրել է Իսրայելին ԱՄՆ ռազմական նոր աջակցության մասին: Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ և Իսրայելի պաշտպանության նախարարները: Լլոյդ Օսթինն ընդգծել է Գազայի հատվածի խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը։ Պենտագոնի ղեկավարը նշել է…

Read More
Հարավային Կովկասում խնդիրները պետք է լուծեն առաջին հերթին հենց տարածաշրջանի երկրները. Ալիևի ներկայացուցիչ

Հարավային Կովկասում խնդիրները պետք է լուծեն առաջին հերթին հենց տարածաշրջանի երկրները. Ալիևի ներկայացուցիչ

Հարավային Կովկասում խնդիրները պետք է լուծեն առաջին հերթին հենց տարածաշրջանի երկրները՝ անդրադառնալով «3+3» ձևաչափին՝ BBC-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ «Ձևաչափի մասնակիցները Թեհրանում եկել են համաձայնության, որ մտադիր են ամրապնդել ներգրավվածությունը ռազմավարական նշանակության այս տարածաշրջանի ապագայի կերտման գործում»,- ասել է Ամիրբեկովը: Նա հավելել է՝ Հարավային Կովկասում պատերազմների ժամանակաշրջանն…

Read More
Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ Եվրամիության հավասարության ռազմավարությունը տապալվել է. Ռոթ

Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ Եվրամիության հավասարության ռազմավարությունը տապալվել է. Ռոթ

Երևան այցելած՝ Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդյունավետ բանակցությունների համար: «Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ Եվրամիության հավասարության ռազմավարությունը տապալվել է: Լեռնային Ղարաբաղում Բաքվի էթնիկ զտումներից հետո մենք պետք է քննարկենք Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը, Հայաստանին աջակցենք օգնության մասշտաբային փաթեթով և հզորացնենք ԵՄ առաքելությունը»,- նշել է Ռոթը…

Read More
Մակրոնը մեկնել է Թել Ավիվ, հանդիպել Նեթանյահուի հետ

Մակրոնը մեկնել է Թել Ավիվ, հանդիպել Նեթանյահուի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնել է Թել Ավիվ, հանդիպել ՀԱՄԱՍ-ի գործողությունների հետևանքով զոհված ֆրանսիացիների ընտանիքներին։ Մակրոնին ընդունել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Ֆրանսիայի ղեկավարը մտադիր է քննարկումներ անցկացնել նաև Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ։ Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետը հայտարարել էր, որ Փարիզը հանդես է գալիս սեփական պետություն ունենալու՝ պաղեստինցիների իրավունքի ճանաչման և Իսրայելի համար անվտանգության…

Read More
Թուրքիայի պաշտպանության նախարարը մեկնել է Բաքու՝ հետևելու թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությանը

Թուրքիայի պաշտպանության նախարարը մեկնել է Բաքու՝ հետևելու թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությանը

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մեկնել է Բաքու՝ հետևելու «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությանը: Այն մեկնարկել է երեկ և ընթանում է Բաքվում, Նախիջևանում և Լեռնային Ղարաբաղում: Զորավարժություններին հետևում են նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Տաջիկստանի ռազմական գերատեսչության ղեկավար Շերալի Միրզոն, Ղազախստանի պաշտպանության նախարարության ռազմական կրթության վարչության պետ Ժումաբեկ Ահմետովը և Ուզբեկստանի մարտական պատրաստության…

Read More
Ռուսաստանը չի ճանաչի ՀՀ վարորդական իրավունքը ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելու համար

Ռուսաստանը չի ճանաչի ՀՀ վարորդական իրավունքը ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելու համար

ՌԴ Պետդուման որոշում է ընդունել անժամկետ հետաձգել Ռուսաստանում ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագծի քննարկումը: Այն առաջին ընթերցմամբ ընդունվել էր 2022 թվականի հունիսին։ Օրինագծի քննարկումը կասեցնելու առաջարկով հանդես է եկել տրանսպորտի և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման կոմիտեի նախագահ Եվգենի Մոսկվիչևը: Նա կարծիք է հայտնել, թե տվյալ նախաձեռնությունը ներկայումս չի…

Read More
Իրանը տարածաշրջանում կայունության և անվտանգության հենասյունն ու խարիսխն է. Քանանին՝ «3+3»-ի հանդիպման մասին

Իրանը տարածաշրջանում կայունության և անվտանգության հենասյունն ու խարիսխն է. Քանանին՝ «3+3»-ի հանդիպման մասին

Մինչ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները, աջակցելով Իսրայելին, խորացնում են տարածաշրջանում անկայունությունը, Թեհրանը հյուրընկալում է «3+3» ձևաչափով երկրորդ նիստը՝ «Հարավային Կովկասում խաղաղության, համագործակցության ու բարգավաճման հերթն է» խորագրով: Այդ մասին X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին: «Իրանը տարածաշրջանում կայունության և անվտանգության հենասյունն ու խարիսխն է՝ հենված հավաքական անվտանգության դոկտրինի վրա,…

Read More
Լըկորնյուն ընդգծել է Ֆրանսիա-Հայաստան պաշտպանական համագործակցության երեք ուղղություններում առաջընթացը

Լըկորնյուն ընդգծել է Ֆրանսիա-Հայաստան պաշտպանական համագործակցության երեք ուղղություններում առաջընթացը

Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իրեն և իր բնակչությանը՝ X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն, գոհունակություն հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ պաշտպանական համագործակցության երեք ուղղություններում առաջընթաց արձանագրելու կապակցությամբ: «Առաջին. աջակցություն հայոց բանակին այն վերափոխելու գործում. 2023 թվականի հունվարին պաշտպանական առաքելության բացում. Ֆրանսիացի սպայի գործուղում՝ որպես ՀՀ…

Read More
Ռուսաստանն ու Իրանը ընդգծել են տարածաշրջանային հարցերում համագործակցելու կարևորությունը

Ռուսաստանն ու Իրանը ընդգծել են տարածաշրջանային հարցերում համագործակցելու կարևորությունը

Տարածաշրջանային «3+3» խորհրդատվական հարթակի նախարարական հանդիպման շրջանակում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին ընդունել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության տվյալով՝ հանդիպումների ընթացքում շեշտվել է Մոսկվայի և Թեհրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տարածաշրջանային հարցերի շուրջ հետագա համակարգման անհրաժեշտությունը՝ ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման, Աֆղանստանում, Սիրիայում…

Read More
Հուսով ենք, որ «3+3» ձևաչափով Թուրքիայում կայանալիք հանդիպումից հետո դրանք կշարունակվեն Բաքվում և Երևանում. Աբդոլլահիան

Հուսով ենք, որ «3+3» ձևաչափով Թուրքիայում կայանալիք հանդիպումից հետո դրանք կշարունակվեն Բաքվում և Երևանում. Աբդոլլահիան

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թեհրանում «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում հույս է հայտնել, որ այդ ձևաչափով հաջորդ հանդիպումներին ներկա կլինի նաև Վրաստանը, իսկ հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում։ «Հուսով ենք, որ Թուրքիայում կայանալիք հանդիպումների հաջորդ փուլից հետո այդ հանդիպումները կշարունակվեն Բաքվում և Երևանում»,- նշել է Աբդոլլահիանը: ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպումը, նրա խոսքով, ցույց է…

Read More
Ռայիսին ու Ֆիդանն ընդգծել են առկա խնդիրները տարածաշրջանի ներսում կարգավորելու անհրաժեշտությունը

Ռայիսին ու Ֆիդանն ընդգծել են առկա խնդիրները տարածաշրջանի ներսում կարգավորելու անհրաժեշտությունը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը արդյունավետ է համարել գոյություն ունեցող խնդիրների և մարտահրավերների լուծման ուղղությամբ տարածաշրջանի երկրների մերձեցումն ու նրանց միջև կոնսենսուսը: Նրա խոսքով՝ «օտարների միջամտությունն» ավելի է խորացնում տարածաշրջանի խնդիրները: Ռայիսին կարևորել է Գազայում հանցագործությունների կանխման գործում Թուրքիայի դերակատարումը և ընդգծել հարձակումները դադարեցնելու համար մուսուլմանական երկրների կողմից Իսրայելին ճնշելու…

Read More
ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է «3+3» ձևաչափով հանդիպմանը

ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է «3+3» ձևաչափով հանդիպմանը

Վաշինգտոնը ողջունում է ցանկացած բարեխիղճ ներգրավվածություն, որը նպաստում է Հարավային Կովկասի ժողովուրդների համար խաղաղության ու կայունության հաստատմանը՝ անկախ այն բանից, թե որտեղ են դրանք անցկացվում, կամ ով է դրանք ընդունում՝ հայտարարել է Պետքարտուղարության խոսնակը՝ արձագանքելով երեկ Թեհրանում «3+3» ձևաչափով կայացած հանդիպմանը։   «Մենք գիտակցում ենք Հարավային Կովկասի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունը՝ հաշվի առնելով Իրանի և Ռուսաստանի…

Read More
Գազայի հատվածը հումանիտար աղետի եզրին է. ՀԱՄԱՍ

Գազայի հատվածը հումանիտար աղետի եզրին է. ՀԱՄԱՍ

Եվրամիության արտգործնախարարները համաձայնության չեն եկել Խաղաղության եվրոպական հիմնադրամից Ուկրաինային 500 միլիոն եվրոյի ռազմական աջակցության հատկացման շուրջ։ Հայտնել է Բորելը։ Լրատվամիջոցները գրում են, որ ութերորդ տրանշը խափանել է Հունգարիան: Մինչև այդ՝ Ուկրաինայում մարտերը շարունակվում են, բախումներ են հատկապես Ավդեևկայի ուղղությամբ: Նշվում է, որ ռուսական օդուժը հարվածներ է հասցրել քաղաքի մերձակա գյուղերին: Թիրախում են հայտնվել նաև Օդեսան,…

Read More
Թեհրանում կայացել է Լավրով-Աբդոլլահիան հանդիպումը

Թեհրանում կայացել է Լավրով-Աբդոլլահիան հանդիպումը

Թեհրանում «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների քննարկումների շրջանակում հանդիպել են Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու Սերգեյ Լավրովը: «3+3» ձևաչափով նիստին մասնակցում են 5 պետության՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները: Վրաստանը հրաժարվել է մասնակցելուց:

Read More
Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը

Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը

Թուրքիայի նախագահ Էրդողանը երկրի խորհրդարանին առաջարկել է վավերացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը, РИА Новости-ին հայտնել են հանրապետության ղեկավարի վարչակազմում։ «Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2023 թվականի հոկտեմբերի 23-ին ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու մասին արձանագրությունը և ներկայացրել Թուրքիայի Ազգային մեծ ժողովին և առաջարկել է այն վավերացնել»,- ասվում է հայտարարության մեջ։ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը ողջունել…

Read More
Կայունությունը Կովկասում հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրով. Ֆիդան

Կայունությունը Կովկասում հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրով. Ֆիդան

Կովկասյան տարածաշրջանում կայունության ապահովումը հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ։ Այդ մասին Թեհրանում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Հարավային Կովկասի հարցով տարածաշրջանային «3+3» խորհրդատվական հարթակի նախարարական հանդիպման ավարտին։ «Տարածաշրջանային խաղաղության և կայունության ուղին անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի կնքմամբ»,- Ֆիդանի խոսքը մեջբերում է Թուրքիայի ԱԳՆ-ն։

Read More
Անցնող օրերի կարեւոր իրադարձությունները
		23.10.2023 Sona Tonakanian Ախալքալաք, Արցախ, Լրահոս, Հայ-Վրացական հարաբերություններ, Հասարակություն, Հոգեւոր

Անցնող օրերի կարեւոր իրադարձությունները 23.10.2023 Sona Tonakanian Ախալքալաք, Արցախ, Լրահոս, Հայ-Վրացական հարաբերություններ, Հասարակություն, Հոգեւոր

ՀՀ վարչապետի ելույթը ԵԽԽՎ-ում Վրաստանի հայությունն աջակցում է արցախահայերին Վերաօծվեց Գոմանի եկեղեցին եւ գյուղի մուտքի մոտ Խաչ տեղակայվեց։ Վրաստանի խորհրդարանում տապալվեց նախագահի իմպիչմենտի հարցը։

Read More
Ավստրիայի արտգործնախարարը մտահոգված է աշխարհի տարբեր մասերում առկա հակամարտություններով

Ավստրիայի արտգործնախարարը մտահոգված է աշխարհի տարբեր մասերում առկա հակամարտություններով

Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգը Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել, որ հակամարտությունները «կրակի օղակի» մեջ են առնում Եվրամիությունը: «ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունն Իսրայելում, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում… Եվրոպան պետք է սառնասրտություն պահպանի և միասնական լինի գործընկերների հետ»,- նշել է Շալենբերգը։

Read More
Կալաձեն 100 տոկոսով վստահ է, որ մինչև տարեվերջ Վրաստանը կստանա ԵՄ թեկնածուի կարգավիճակ

Կալաձեն 100 տոկոսով վստահ է, որ մինչև տարեվերջ Վրաստանը կստանա ԵՄ թեկնածուի կարգավիճակ

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն 100 տոկոսով վստահ է, որ հանրապետությունը տարեվերջին կստանա ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Քաղաքական գործիչը հավելել է, որ իշխանությունները կատարել են Եվրամիության բոլոր հանձնարարականները, և պատճառ չկա, որ Վրաստանը թեկնածուի կարգավիճակ չստանա։ 2022 թվականի հունիսին ԵՄ առաջնորդները թեկնածուի կարգավիճակ շնորհեցին Մոլդովային և Ուկրաինային։ Նրանք ճանաչեցին…

Read More
Ֆրանսիան պատրաստ է պաշտպանական զենք տրամադրելու Հայաստանին. Սեբաստիեն Լըկորնյու

Ֆրանսիան պատրաստ է պաշտպանական զենք տրամադրելու Հայաստանին. Սեբաստիեն Լըկորնյու

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Նախարար Սեբաստիեն Լըկորնյուն այսօր ընդունել է Սուրեն Պապիկյանին, Ֆրանսիայի ռազմական գերատեսչությունն էլ X-ի իր միկրոբլոգում գրառում է արել, որում նշված է. «Այսօր Սեբաստիեն Լըկորնյուն հանդիպում է իր հայ գործընկերոջ՝ Պապիկյանի հետ զենքի ձեռքբերումը պաշտոնապես ձևակերպելու նպատակով:…

Read More
Հարցազրույց երիտասարդ գրող Մերի Բաղի հետ
		23.10.2023 Sona Tonakanian Ախալքալաք, Լրահոս, Հայաստան, Հիմնական բաժիններ, Մշակույթ

Հարցազրույց երիտասարդ գրող Մերի Բաղի հետ 23.10.2023 Sona Tonakanian Ախալքալաք, Լրահոս, Հայաստան, Հիմնական բաժիններ, Մշակույթ

Մերի Բաղի «Վերակենդանացում» վիպակի շնորհանդեսից հետո հեղինակի հետ զրուցել ենք ստեղծագործության կարեւո ասելիքի եւ գաղափարի շուրջ։  

Read More