Ալիևի օգնականն Իրանի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղ բանակցությունները

Ալիևի օգնականն Իրանի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղ բանակցությունները

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Բաքվում Իրանի դեսպան Սեիդ Աբբաս Մուսավիի հետ: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հաղորդել է Ադրբեջանում Իրանի դեսպանությունը: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունները, Հարավային Կովկասի տարածաշրջանում ընթացող գործընթացները, հայ-ադրբեջանական խաղաղ բանակցությունները: Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել իսրայելա-պաղեստինյան հակամարտության շուրջ:

Read More
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները՝ Լավրով-Բայրամով հեռախոսազրույցի առանցքում

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները՝ Լավրով-Բայրամով հեռախոսազրույցի առանցքում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Կարագանդայի շրջանի Կոս-տենկոյի հանքավայրում տեղի ունեցած վթարի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Ղազախստանում հոկտեմբերի 29-ը հայտարարվել է համազգային սգո օր: Վթարի պահին հանքում եղել է 252 մարդ. առնվազն 32 մարդ զոհվել է, 18-ն անհետ կորած է համարվում: Տարածաշրջանային և միջազգային իրադարձությունները` Մերի Ներսիսյանի ռեպորտաժում:

Read More
Իսրայելը կվերանայի հարաբերությունները Թուրքիայի հետ. Քոեն

Իսրայելը կվերանայի հարաբերությունները Թուրքիայի հետ. Քոեն

Ռեջեփ Էրդողանի հայտարարություններից հետո Իսրայելը կվերանայի հարաբերությունները Թուրքիայի հետ և հետ կկանչի իր դիվանագետներին: Այդ մասին հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար էլի Քոենը։ «Թուրքիայի հայտարարությունների սրման ֆոնին ես կարգադրել եմ այդ երկրից հետ կանչել մեր դիվանագիտական ներկայացուցիչներին՝ իսրայելա-թուրքական հարաբերությունները վերագնահատելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Էրդողանը, ելույթ ունենալով ի պաշտպանություն Պաղեստինի կազմակերպված հանրահավաքում,…

Read More
Իջևանում ապաստանած երկու արցախցի՝ մեկ աշխատավայրում
		28.10.2023 . Արցախ

Իջևանում ապաստանած երկու արցախցի՝ մեկ աշխատավայրում 28.10.2023 . Արցախ

Read More
ԵՄ առաջնորդները Գազայի խաղաղ բնակչությանը օգնելու համար մարդասիրական միջանցքներ ստեղծելու կոչ են արել

ԵՄ առաջնորդները Գազայի խաղաղ բնակչությանը օգնելու համար մարդասիրական միջանցքներ ստեղծելու կոչ են արել

Եվրամիության առաջնորդները կոչ են արել մարդասիրական միջանցքներ ստեղծել՝ Գազայի խաղաղ բնակիչներին օգնության անխոչընդոտ հասանելիությունն ապահովելու համար: Բրյուսելում ավարտված ԵՄ երկօրյա գագաթնաժողովի ընթացքում դաշինքի առաջնորդները բուռն քննարկումներ են անցկացրել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության և այլ հարցերի շուրջ։ Հանդիպումից հետո տարածված համատեղ հայտարարությունում նշվում է, որ դաշինքն ափսոսանք է հայտնում խաղաղ բնակչության շրջանում կորուստների համար և…

Read More
Կահիրե-Ալեքսանդրիա ավտոմայրուղում շղթայական ավտովթար է տեղի ունեցել. կան տասնյակ զոհեր

Կահիրե-Ալեքսանդրիա ավտոմայրուղում շղթայական ավտովթար է տեղի ունեցել. կան տասնյակ զոհեր

Եգիպտոսում Կահիրե-Ալեքսանդրիա ավտոմայրուղում շղթայական ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է մոտ հարյուր մարդ: Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, Բեհեյրա շրջանում բախվել են մի քանի տասնյակ մարդատար ավտոմեքենաներ, ինչպես նաև մարդատար ավտոբուս: Հարվածի հետևանքով մեքենաներից մեկը բռնկվել է, և կրակն արագ տարածվել է այլ մեքենաների վրա։ Վթարի վայր են ժամանել հրշեջ հաշվարկներ և շտապօգնության…

Read More
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված հարցեր

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված հարցեր

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության՝ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցեր: «Հաստատվել է 2020-2022 թթ. բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների համալիրի հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը, որոնք ներառում են՝…

Read More
Սիրիայում ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածները նախազգուշացում էին Իրանին. Քիրբի

Սիրիայում ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածները նախազգուշացում էին Իրանին. Քիրբի

ԱՄՆ ավիահարվածները Սիրիայում զենքի և զինամթերքի պահեստներին, որոնք Վաշինգտոնի համոզմամբ պատկանում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, նախազգուշական ազդանշան էին Թեհրանի համար: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Սա հզոր նախազգուշական ազդանշան է։ Հուսով ենք՝ Իրանը ընդունեց դա։ Եթե ոչ, հարձակումները կշարունակվեն»,- ասել է Կիրբին: Նա հավելել…

Read More
Ղազախստանում ածխահանքում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի

Ղազախստանում ածխահանքում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի

Ղազախստանի Կարագանդա քաղաքի Կոստենկոյի անվան ածխահանքում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, ևս 18 հանքափորի փրկարարները դեռ փնտրում են: Այդ մասին հայտնել են Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից: Վթարը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Հայտնի է, որ արտակարգ պատահարի պահին գետնի տակ է գտնվել 252 մարդ, ավելի քան 200-ը դուրս է բերվել: Վթարի…

Read More
Էրդողանը մեծ հանրահավաք է կազմակերպում՝ հաջակցություն Պաղեստինի

Էրդողանը մեծ հանրահավաք է կազմակերպում՝ հաջակցություն Պաղեստինի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կոչ է արել Իսրայելին դուրս գալ «խելագարության վիճակից» և անհապաղ դադարեցնել Գազայի ռմբակոծությունը: «Իսրայելի կողմից Գազայի ռմբակոծությունը, որն ակտիվացել է անցած գիշեր, կրկին ուղղված է կանանց, երեխաների և խաղաղ քաղաքացիների դեմ և խորացնում է հումանիտար ճգնաժամը։ Իսրայելը պետք է անհապաղ դուրս գա խելագարության այս վիճակից և դադարեցնի հարձակումները»,- նշել է Էրդողանը:…

Read More
ՄԱԿ-ի բանաձևը կոչ է անում Գազայում զինադադար հաստատել

ՄԱԿ-ի բանաձևը կոչ է անում Գազայում զինադադար հաստատել

ՄԱԿ-ի բանաձևը կոչ է անում Գազայում զինադադար հաստատել։ Թել Ավիվը մերժում է ՄԱԿ-ի բանաձևը և շարունակել է հարվածները Գազային. նպատակն է վերացնել ՀԱՄԱՍ-ը: Թեհրանը հայտարարել է, որ Վաշինգտոնի լիակատար աջակցությունը Իսրայելին կարող է հանգեցնել ԱՄՆ-ի դեմ նոր ճակատների բացման:

Read More
ՀՀ էկոնոմիկայի նախարարը JP Morgan-ի ներկայացուցիչների հետ քննարկել է միջազգային շուկաներից ներդրումների ներգրավման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարը JP Morgan-ի ներկայացուցիչների հետ քննարկել է միջազգային շուկաներից ներդրումների ներգրավման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նրա տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հոկտեմբերի 27-ին Լոնդոնում հանդիպել են JP Morgan խոշորագույն բանկային և ներդրումային կորպորացիայի ներկայացուցիչների հետ։     Հանդիպման ընթացքում քննարկվել են խոշոր կորպորատիվ բիզնեսի համար միջազգային շուկաների հասանելիության ապահովման, ինչպես նաև գյուղատնտեսության, արդյունաբերության, հեռահաղոդակցության և այլ ոլորտների կազմակերպություններին վերաբերող ծրագրերի իրականացման համար միջազգային շուկաներից ներդրումների ներգրավման…

Read More
Վաշինգտոնի աջակցությունը Իսրայելին կարող է հանգեցնել ԱՄՆ-ի դեմ նոր ճակատների բացման. Աբդոլլահիան

Վաշինգտոնի աջակցությունը Իսրայելին կարող է հանգեցնել ԱՄՆ-ի դեմ նոր ճակատների բացման. Աբդոլլահիան

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Վաշինգտոնի լիակատար աջակցությունն Իսրայելին կարող է հանգեցնել ԱՄՆ-ի դեմ նոր ճակատների բացման: «Միացյալ Նահանգները խորհուրդ է տալիս մյուսներին զսպվածություն դրսևորել, բայց ինքը լիովին աջակցում է Իսրայելին»,- շեշտել է Իրանի գլխավոր դիվանագետը։ Նախարարն ընդգծել է, որ հակամարտության սրման հետևանքով իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից ամբողջ…

Read More
Նյու Յորքում խոշոր հակաիսրայելական բողոքի ակցիա է տեղի ունեցել

Նյու Յորքում խոշոր հակաիսրայելական բողոքի ակցիա է տեղի ունեցել

Նյու Յորքում հակաիսրայելական բողոքի ակցիա է տեղի ունեցել: Ցուցարարները հավաքվել են Grand Central կայարանի շենքում, ԱՄՆ իշխանություններից պահանջել են հրադադար հաստատել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում, ինչպես նաև դադարեցնել Իսրայելի ֆինանսավորումը։ Վերջինիս գործողությունները ցուցարարները «հանցագործություն» են որակել: Ակցիայի մասնակիցրերը դուրս են եկել Պաղեստինի դրոշներով և հակաիսրայելական գրառումներով պաստառներով: Իրավապահները փակել են շենքի կենտրոնական հատվածը։ Լրատվամիջոցների տվյալով՝ ավելի…

Read More
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը Մերձավոր Արևելքի վերաբերյալ բանաձև է ընդունել

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը Մերձավոր Արևելքի վերաբերյալ բանաձև է ընդունել

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Մերձավոր Արևելքի հարցով իր հատուկ նստաշրջանում բանաձև է ընդունել, որը ներկայացրել էր Հորդանանը, արաբական երկրների խմբի անունից՝ այլ երկրների հետ համահեղինակությամբ: Բանաձևի նախագծին կողմ է քվեարկել 120 երկիր, դեմ է արտահայտվել 14-ը, 45-ը ձեռնպահ է մնացել: Փաստաթուղթը կոչ է անում պաշտպանել Գազայի խաղաղ բնակչությանը և «անհապաղ, կայուն և շարունակական հումանիտար հրադադար հաստատել՝…

Read More
Բարձր եմ գնահատում Չեխիայի աջակցությունը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործընթացին. Նիկոլ Փաշինյանը՝ Պետր Ֆիալային

Բարձր եմ գնահատում Չեխիայի աջակցությունը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործընթացին. Նիկոլ Փաշինյանը՝ Պետր Ֆիալային

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության վարչապետ Պետր Ֆիալային ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Չեխիայի ազգային տոնի առթիվ: Գոհունակությամբ պետք է արձանագրեմ ընթացիկ տարում Հայաստանի և Չեխայի միջև միջպետական հարաբերությունների ակտիվացումը: Ջերմությամբ եմ հիշում այս տարվա մայիսին Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում մեր հանդիպումը և կառուցողական…

Read More
Գազայի հատվածում Իսրայելի ցամաքային գործողությունը կործանարար կլինի. ՄԱԿ

Գազայի հատվածում Իսրայելի ցամաքային գործողությունը կործանարար կլինի. ՄԱԿ

Իսրայելի` Գազայի հատվածում ցամաքային գործողություն սկսելու պարագայում այն կործանարար ազդեցություն կունենա: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարրիկը: «ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը»,- ասել է նա:

Read More
ԵՄ գագաթնաժողովում որոշվել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտն օգտագործել Ուկրաինային աջակցելու համար

ԵՄ գագաթնաժողովում որոշվել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտն օգտագործել Ուկրաինային աջակցելու համար

ԵՄ գագաթնաժողովին չի հաջողվել համաձայնեցնել Ուկրաինային նախատեսված բյուջետային աջակցության ծրագիրը, սակայն շեշտվել է, որ այն կմնա «համայնքի առաջնահերթություն»: Գագաթնաժողովի մասնակիցները նաև որոշել են ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործել Կիևին աջակցելու համար: Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում։ Ինչ վերաբերում Է 4 տարվա համար Ուկրաինային խոստացած 50 մլրդ…

Read More
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին առաջարկել է զինադադար՝ պատանդներին ազատ արձակելու դիմաց. Al Arabiya

Իսրայելը ՀԱՄԱՍ-ին առաջարկել է զինադադար՝ պատանդներին ազատ արձակելու դիմաց. Al Arabiya

Իսրայելը Եգիպտոսի և Կատարի իշխանությունների միջնորդությամբ ՀԱՄԱՍ շարժման հետ անուղղակի բանակցությունների ժամանակ առաջարկել է հրադադար՝ բոլոր պատանդների ազատ արձակման և մահացածների մարմինները վերադարձնելու դիմաց: Առաջարկը, սակայն, մերժվել է։ Այդ մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին։ Իսրայելի պաշտպանության բանակը տեղեկություն ունի, որ ՀԱՄԱՍ-ը պատանդ է պահում 229 մարդու։   Հեռուստաալիքի աղբյուրների…

Read More
Ներկայացուցիչների պալատի նախագահը հավանություն չի տվել Իսրայելին և Ուկրաինային տրամադրվող օգնությունը համատեղելուն

Ներկայացուցիչների պալատի նախագահը հավանություն չի տվել Իսրայելին և Ուկրաինային տրամադրվող օգնությունը համատեղելուն

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը Fox News-ին ասել է, որ Ուկրաինայի և Իսրայելի ֆինանսավորումը պետք է իրականացվի առանձին։ Նա հասկացրել է, որ չի պաշտպանի Ուկրաինային և Իսրայելին 106 միլիարդ դոլարի օգնության միասնական փաթեթ տրամադրելու՝ Սպիտակ տան առաջարկը, ասվում է լրատվամիջոցի հաղորդագրության մեջ: Մայք Ջոնսոնն ընդգծել է, որ պետք է տարանջատել այդ հարցերը, քանի…

Read More
Իրանը զորավարժանք է սկսել Նեսրաբադ և Սպահան քաղաքներում
		27.10.2023 . Տարածաշրջան

Իրանը զորավարժանք է սկսել Նեսրաբադ և Սպահան քաղաքներում 27.10.2023 . Տարածաշրջան

Իրանի կենտրոնական Նեսրաբադ և Սպահան քաղաքներում մեկնարկել են Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային զորքերի երկօրյա զորավարժությունները, հայտնում է IRNA-ն: Զորավարժություններին, որոնք կոչվում են «Ակտադար 1402» («Իշխանություն 2023»), մասնակցում են Իսլամական Հանրապետության զինված ուժերի հրետանային, զրահատանկային և օդադեսանտային, անօդաչու թռչող սարքերի, ինժեներական, էլեկտրոնային պայքարի, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գծով ստորաբաժանումները։ Իրանական կողմի տվյալով՝ լայնամասշտաբ վարժանքների նպատակն է…

Read More
ԵՄ-ն մտադիր է շարունակել միջնորդությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև. Շառլ Միշել

ԵՄ-ն մտադիր է շարունակել միջնորդությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև. Շառլ Միշել

Եվրոպական խորհուրդը հոկտեմբերի 26-27-ին Շառլ Միշելի նախագահությամբ կայացած նիստում բազմաթիվ հարցերի հետ քննարկել է նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները: Նիստի ավարտին հրապարակվել է  խորհրդի եզրակացությունը տարբեր հարցերի վերաբերյալ:  «Հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցով Եվրոպական խորհուրդն ընդգծել է իր շարունակական աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու երկարատև խաղաղության հաստատմանը՝ հիմնված ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքների վրա։…

Read More
ԱՄՆ-ն և Թուրքիան բանակցություններ են վարում Սև ծովում ՆԱՏՕ-ի ներկայությունը մեծացնելու համար

ԱՄՆ-ն և Թուրքիան բանակցություններ են վարում Սև ծովում ՆԱՏՕ-ի ներկայությունը մեծացնելու համար

ԱՄՆ-ը և Թուրքիան խորհրդակցում են Սև ծովում Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) նավերի ներկայությունը մեծացնելու հարցում։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը՝ ելույթ ունենալով Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։ Դիվանագետը վստահեցրել է սենատորներին, որ Միացյալ Նահանգները ձգտում է ընդլայնել ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը Սև ծովում, և դա մշտական ​​քննարկման…

Read More
Իսրայելի ռազմաքաղաքական առաջնորդները տարաձայնություն ունեն Գազայի հատվածի վրա լայնածավալ հարձակման հարցում. The New York Times

Իսրայելի ռազմաքաղաքական առաջնորդները տարաձայնություն ունեն Գազայի հատվածի վրա լայնածավալ հարձակման հարցում. The New York Times

Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային ստորաբաժանումները՝ կործանիչների և անօդաչու թռչող սարքերի ուղեկցությամբ, հերթական գրոհն են իրականացրել Գազայի հատվածի կենտրոնական հատվածում։ Այդ մասին հայտնում է Jerusalem Post թերթը՝ հղում անելով բանակի մամուլի ծառայությանը։ «Գործողության ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը հայտնաբերել և հարվածներ է հասցրել ահաբեկիչների բազմաթիվ թիրախներին, այդ թվում՝ հակատանկային հրթիռների արձակման կետերին, ռազմական հրամանատարության և կառավարման կենտրոններին…

Read More
Վրաստանը շահագրգռված է  տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ. Ղարիբաշվիլի

Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բարձր է գնահատել երեկ Թբիլիսիում Հայաստանի ու Ադրբեջանի վարչապետների հետ ոչ պաշտոնական շփումները:  Նա հայտարարել է. «Վրաստանը՝ որպես երկու երկրի՝ Հայաստանի և Ադրբեջանի անաչառ, չեզոք, օբյեկտիվ միջնորդ և բարեկամ, շահագրգռված է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության ու կայունության հաստատմամբ: Վրաստանը և ես՝ որպես կառավարության ղեկավար, պատրաստ ենք մասնակցել այդ գործընթացին»,- ասել է Ղարիբաշվիլին։

Read More
Հորդանանը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողով է ներկայացրել  Մերձավոր Արևելքի վերաբերյալ նոր բանաձևի նախագիծ

Հորդանանը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողով է ներկայացրել Մերձավոր Արևելքի վերաբերյալ նոր բանաձևի նախագիծ

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նախագահի ներկայացուցիչ Մոնիկա Գրեյլին հայտնել է, որ Հորդանանը վեհաժողով է ներկայացրել Մերձավոր Արևելքի վերաբերյալ արաբական երկրների պատրաստած բանաձևի նախագիծը։ Փաստաթղթի համահեղինակներն են ավելի քան 40 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը։ Ակնկալվում է, որ փաստաթղթի քվեարկությունը կկայանա հոկտեմբերի 27-ին՝ Պաղեստինի հարցով ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 10-րդ արտահերթ նստաշրջանում: Փաստաթուղթը բաղկացած է 14 կետից, որոնցից առաջինով…

Read More
ԼՂ հայերի համար տնից հեռանալը միակ հնարավոր տարբերակն էր. Դունյա Միյատովիչի զեկույցը

ԼՂ հայերի համար տնից հեռանալը միակ հնարավոր տարբերակն էր. Դունյա Միյատովիչի զեկույցը

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն ավարտել է այցը Հայաստան և Ադրբեջան՝ կենտրոնանալով ԼՂ-ում և նրա շրջակայքում հակամարտությունից տուժած մարդկանց մարդու իրավունքների իրավիճակի վրա։ 2023 թվականի հոկտեմբերի 16-23-ը Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ կատարած այցի ավարտից հետո Դունյա Միյատովիչն ասել է, որ երկու երկրի միջև հաշտեցման և կայուն խաղաղության ճանապարհին առաջնային պետք է լինեն մարդու…

Read More
Ինձ հուզեցին Ղարաբաղից տեղահանված կանանց ուժն ու քաջությունը. Ժոլի

Ինձ հուզեցին Ղարաբաղից տեղահանված կանանց ուժն ու քաջությունը. Ժոլի

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին X-ի իր միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանանց հետ հանդիպումից և գրել. «Ինձ համար կարևոր էր լսել և իմանալ էթնիկ հայ կանանցից, որոնք փախել են Լեռնային Ղարաբաղից: Ինձ հուզեցին նրանց ուժն ու քաջությունը։ Կանադան կշարունակի կանգնել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ ժողովրդի և նրանց անվտանգ վերադարձի իրավունքի կողքին»:…

Read More
Նարեկ Մկրտչյանը Գերմանական Կարմիր խաչի պատվիրակության հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության համատեղ ծրագրերին առնչվող հարցեր
		27.10.2023 . Արցախ

Նարեկ Մկրտչյանը Գերմանական Կարմիր խաչի պատվիրակության հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության համատեղ ծրագրերին առնչվող հարցեր 27.10.2023 . Արցախ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության պատվիրակությանը՝ ղեկավար Բարբարա Բոշի գլխավորությամբ։    Ինչպես հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հետագա ուղղություններին, մասնավորապես՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության տրամադրման գործընթացում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։   Նախարար Մկրտչյանը…

Read More
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը բխում է տարածաշրջանի ու ողջ աշխարհի շահերից. Միլլեր

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը բխում է տարածաշրջանի ու ողջ աշխարհի շահերից. Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերին ճեպազրույցի ժամանակ հարց է ուղղվել` որքանո՞վ է իրատեսական Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում հաջողության հասնելը: «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` Բրյուսելում կայանալիք հանդիպումը չեղարկվել է, սա, փաստորեն, հանդիպման չեղարկման երկրորդ դեպքն է: Հաշվի առնելով վերջին բոլոր իրադարձությունները, նաև այն, որ մենք տեսադաշտում ունենք Իրան, դուք ինչ հույսեր եք կապում Վաշինգտոնի…

Read More