Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2200 կրակոց

Փետրվարի 27-ին և լույս 28-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  ավելի քան 120 անգամ, որի ընթազցքում, հայ դիրքապահների ուղղությամբ, արձակել է շուրջ 2200 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան և հյուսիսային ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել…

Read More
ԱՄՆ-ը խոր մտահոգություն է հայտնել Ադրբեջանում լրագրողների շարունակական ձերբակալությունների կապակցությամբ

ԱՄՆ-ը խոր մտահոգություն է հայտնել Ադրբեջանում լրագրողների շարունակական ձերբակալությունների կապակցությամբ

Միացյալ Նահանգները խոր մտահոգություն է հայտնել Ադրբեջանում լրագրողների շարունակական ձերբակալությունների կապակցությամբ. վերջին 10 օրվա ընթացքում ձերբակալվել է 5 անկախ լրագրող։ «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը՝ հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, այդ թվում՝ նրանց, ովքեր խոսքի ազատություն են իրացնում»,- Turan գործակալության հարցին ի պատասխան՝ հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից: Ավելի վաղ Ադրբեջանում ձերբակալվել է այդ…

Read More
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն մտահոգված են կիպրոսյան իրադարձություններով

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն մտահոգված են կիպրոսյան իրադարձություններով

Կիպրոսում Մեծ Բրիտանիայի ներկայացուցչությունը, Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանությունները համատեղ հայտարարություն են տարածել Պիլայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: Նրանք լուրջ մտահոգություն են հայտնել հյուսիսից դեպի ՄԱԿ-ի սահմանած բուֆերային գոտի, դեպի Պիլա գյուղ տանող ճանապարհի չարտոնված շինարարության մեկնարկի և ՄԱԿ-ի խաղաղապահների վրա ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական ուժերի հարձակումների մասին հայտնված հաղորդագրությունների կապակցությամբ: «Մենք դատապարտում ենք այսօր առավոտյան…

Read More
Թուրքիայի երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 46 հազարը. Էրդողան

Թուրքիայի երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 46 հազարը. Էրդողան

Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 46 104-ի՝ հայտնել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Նրա խոսքով՝ իշխանությունները լի են վճռականությամբ՝ կարճ ժամանակում վերականգնել աղետից ավերված շրջանները: «Մեր նպատակն է առաջիկա երկու ամիսներին սկսել 244 000 շենքի և 75 000 գյուղական տների շինարարությունը»,- ասել է Էրդողանը, հավելել՝ դրանցից 22 հազարի շինարարությունն արդեն սկսվել…

Read More
Պեսկովը նշել է, որ ռուս խաղաղապահների վերաբերյալ ՀՀ վարչապետի խոսքերի հետ համաձայնել չի կարող

Պեսկովը նշել է, որ ռուս խաղաղապահների վերաբերյալ ՀՀ վարչապետի խոսքերի հետ համաձայնել չի կարող

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան գնահատում է Հայաստանի հետ կառուցողական հարաբերությունները, սակայն ռուսական խաղաղապահ առաքելության ձախողման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին համաձայնել չի կարող։ «Մենք խորապես հարգում ենք վարչապետ Փաշինյանին, գնահատում ենք նրա և նախագահ Պուտինի միջև աշխատանքային և շատ կառուցողական հարաբերությունները և հուսով ենք, որ այդ հարաբերությունները կշարունակեն…

Read More
Թուրք-վրացական սահմանը հատած ավազակախումբը մայիսի 20-ին Կարծախում հարձակվել է հովվի վրա փորձելով գողանալ խոշոր եղջերավոր անասուններ

Թուրք-վրացական սահմանը հատած ավազակախումբը մայիսի 20-ին Կարծախում հարձակվել է հովվի վրա փորձելով գողանալ խոշոր եղջերավոր անասուններ

Մայիսի 20-ի գիշերվա ժամը 1։00-ին Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում, որը սահմանակից է ներկայիս Թուրքիայի հետ տեղի է ունեցել հերթական կողոպուտը։ Զինված մարդիկ հատելով թուրք-վրացական սահմանը մտել են Կարծախ գյուղ եւ հարձակվել հովվի վրա երեք տասնյակ անասուններ գողանալու նպատակով։ Կողոպուտ իրականացնելիս նրանք հարվածներ են հասցրել հովվին քնաբեր գազ փսխել նրա դեմքին ու ձեռնաշղթաներով կապել ձեռքերը ապա…

Read More
Միջազգային հանրությունը ողջունել է Ժոզեֆ Աունի ընտրությունը Լիբանանի նախագահի պաշտոնում

Միջազգային հանրությունը ողջունել է Ժոզեֆ Աունի ընտրությունը Լիբանանի նախագահի պաշտոնում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ողջունել է Ժոզեֆ Աունի ընտրությունը Լիբանանի նախագահի պաշտոնում: Կառույցն ընդգծել է, որ նոր նախագահի ընտրությունը վճռորոշ է պետական հաստատությունների լիարժեք գործունեության ապահովման, հատկապես Լիբանանի քաղաքական, տնտեսական և անվտանգության մարտահրավերներին դիմակայելու համար: Անվտանգության խորհրդի անդամները վերահաստատել են իրենց աջակցությունը Լիբանանի տարածքային ամբողջականությանը, ազգային ինքնիշխանությանը և քաղաքական անկախությանը: Լիբանանի նախագահի պաշտոնում Ժոզեֆ Աունի ընտրությունը…

Read More
Բայդենը մտադրություն է հայտնել մասնակցելու 2024թ. նախագահական ընտրություններին

Բայդենը մտադրություն է հայտնել մասնակցելու 2024թ. նախագահական ընտրություններին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը MSNBC հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է մասնակցել 2024 թվականի նոյեմբերին նախատեսված նախագահական ընտրություններին, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացրել։ Նա անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը, նշել՝ Ռուսաստանը չպետք է հաջողության հասնի։ «Մենք շատ գումար ենք ծախսել ուկրաինացիներին աջակցելու համար: Երբ մենք օգնում ենք Կիևին, այդպիսով օգնում ենք ողջ…

Read More
Վերջին տարիներին հայ-ռուսական միջպետական ​​հարաբերությունները հասցվել են դաշնակցային փոխգործակցության որակապես նոր մակարդակի. ՀՀ ԱԳ նախարար

Վերջին տարիներին հայ-ռուսական միջպետական ​​հարաբերությունները հասցվել են դաշնակցային փոխգործակցության որակապես նոր մակարդակի. ՀՀ ԱԳ նախարար

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը: «Վերջին տարիներին հայ-ռուսական միջպետական ​​հարաբերությունները հասցվել են դաշնակցային փոխգործակցության որակապես նոր մակարդակի, որն աչքի է ընկնում բարձր և բարձրագույն մակարդակներում ակտիվ երկխոսությամբ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ համագործակցությամբ, ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում փոխգործակցությամբ,…

Read More
Մասկատում ավարտվել է ԱՄՆ-ի և Իրանի անուղղակի բանակցությունների հերթական փուլը

Մասկատում ավարտվել է ԱՄՆ-ի և Իրանի անուղղակի բանակցությունների հերթական փուլը

Մասկատում ավարտվել է ԱՄՆ-ի և Իրանի անուղղակի բանակցությունների հերթական փուլը՝ հայտնում են իրանական աղբյուրները։ Օմանի արտգործնախարարը բանակցություններից հետո հայտնել է, որ դրանք ընդգծեցին փոխադարձ հարգանքի և կայուն պարտավորությունների հիման վրա համաձայնության հասնելու ընդհանուր շահագրգռվածությունը: Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են հնարավոր գործարքի հիմնական սկզբունքները, նպատակներն ու տեխնիկական հարցերը: Բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ, նախնական ամսաթիվը նշանակվել է…

Read More
Ռուսաստանը պատրաստ է քննարկել Երևանի հետ TRIPP նախագծին Մոսկվայի հնարավոր մասնակցության պարամետրերը. Գալուզին

Ռուսաստանը պատրաստ է քննարկել Երևանի հետ TRIPP նախագծին Մոսկվայի հնարավոր մասնակցության պարամետրերը. Գալուզին

Ռուսաստանը պատրաստ է քննարկել Երևանի հետ TRIPP նախագծին Մոսկվայի հնարավոր մասնակցության պարամետրերը՝ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Թրամփի ուղու վերաբերյալ մեր դիրքորոշումն արդեն սահմանել ենք: Հայ-ամերիկյան նախաձեռնության մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն»,- հավելել է դիվանագետը։ Գալուզինը հիշեցրել է, որ Հայաստանի երկաթուղային ցանցը մինչև 2038 թվականը կառավարելու է «Ռուսական երկաթուղիների» դուստր ընկերությունը, երկիրն օգտագործում է…

Read More
ირანი მზადაა მხარი დაუჭიროს სომხეთსა და აზერბაიჯანს შორის სამშვიდობო შეთანხმების ხელმოწერას- ირანის საგარეო საქმეთა მინისტრის მოადგილე

ირანი მზადაა მხარი დაუჭიროს სომხეთსა და აზერბაიჯანს შორის სამშვიდობო შეთანხმების ხელმოწერას- ირანის საგარეო საქმეთა მინისტრის მოადგილე

ირანის ისლამური რესპუბლიკის საგარეო საქმეთა მინისტრის პირველი მოადგილე მაჯიდ ტახტ რავანჩი დარწმუნებულია, რომ სომხეთსა და აზერბაიჯანს შორის სამშვიდობო შეთანხმების ადრეული ხელმოწერა მნიშვნელოვანი ნაბიჯი იქნება არა მხოლოდ ორი ქვეყნის, არამედ მთელი რეგიონის სტაბილურობისთვის. Region Monitor-თან ინტერვიუში რავანჩიმ ხაზგასმით აღნიშნა, რომ ირანი, როგორც კეთილმეზობლური ურთიერთობების მქონე ქვეყანა, მზადაა მხარი დაუჭიროს ამ ძალისხმევას. „წარსული წარსულია. ჩვენ უნდა გავამახვილოთ…

Read More
Մոսկվան և Անկարան ծրագրում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա․ Ուշակով

Մոսկվան և Անկարան ծրագրում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա․ Ուշակով

Մոսկվան և Անկարան ծրագրում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա, սակայն հստակ ժամկետների մասին դեռ չեն պայմանավորվել։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը: «Հիշատակվել է օգոստոսը, նշվել են նաև այլ տարբերակներ, բայց մենք դեռ այդ աշխատանքը չենք սկսել, թեև նկատի ունենք, որ մեր նախագահն Էրդողանին խոստացել է գալ Թուրքիա»,-…

Read More
Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանի 15 տարվա ազատազրկման դատավճիռը

Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանի 15 տարվա ազատազրկման դատավճիռը

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը խստորեն դատապարտել է հուլիսի 29-ին Հակարիի կամրջի ապօրինի անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանի 15 տարվա ազատազրկման դատավճիռն Ադրբեջանում և միջազգային հանրությանը կոչ է արել «դիմել Ալիևի ռեժիմին՝ անհապաղ ազատ արձակելու բոլոր պահվող անձանց»: «Օրենքը հաճախ ծառայում է իշխանության լեգիտիմացմանը, հատկապես բռնապետական ռեժիմներում, ինչպիսին է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած ռեժիմը: Հաշվի առնելով պարոն Խաչատրյանի…

Read More
Կանադայի վարչապետը հայտարարել է Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին. Euronews

Կանադայի վարչապետը հայտարարել է Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին. Euronews

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ժամանել է Պեկին և բանակցություններ վարել Չինաստանի իշխանությունների հետ՝ հայտնել է Euronews-ը: Սա Կանադայի առաջնորդի առաջին ուղևորությունն է ՉԺՀ՝ մեկ տասնամյակ տարաձայնություններից հետո՝ ներառյալ ԱՄՆ պահանջով Կանադայի կողմից 2018 թվականին չինական Huawei ընկերության բարձրաստիճան ղեկավարի ձերբակալությունը և կանադական 100% մաքսատուրքերը չինական արտադրության էլեկտրական մեքենաների համար: Պեկինում նախագահ Սի Ծինփինի և բիզնես…

Read More
Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագիրը հնարավոր է. Քլեվերլի

Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագիրը հնարավոր է. Քլեվերլի

Միացյալ Թագավորությունը աջակցում է Հարավային Կովկասի բարգավաճմանը, խաղաղությանը և անվտանգությանը: Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագիրը հնարավոր է: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլեվերլին: Նա նաև շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին՝ Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:

Read More
Ուկրաինայից ժամանած դպրոցականները Վրաստանում կկարողանան սովորել ուկրաիներենով

Ուկրաինայից ժամանած դպրոցականները Վրաստանում կկարողանան սովորել ուկրաիներենով

Ուկրաինայից ժամանած դպրոցականները Վրաստանում կկարողանան սովորել ուկրաիներենով։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ Թբիլիսիում կբացվի Ուկրաինայից ժամանած դպրոցականների համար ուկրաինական բաժին։

Read More
2018-2019 ուսումնական տարվա ընթացքում կավելանա մոտ 10 հազար մանկավարժի աշխատավարձ. Վրաստանի վարչապետ

2018-2019 ուսումնական տարվա ընթացքում կավելանա մոտ 10 հազար մանկավարժի աշխատավարձ. Վրաստանի վարչապետ

2018-2019 ուսումնական տարվա ընթացքում կավելանա մոտ 10 հազար մանկավարժի աշխատավարձ,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Իղալթոյի վանական համալիրում, որտեղ ներկայացրել է կրթության բարեփոխման տեսլականը: Հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը։ «Վերանայվելու է մանկավարժների աշխատավարձային քաղաքականությունը: Նախնական փուլում 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում ավելացած աշխատավարձ կստանա շուրջ 10 հազար ուսուցիչ, իսկ 2022 թվականի համար մեր նպատակն…

Read More
Թուրքիան ԵՄ-ից ոչ մի ակնկալիք չունի Միությանն անդամակցելու հարցում. Էրդողան

Թուրքիան ԵՄ-ից ոչ մի ակնկալիք չունի Միությանն անդամակցելու հարցում. Էրդողան

Անկարան ոչինչ չի ակնկալում Եվրամիությունից՝ կապված Միությանը Թուրքիայի միանալու հնարավորության հետ։ Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Թայիփ Էրդողանը՝ խորհրդարանի նոր նստաշրջանի բացման իր ելույթում։ «Մենք ոչ մի ակնկալիք չունենք Եվրամիությունից, որը մեզ ստիպում է սպասել 60 տարի: Եթե նրանք չհրաժարվեն Թուրքիայի նկատմամբ իրենց անարդար վերաբերմունքից, հատկապես վիզաների տրամադրման հարցում, ապա կկորցնեն մեզանից ինչ-որ բան սպասելու…

Read More
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից 7 անձ այսօր տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ
		11.02.2023 . Արցախ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից 7 անձ այսօր տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ 11.02.2023 . Արցախ

Արցախի տեղեկատվական կենտրոնից հայտնում են՝ Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով, ինչպես նաև շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 7 անձ այսօր՝ փետրվարի 11-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Իսկ 1 բուժառու, որը…

Read More
«Georgian Airways»-ը թռիչքներ կիրականացնի Եվրոպայի 8 ուղղություններով |

«Georgian Airways»-ը թռիչքներ կիրականացնի Եվրոպայի 8 ուղղություններով |

Ապրիլից սկսած «Georgian Airways»-ը ուղիղ չվերթներ կիրականացնի Թբիլիսիից դեպի եվրոպական 8 ուղղություններ՝ Վիեննա, Փարիզ, Նիցցա, Ամստերդամ, Մյունխեն, Բեռլին, Միլան և Լառնակա։ Այս մասին տեղեկացնում է «Georgian Airways»-ը։ Սեփական տեղեկություններով՝ ավիաընկերությունն աշխատում է նաև դեպի Թել Ավիվ ամենօրյա չվերթների վերականգնման ուղղությամբ։ «Ուղիղ թռիչքներ կիրականացնեն «Բոինգ 737-700» և «Բոինգ 737-800» օդանավերը։ Նշենք,…

Read More
Թրամփը լավատես է՝ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցում հանգուցալուծումը մոտ է

Թրամփը լավատես է՝ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցում հանգուցալուծումը մոտ է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ուկրաինական հակամարտության կարգավորման հստակ ժամկետներ նշել։ Սպիտակ տանը լրագրողները նրան խնդրել են մեկնաբանել պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքերն այն մասին, թե «Ուկրաինայում հակամարտությանը վերջ դնելու հնարավորության մասին պատկերացումներ կլինեն առաջիկա օրերի ընթացքում»։ «Այո, շատ շուտով»,- արձագանքել է Թրամփը։ Լրագրողները փորձել են հստակեցնել՝ քանի՞ օր հետո դա տեղի կունենա, ինչին նա…

Read More
Ուկրաինական անօդաչու սարքերը գիշերը փորձել են հարվածներ հասցնել Կրեմլին

Ուկրաինական անօդաչու սարքերը գիշերը փորձել են հարվածներ հասցնել Կրեմլին

Այս գիշեր Ուկրաինան փորձել է հարվածել Կրեմլին, հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։ Իշխանություններն ընդգծել են, որ Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում հակահարված տալ «որտեղ և երբ հարմար համարի»։ «Այս գիշեր Կիևը փորձել է անօդաչու թռչող սարքերով հարվածել Կրեմլի նախագահական նստավայրին»,- հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը և շեշտում, որ այս հարձակման հետևանքով Վլադիմիր Պուտինը չի…

Read More
Ռուսաստանի և Բելառուսի ՊՆ ղեկավարները Մինսկում արձանագրություն են ստորագրել

Ռուսաստանի և Բելառուսի ՊՆ ղեկավարները Մինսկում արձանագրություն են ստորագրել

Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Վիկտոր Խրենինը արձանագրություն են ստորագրել ռազմական ոլորտում տարածաշրջանային անվտանգության համատեղ ապահովման վերաբերյալ միջպետական համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին: Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել Մինսկում նրանց հանդիպման ժամանակ։ Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր։

Read More
Խավիեր Կոլոմինա. Մադրիդի գագաթնաժողովը կորոշի Վրաստանի կարիքների հետ կապված աջակցության հարցը

Խավիեր Կոլոմինա. Մադրիդի գագաթնաժողովը կորոշի Վրաստանի կարիքների հետ կապված աջակցության հարցը

Ուկրաինայի պատերազմը դրամատիկ և տեկտոնական փոփոխություն է բոլորի համար, մենք պետք է հարմարվենք նրան, ինչ անում է ՆԱՏՕ-ն,- խորհրդարանում կայացած հանդիպումից հետո ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ Խավիեր Կոլոմինան։ Ըստ Կոլոմինայի՝ ՆԱՏՕ-ի պատասխանը բոլոր գործընկերների հետ աջակցության և համագործակցության ամրապնդումն է։ «Ակնհայտ է, որ Թբիլիսիում, ինչպես նաև երեկ Երևանում, ապա Բաքվում կայացած հանդիպումների…

Read More
Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանային շրջաններում լարվածությունն աճում է

Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանային շրջաններում լարվածությունն աճում է

Բրյանսկի մարզում երկրորդ օրն անընդմեջ երկաթուղային գծերի խափանման հետևանքով բեռնատար գնացքը դուրս է գալիս ռելսերից։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ «Ռուսական երկաթուղիների» տվյալներով՝ գնացքի 70 վագոնից 20-ը գծերից դուրս են եկել «երկաթուղային տրանսպորտի աշխատանքին անօրինական միջամտության» պատճառով, գրում է Euronews-ը։ Ուկրաինային սահմանակից Ռուսաստանի տարածաշրջանում արդեն մի քանի ենթադրյալ դիվերսիոն գործողություններ են եղել, որոնց համար Ռուսաստանի իշխանությունները…

Read More
Անկեղծ բանակցությունների գլխավոր խոչընդոտը հանձնառությունների խախտումն է. Փեզեշքիան

Անկեղծ բանակցությունների գլխավոր խոչընդոտը հանձնառությունների խախտումն է. Փեզեշքիան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ հրադադարը երկարաձգելու մասին, մինչև Իրանը ներկայացնի իր առաջարկները, և քննարկումներն ավարտվեն: Սպիտակ տան խոսնակը նշել է, որ Թրամփը դեռ հստակ վերջնաժամկետ չի սահմանել Իրանի առաջարկները ստանալու համար: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկիրը միշտ ողջունել է երկխոսությունը, իսկ անկեղծ բանակցությունների գլխավոր խոչընդոտներն են հանձնառությունների խախտումը,…

Read More
Իրանն ու ԱՄՆ-ը բանակցություններ են վարում Թեհրանի դեմ պատժամիջոցները չեղարկելու շուրջ․ Քանանի

Իրանն ու ԱՄՆ-ը բանակցություններ են վարում Թեհրանի դեմ պատժամիջոցները չեղարկելու շուրջ․ Քանանի

Իրանն ու Միացյալ Նահանգները Օմանում բանակցություններ են անցկացնում Թեհրանի դեմ պատժամիջոցները չեղարկելու շուրջ՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Նասեր Քանանին միաժամանակ հերքել է լուրերը, թե Վաշինգտոն-Թեհրան բանակցությունների նպատակը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ նոր միջանկյալ համաձայնագիր կնքելն է։ «Իրանական կողմը մտադիր է խորհրդակցություններ անցկացնել միայն Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ»,- պարզաբանել է Քանանին։ Հիշեցնենք, որ…

Read More
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանում գաղութացմանն աջակցող իսրայելական կազմակերպությունների դեմ. Ֆրանսիայի ԱԳՆ

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանում գաղութացմանն աջակցող իսրայելական կազմակերպությունների դեմ. Ֆրանսիայի ԱԳՆ

ԵՄ արտաքին գործերի նախարարները համաձայնել են պատժամիջոցներ կիրառել Արևմտյան ափին բնակավայրերի կառուցմանն աջակցող իսրայելական կազմակերպությունների նկատմամբ՝ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Արևմտյան ափը Պաղեստինի պետության երկու մասից մեկն է՝ Գազայի հատվածի հետ միասին։ 1967 թվականից ի վեր այդ տարածքը մասամբ գտնվում է Իսրայելի վերահսկողության տակ։ ՄԱԿ-ն անօրինական է համարում տարածքի իսրայելական օկուպացիան և այնտեղ…

Read More