ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև պատերազմը կլինի համաշխարհային ապոկալիպսիս. Իլհամ Ալիև

ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև պատերազմը կլինի համաշխարհային ապոկալիպսիս. Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ Россия сегодня միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ  հարցազրույցի ժամանակ շոշափվել է նաև ՆԱՏՕ-Ռուսաստան լարվածության աճի հարցը: Կիսելյովը հիշեցրել է ՆԱՏՕ-ի հայտարարությունը, ըստ որի դաշինքը պետք է պատրաստ լինի Ռուսաստանի հետ պատերազմին առաջիկա հինգ-յոթ տարիներին, և հետաքրքրվել, թե դա ինչպես կազդի Ադրբեջանի ու Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների վրա։ Ադրբեջանի նախագահը…

Read More
Կլաարը Երևանից մեկնում է Թբիլիսի

Կլաարը Երևանից մեկնում է Թբիլիսի

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը տեղեկացրել է, որ Երևանից մեկնում է Թբիլիսի։ «Լավ հանդիպումներ ունեցա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ՝ շարունակելու ԵՄ ներգրավվածությունը։ Հաջորդ կանգառը՝ Թբիլիսի»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կլաարը։ Good meetings today with PM @NikolPashinyan, Deputy PM Grigoryan and FM…

Read More
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերջին շաբաթներին կանոնավոր պարեկություն է իրականացրել Երասխի տարածքում

Հայաստանում ԵՄ առաքելությունը վերջին շաբաթներին կանոնավոր պարեկություն է իրականացրել Երասխի տարածքում

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը վերջին շաբաթներին կանոնավոր պարեկություն է իրականացրել Երասխի տարածքում, ներառյալ՝ պողպատի գործարանը, անվտանգության և ռազմական ցանկացած իրադարձություն դիտարկելու համար: Այդ մասին նշված է առաքելության X-ի (նախկին Twitter) պաշտոնական միկրոբլոգում: «Մեր ներկայությամբ նպաստել ենք ավելի անվտանգ միջավայրի ստեղծմանը»,- հավելել են առաքելությունից։

Read More
Նոր բազմաբնակարան շենքի կառուցում` Ստեփանակերտում
		15.04.2022 . Արցախ

Նոր բազմաբնակարան շենքի կառուցում` Ստեփանակերտում 15.04.2022 . Արցախ

Ստեփանակերտի Առաքելյան 1-ին նրբանցքի թիվ 1 հասցեում շարունակվում են նոր բազմաբնակարան շենքի կառուցման շինարարական աշխատանքները։ Այս մասին հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից: Շենքը կլինի 6 հարկանի, բաղկացած ընդհանուր թվով 54 բնակարաններից, ինչպես նաև նկուղային հարկում կունենա ավտոկայանատեղի։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են մասնավոր ներդրումային միջոցներով՝ «Սոլիդ Քոնսթրաքշն Գրուպ» ՓԲ ընկերության կողմից։

Read More
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ նկատմամբ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
		07.12.2023 . Միջազգային

Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ նկատմամբ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն 07.12.2023 . Միջազգային

Այսօր Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի խորհրդարանը՝ 59 կողմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունեց Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն: Այս մասին հայտնում են Արգենտինայում ՀՀ դեսպանությունից: Հայտարարությունում խորհդարանը դատապարտում է և մեծ մտահոգություն հայտնում հայ ժովովրդի բռնի տեղահանման և վերջինիս համար ստեղծված անմարդկային պայմանների առնչությամբ,որ պայմանավորված են Ադրբեջանի Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը…

Read More
Թեհրանը պատերազմ չի ցանկանում, սակայն իր շահերը խախտվելու դեպքում, կպատասխանի. Իրանի փոխնախագահ

Թեհրանը պատերազմ չի ցանկանում, սակայն իր շահերը խախտվելու դեպքում, կպատասխանի. Իրանի փոխնախագահ

Իրանը պատերազմ չի ցանկանում, սակայն իրեն իրավունք է վերապահում պատասխանել, եթե իր շահերը խախտվեն՝ հայտարարել է Իրանի իրավական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Դեղհանը: Իրանի արտաքին գործերի նախարարն էլ հայտարարել է, որ Իրանի պատասխանը ցանկացած սպառնալիքի կլինի վճռական և անհապաղ։ Հոսեյն Ամիրաբդոլլահիանը, անդրադառնալով Վաշինգտոնից հնարավոր գործողություններին, շեշտել է, որ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի սպառնալիքների հռետորաբանությունը և կենտրոնանա…

Read More
Շառլ Միշելն առաջարկել է քայլ առ քայլ մոտեցում, որը կապահովի Լաչինի միջանցքի լիարժեք շահագործում, այնուհետև Աղդամի ճանապարհի բացում

Շառլ Միշելն առաջարկել է քայլ առ քայլ մոտեցում, որը կապահովի Լաչինի միջանցքի լիարժեք շահագործում, այնուհետև Աղդամի ճանապարհի բացում

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակից հայտարարություն են տարածել հայ-ադրբեջանական հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի իրավիճակի և Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ: Հայտարարության մեջ նշվում է. «Նախագահ Միշելը շարունակել է ակտիվորեն ներգրավված լինել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման գործում: Վերջին շաբաթների ընթացքում նրա ջանքերը՝ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի աջակցությամբ, որպես առաջնահերթություն կենտրոնացած էին Ղարաբաղի…

Read More
Եվրամիությունը հաստատել է Ուկրաինային 1 մլրդ եվրոյի նոր վարկ տրամադրելու որոշումը

Եվրամիությունը հաստատել է Ուկրաինային 1 մլրդ եվրոյի նոր վարկ տրամադրելու որոշումը

Եվրամիության խորհուրդը տնտեսության և ֆինանսների նախարարների մակարդակով հաստատել է Ուկրաինային 1 մլրդ եվրոյի վարկի տրամադրումը Կիևին հրատապ մակրոֆինանսական օգնության ծրագրի շրջանակներում: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը: «Նախարարները հավանություն տվեցին Ուկրաինային 1 մլրդ եվրոյի վարկի տրամադրմանը։ Դա մեր մակրոֆինանսական օգնության հրատապ ծրագրի մի մասն է»,- տեղեկացրել է պաշտոնյան։ Նա հավելել է,…

Read More
Պաղեստինցիները չեն հեռանա, այլ կմնան իրենց հողում. Աբաս

Պաղեստինցիները չեն հեռանա, այլ կմնան իրենց հողում. Աբաս

Կահիրեում մեկնարկել է պաղեստինա-իսրայելյան հակամարտության թեմայով գագաթնաժողովը, որին մասնակցում են տասնյակ պետությունների, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին, բացելով գագաթնաժողովը, դատապարտել է խաղաղ բնակիչների վրա հարձակումները և կոչ արել միջազգային հանրությանը պաշտպանել պաղեստինցիներին։ «Հուսով եմ՝ կկարողանանք համաձայնության գալ ճանապարհային քարտեզի շուրջ, որի նպատակն է վերջ տալ Գազայում հումանիտար աղետին: Հարկավոր է…

Read More
Թուրինում այսօր անցկացվել է «Եվրատեսիլի» երկրորդ փորձը. Ռոզա Լինը տպավորիչ ելույթ է ունեցել

Թուրինում այսօր անցկացվել է «Եվրատեսիլի» երկրորդ փորձը. Ռոզա Լինը տպավորիչ ելույթ է ունեցել

Թուրինում այսօր կայացել է «Եվրատեսիլի» երկրորդ փորձը: Այդ մասին ասված է Առաջին ալիքի Ֆեյսբուքի էջում:   «Մեր պատվիրակ Ռոզա Լինը տպավորիչ ելույթ է ունեցել: Նրա բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը: Այս ռեժիսորները աշխարհահռչակ շոուների, համերգների բեմադրման մեծ փորձ ունեն և խոստանում են, որ Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությունը ևս հիշարժան կլինի:  …

Read More
Վենետիկի բիենալեին հայկական տաղավարը ներկայացված է լիտվահայ արվեստագետ Անդրիուս Արությունյանի ստեղծագործությամբ
		22.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Միջազգային

Վենետիկի բիենալեին հայկական տաղավարը ներկայացված է լիտվահայ արվեստագետ Անդրիուս Արությունյանի ստեղծագործությամբ 22.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Միջազգային

Իտալիայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են՝ ապրիլի 21֊ին Վենետիկի բիենալլեի շրջանակում տեղի ունեցավ հայկական ցուցադրության բացման արարողությունը։ Այս տարի այն ներկայացված է լիտվահայ արվեստագետ Անդրիուս Արությունյանի «Ղարիբ» ստեղծագործությամբ։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ դեսպանության խորհրդական Քրիստինա Մեհրաբեկյանը։ Իր ելույթում նա մասնավորապես նշեց, որ հայրենազրկված, սեփական արմատներից կտրված հայ ժողովրդին ավելի քան ծանոթ է «ղարիբի» խորհուրդը։ Այսօր…

Read More
Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը մարտի 15-19-ը զորավարժություններ կանցկացնեն Օմանի ծոցում

Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը մարտի 15-19-ը զորավարժություններ կանցկացնեն Օմանի ծոցում

Չորեքշաբթի՝ մարտի 15-ին, Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը Օմանի ծոցում սկսում են համատեղ ռազմածովային զորավարժություններ, որոնք կտևեն մինչև մարտի 19-ը: Այս մասին հայտնում են արևմտյան լրատվամիջոցները՝ հղում անելով Չինաստանի պաշտպանության նախարարությանը։ Չինաստանի պաշտպանության գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ «Անվտանգության կապեր – 2023» համատեղ ծովային զորավարժությունները կօգնեն «խորացնել մասնակից պետությունների ռազմածովային ուժերի գործնական համագործակցությունը»: Ըստ ԶԼՄ-ների՝…

Read More
Ե՞րբ Շառլ Միշելը կհասկանա, որ իր մեղմ դիրքորոշումը ծառայում է միայն Ալիևի ագրեսիայի խրախուսմանը. Լեքսման

Ե՞րբ Շառլ Միշելը կհասկանա, որ իր մեղմ դիրքորոշումը ծառայում է միայն Ալիևի ագրեսիայի խրախուսմանը. Լեքսման

Անցյալ շաբաթ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորեց բռնապետին «վերընտրվելու» կապակցությամբ և ասաց, որ անհամբերությամբ է սպասում հարաբերությունների կարգավորման աշխատանքներին՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը: «Այսպիսով, ե՞րբ նախագահ Միշելը կհասկանա, որ իր մեղմ դիրքորոշումն ու հանդարտեցումը ծառայում են միայն Ալիևի ագրեսիայի խրախուսմանը»,- գրել է եվրապատգամավորը: Just last week @eucopresident congratulated the…

Read More
Ռուսաստանի և Իրանի նախագահները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Ռուսաստանի և Իրանի նախագահները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Թաթարստանի մայրաքաղաքում BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է վարել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Զրույցի սկզբում Վլադիմիր Պուտինը նշել է, որ Իրանի մուտքը BRICS, ինչպես նաև ՇՀԿ-ին և ԵԱՏՄ-ի հետ  ազատ առևտրի գոտու ստեղծումը լրացուցիչ հնարավորություններ են բացում Մոսկվայի և Թեհրանի միջև փոխգործակցության համար։…

Read More
Ի գիտություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների

Ի գիտություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն՝ [email protected] էլեկտրոնային հասցեով: Տվյալների հավաքագրումից հետո կկազմակերպվեն լրացուցիչ աջակցության ծրագրեր՝ նրանց ընդգրկումը կրթական համակարգում ապահովելու նպատակով։ Տեղեկատվության համար կարող եք զանգահարել ԿԳՄՍ նախարարության թեժ գիծ՝ 010-599-600:

Read More
Ռուսաստանի կողմից ապագայում ցանկացած ագրեսիա կունենա բարձր գին և շատ լուրջ քաղաքական և տնտեսական հետևանքներ Ռուսաստանի համար, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը

Ռուսաստանի կողմից ապագայում ցանկացած ագրեսիա կունենա բարձր գին և շատ լուրջ քաղաքական և տնտեսական հետևանքներ Ռուսաստանի համար, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը

Ռուսաստանի կողմից ապագայում ցանկացած ագրեսիա կունենա բարձր գին և շատ լուրջ քաղաքական և տնտեսական հետևանքներ Ռուսաստանի համար, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսում։ Նրա խոսքով՝ Վրաստանն ու Ուկրաինան իրենք իրավունք ունեն ընտրել իրենց դաշնակիցներին, իսկ Ռուսաստանը իրավունք չունի նրանց թելադրել այդ ընտրությունը։ «Մենք պայմանավորվեցինք,…

Read More
Ղազախստանը ՌԴ-ին կարտահանձնի մոբիլիզացիայից խուսափելու համար միջազգային հետախուզման մեջ գտնվող ռուսաստանցիներին

Ղազախստանը ՌԴ-ին կարտահանձնի մոբիլիզացիայից խուսափելու համար միջազգային հետախուզման մեջ գտնվող ռուսաստանցիներին

Ղազախստանը Ռուսաստանին կարտահանձնի այն ռուսաստանցիներին, որոնց նկատմամբ զորահավաքից խուսափելու համար միջազգային հետախուզում է հայտարարվել՝ տեղեկացրել է Ղազախստանի ներքին գործերի նախարար Մարատ Ախմետժանովը։ «Եթե խոսքը քրեական հանցագործության մասին է, ապա Ռուսաստանի և Ղազախստանի միջև ամեն օր արտահանձնումներ են իրականացվում՝ Մինսկի կոնվենցիային և իրավական փոխօգնության մասին համաձայնագրին համապատասխան»,- մանրամասնել է պաշտոնյան։ Ավելի վաղ հանրապետության ՆԳՆ միգրացիոն ծառայությունից…

Read More
Ախալցխայում տեղի է ունեցել ազգային խտրականության հենքի վրա խուլիգանություն

Ախալցխայում տեղի է ունեցել ազգային խտրականության հենքի վրա խուլիգանություն

Հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Ախալցխայի Կլդեաշվիլի փողոցի վրա տեղի է ունեցել ազգային խտրականության հենքի վրա խուլիգանություն։ Հակահետախուզական ծառայության նախկին ղեկավար Գոչա Գելաշվիլին հարբած դուրս է եկել իր տան փողոց եւ ազգային խտրականության հենքի վրա բազմաթիվ հայհոյանքներ հնչեցրել ժողովրդի հասցեին։ Բնակիչների խոսքերով տվյալ անձը այդ պահին զինված է եղել որսորդական հրացանով։ Ախալցխայի քաղաքապետի տեղակալ Ռուբեն…

Read More
Ադրբեջանը հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել Ուկրաինա

Ադրբեջանը հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել Ուկրաինա

Ադրբեջանը Սումգայիթի տեխնոլոգիական պարկից որպես մարդասիրական օգնություն Ուկրաինա է ուղարկել էլեկտրասարքավորումների հերթական խմբաքանակը: Այն ներառում է ավելի քան 670 հազար մետր էլեկտրական մալուխ և լարեր, ինչպես նաև 26 տրանսֆորմատոր և այլ սարքավորումներ: Ապրանքները, որոնք տեղափոխվում են 25 բեռնատար ավտոշարասյունով, ուղարկվում են Ուկրաինայի՝ պատերազմի հետևանքով տուժած տարածքների կայուն էներգամատակարարման վերականգնմանն աջակցելու համար: Ընդհանուր առմամբ, 2023 թ….

Read More
Բորելը սպառնացել է նոր պատժամիջոցներ կիրառել Բելառուսի նկատմամբ ռուսական միջուկային զենքի տեղակայման դեպքում

Բորելը սպառնացել է նոր պատժամիջոցներ կիրառել Բելառուսի նկատմամբ ռուսական միջուկային զենքի տեղակայման դեպքում

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել Մինսկի նկատմամբ, եթե Բելառուսի տարածքում ռուսական միջուկային զենք տեղակայվի, գրում է Interfax-ը։ «Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայումը կնշանակի անպատասխանատու էսկալացիա և սպառնալիք եվրոպական անվտանգությանը: Մինսկը դեռ կարող է դադարեցնել դա, սա նրա ընտրությունն է: ԵՄ-ն պատրաստ…

Read More
Ռուսաստանի հաղթանակն անխուսափելի է. Պուտին

Ռուսաստանի հաղթանակն անխուսափելի է. Պուտին

Վլադիմիր Պուտինը չի կասկածում Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակին: Կրեմլի ղեկավարն ապավինում է իր երկրի ռազմարդյունաբերական համալիրի հզորությանը, մինչդեռ Ուկրաինայից ստացվող տեղեկություններն առայժմ Մոսկվայի լուրջ հաջողությունների մասին չեն խոսում, Դնեպրում հրթիռից բնակելի տան փլուզման լուրից հետո էլ ստացվել է ողբերգական մեկ այլ պատահարի մասին տեղեկություն. Ուկրաինայի Բրովարի քաղաքում ավիավթարի հետևանքով զոհվել են ներքին գործերի նախարարը, նրա առաջին…

Read More
Մակրոնը կոչ է արել թույլ չտալ, որ «ուժեղի օրենքը դառնա համընդհանուր օրենք»

Մակրոնը կոչ է արել թույլ չտալ, որ «ուժեղի օրենքը դառնա համընդհանուր օրենք»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անդրադարձել է Ուկրաինայի ճգնաժամի խորապատկերին այլ հակամարտությունների՝ ուշադրությունից դուրս մնալու խնդրին: «Ուկրաինայի պատերազմը չպետք է ստիպի մեզ մոռանալ այլ հակամարտությունների մասին՝ Հայաստանում, Սիրիայում, Իրաքում, Սոմալիում, Մերձավոր Արևելքում։ Այսօր կան մարդիկ, որոնք ենթարկվում են հարձակման, ագրեսիայի, մյուս կողմից էլ կան առաջնորդներ, որոնք որոշել են հարձակվել, ներխուժել ու նվաստացնել։ Մի կողմ քաշվել՝ կնշանակի…

Read More
Զելենսկին հայտարարել է Վիկտոր Մեդվեդչուկի ձերբակալման մասին

Զելենսկին հայտարարել է Վիկտոր Մեդվեդչուկի ձերբակալման մասին

ԵՄ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ Է՝ ԻՆՉՊԵՍ ԿԱՎԱՐՏՎԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ. ԲՈՐԵԼ Եվրամիությունը չի նպաստում Ուկրաինայի շուրջ հակամարտության տարածմանը, ավելին՝ փորձում է զսպել այն։ Նման հայտարարություն է արել ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Նաև փորձում ենք թույլ չտալ, որ մահաբեր զենք կիրառվի։ Մենք դիվանագիտական լուրջ ջանքեր ենք գործադրում։ Հարկավոր է անել ամեն ինչ՝ հնարավորինս շուտ դադարեցնելու պատերազմը։ Մեզ համար…

Read More
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և ԱՄՆ-ն վերսկսում են առևտրային բանակցությունները, և կողմերին հաջողվել է ժամանակավորապես կարգավորել տարաձայնությունները, հաղորդում է Euronews-ը։ Ավելի վաղ Կանադան, ի պատասխան Թրամփի մաքսատուրքերի 25 տոկոսի, նախատեսել էր հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների թվային ծառայությունների համար: Ծրագրված էր գանձել Կանադայում գործող այնպիսի ընկերությունների շահույթի 3 տոկոսը, ինչպիսիք են Amazon-ը, Google-ը և Meta-ն: Դոնալդ Թրամփն ուրբաթ Կանադայի…

Read More
Հռոմի ստատուտի հետ կապված խնդիրը կարգավորելու հնարավորություն դեռ կա. Զախարովա

Հռոմի ստատուտի հետ կապված խնդիրը կարգավորելու հնարավորություն դեռ կա. Զախարովա

Մոսկվան Երևանին առաջարկել է օգտագործել Միջազգային քրեական դատարանի մեխանիզմները՝ չվավերացնելով Հռոմի ստատուտը, սակայն հայկական կողմն անտեսել է փոխզիջման ուղիները։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Չնայած բոլոր նախազգուշացումներին, հատկապես այն հակառուսական քաղաքականության ֆոնին, որ Արևմուտքը Միջազգային քրեական դատարանի միջոցով սանձազերծել է մեր երկրի ղեկավարության և պաշտոնյաների դեմ, Երևանը զուտ…

Read More
Իրանը հարվածել է Կատարի էներգետիկ օբյեկտներին

Իրանը հարվածել է Կատարի էներգետիկ օբյեկտներին

Իրանի հրթիռները հարվածել են Կատարի էներգետիկ օբյեկտներին, երկուշաբթի հաղորդել է «Ալ Ջազիրա»-ն։ «Մի հրթիռը հարվածել է Mesaieed էլեկտրակայանի ջրի պահեստին, մյուսը՝ Ռաս Լաֆան արդյունաբերական քաղաքի էներգետիկ օբյեկտին, որը QatarEnergy-ի մաս է կազմում»,- հեռուստաալիքը մեջբերել է Կատարի ՊՆ-ի հայտարարությունը: Պաշտպանության նախարարության տվյալով՝ ընդհանուր առմամբ երկու հրթիռային հարձակում է եղել, վիրավորների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ «Հարձակման…

Read More
Հայաստանի և Ադրբեջանի նախաստորագրած խաղաղության համաձայնագիրը զգալի աշխարհաքաղաքական հետևանքներ ունի Կենտրոնական Ասիայի համար. ԱՄՆ սենատոր

Հայաստանի և Ադրբեջանի նախաստորագրած խաղաղության համաձայնագիրը զգալի աշխարհաքաղաքական հետևանքներ ունի Կենտրոնական Ասիայի համար. ԱՄՆ սենատոր

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն ունի Կենտրոնական Ասիայի համար: Այս մասին Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնսը՝ նշելով, թե ԱՄՆ հակառակորդները փորձում են խաթարել Վաշինգտոնի աճող ներգրավվածությունը տարածաշրջանում:   «Նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև նախաստորագրված բեկումնային խաղաղության համաձայնագիրը զգալի աշխարհաքաղաքական հետևանքներ ունի…

Read More
Անհրաժեշտ է, որ ԵԽ պաշտոնյաները և կառույցները ԼՂ այցելելու հնարավորություն ունենան. Ալեն Սիմոնյանը՝ Խորվաթիայի ԱԳ նախարարին

Անհրաժեշտ է, որ ԵԽ պաշտոնյաները և կառույցները ԼՂ այցելելու հնարավորություն ունենան. Ալեն Սիմոնյանը՝ Խորվաթիայի ԱԳ նախարարին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին ընդունել է Խորվաթիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանին: Հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերություններին միտված բազմոլորտ համագործակցության անհրաժեշտությունը: Ալեն Սիմոնյանը, նշելով, որ Խորվաթիայի խորհրդարանի խոսնակի մակարդակով ընդամենը մեկ այց է եղել` 2011 թվականին, առաջարկել է ակտիվացնել միջխորհրդարանական հարաբերությունները: Անդրադարձ է եղել բարեկամ երկրների խորհրդարանների միջև ակտիվ երկխոսության…

Read More
Թրամփը կողմ է ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման նոր համաձայնագրի կնքմանը

Թրամփը կողմ է ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման նոր համաձայնագրի կնքմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աջակցում է նոր, բարելավված, երկարաժամկետ համաձայնագրին՝ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրի (ՌՀՍՊ) երկարաձգման փոխարեն։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ ներկայացուցիչներ Գրեգորի Միքսը, Ադամ Սմիթը և Ջիմ Հայմսն էլ կոչ են արել նախագահ Թրամփին անհապաղ սկսել Ռուսաստանի հետ միջուկային զենքի վերահսկման նոր համաձայնագրի ուղղությամբ աշխատանքը։ Նրանք նշել են, որ պայմանագրի…

Read More