Իրանի նախագահը կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին

Իրանի նախագահը կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին

Կիրակի նախատեսվում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին։ Նախագահը ներկայացնելու է Իրանի Իսլամական Հանրապետության տեսակետներն ու դիրքորոշումները տարբեր հարցերի վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Մեհր գործակալությունը: Նախատեսված են Փեզեշքիանի մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ երկկողմ հանդիպումներ տարբեր պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչպես նաև հանդիպումներ Միացյալ Նահանգներում բնակվող…

Read More
Եվրամիությունը նախատեսում է լրացուցիչ 2 մլն եվրո հատկացնել Ադրբեջանին ականազերծման համար. Կոոպման

Եվրամիությունը նախատեսում է լրացուցիչ 2 մլն եվրո հատկացնել Ադրբեջանին ականազերծման համար. Կոոպման

Եվրամիությունը նախատեսում է լրացուցիչ 2 մլն եվրո հատկացնել Ադրբեջանին ականազերծման համար: Այդ մասին Բաքվում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանը: «Այսօր ես շատ ուրախ եմ հայտարարելու, որ այս տարի լրացուցիչ 2 մլն եվրո դրամաշնորհային ֆինանսավորում է հատկացվում՝ ականազերծման ոլորտում կարողությունների հետագա ամրապնդման նպատակով լրացուցիչ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու…

Read More
Պոլտավայի վրա հարձակման հետևանքով զոհվել է 41 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 180-ը․ Զելենսկի

Պոլտավայի վրա հարձակման հետևանքով զոհվել է 41 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 180-ը․ Զելենսկի

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռուսական ուժերը բալիստիկ հրթիռներով հարված են հասցրել Պոլտավայի ուսումնական հաստատություններից մեկին։ Նշվում է, որ ավերվել է հաստատության շենքերից մեկը, մարդիկ հայտնվել են փլատակներում։ Փրկարարներին և բժիշկներին հաջողվել է փրկել 25 մարդու, որոնցից 11-ը դուրս են բերվել փլատակներից: Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ Պոլտավայի վրա հարձակման հետևանքով զոհվել է 41…

Read More
Ադրբեջանը պետք է բացի Լաչինի միջանցքը. ԼՂ-ում ստեղծված իրավիճակի միջազգային արձագանքները

Ադրբեջանը պետք է բացի Լաչինի միջանցքը. ԼՂ-ում ստեղծված իրավիճակի միջազգային արձագանքները

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը 126-էջանոց զեկույց է հրապարակել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ցեղասպանության վտանգի վերաբերյալ։ Նշվել է, որ զեկույցի նախագծի հրապարակումը պայմանավորված է շրջափակման ծանր հանգամանքներով և Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի սահմաններին Ադրբեջանի ռազմական կուտակումներով։ «Մենք խորապես մտահոգված ենք այն ամենով, ինչ ներկայում տեղի է ունենում, և կարծում ենք, որ դա ցեղասպանություն է։ Միջազգային հանրությունը…

Read More
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

Սաուդյան Արաբիայում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները: Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը մտքեր են փոխանակել անվտանգության ոլորտում տիրող իրավիճակի և տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջ: Նախարարներն ընդգծել են տարածաշրջանային կայունության պահպանման, լարվածության սրման կանխարգելման և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, այդ թվում՝ պետությունների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի կարևորությունը։ Կողմերն ընդգծել են…

Read More
Նորվեգիան ֆինանսական աջակցություն է տրամադրելու  Հայաստանին
		20.10.2023 . Միջազգային

Նորվեգիան ֆինանսական աջակցություն է տրամադրելու Հայաստանին 20.10.2023 . Միջազգային

Նորվեգիայի կառավարությունը 32 միլիոն նորվեգական կրոն (մոտավորապես 2.769.000 եվրո) կամավոր ներդրում է կատարել Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների՝ Հայաստանի գործողությունների ծրագրին աջակցելու համար։ Եվրախորհրդում Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Հելգե Սելանդն այդ առիթով հանդիպել է գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգի հետ։ Այդ մասին հայտնում է ԵԽ մամուլի ծառայությունը: 

Read More
Թեհրանը պատերազմ չի ցանկանում, սակայն իր շահերը խախտվելու դեպքում, կպատասխանի. Իրանի փոխնախագահ

Թեհրանը պատերազմ չի ցանկանում, սակայն իր շահերը խախտվելու դեպքում, կպատասխանի. Իրանի փոխնախագահ

Իրանը պատերազմ չի ցանկանում, սակայն իրեն իրավունք է վերապահում պատասխանել, եթե իր շահերը խախտվեն՝ հայտարարել է Իրանի իրավական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Դեղհանը: Իրանի արտաքին գործերի նախարարն էլ հայտարարել է, որ Իրանի պատասխանը ցանկացած սպառնալիքի կլինի վճռական և անհապաղ։ Հոսեյն Ամիրաբդոլլահիանը, անդրադառնալով Վաշինգտոնից հնարավոր գործողություններին, շեշտել է, որ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի սպառնալիքների հռետորաբանությունը և կենտրոնանա…

Read More
Դոնալդ Թրամփը Սի Ծինփինին հրավիրել է Միացյալ Նահանգներ

Դոնալդ Թրամփը Սի Ծինփինին հրավիրել է Միացյալ Նահանգներ

Դոնալդ Թրամփը հայտնել է, որ շատ լավ հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահի հետ: Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Սի Ծինփինի հետ քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը, ֆենտանիլի, սոյայի հետ կապված հարցեր:   «Կարևոր գործարք ենք կնքել մեր ֆերմերների համար, և այն միայն կբարելավվի: Չինաստանի հետ մեր հարաբերությունները չափազանց ամուր են»,- Truth Social-ի էջում գրել է…

Read More
Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացում առաջխաղացման շանսերն ավելի են մեծացել. Ամիրբեկով

Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացում առաջխաղացման շանսերն ավելի են մեծացել. Ամիրբեկով

Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացում առաջխաղացման շանսերն ավելի են մեծացել՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, հավելել՝ այժմ խաղաղության հասնելու ճանապարհին լուրջ խոչընդոտներ չկան:   Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները խաղաղության համաձայնագրի նախագծի բանակցությունների ևս մեկ փուլ կանցկացնեն: Ամիրբեկովը տեղեկացրել է, որ այժմ կողմերը փոխանակում…

Read More
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականը հանդիպել է Դաշինքում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականը հանդիպել է Դաշինքում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և անվտանգության հարցերով օգնականը հանդիպել է Դաշինքում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։   Բորիս Ռուգեն X-ի էջում գրել է. «ՆԱՏՕ-ի անունից շնորհավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններին Վաշինգտոնում ԱՄՆ կառավարության կազմակերպած պատմական հանդիպման կապակցությամբ։ Դաշինքը ողջունում է այդ առաջընթացը և կշարունակի սերտորեն գործակցել երկու երկրի հետ՝ ամրապնդելու մեր գործընկերությունը և խթանելու…

Read More
Լուկաշենկոն խոստացել է զորքեր չուղարկել Ուկրաինա

Լուկաշենկոն խոստացել է զորքեր չուղարկել Ուկրաինա

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է երկրի զինվորականներին, որ նրանց չեն ուղարկի «այդ սպանդանոց»՝ նկատի ունենալով ռուս-ուկրաինական հակամարտությունը: Այս մասին նա հայտարարել է ռազմական բուհերի շրջանավարտների և բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչների մեծարման արարողության ժամանակ՝ հաղորդում է BelTA-ն։ «Բելառուսին պատերազմ պետք չէ: Մենք կողմ ենք հարցի խաղաղ լուծմանը, վատ է, որ դա տեղի է ունենում Ուկրաինայում»,-…

Read More
Ուկրաինան ինքնապաշտպանվելու, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու իրավունք ունի․ Ստանո

Ուկրաինան ինքնապաշտպանվելու, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու իրավունք ունի․ Ստանո

Կուրսկի շուրջ իրավիճակին անդրադարձել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության խոսնակը՝ նշելով՝ Ուկրաինան ինքնապաշտպանվելու, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու իրավունք ունի։ Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ Պետեր Ստանոն վստահեցրել է, որ ԵՄ-ն լիովին աջակցում է պաշտպանվելու Ուկրաինայի օրինական իրավունքին և իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը վերականգնելու ջանքերին: Ռուսասատանի Կուրսկի մարզում, ուր օգոստոսի 6-ին ներխուժել էին ուկրաինական զինված…

Read More
Ջահերով երթ Ախալցխայում
		23.04.2024 news Ախալցխա

Ջահերով երթ Ախալցխայում 23.04.2024 news Ախալցխա

Ապրիլի 23-ին՝ երեկոյան Սբ․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց մեկնարկեց արդեն ավանդական դարձած ջահերով  երթը դեպի քաղաքի Մարդա թաղամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթող: Երթը ավանդության համաձայն կազմակերպվել էր Զորի Զորյան երիտասարդական միության կողմից։ Երթին միացել էին Ախալցխայի շրջանի գյուղերի երիտասարդները։ Երթի մասնակիցները եռագույն դրոշներն ու վառված ջահերը ձեռքերին բարձրացան Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթող:…

Read More
Աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի՝ հարաբերություններում նոր էջ սկսելու ձգտմանը․ Ղազախստանի նախագահ

Աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի՝ հարաբերություններում նոր էջ սկսելու ձգտմանը․ Ղազախստանի նախագահ

Ղազախստանը, բախվելով հակամարտությունների աճող ռիսկերին ու ընթացիկ մարտահրավերներին, աջակցում է խաղաղ գործընթացներին ու միջքաղաքակրթական երկխոսությանը։ Այդ մասին Le Figaro-ում հրապարակված իր հոդվածում նշել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Նա նաև անդրադարձել է մի շարք հակամարտությունների, որոնցում իր երկիրը փորձել ու փորձում է հանդես գալ իբրև բանակցային հարթակ տրամադրող։ «ՀՀ-ին ու Ադրբեջանին խաղաղության պայմանագրի քննարկման բանակցային…

Read More
Իտալիայի վարչապետն այցելել է Չինաստան

Իտալիայի վարչապետն այցելել է Չինաստան

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Պեկինում հանդիպել է Չինաստանի վարչապետ Լի Ցյանի հետ:    Հռոմը նկարագրել է այցը ինչպես «նոր փուլ մեկնարկելու և երկկողմ համագործակցության դրսևորում»: Մելոնին նաև տեղեկացրել է, որ երկրները համաձայնագրեր են կնքել, ըստ որոնց` կամրապնդվի գործակցությունը էլեկտրական մեքենաների արտադրության և վերականգնվող էներգիայի ոլորտներում:     «Մենք ցանկություն ունենք խոշորացնել փոքր և միջին ձեռնարկությունների միջև…

Read More
Իրանը չի հրաժարվի խաղաղ միջուկային ծրագրի իր իրավունքի իրացումից. Ռայիսի

Իրանը չի հրաժարվի խաղաղ միջուկային ծրագրի իր իրավունքի իրացումից. Ռայիսի

Թեհրանը ոչ մի քայլ հետ չի կանգնի խաղաղ միջուկային ծրագրի զարգացման իր իրավունքի իրացումից։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։ «Մենք ոչ մի քայլ չենք նահանջի Իրանի ժողովրդի` միջուկային ծրագրի իրավունքի պաշտպանության ճանապարհից: Հարյուրերորդ անգամ հայտարարում ենք, որ մեր ատոմային արդյունաբերությունը խաղաղ բնույթ է կրում»,- նշել է Իրանի նախագահը։ Հիշեցնենք, որ Իրանի միջուկային…

Read More
Ռուսաստանն արտաքսել է Հունգարիայի մի խումբ դիվանագետների՝ որպես պատասխան ռուս դիվանագետների արտաքսմանը

Ռուսաստանն արտաքսել է Հունգարիայի մի խումբ դիվանագետների՝ որպես պատասխան ռուս դիվանագետների արտաքսմանը

Ռուսաստանը Հունգարիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մի խումբ աշխատակիցների հրահանգել է լքել երկիրը՝ որպես պատասխան Հունգարիայից ռուս դիվանագետների արտաքսմանը: ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ գերատեսչություն է կանչվել Դաշնությունում Հունգարիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Գաբոր Գերգիչը: Հունգարական կողմին վճռական բողոք է ներկայացվել՝ կապված Հունգարիայի իշխանությունների՝ 2026 թվականի սեպտեմբերի 8-ին երկրի տարածքը մի շարք ռուս դիվանագիտական աշխատակիցների լքելու պահանջի հետ։ «Հունգարացի…

Read More
Բելառուսի իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին հրաժարվել Ռուսաստան մեկնելուց

Բելառուսի իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին հրաժարվել Ռուսաստան մեկնելուց

Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը խորհուրդ է տվել քաղաքացիներին ժամանակավորապես ձեռնպահ մնալ Ռուսաստան, հատկապես սահմանամերձ շրջաններ մեկնելուց։ Այս մասին հաղորդել է BelTA պետական ​​լրատվական գործակալությունը։ Վոլֆովիչի մեկնաբանությունը հնչել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի իշխանությունները երեք շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հաղորդել են սահմանամերձ Բրյանսկի մարզում Բելառուսի քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսների վրա անօդաչու սարքերի հարձակման մասին։…

Read More
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջաներեն ծառայությունը պաշտոնանկ արված աշխատակազմին փոխարինել է Ադրբեջանի դիկտատուրայի հետ կապված լրագրողներով. Blankspot

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջաներեն ծառայությունը պաշտոնանկ արված աշխատակազմին փոխարինել է Ադրբեջանի դիկտատուրայի հետ կապված լրագրողներով. Blankspot

Այն բանից հետո, երբ ադրբեջանցի լրագրող Թուրխան Քարիմովը հեռացվեց «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական մասնաճյուղի թղթակցի պաշտոնից, աշխատանքի ընդունվեց Մամեդշարիֆ Ալախբարովը, որը մեղադրվում է ադրբեջանական ռեժիմի քարոզչություն տարածելու համար, նշում  Blankspot կայքը։ Աղբյուրի համաձայն՝ վերջին 15 տարիներին նա աշխատել է որպես թղթակից և պրոդյուսեր ադրբեջանական ռեժիմի լրատվամիջոցներում, այդ թվում` CVC հեռուստաալիքում: Այնտեղ նա եղել է ֆիլմերի…

Read More
Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան անցանկալի է

Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան անցանկալի է

ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին՝ հաղորդելով, որ նրա մուտքը Հայաստանի Հանրապետություն անցանկալի է: Զատուլինը միգրացիայի և քաղաքացիության հարցերով Ռուսաստանի Պետդումայի հատուկ ներկայացուցիչն է, Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի տեղակալը: Գրության մեջ ասվում է, որ Հայաստանի Հանրապետության դեմ Զատուլինի վերջին հայտարարությունները վնասում են պետությունների…

Read More
Սուրբ կրակի արարողությունը՝ Քրիստոսի Հարության տաճարում
		23.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Վրաստան

Սուրբ կրակի արարողությունը՝ Քրիստոսի Հարության տաճարում 23.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Վրաստան

Երուսաղեմում Քրիստոսի Հարության տաճարում կատարվել է Սուրբ կրակի արարողությունը։ Կրակը, ավանդույթի համաձայն, Կուվուկլիայից՝ Փրկչի գերեզմանից, դուրս է բերել Երուսաղեմի պատրիարքը։ Սուրբ կրակը կոչվում է ճշմարտության լույս, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի Հարությունը։ Փրկչի գերեզմանը գտնվում է Երուսաղեմի Հարության տաճարում, որը կառուցվել է 4-րդ դարում Հելեն թագուհու հրամանով։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։

Read More
Իսրայելի կառավարությունը ստեղծում է ազգային գվարդիա
		03.04.2023 . Միջազգային

Իսրայելի կառավարությունը ստեղծում է ազգային գվարդիա 03.04.2023 . Միջազգային

Իսրայելի կառավարությունը կիրակի հաստատել է ազգային գվարդիա ստեղծելու որոշումը, գրում է Le Figaro թերթը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաներին։ Ընդդիմությունը մտավախություն է հայտնում, որ այդ կազմավորումը կգործի որպես յուրօրինակ մասնավոր ուժային կառույց՝ ազգային անվտանգության նախարար Բեն-Գվիրի ղեկավարությամբ, նշում է թերթը։ Նախարարի գրասենյակի տվյալներով՝ ազգային գվարդիայի 1,8 հազար մարտիկների պահակախմբի իրավասությունը կներառի արձագանքը «արտակարգ իրավիճակներին, ազգայնական հանցագործություններին, ահաբեկչական…

Read More
Միջազգային աջակցություն ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

Միջազգային աջակցություն ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

«Միացյալ Թագավորությունը հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին կենսական նշանակության ֆինանսավորում հատկացնելու մասին, որն անհրաժեշտ դեղորայք, բժշկական օգնություն և այլ աջակցություն է տրամադրելու Լեռնային Ղարաբաղում և ամբողջ տարածաշրջանում բնակչության խոցելի խմբերին: Մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ ֆինանսավորումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին կնպաստի նաև վիրավորներին տեղափոխելու և տեղահանված անձանց ընտանիքներին կապի պահպանման հարցում օգնելու գործում»,- նշված է…

Read More
Իր հստակ պարտավորությունից հետ կանգնելու փոխարեն՝ Ադրբեջանը պետք է կատարի դրանք. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Իր հստակ պարտավորությունից հետ կանգնելու փոխարեն՝ Ադրբեջանը պետք է կատարի դրանք. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: «Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, կառավարություններ, միջազգային իրավապաշտպաններ համակարծիք են Լեռնային Ղարաբաղում հումանիտար լուրջ իրավիճակի գնահատման և Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու կոչի հարցում, ինչը հաստատված է Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով: Իր հստակ պարտավորությունից հետ կանգնելու փոխարեն՝ Ադրբեջանը պետք է կատարի դրանք»,-…

Read More
Դեսպան Գուրգեն Արսենյանը հավատարմագրերն է հանձնել Վլադիմիր Պուտինին

Դեսպան Գուրգեն Արսենյանը հավատարմագրերն է հանձնել Վլադիմիր Պուտինին

Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը հավատարմագրերն է հանձնել ՌԴ նախագահին: Վլադիմիր Պուտինն այսօր Կրեմլում ընդունել է 28 նոր դեսպանի հավատարմագրերը։ «Ուրախ եմ այստեղ տեսնել Բելառուսի, Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններին։ Այդ պետությունները Ռուսաստանի ամենամոտ հարևաններն են, ամենաբարի բարեկամները, բնական ռազմավարական գործընկերներն ու դաշնակիցները»,- ասել է Պուտինը։ ՌԴ նախագահը նշել է, որ Մոսկվան…

Read More
Պուտինը և Թրամփը հեռախոսով քննարկել են Ուիթքոֆի և Քուշների այցի արդյունքները. Ուշակով

Պուտինը և Թրամփը հեռախոսով քննարկել են Ուիթքոֆի և Քուշների այցի արդյունքները. Ուշակով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, այն տևել է ուղիղ մեկ ժամ՝ հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նրա խոսքով՝ նախագահները մտքեր են փոխանակել ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվեն Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա և Կիև կատարած ուղևորությունների արդյունքների վերաբերյալ: Ուշակովը վստահեցրել է, որ Թրամփը շահագրգռված է, որ ուկրաինական…

Read More
ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝ «Թուրքական ավիաուղիների» հետ կապված իրավիճակի պատճառով

ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝ «Թուրքական ավիաուղիների» հետ կապված իրավիճակի պատճառով

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝ կապված «Թուրքական ավիաուղիների»՝ Թուրքիայով լատինամերիկյան երկրներ թռիչքներից ռուսաստանցիներին հաճախակի մերժելու հետ: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ թուրքական կողմն ուսումնասիրում է նոտան: Նրա խոսքով՝ Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը տեղեկացել է, որ «վերջին շրջանում արձանագրվող դեպքերը, երբ Ռուսաստանի քաղաքացիներին մերժել են նստել Turkish Airlines ավիաընկերության օդանավերը…

Read More
Թրամփին Մեծ Բրիտանիայում ընդունում են թագավորական պատիվներով. Euronews

Թրամփին Մեծ Բրիտանիայում ընդունում են թագավորական պատիվներով. Euronews

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Մեծ Բրիտանիա իր երկրորդ պետական ​​այցով։ Չորեքշաբթի նախատեսված է նրա հանդիպումը Չառլզ III թագավորի հետ։ Թրամփի պատվին Վինձորի ամրոցում կկայանա արարողություն, որը կներառի կառքով զբոսանք, պետական ​​ճաշկերույթ, ռազմական ինքնաթիռների շքերթ և հրավառություն, գրում է Euronews-ը։ Մեկ օր անց ԱՄՆ նախագահին կընդունի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը՝ երկկողմ ներդրումային ծրագրերը,…

Read More
Վրաստանը Եվրամիության թեկնածու երկիր է, և ես կոչ եմ անում նրա կառավարությանը ապահովել խաղաղ հավաքների իրավունքը-Ջոզեֆ Բորել

Վրաստանը Եվրամիության թեկնածու երկիր է, և ես կոչ եմ անում նրա կառավարությանը ապահովել խաղաղ հավաքների իրավունքը-Ջոզեֆ Բորել

«Վրաստանը Եվրամիության թեկնածու երկիր է, և ես կոչ եմ անում նրա կառավարությանը ապահովել խաղաղ հավաքների իրավունքը»,- ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։ «Ես խստորեն դատապարտում եմ բռնությունը Վրաստանում ցուցարարների նկատմամբ, ովքեր խաղաղ ցույց էին անում՝ ընդդեմ արտաքին ազդեցության մասին օրենքի։ Վրաստանը Եվրամիության թեկնածու երկիր…

Read More
Ռուսաստանի կորուստների 63%-ը զոհվածներ են. Զելենսկի

Ռուսաստանի կորուստների 63%-ը զոհվածներ են. Զելենսկի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված իր նամակում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ «պատերազմը Ռուսաստանի համար ավելի ու ավելի բացասական է դառնում»։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի բնակիչներին դուր չեն գալիս «մեր անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները», բենզինի պակասը, մշտական ​​սահմանափակումները և նախատեսված զորահավաքը։ Հղում անելով հետախուզական տվյալներին՝ Զելենսկին հայտնել է, որ մայիսին Ուկրաինայի առաջնագծում զոհվել…

Read More