Միջազգային հանրությունից պահանջում ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն ադրբեջանական ռազմական ագրեսիայի շարունակությունը անհապաղ կասեցնելու ուղղությամբ. ԼՂ ԱԳՆ
ԼՂ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ: Դրանում ասված է. «Սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի զինված ուժերը սանձազերծել են հերթական ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ` խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները և 2020 թվականի նոյեմբերի 9-ի ռազմական գործողությունների դադարեցման մասին Եռակողմ հայտարարության դրույթները։ Մայրաքաղաք Ստեփանակերտը և այլ բնակավայրերը ներկայումս ենթարկվում են զանգվածային հրետանային և հրթիռային…
