ՀՀ վարչապետը Մոսկվայում ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշահամալիրին. լուսանկարներ
Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն: Ապրիլի 20-ի առավոտյան վարչապետ Փաշինյանն այցելել է Մոսկվայի Ալեքսանդրի այգի, որտեղ ծաղկեսպակ է դրել Անհայտ զինվորի հուշահամալիրին և հարգանքի տուրք մատուցել: Վարչապետին ուղեկցել են ՀՀ կառավարական պատվիրակության անդամները: Պաշտոնական արարողությանը հնչել է Հայաստանի պետական օրհներգը, որից հետո տեղի է ունեցել պատվո պահակախմբի քայլերթը:
