Պրահայում մեկնարկել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը

Պրահայում մեկնարկել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը

Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը:

Read More
Փետրվարի 20-ից Արցախում կվերսկսվի գազամատակարարման խափանման պատճառով կասեցված ուսումնական գործընթացը

Փետրվարի 20-ից Արցախում կվերսկսվի գազամատակարարման խափանման պատճառով կասեցված ուսումնական գործընթացը

Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 20-ից կվերսկսվի գազով ջեռուցվող հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և 1-8-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) ու նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը, որը կասեցվել էր Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով։

Read More
Բանակցություններն իմաստ ունեն, եթե Ադրբեջանը պատրաստ է հետ կանգնել իր մաքսիմալիստական մոտեցումից. Փաշինյան

Բանակցություններն իմաստ ունեն, եթե Ադրբեջանը պատրաստ է հետ կանգնել իր մաքսիմալիստական մոտեցումից. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենք հուլիսյան հաղթական դեպքերից հետո մեր դիրքորոշումն ամրապնդել ենք, որը մի քանի կետերով է արտահայտվում: «Առաջին՝ Հայաստանի և Արցախի ընդհանուր անվտանգության համակարգը պետք է առավել ամրապնդել: Այս տեսակետից խիստ կարևորում եմ Արցախի հետ մեր սերտ համագործակցությունը և այդ համագործակցությանը առկա սպառնալիքներին համապատասխան նոր բովանդակություն հաղորդելը: Երկրորդ՝ Արցախը…

Read More
Պապիկյանին զեկուցել են առաջնագծի աշխատանքների վերաբերյալ

Պապիկյանին զեկուցել են առաջնագծի աշխատանքների վերաբերյալ

N բանակային զորամիավորում կատարած այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գտնվել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության գոտում, հետևել դիրքերում կատարվող ինժեներական աշխատանքների ընթացքին, բարձրաստիճան սպաների, զորամիավորման հրամանատարական կազմի հետ քննարկել սահմանագոտու կահավորման, զինծառայողների մարտական պատրաստության, թիկունքային ապահովման մի շարք հարցեր: Զորամիավորման և զորամասի հրամանատարները Սուրեն Պապիկյանին զեկուցել են առաջնագծի աշխատանքների վերաբերյալ։ Նախարար…

Read More
ՀՀ պատվիրակությունն աշխատանքային հանդիպում է ունեցել UNEP-ի Էկոհամակարգերի բաժնի ներկայացուցիչների հետ

ՀՀ պատվիրակությունն աշխատանքային հանդիպում է ունեցել UNEP-ի Էկոհամակարգերի բաժնի ներկայացուցիչների հետ

Օգոստոսի 6-ին Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Իրականացման հարցերով օժանդակ մարմնի 7-րդ նիստի՝ SBI-7-ի շրջանակներում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) Էկոհամակարգերի բաժնի տնօրեն Սյուզան Գարդների հետ։ Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։   Հանդիպմանը մասնակցել են նաև բաժնի մասնագիտացված ստորաբաժանումների և UNEP-ի Համաշխարհային բնապահպանական…

Read More
Վոլոդիմիր Զելենսկու նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել

Վոլոդիմիր Զելենսկու նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու նկատմամբ: Համապատասխան փաստաթղթում, սակայն, չի նշվում, թե Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի որ հոդվածով է Զելենսկու նկատմամբ հետախուզում հայտարարվել:

Read More
Բրիս Ռոքֆոյը շեշտել է Ֆրանսիայի շահագրգռությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի պահպանման հարցում

Բրիս Ռոքֆոյը շեշտել է Ֆրանսիայի շահագրգռությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի պահպանման հարցում

Ապրիլի 11-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Ողջունելով համանախագահի այցը Երևան՝ ԱԽ քարտուղարն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը: Այս համատեքստում համանախագահ Ռոքֆոյը ևս շեշտել է Ֆրանսիայի շահագրգռվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի պահպանման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի…

Read More
ԼՂ իշխանությունները հումանիտար խնդիրները մեղմելու համար որոշել են թույլ տալ ռուսական բեռների մուտքը Ասկերանով

ԼՂ իշխանությունները հումանիտար խնդիրները մեղմելու համար որոշել են թույլ տալ ռուսական բեռների մուտքը Ասկերանով

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել ԼՂ-ին հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը:   «Օգնությունը, որը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ, օրերս Արցախ է ուղարկվել ռուսական Կարմիր խաչի միջոցով՝ այդ կազմակերպության մեքենաներով:   Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են…

Read More
Եվրոպան Վրաստանին չի վախեցնում, չի սպառնում, չի հրահրում պատերազմի. Մակրոն

Եվրոպան Վրաստանին չի վախեցնում, չի սպառնում, չի հրահրում պատերազմի. Մակրոն

Ֆրանսիայի նախագահն ուղերձով դիմել է Վրաստանի ժողովրդին: Էմանուել Մակրոնն աջակցություն է հայտնել քաղաքացիների եվրոպական ձգտումներին:    «Այդ ցանկությունն այսօր խաղաղ կերպով հայտնում են Թբիլիսիում և Վրաստանի տասնյակ բնակավայրերում»,- ասել է նախագահը։ Նա կոչ է արել վրացական իշխանությանն աշխատել Եվրամիության հետ և առանց հապաղելու կառուցել Հանրապետության եվրոպական ապագան:   «ԵՄ-ն չի պարտավորեցնում, Եվրոպան առաջարկում է ճանապարհ…

Read More
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար

ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է Թեխաս նահանգից Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Հենրի Կուելյարին և նրա կնոջը կաշառակերության մեղադրանքներ ներկայացնելու մասին: Ըստ մեղադրանքների՝ Կուելյարը կասկածվում է մոտ 600 հազար դոլար կաշառք ստանալու և այդ միջոցները «լվանալու» համար։ Ենթադրվում է, որ քաղաքական գործիչը միջոցները ստացել է 2014 թվականի դեկտեմբերից մինչև 2021 թվականի նոյեմբեր Ադրբեջանի պետական նավթագազային…

Read More
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագրի մասնակիցների հետ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագրի մասնակիցների հետ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բակում օգոստոսի 26-ին տեղի է ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագրի մասնակիցների հետ: Ինչպես տեղեկանում ենք ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը հանդես է եկել բացման խոսքով, ողջունել աշակերտներին ու շնորհակալություն հայտնել ծրագրին մասնակցելու եւ ցուցաբերած ակտիվության համար: Այնուհետեւ խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է օրենսդիր մարմնի գործունեությանը վերաբերող որոշ…

Read More
Հոնկոնգի բնակելի համալիրում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասնում է հարյուրի

Հոնկոնգի բնակելի համալիրում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասնում է հարյուրի

Հոնկոնգի բնակելի համալիրում բռնկված ավերիչ հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 94 մարդ, ավելի քան 80-ը, այդ թվում 11 հրշեջ, ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, 4800 բնակչից մոտ 900-ին տեղափոխել են ժամանակավոր կացարաններ։ Որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են, մոտ 300 մարդ անհայտ կորած է համարվում։ Այդ մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով արտակարգ ծառայություններին։ Հրդեհի առաջացման…

Read More
ԱՄՆ Սենատը ութերորդ անգամ մերժել է կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծը

ԱՄՆ Սենատը ութերորդ անգամ մերժել է կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծը

ԱՄՆ Սենատը ութերորդ անգամ մերժել է կառավարության ֆինանսավորումը շարունակելու մասին հանրապետականների օրինագիծը, որն ավելի վաղ ընդունել էր Ներկայացուցիչների պալատը: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները: Աղբյուրների համաձայն՝ 49 օրենսդիր դեմ է արտահայտվել օրինագծին, 45-ը՝ կողմ, 6 սենատոր չի մասնակցել քվեարկությանը։ Հոկտեմբերի 1-ից ԱՄՆ կառավարական հաստատությունները դադարեցրել են իրենց գործունեությունը, քանի որ Կոնգրեսը չի կարողացել համաձայնեցնել…

Read More
Զապորոժիեում պայմաններ են սահմանել ատոմակայանի վերագործարկման համար

Զապորոժիեում պայմաններ են սահմանել ատոմակայանի վերագործարկման համար

Զապորոժիեի ատոմակայանը (ԶԱԷԿ) կարող է վերագործարկվել, երբ էլեկտրահաղորդման գծերը վերականգնվեն, իսկ ռազմաճակատը հեռացվի Էներգոդարից՝ ՏԱՍՍ-ին ասել է շրջանային վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։ «Մենք հուսով ենք, որ կկարողանանք վերագործարկել շփման գիծը հետ տեղափոխելուց և էլեկտրահաղորդման գծի վերանորոգումից հետո»,- ասել է նա։

Read More
Հայկական կողմը վերահաստատում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր հանձնառությունը. ՀՀ ԱԳՆ

Հայկական կողմը վերահաստատում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր հանձնառությունը. ՀՀ ԱԳՆ

Վերջին օրերին հնչած մեկնաբանությունների կապակցությամբ լրագրողների հարցերին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ն ընդգծում է Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2022 թ․ ապրիլի 19-ի համատեղ հայտարարության 24-րդ կետը, որում ասվում է.   «Առաջնորդները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում իրավիճակի մասին: Արտահայտվեցին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների պարբերական հանդիպումների շրջանակներում կառուցողական աշխատանքի շարունակման և երեք առաջնորդների՝ 2020…

Read More
Պետք է ապահովել մարդասիրական կառույցների անխոչընդոտ մուտքը ԼՂ. ՄԱԿ-ում Շվեյցարիայի ներկայացուցիչ

Պետք է ապահովել մարդասիրական կառույցների անխոչընդոտ մուտքը ԼՂ. ՄԱԿ-ում Շվեյցարիայի ներկայացուցիչ

ՄԱԿ-ում Շվեյցարիայի ներկայացուցչի տեղակալ Ադրիան Ուրին Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի ընթացքում նշեց, որ իր երկիրը սատարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ջանքերին և երկխոսությանը:    «Ցանկանում ենք ընդգծել Լաչինի միջանցքի բացման կարևորությունը: Սննդամթերքի և դեղորայքի պակասին առերեսված կանայք, երեխաները և ծերերը կանգնած են իրենց գոյատևման վտանգված լինելու առջև: Անհրաժեշտ է ամենախոցելի…

Read More

ԱՄՆ-ի Կոնգրեսը պաշտոնապես դատապարտեց Էրդողանի թիկնապահների գործողությունները

ԱՄՆ-ի Կոնգրեսը պաշտոնապես դատապարտել է Էրդողանի թիկնապահների գործողությունները: «Մեր երկիր այցելողները պետք է հարգեն մեր քաղաքացիների իրավունքները», — հայտարարել է Մերիլենդ նահանգը ներկայացնող կոնգրեսական Սթենի Հոյերը, որը համահեղինակն է բանաձեւի, որը դատապարտում է Թուրքիայի նախագահ Էրդողանի Վաշինգտոն կատարած այցի ընթացքում միջադեպի թուրքական անվտանգության ներկայացուցիչներին: Վերջիններս հարձակվել էին Էրդողանի դեպ բողոքող խաղաղ ցուցարարների վրա, հաղորդում է…

Read More
Թուրքիան ՆԱՏՕ-ում բարձրացնում է Ուկրաինայի խնդիրը դիվանագիտական հարթություն բերելու հարցը. Ֆիդան

Թուրքիան ՆԱՏՕ-ում բարձրացնում է Ուկրաինայի խնդիրը դիվանագիտական հարթություն բերելու հարցը. Ֆիդան

ՆԱՏՕ-ի ավելի ու ավելի շատ երկրներ սկսում են աջակցել Անկարայի այն տեսակետին, որ Ուկրաինայի հակամարտությունը դիվանագիտական լուծում է պահանջում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ Պրահայում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ոչ պաշտոնական նիստից հետո թուրք լրագրողների հետ զրույցում: «Մինչ ՆԱՏՕ-ի երկրները շարունակում են ռազմական ոլորտում Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու ջանքերը, Թուրքիան…

Read More
Իրանն առաջարկել է մեկ պետություն ստեղծել Իսրայելի և Գազայի տարածքում

Իրանն առաջարկել է մեկ պետություն ստեղծել Իսրայելի և Գազայի տարածքում

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ իսլամական երկրները պետք է արգելափակեն Իսրայելին նավթի և պարենի մատակարարումները՝ Գազայի հատվածում նրա գործողությունների պատճառով: Նա կոչ է արել իսլամական աշխարհին «ակտիվացնել իր գործողություններն» Իսրայելի դեմ և դադարեցնել նրա հետ տնտեսական համագործակցությունը, գրում են  իրանական լրատվամիջոցները։ Իրանը հանդես է գալիս նաև Գազայի և Իսրայելի տարածքում…

Read More
ԱՄՆ նախագահը մայիսի 13-15-ը կայցելի Պեկին

ԱՄՆ նախագահը մայիսի 13-15-ը կայցելի Պեկին

Չինաստանի արտգործնախարարությունը պաշտոնապես հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 13-15-ը կայցելի Չինաստան։ 2017 թվականից հետո սա կլինի ԱՄՆ գործող նախագահի առաջին այցն այդ երկիր։ Նախատեսվում է, որ Թրամփը Սի Ծինփինի հետ կքննարկի առևտրային հարցերը և Իրանի հետ հակամարտությունը: Ակնկալվում է, որ նա Պեկինին կոչ կանի օգտագործել իր ազդեցությունը, որպեսզի ստիպի Իրանին գործարքի գնալ…

Read More
Հութիները թևավոր հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Հութիները թևավոր հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Եմենի հութի ապստամբները թևավոր հրթիռներով հարվածներ են հասցրել Իսրայելի ռազմական օբյեկտներին, չորեքշաբթի ասել է շարժման խոսնակ, գեներալ Յահյա Սարին և հավելել, որ հրթիռները հաջողությամբ հասել են իրենց թիրախներին։ Հութիների խոսնակը նշել է, որ աջակցում է իրանական հարվածին Իսրայելին։ Նա նաև հայտնել է «Իսրայելի դեմ համատեղ ռազմական գործողություններին մասնակցելու իր պատրաստակամությունը»։ Իրավիճակը Մերձավոր Արևելքում շարունակում է…

Read More
Սպիտակ տան, Պենտագոնի և պետքարտուղարության պաշտոնյաները Կիևում քննարկել են Ուկրաինային հետագա օգնության հարցերը

Սպիտակ տան, Պենտագոնի և պետքարտուղարության պաշտոնյաները Կիևում քննարկել են Ուկրաինային հետագա օգնության հարցերը

ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը, պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քոլը, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Ջոնաթան Ֆայները այցելել են Կիև` վերահաստատելու Միացյալ Նահանգների հանձնառությունը Ուկրաինայի պաշտպանությանը՝ նշված է պետքարտուղարության և Պենտագոնի հաղորդագրություններում: Պաշտոնյաները հանդիպում են ունեցել Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալի հետ, քննարկել երկրի տնտեսության կայունացման գործում ամերիկյան և միջազգային օգնությունը,…

Read More
Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է խաղաղության պայմանագրի նոր նախագիծ

Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է խաղաղության պայմանագրի նոր նախագիծ

Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է խաղաղության պայմանագրի նոր նախագիծ, որը նախատեսում է հակամարտության սառեցում ընթացիկ ճակատային գծում: Այդ մասին գրել է «Նովայա գազետա Եվրոպա»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրը, որը ծանոթացել է փաստաթղթին։ Թերթի տվյալով՝ նախագիծը հիմնված է Ստամբուլում կայացած բանակցությունների փաստաթղթերի վրա, և 2022 թվականի մայիսի ձևակերպումների մի մասը ներառվել է նոր տեքստում: Նախագիծը ներառում…

Read More
ԱՄՆ-ն և Ուկրաինան առաջընթաց են գրանցել խաղաղության բանակցությունների առաջին օրը. Ուիթքոֆ

ԱՄՆ-ն և Ուկրաինան առաջընթաց են գրանցել խաղաղության բանակցությունների առաջին օրը. Ուիթքոֆ

Ուկրաինայի հակամարտության կարգավորման ամերիկյան ծրագրի շուրջ ուկրաինական պատվիրակության հետ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և նահագահի փեսա Ջարեդ Քուշների բանակցությունների առաջին օրն ավարտվել է «զգալի առաջընթացով»՝ հայտարարել է Ուիթքոֆը: Բեռլինում Զելենսկին, Ուիթքոֆը և Քուշները «խոր քննարկումներ են անցկացրել» 20 կետանոց խաղաղության ծրագրի, տնտեսական հարցերի և այլ թեմաների վերաբերյալ։ ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև Ուկրաինայում…

Read More
Իսրայելի արտգործնախարարը մեկնում է Թուրքմենստան՝ դեսպանատուն բացելու

Իսրայելի արտգործնախարարը մեկնում է Թուրքմենստան՝ դեսպանատուն բացելու

Իսրայել արտգործնախարար Էլի Քոհենը չորեքշաբթի երեկոյան Ադրբեջանից կմեկնի Թուրքմենստան՝ դառնալով իսրայելցի առաջին նախարարը, որը Կենտրոնական Ասիայի այդ պետություն է այցելում մոտ երեք տասնամյակի ընթացքում, գրում է The Times of Israel-ը։ Խորհրդային Միության փլուզումից երեք տարի անց՝ 1994 թվականին, նավթով հարուստ Թուրքմենստան է այցելել Իսրայելի այն ժամանակ արտգործնախարար Շիմոն Պերեսը: Քոհենն Իսրայելի դեսպանատունը կբացի Թուրքմենստանի մայրաքաղաք…

Read More
Ֆրանսիան ողջունում է ՀՀ կողմից Հռոմի ստատուտի վավերացման փաստաթուղթն ի պահ հանձնելը. հայտարարություն

Ֆրանսիան ողջունում է ՀՀ կողմից Հռոմի ստատուտի վավերացման փաստաթուղթն ի պահ հանձնելը. հայտարարություն

Ֆրանսիան ողջունում է Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի վավերացման փաստաթուղթն ի պահ հանձնելը։ Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ: «Այսպիսով, Հայաստանը դառնում է ՄՔԴ կանոնադրության 124-րդ մասնակից պետությունը»,- ասված է Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳ նախարարության հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին ՄԱԿ իրավական գրասենյակում տեղի է ունեցել Միջազգային քրեական…

Read More
Տաջիկա-աֆղանական սահմանին զինված բախում է տեղի ունեցել

Տաջիկա-աֆղանական սահմանին զինված բախում է տեղի ունեցել

Տաջիկա-աֆղանական սահմանին զինված բախում է տեղի ունեցել, կան զոհեր՝ հայտնել է Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն: Գերատեսչության տվյալով՝ միջադեպը տեղի է ունեցել Խաթլոնի մարզի Շամսիդդին Շոխին շրջանում։ Նշվել է, որ երեք զինյալ, որոնք ապօրինի հատել են պետական սահմանը, զինված դիմադրություն են ցույց տվել և ոչնչացվել գործողության ընթացքում: Բախման հետևանքով զոհվել է Տաջիկստանի սահմանապահ ծառայության երկու…

Read More
ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջ

ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Վարչապետն ընդգծել է հայ-ամերիկյան համագործակցության, ռազմավարական երկխոսության ակտիվացումը և կարևորել ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի հստակ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում, որը նպաստում է տարածաշրջանային կայունությանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն առաջնորդվում է խաղաղության…

Read More
ԵՄ պատժամիջոցների 13-րդ փաթեթը վերաբերում է ՌԴ 106 ֆիզիկական և 88 իրավաբանական անձանց

ԵՄ պատժամիջոցների 13-րդ փաթեթը վերաբերում է ՌԴ 106 ֆիզիկական և 88 իրավաբանական անձանց

ԵՄ խորհուրդը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը, և դա համընկնում է Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների մեկնարկի երկրորդ տարելիցի հետ, գրում է Euronews-ը: Եվրամիության խորհուրդը ուրբաթ՝ փետրվարի 23-ին, սահմանափակող միջոցներ է սահմանել 106 ֆիզիկական և 88 իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են գործողությունների համար, որոնք խաթարում կամ սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու…

Read More
Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, և սա մեր անկեղծ դիրքորոշումն է. վարչապետ

Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, և սա մեր անկեղծ դիրքորոշումն է. վարչապետ

Մեր արտաքին քաղաքական վեկտորի նպատակը պետք է լինի մեր երկրի շահերը: Մեր արտաքին քաղաքականության նպատակը մեր անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է: ԵՄ-ի և արևմտյան մեր գործընկերների հետ հարաբերություններում կարևորում եմ ոչ միայն նյութական, այլև արժեբանական հարաբերությունները: Այս մասին Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է ՀՀ վարչապետը՝ պատասխանելով Հայաստանի արտաքին…

Read More