Արևմուտքը հնարավոր է կրճատի Ուկրաինային աջակցությունը. The Telegraph

Արևմուտքը հնարավոր է կրճատի Ուկրաինային աջակցությունը. The Telegraph

Արևմուտքը կարող է կրճատել աջակցությունը Կիևին, եթե իրավիճակն Ուկրաինայում չփոխվի մինչև աշուն: Այս մասին աղբյուրներից հայտնի է դարձել The Telegraph-ին: Թերթի թղթակից Ռոնալդ Օլիֆանտի խոսքով՝ արևմտյան երկրներում շատ ազդեցիկ մարդիկ անօգուտ են համարում Ուկրաինային աջակցությունը։ Բացի այդ, կադրերի սղության պատճառով կասկածներ կան զենքի մատակարարման արդյունավետության վերաբերյալ։ Ավելի վաղ իտալական Il Giornale-ի հրատարակության սյունակագիրը հայտարարել էր…

Read More
Եվրոպայում ուշադրությամբ հետևում են Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին

Եվրոպայում ուշադրությամբ հետևում են Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Էրիկ Մամերըը Պրիգոժինի գործողություններն անվանել է Ռուսաստանի ներքին գործը և լրագրողներին ասել, որ Բրյուսելը հետևում է իրադարձությունների զարգացմանը: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեվերլիի խոսքով էլ՝ սա վերջին շրջանում Ռուսաստանի անվտանգության ամենամեծ սպառնալիքն է: Ելիսեյան պալատի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուշադիր հետևում է Ռուսաստանի զարգացումներին։ «Մենք նախկինի պես…

Read More
Սպիտակ տունը Ռայիսիի մահվան հարցում օտարերկրյա միջամտության նշաններ չի տեսնում

Սպիտակ տունը Ռայիսիի մահվան հարցում օտարերկրյա միջամտության նշաններ չի տեսնում

Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման հարցում օտարերկրյա միջամտության նշաններ չեն տեսնում: Ինչպես նշում է NBC News-ը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ ուղղաթիռի կործանման մեջ հանցավոր գործողությունների ապացույցներ չկան։ Սպիտակ տունը ծիծաղելի է անվանել Իրանից հնչող մեղադրանքները, թե Վաշինգտոնն անուղղակիորեն ներգրավված է երկրի նախագահ Էբրահիմ…

Read More
Ախալցխայի քաղաքապետարանը կանցկացնի սիրողական վոլեյբոլի մրցաշար տղամարդկանց և կանանց համար

Ախալցխայի քաղաքապետարանը կանցկացնի սիրողական վոլեյբոլի մրցաշար տղամարդկանց և կանանց համար

2025 թվականի հունիսի 7-8-ը Ախալցխայի քաղաքապետարանը, կազմակերպված Սպորտային ծրագրերի բաժնի կողմից, կանցկացնի սիրողական վոլեյբոլի մրցաշար տղամարդկանց և կանանց (18+) համար՝ Ախալցխայի քաղաքապետարանի առաջնության շրջանակներում: Մրցաշարը կանցկացվի Ախալցխա քաղաքի թիվ 5 հանրային դպրոցում: Վիճակահանությունը կկայանա հունիսի 4-ին, ժամը 12:00-ին, Ախալցխայի քաղաքապետարանի վարչական շենքում: Հաղթող թիմերին կհանձնվեն համապատասխան գավաթներ, մեդալներ և պատվոգրեր: Մրցանակային ֆոնդը կազմում է 2000…

Read More
Միասին մենք ձգտում ենք նպաստել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը. Վերմա

Միասին մենք ձգտում ենք նպաստել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը. Վերմա

Կառավարման և ռեսուրսների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանում իր հանդիպումներին: «Ջերմ և արդյունավետ հանդիպում ունեցա համախոհ գործընկեր դիվանագետների և Հայաստանի պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու համաշխարհային ասպարեզում Հայաստանի աճող դերը: Միասին մենք ձգտում ենք նպաստել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը, շարունակական գործընկերության և ընդհանուր բարգավաճման ապագային»,- գրել է ամերիկացի պաշտոնյան:

Read More
Բայդենի խորհրդականի արձագանքը՝ Բաքվից հնչող մեղադրանքներին

Բայդենի խորհրդականի արձագանքը՝ Բաքվից հնչող մեղադրանքներին

ԱՄՆ նախագահի կլիմայի միջազգային քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Ջոն Պոդեստան, որը COP-29 համաժողովին ընդառաջ Ադրբեջանում է, մեկնաբանել է պաշտոնական Բաքվի հայտարարությունները, թե հակաադրբեջանական պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության մասին ամերիկացի 60 կոնգրեսականի նամակը պատրաստվել է Պետքարտուղարությունում: Պոդեստան ընդգծել է՝ ամերիկյան ժողովրդավարության ուժը իշխանության բաժանումն է: «Նախագահը և գործադիր իշխանությունը չեն վերահսկում Կոնգրեսը: Բոլորն ասում են այն, ինչ…

Read More
Գալիս եմ հաղթելու եւ գոտին տանելու իմ երկիր. Նաիր Մելիքյան (video)

Գալիս եմ հաղթելու եւ գոտին տանելու իմ երկիր. Նաիր Մելիքյան (video)

Հուլիսի 7-ին Իսպանիայի Մադրիդ քաղաքում Նաիր Մելիքյանը կպայքարի FFC մրցաշարում գոտու համար: Նրա հակառակորդը Պերուն ներկայացնող Ռուդի Գավիդիան: «Ռուդի, գալիս եմ հաղթելու և գոտին տանելու իմ երկիր։ Աստծո կամքով։ Փառք տեր Հիսուս Քրիստոսին»,- ֆբ հրապարակման մեջ նշում է Նաիր Մելիքյանը։

Read More
ԱՄՆ-ը սկսել է Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների վերանայումը, կհետաձգվի Noble Partner զորավարժությունը. Պենտագոն
		05.07.2024 . Միջազգային

ԱՄՆ-ը սկսել է Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների վերանայումը, կհետաձգվի Noble Partner զորավարժությունը. Պենտագոն 05.07.2024 . Միջազգային

ԱՄՆ-ը սկսել է Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների համապարփակ վերանայումը, որի շրջանակում ԱՄՆ-ը անորոշ ժամանակով կհետաձգի Noble PARTNER զորավարժությունները, որոնք նախատեսված էին Վրաստանում 2024 թվականի հուլիսի 25-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Այդ մասին հայտարարել է Պենտագոնը: «Որոշումը կապված է Վրաստանի կառավարության կողմից ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների հասցեին կեղծ մեղադրանքների հետ, որոնք ուղղված են Վրաստանի վրա…

Read More
Ֆրանսիան մոբիլիզացնում է ջանքերը հանուն Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության․ Կոլոննա

Ֆրանսիան մոբիլիզացնում է ջանքերը հանուն Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության․ Կոլոննա

Ֆրանսիան մոբիլիզացնում է ջանքերը հանուն Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության, որը թույլ կտա սահմանազատել երկու երկրների սահմանները և Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հնարավորություն կտա ապրել այնտեղ՝ հարգելով իրենց իրավունքները, մշակույթն ու պատմությունը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։ Նրա հայտարարության մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ՀՀ-ում…

Read More
Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը տևել է մոտ 5 ժամ

Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը տևել է մոտ 5 ժամ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ սեպտեմբերի 13-ին կայացած հանդիպումը տևել է մոտ 5 ժամ, ինչը նշանակում է՝ համատեղ աշխատանքը շատ է։ Այս մասին Լոռու մարզում լրագրողների հետ զրույցում հայտնել է  ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ շարունակելով. «Մանրամասն անդրադարձ ունեցանք ամբողջ երկկողմ օրակարգին։ Քննարկել ենք և՛ տրանսպորտային կապի, և՛ երկկողմ առևտրի հարցերը, անդրադարձել ենք հումանիտար, ավիացիոն ոլորտում համագործակցությանը,…

Read More
Բուլղարիան հայտնել է իր ափերից ոչ հեռու երկու նավի վրա անօդաչուների հարձակման մասին

Բուլղարիան հայտնել է իր ափերից ոչ հեռու երկու նավի վրա անօդաչուների հարձակման մասին

Բուլղարիան հայտնել է իր ափերից ոչ հեռու երկու նավի վրա անօդաչուների հարձակման մասին, որոնցից մեկը խորտակվել է: Վարչապետ Ռումեն Ռադևի տվյալներով՝ «Չելսի 3» առևտրային նավը, որը նավարկում էր Մալթայի դրոշի ներքո և գրանցված էր Օդեսայի նավահանգստում, այս գիշեր հարձակման է ենթարկվել երեք անօդաչու թռչող սարքի կողմից Բուլղարիայի ափամերձ Բիալա քաղաքից մոտ 15 ծովային մղոն հեռու:…

Read More
Գերմանիան և Ֆրանսիան պայմաններ են սահմանել Սիրիայի իշխանություններին ֆինանսական օգնության համար

Գերմանիան և Ֆրանսիան պայմաններ են սահմանել Սիրիայի իշխանություններին ֆինանսական օգնության համար

Գերմանիան ֆինանսական օգնություն կտրամադրի Սիրիային միայն այն դեպքում, եթե երկրի նոր իշխանությունները հարգեն կանանց ու փոքրամասնությունների իրավունքները։ Այդ մասին Tagesthemen-ի եթերում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը։ Նա նշել է, որ Բեռլինը չի պատրաստվում աջակցել «իսլամիստական կառույցներին», և Սիրիան լքած միլիոնավոր կրթված քաղաքացիներ երբեք չեն վերադառնա իրենց հայրենիք, եթե կանայք ապահով չլինեն։ Գերմանիայի արտգործնախարարն առաջարկել…

Read More
Կայունությունը Կովկասում հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրով. Ֆիդան

Կայունությունը Կովկասում հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրով. Ֆիդան

Կովկասյան տարածաշրջանում կայունության ապահովումը հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ։ Այդ մասին Թեհրանում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Հարավային Կովկասի հարցով տարածաշրջանային «3+3» խորհրդատվական հարթակի նախարարական հանդիպման ավարտին։ «Տարածաշրջանային խաղաղության և կայունության ուղին անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի կնքմամբ»,- Ֆիդանի խոսքը մեջբերում է Թուրքիայի ԱԳՆ-ն։

Read More
Վրաստանը կարող է կորցնել ԵՄ ֆինանսական օգնությունը. Եվրախորհրդարան

Վրաստանը կարող է կորցնել ԵՄ ֆինանսական օգնությունը. Եվրախորհրդարան

Եվրախորհրդարանը կոչ է անում սառեցնել Եվրամիության կողմից Վրաստանի կառավարությանը տրամադրվող ամբողջ ֆինանսավորումը, քանի դեռ Թբիլիսին չի չեղարկել ոչ ժողովրդավարական օրենսդրությունը, մասնավորապես «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության», «Ընտանեկան արժեքների ու անչափահասների պաշտպանության» մասին օրենքները, ինչպես նաև երկրի օրենսգրքում կատարված փոփոխությունները: Այդ մասին ասված է «Ժողովրդավարական հետընթացը և քաղաքական բազմակարծության սպառնալիքները Վրաստանում» բանաձևում, որն ընդունել է Եվրախորհրդարանը հոկտեմբերի 9-ին…

Read More
ՆԳՆ ոստիկանության պետը պարգևատրել է ՀՀ-ում Վրաստանի ՆԳ նախարարության կցորդին

ՆԳՆ ոստիկանության պետը պարգևատրել է ՀՀ-ում Վրաստանի ՆԳ նախարարության կցորդին

ՆԳ նախարարությունում սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը սերտ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի ՆԳ նախարարության կցորդ Կամո Գալուստյանին՝ նշելով, որ երկու երկրների իրավապահ կառույցների փոխգործակցությունը տարիների ընթացքում հաստատագրել է իր արդյունավետությունը։   Արամ Հովհաննիսյանը, համագործակցության ամրապնդման գործում անձնական ավանդ ունենալու, ինչպես նաև…

Read More
Եվրոպայի դուռը բաց է քեզ համար, Մոլդովա. Ֆոն դեր Լայեն

Եվրոպայի դուռը բաց է քեզ համար, Մոլդովա. Ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Մոլդովայի խորհրդարանի ընտրությունում եվրոպամետ ուժերի հաղթանակը: «Մոլդովա, դու կրկին դա արեցիր։ Վախ կամ պառակտում սերմանելու ոչ մի փորձ չի կարող կոտրել քո վճռականությունը։ Դու հստակեցրիր քո ընտրությունը՝ Եվրոպա, ժողովրդավարություն, ազատություն։ Մեր դուռը բաց է։ Եվ մենք քեզ հետ կլինենք ամեն քայլափոխին։ Ապագան քոնն է»,- գրել է Ֆոն…

Read More
Օդերևութաբաններն առաջիկա օրերին անկայուն եղանակ են կանխատեսում |

Օդերևութաբաններն առաջիկա օրերին անկայուն եղանակ են կանխատեսում |

Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ ապրիլի 23-ի օրվա վերջից Արևելյան Վրաստանի լեռնային և բարձրլեռնային շրջաններում, 24-ի օրվա վերջից մինչև ապրիլի 25-ի առավոտ Արևմտյան Վրաստանում սպասվում են անձրևներ,տեղ-տեղ առատ, հնարավոր է կայծակ և կարկուտ։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ սպասվող հորդառատ անձրևները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի վրա հեղեղումների։ Նաև, ըստ կանխատեսողների,…

Read More
Հազարամյակներով կողք-կողքի ապրող եղբայր ժողովուրդները շատ ընդհանուր բաներ կարող են ունենալ՝ այդ թվում նաև կենցաղում. Շիրակ Թորոսյան

Հազարամյակներով կողք-կողքի ապրող եղբայր ժողովուրդները շատ ընդհանուր բաներ կարող են ունենալ՝ այդ թվում նաև կենցաղում. Շիրակ Թորոսյան

ՀՀ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ` Շիրակ Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, վերջին օրերին վրացական ԶԼՄ-ներում և համացանցում բուռն քննարկման թեմա է դարձել այսպես կոչված «մածունի սկանդալը»։ Հազարամյակներով կողք-կողքի ապրող եղբայր ժողովուրդները շատ ընդհանուր բաներ կարող են ունենալ՝ այդ թվում նաև կենցաղում, խոհանոցում և այլուր: Հետևաբար այս փոքրիկ հարցում այսպիսի աղմուկ, մեկ…

Read More
Նախիջևանի փաստացի ղեկավար Վասիֆ Թալիբովը 27-ամյա ղեկավարումից հետո հրաժարական է ներկայացրել

Նախիջևանի փաստացի ղեկավար Վասիֆ Թալիբովը 27-ամյա ղեկավարումից հետո հրաժարական է ներկայացրել

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը հրաժարական է տվել։ Իր որոշման մասին նա հայտնել է Գերագույն մեջլիսի այսօրվա նիստում։ Ադրբեջանական լրատվամիջոցներն այդ հրաժարականը կապում են Նախիջևանում բարձրաստիճան պաշտոնյաների հետապնդումների հետ, Բաքուն շարունակվում է տասնյակ պաշտոնյաների կալանավորումներն ու ստուգումները պետական գերատեսչություններում։ Ըստ փորձագետների՝ ուժային կառույցների թիրախում հիմնականում «Նախիջևանի խան», Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովն…

Read More
Թեհրանի արվարձանում 100 զինված ցուցարար է ձերբակալվել, զոհվել է ոստիկանության սպա. Tasnim

Թեհրանի արվարձանում 100 զինված ցուցարար է ձերբակալվել, զոհվել է ոստիկանության սպա. Tasnim

Թեհրանի արվարձանում 100 ցուցարար է ձերբակալվել, զոհվել է ոստիկանության սպա՝ հայտնում է Tasnim գործակալությունը: Իշխանությունների տվյալներով՝ նրանք եղել են զինված և խախտել են հասարակական կարգը՝ զենք կիրառելով քաղաքացիների և անվտանգության ուժերի դեմ: Ռուդբար քաղաքում էլ ոստիկանության բաժանմունքի վրա զինված հարձակման հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից զոհվել է ոստիկանության հրամանատարը: Իրանի բանակը հայտարարել է, որ արտաքին ուժերը…

Read More
Ադրբեջանական կողմը դարձյալ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը

Ադրբեջանական կողմը դարձյալ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը

Քիչ առաջ ադրբեջանական կողմը հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Արցախգազ» ՓԲԸ-ն` խնդրելով խստիվ կերպով հետևել անվտանգության կանոններին: 

Read More
Հնարավոր եղավ Հայաստանի և Ադրբեջանի ըմբռնումները մոտեցնել. Լավրովը՝ եռակողմ հանդիպման մասին
		19.05.2023 . Միջազգային

Հնարավոր եղավ Հայաստանի և Ադրբեջանի ըմբռնումները մոտեցնել. Լավրովը՝ եռակողմ հանդիպման մասին 19.05.2023 . Միջազգային

Այսօր Մոսկվայում տեղի ունեցան Լավրով-Բայրամով, Լավրով-Միրզոյան և եռակողմ՝ Լավրով-Միրզոյան-Բայրամով, հանդիպումները՝ նվիրված Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին, ինչպես նաև ԼՂ հարցի կարգավորմանը։ Այժմ մեկնարկել է Բայրամով-Միրզոյան հանդիպումը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ քննարկման առանձին թեմա է եղել  խաղաղության պայմանագիրը։ Կողմերը սկսել են աշխատել դրա ուղղությամբ, և այժմ այն ​​ակտիվորեն քննարկվում է, այդ թվում՝ այլ միջնորդների ներգրավմամբ։ Նա…

Read More
ԱՄՆ-ում չի հաջողվել պաշտոնից հեռացնել Ներկայացուցիչների պալատի նախագահին

ԱՄՆ-ում չի հաջողվել պաշտոնից հեռացնել Ներկայացուցիչների պալատի նախագահին

ԱՄՆ-ում կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինը, որը Թրամփի կողմնակիցն է, չի կարողացել իր կուսակից Մայք Ջոնսոնին հեռացնել Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնից։ Բանաձևի նախագիծը դեմոկրատների աջակցությամբ մերժվել է չորեքշաբթի՝ մայիսի 8-ի երեկոյան, ձայների 359 կողմ, 43 դեմ հարաբերակցությամբ՝ գրում է DW-ն։ Կոնգրեսում գործող կանոնների համաձայն՝ ցանկացած անդամ կարող է նախաձեռնել Ներկայացուցիչների պալատի նախագահին պաշտոնանկ անելու ընթացակարգ։ Գրինի…

Read More
ԵԱՏՄ-ն նշանակալի դեր ունի անդամ երկրների տնտեսությունների զարգացման գործում. Պեսկով

ԵԱՏՄ-ն նշանակալի դեր ունի անդամ երկրների տնտեսությունների զարգացման գործում. Պեսկով

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տնտեսական զարգացման տրամաբանությունը խոսում է ինտեգրման օգտին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ այդ ինտեգրումը կարևոր է և օգտակար, երբ այն «իսկապես հիմնված է ոչ թե ինչ-որ մեկի գերիշխանության, այլ համագործակցության փոխշահավետ տեսակների վրա: Դա բխում է բոլոր երկրների ժողովուրդների շահերից»: Նրա խոսքով՝ այն…

Read More
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում Նաթիա Թուրնավային փոխարինեց Լևան Դավիթաշվիլին

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում Նաթիա Թուրնավային փոխարինեց Լևան Դավիթաշվիլին

Նաթիա Թուրնավան հրաժարական է տվել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի պաշտոնից։ Այս մասին կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Կառավարության ղեկավարը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում առաջադրել է Լևան Դավիթաշվիլիի թեկնածությունը։ Մինչ այժմ Դավիթաշվիլին եղել է շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարը։ Լևան Դավիթաշվիլին կպահպանի փոխվարչապետի պաշտոնը: «Կառավարության կազմում փոփոխություններ ենք կատարել և ուզում…

Read More
Թրամփը քննարկում է Կուբայի դեմ գործողությունների տարբերակներ. Politico-ն

Թրամփը քննարկում է Կուբայի դեմ գործողությունների տարբերակներ. Politico-ն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Կուբայի հետ կապված տարբեր սցենարներ, այդ թվում՝ ռազմական՝ հաղորդում է Politico-ն՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի։ «Թրամփն ունի Կուբայում գործողությունների դիվանագիտական ​​և ռազմական տարբերակներ, բայց նա դեռ վերջնական որոշում չի կայացրել և շարունակում է ճնշում գործադրել նավթի ներմուծումն արգելափակելով ու պատժամիջոցներ սահմանելով»,- նշում է պարբերականը։ Թերթը հավելում է,…

Read More
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն Տղիբուլիի հանքահորում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել: Հայաստանի Հանրապետության նախագահը վշտակցությունն է հայտնել Գիորգի Մարգվելաշվիլուն եւ Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով զոհվածների հարազատներին համբերություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Read More
 Ամռանը Վրաստան կթռչեն 30 երկրների 34 ավիաընկերությունների ինքնաթիռներ

 Ամռանը Վրաստան կթռչեն 30 երկրների 34 ավիաընկերությունների ինքնաթիռներ

 Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հաստատել Է 2022 թվականի ամառային նավիգացիոն սեզոնի թռիչքների պլանը, որի համաձայն Վրաստան կթռչեն 34 ավիաընկերությունների ինքնաթիռներ: Այդ մասին ասվում Է գերատեսչության հաղորդագրության մեջ: 2021 թվականին Վրաստանում գործառնություններ են կատարել 40 միջազգային ավիաընկերություններ, որոնք շուրջ 2,5 միլիոն ուղեւորներ են փոխադրել կանոնավոր եւ ոչ կանոնավոր չվերթների միջոցով: Կորոնավիրուսի համավարակից առաջ, որն իր հետ բերեց…

Read More
Վաշինգտոնը շատ մոտ է Թեհրանի հետ միջուկային համաձայնագրի կնքմանը. Թրամփ

Վաշինգտոնը շատ մոտ է Թեհրանի հետ միջուկային համաձայնագրի կնքմանը. Թրամփ

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնը շատ մոտ է Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքմանը: Թրամփի խոսքով՝ Թեհրանը գրեթե համաձայնել է առաջարկվող պայմաններին։ «Մենք շատ լուրջ բանակցություններ ենք վարում Իրանի հետ՝ հանուն երկարաժամկետ խաղաղության: Ես ցանկանում եմ, որ նրանք հաջողության հասնեն և հիանալի երկիր դառնան»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։ Ավելի վաղ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի…

Read More
Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանին դատապարտել են ևս 7 տարվա ազատազրկման

Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանին դատապարտել են ևս 7 տարվա ազատազրկման

Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանին և նրա կնոջը՝ Բուշրա Խանին, դատարանը դատապարտել է ևս 7 տարվա ազատազրկման և տուգանել՝ եզրակացնելով, որ 2018 թվականին նրանց ամուսնությունը խախտել է օրենքը՝ փոխանցում է Reuters-ը: Ավելի վաղ 71-ամյա Իմրան Խանին արտաքին գործերի նախկին նախարար Շահ Մեհմուդ Քուրեշիին պետական գաղտնիքի հրապարակման հետ կապված գործով դատապարտել են 10 տարվա ազատազրկման: Խանը…

Read More