Թեհրանում և Իրանի այլ բնակավայրերում տոնել են Իսրայելի նկատմամբ տարած հաղթանակը

Թեհրանում և Իրանի այլ բնակավայրերում տոնել են Իսրայելի նկատմամբ տարած հաղթանակը

Թեհրանում և Իրանի այլ բնակավայրերում զանգվածային հավաքներ են անցել: Ըստ տեղական լրատվամիջոցների՝ մարդիկ տոնել են Իսրայելի նկատմամբ տարած հաղթանակը և աջակցություն հայտնել Իսլամական Հանրապետության Զինված ուժերին:  Նախագահ Մասուդ Փեզեշքիանն ուղերձով դիմել է իրանցիներին: «Թշնամին խիստ և պատմական պատիժ կրեց: Մեր ժողովրդի հերոսական դիմադրության շնորհիվ ականատեսը դարձանք սիոնիստական ռեժիմի սանձազերծած 12-օրյա պատերազմի ավարտի։ Պատմությունը չի մոռանա…

Read More
Ադրբեջանը վճռական է արագ ավարտել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները. Ադրբեջանում ՌԴ դեսպան

Ադրբեջանը վճռական է արագ ավարտել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները. Ադրբեջանում ՌԴ դեսպան

Ադրբեջանը վճռական է  Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն արագ ավարտելու հարցում։ Այս մասին Известия-ին հայտնել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։ «Ղարաբաղի հետ կապված հարցը փակված է: Այս բոլոր տարիներին Ռուսաստանը ջանքեր է գործադրել ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Ցավոք սրտի, չստացվեց, այս թեման փակվեց սեպտեմբերին ռազմական գործողությամբ։ Ռուսաստանը միշտ շատ կարևոր դեր…

Read More
Ախալքալաքի դպրոցներում նոր ուսումնական տարին սկսել է 582 առաջին դասարանցի

Ախալքալաքի դպրոցներում նոր ուսումնական տարին սկսել է 582 առաջին դասարանցի

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցչի տեղակալ Սերգի Մուշկուդիանին, տեղական ինքնակառավարման հետ կապերի ծառայության ղեկավար Սաբա Սամսոնիձեն, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի տեղակալները, սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը և կրթական ռեսուրս-կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանը այցելել են մունիցիպալիտետի հանրակրթական դպրոցներ։ Պաշտոնյաները շնորհավորել են աշակերտներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ և մաղթել հաջողություններ ու արդյունավետ…

Read More
Տաջիկստանի և Ղրղզստանի պատվիրակությունները քննարկել են սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը

Տաջիկստանի և Ղրղզստանի պատվիրակությունները քննարկել են սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը

Դուշանբեում տեղի է ունեցել Տաջիկստանի և Ղրղզստանի կառավարական պատվիրակությունների հերթական նիստը ընդհանուր սահմանի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ: Պատվիրակությունները գլխավորել են Տաջիկստանի և Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեների ղեկավարները: Նիստի արդյունքներով արձանագրություն է ստորագրվել, որի բովանդակությունը չի հրապարակվում։ Կողմերը պայմանավորվել են հերթական նիստն անցկացնել Ղրղզստանի տարածքում։ Սեպտեմբերի 19-ին և 25-ին Տաջիկստանի և Ղրղզստանի պետական անվտանգության կոմիտեի…

Read More
ԵՐԵԿ ՌԴ-ԻՑ ՀՆՉՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԻՆ ԼԱՐԻՆ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԱՆԿՈՒՄ Է ԳՐԱՆՑԵԼ, ԲԱՅՑ ԱՅՍՕՐ ԱՄՐԱՊՆԴՎԵԼ․ՓՈՐՁԱԳԵՏ

ԵՐԵԿ ՌԴ-ԻՑ ՀՆՉՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԻՆ ԼԱՐԻՆ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԱՆԿՈՒՄ Է ԳՐԱՆՑԵԼ, ԲԱՅՑ ԱՅՍՕՐ ԱՄՐԱՊՆԴՎԵԼ․ՓՈՐՁԱԳԵՏ

Սամցխե-Ջավախքի Մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ Վրաստանում հունիսի 20-իդ սկսված ցույցերն արդեն իսկ իրենց զգացնել են տալիս այն առումով, որ երկրում իրավիճակ է փոխվել։ Էդուարդն ասում է․«Եվ դա, հիմնականում, տեղի ունեցավ հուլիսի 7-ի երեկոյան երբ ընդդիմադիր «Ռուստավի- 2»  հեռուստաընկերության եթերում հաղորդավար Գեորգի Գաբունիան P.S. ծրագրի եթերում ռուսերեն լեզվով հայոյանքներ հնչեցրեց…

Read More
Ստեփանակերտում տեղի ունեցած հրդեհի ու պայթյունի դեպքով կան ձերբակալվածներ

Ստեփանակերտում տեղի ունեցած հրդեհի ու պայթյունի դեպքով կան ձերբակալվածներ

Ստեփանակերտում տեղի ունեցած հրդեհի ու պայթյունի դեպքով կան ձերբակալվածներ։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից: 2022թ. օգոստոսի 25-ին ժամը 13:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Տ.Մեծ նրբանցք թիվ 20/3 հասցեում` «Պլատոչնի» կոչվող տեղանքում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով առաջացած կրակից և պահեստում առկա ապօրինի պահվող ռազմամթերքի պայթյունից ոչնչացվել և վնասվել են պահեստի հարակից տարածքում տեղակայված արտադրամասեր,…

Read More
Հայաստանի և Արցախի խորհրդարանների պատգամավորները մի շարք օրակարգային հարցեր են քննարկել

Հայաստանի և Արցախի խորհրդարանների պատգամավորները մի շարք օրակարգային հարցեր են քննարկել

Ադրբեջանը Հայաստանի կառավարության և ռուս խաղաղապահների աջակցությամբ տեղի ունեցած բանակցություններից հետո շարունակում է Հայաստանից Արցախ հասնող գազատարի նորոգման աշխատանքները: Արցախի խորհրդարանի պատգամավորները հուսով են՝ մարտի 8-ից կապույտ վառելիքից զրկված Արցախում օրեր անց գազամատակարարումը կվերականգնվի: Արցախի Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը գազատարի նորոգումը օրեր շարունակ խոչընդոտելու Ադրբեջանի հերթական սադրիչ քայլից խուճապի մատնվելու պատճառ չի տեսնում: Գագիկ…

Read More
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ոչ մի հայ բնակչի չի ստիպել լքել իր տունը. Բայրամով

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ոչ մի հայ բնակչի չի ստիպել լքել իր տունը. Բայրամով

Բաքուն հավատացած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գոյակցության հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվել՝ Սկոպիեում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը: Ջեյհուն Բայրամովը հերթական անգամ պնդել է, թե հենց Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է գիտակցի, որ խաղաղություն հնարավոր կլինի հասնել երկխոսության և հարևանների…

Read More
Վրաստանում շների գերբնակեցման կառավարման բարեփոխումների շրջանակներում կառուցվելու են երեք նոր քաղաքային կենդանիների ապաստարաններ-Սննդի ազգային գործակալություն

Վրաստանում շների գերբնակեցման կառավարման բարեփոխումների շրջանակներում կառուցվելու են երեք նոր քաղաքային կենդանիների ապաստարաններ-Սննդի ազգային գործակալություն

Վրաստանում շների գերբնակեցման կառավարման բարեփոխումների շրջանակներում կառուցվելու են երեք նոր քաղաքային կենդանիների ապաստարաններ: Այս մասին հաղորդում է Սննդի ազգային գործակալությունը: Մասնավորապես, ըստ նրանց, երկրում գործող ապաստարանների ցանցի ընդլայնումը և երեք լրացուցիչ շրջաններում նոր օբյեկտների շահագործումը զգալիորեն կնպաստեն ծրագրի արդյունավետ իրականացմանը՝ մարդասիրական մեթոդներով՝ կաստրացիայի/ստերիլիզացիայի միջոցով: «Շների գերբնակեցման կառավարման 2026 թվականի պետական ​​ծրագիրը ներառում է մի շարք…

Read More
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը և խաղողօրհնեք Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը և խաղողօրհնեք Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում

 Օգոստոսի 17-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնեց Սբ Աստվածածնի Վերափոխման տոնը որը եկեղեցու տաղավար տոներից 4-րդն է։ Տոնի առթիվ սուրբ պատարագ մատուցվեց Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում հանդիսապետությամբ Ախալցիխեի հարակից շրջանների հոգևոր հովիվ Արժ Տ Թորգոմ քհն Վարդանյանի։ Սուրբ պատարագին Տեր Հայրը մեկնեց տոնի խորհուրդը և շնորհավորեց ներկաներին։ Հավարտ սուրբ պատարագի կատարվեց խաղողօրհնեքի կարգ և բաժանվեց…

Read More
Բելառուսի Անվտանգության խորհուրդը հաստատել է ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը հանրապետությունում

Բելառուսի Անվտանգության խորհուրդը հաստատել է ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը հանրապետությունում

Աշնան սկզբին Բելառուսի տարածքում կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2023 թվականին նախատեսված  չորս զորավարժություններից երեքը՝ արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխազդեցություն», հետախուզական ստորաբաժանումների «Որոնում» և թիկունքային ուժերի «Էշելոն» զորավարժանքները, հայտարարել է Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղարի առաջին տեղակալ Պավել Մուրավեյկոն: Նա հաստատել է նաև ավելի վաղ ծրագրված տարածքային պաշտպանության զորավարժությունների անցկացումը 2023 թվականի առաջին եռամսյակում։ Մուրավեյկոն մտադիր…

Read More
Ախալցխայի քաղաքապետարանում անցկացվեց «Հոգեներգործուն նյութերի օգտագործման վնասը և դրա այլընտրանքները՝ առողջ ապրելակերպ» թեմայով շարադրությունների եզրափակիչ փուլը

Ախալցխայի քաղաքապետարանում անցկացվեց «Հոգեներգործուն նյութերի օգտագործման վնասը և դրա այլընտրանքները՝ առողջ ապրելակերպ» թեմայով շարադրությունների եզրափակիչ փուլը

Ախալցխայի քաղաքապետարանի մշակույթի ծառայության կողմից կազմակերպված՝ անցկացվեց շարադրությունների մրցույթի եզրափակիչ փուլը՝ «Հոգեներգործուն նյութերի օգտագործման վնասը և դրա այլընտրանքները՝ առողջ ապրելակերպ» թեմայով։ Մրցույթին մասնակցելու իրավունք ունեին Ախալցխայի քաղաքապետարանում բնակվող 14-18 տարեկան երիտասարդները, որոնք պետք է ներկայացնեին իրենց աշխատանքները ապրիլի 10-ից մինչև մայիսի 10-ը։ Ներկայացված աշխատանքներից հատուկ ընտրված ժյուրին, համապատասխան չափանիշների հիման վրա, որոշեց հաղթող շարադրությունների հեղինակներին….

Read More
Ախալքալաքի ՀԷԿ-երի  բացման պաշտոնական արարողությունը

Ախալքալաքի ՀԷԿ-երի բացման պաշտոնական արարողությունը

Այսօր՝ նոյեմբերի 5-ին  Ախալքալաքի ՀԷԿ-երի (Ախալքալաք-1 և Ախալքալաք-2) բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ: Միջոցառման պաշտոնական հյուրերի ցանկում էին  Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Ռոմեո Միքաուտաձեն, Կովկասյան վերականգնվող էներգիայի CCEH հոլդինգի տնօրեն Միխայիլ Նիբլաձեն, CCEH ներդրումային հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքս Բենարդը, երկրորդ ներդրումային ընկերության՝ Իսլանդիայի պետական ​​էներգետիկ արտադրության LANSVIRKJUN ընկերության փոխնախագահ Ռիկի Ռիկարդսոնը, Սամցխե-Ջավախքի նահանգապետ…

Read More
Հույս ունեմ՝ Կիևի և Մոսկվայի հետ կհաջողվի ավելի արագ համաձայնության հասնել․ Թրամփ

Հույս ունեմ՝ Կիևի և Մոսկվայի հետ կհաջողվի ավելի արագ համաձայնության հասնել․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմին, համոզմունք հայտնել, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործում մեծ առաջընթաց է գրանցվել: Նախագահը հույս է հայտնել, որ Կիևի և Մոսկվայի հետ կհաջողվի ավելի արագ համաձայնության հասնել: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել էր, որ ըստ Միացյալ Նահանգների կարգավորման տարբերակի՝ Ուկրաինայի արևելքում…

Read More
«Դու Եվրամիությունում ես» նախագծի շրջանակներում Ախալցխայում աստղ է կարվել

«Դու Եվրամիությունում ես» նախագծի շրջանակներում Ախալցխայում աստղ է կարվել

Վրաստանի բոլոր շրջաններում «Դու Եվրամիությունում ես» արշավի  շրջանակներում  Եվրամիության դրոշի համար խորհրդանշական կերպով աստղեր են կարվում, մեկ աստղ կարվել է նաեւ Ախալցխայում։ Ակտիվիստները հավաք են անցկացրել, որին մասնակցել են քաղաքացիական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ակտիվիստներ։  Հանդիպումը տեղի է ունեցել ժողովրդավարական փոխգործակցության կենտրոնում, որտեղ խոսվել է Վրաստանի եվրաինտեգրման կարևորության մասին։ Քաղաքացիական ակտիվիստներն նշում  են, որ իրենք արդեն…

Read More
Պապոյանը հնդկական ընկերությանն առաջարկել է դիտարկել ՀՀ-ում նախատեսվող արդյունաբերական գոտիներում ներդրումների հնարավորությունները

Պապոյանը հնդկական ընկերությանն առաջարկել է դիտարկել ՀՀ-ում նախատեսվող արդյունաբերական գոտիներում ներդրումների հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որպես շարունակություն երեկ տեղի ունեցած քննարկումների, այսօր Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի առաջարկով այցելել է Անդրա Պրադեշ բժշկական տեխնոլոգիաների գոտի (Andhra Pradesh Medical Technology Zone)։ Այդ մասին տեղեկացնում է էկոնոմիկայի նախարարությունը:     Այն աշխարհում բժշկական տեխնոլոգիաների ամենամեծ արտադրական կլաստերներից մեկն է, որտեղ ավելի քան 100 ընկերություն ներգրավված է…

Read More
Բունդեսթագն անվստահություն է հայտնել կանցլեր Օլաֆ Շոլցին. Deutsche Welle

Բունդեսթագն անվստահություն է հայտնել կանցլեր Օլաֆ Շոլցին. Deutsche Welle

Բունդեսթագն  անվստահություն է հայտնել կանցլեր Օլաֆ Շոլցին: Գործող կանցլերին աջակցել է 207 պատգամավոր, մինչդեռ նվազագույնը պահանջվում է 367 ձայն։ Փետրվարի 23-ին երկրում կանցկացվի խորհրդարանի նոր ընտրություն, հայտնում է Deutsche Welle-ն: Այժմ, օրենքի համաձայն, Շոլցը պետք է Գերմանիայի նախագահին առաջարկի ցրել խորհրդարանը, իսկ գործող կառավարությունը կշարունակի իր աշխատանքը մինչև 2025 թվականի փետրվարի 23-ին արտահերթ ընտրության անցկացումը։…

Read More
Հնդկաստանից չորս СУ-30 կործանիչներ են ժամանել Հունաստան՝ մասնակցելու համատեղ զորավարժություններին
		22.04.2023 . Տարածաշրջան

Հնդկաստանից չորս СУ-30 կործանիչներ են ժամանել Հունաստան՝ մասնակցելու համատեղ զորավարժություններին 22.04.2023 . Տարածաշրջան

Հնդկաստանից չորս СУ-30 կործանիչներ են ժամանել Հունաստան՝ Արևմտյան Պելոպոննեսի «Անդրավիդա» ավիաբազա, մասնակցելու Iniochos 23 լայնամասշտաբ զորավարժություններին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Greek City Times-ի Աթենքի բյուրոյի ղեկավար Փոլ Անտոնոպուլոսը: Ավելի վաղ Հունաստանն ու Հնդկաստանը հայտնել էին ապրիլի 18-28-ը Միջերկրական ծովի երկնքում համատեղ լայնածավալ ռազմաօդային զորավարժությունների մասին:

Read More
ԱՄՆ-ն կարող է հեռահար հրթիռներ ուղարկել Ուկրաինա, եթե Ռուսաստանը չդադարեցնի պատերազմը. Թրամփ

ԱՄՆ-ն կարող է հեռահար հրթիռներ ուղարկել Ուկրաինա, եթե Ռուսաստանը չդադարեցնի պատերազմը. Թրամփ

ԱՄՆ — ը կարող է հեռահար «Տոմահավկ» հրթիռներ ուղարկել Ուկրաինային, եթե Ռուսաստանը մոտ ժամանակներս չդադարեցնի պատերազմը։ Այդ մասին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Մերիլենդ նահանգի «Էնդրյուս» համատեղ բազայում: Թրամփն ընդգծել է, որ նախ ծրագրում է այդ հարցը քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արձագանքել է այդ հայտարարությանը՝ ասելով, որ  նման ճնշումը…

Read More
ԱՄՆ-ը Չինաստանին ընկալում է որպես մարտահրավեր, ոչ որպես սպառնալիք. Օսթին

ԱՄՆ-ը Չինաստանին ընկալում է որպես մարտահրավեր, ոչ որպես սպառնալիք. Օսթին

Միացյալ Նահանգների զինվորականները Չինաստանն ընկալում են որպես հիմնական մարտահրավեր, այլ ոչ թե սպառնալիք: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը՝ փոխանցում է Bloomberg գործակալությունը: Ի պատասխան հարցին, թե ինչպես կվարվեն խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցները, եթե Չինաստանը միացնի Թայվանը՝ Օսթինն ասել է, որ այդ երկրները կգործեն՝ ոչ միայն Միացյալ Նահանգներին հավատարմությունից ելնելով, այլև միջազգային կարգը…

Read More
ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, սահմանազատմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը. ՌԴ ԱԳՆ

ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, սահմանազատմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը. ՌԴ ԱԳՆ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի՝ Մոսկվա այցին ընդառաջ՝ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր գործընկերն է Հարավային Կովկասում և Կասպյան տարածաշրջանում:   «Մեր երկրների միջև հարաբերությունները շարունակաբար զարգանում են բարեկամության և բարիդրացիության ավանդույթների ոգով: Ամենօրյա համատեղ աշխատանքը կառուցվում է իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների հիման վրա: Ռուսական կողմը տրամադրված է 2022…

Read More
Արցախում փետրվարի 18-ից մեկնարկել է պարենային մի շարք ապրանքներ ձեռք բերելու համար նախատեսված կտրոնների տրամադրումը

Արցախում փետրվարի 18-ից մեկնարկել է պարենային մի շարք ապրանքներ ձեռք բերելու համար նախատեսված կտրոնների տրամադրումը

Արցախի կառավարության տեղեկագիրը հրապարակել է հանրապետության շրջափակման 69-րդ օրվա լուրերը: Շրջափակման պատճառով Արցախի բնակչությունը կանգնել է պարենի անբավարարության սուր խնդրի առջև, և կառավարությունը կիրառում է կտրոնային համակարգ՝ առաջնային նշանակության պարենային ապրանքները առավելագույնս համաչափ բաշխելու նպատակով։ Արցախի բնակիչները հնարավորություն ունեն Ստեփանակերտի և շրջանների խանութներից կտրոններով գնել շաքարավազ, բրինձ, հնդկաձավար, մակարոնեղեն, ձեթ, միրգ, բանջարեղեն, ձու, ինչպես նաև…

Read More
Փոփոխությունը, որը վերաբերում է միայն ամբուլատոր ծառայությունների ոլորտի բժշկական հաստատությունների ֆինանսավորմանը-Առողջապահության նախարարություն

Փոփոխությունը, որը վերաբերում է միայն ամբուլատոր ծառայությունների ոլորտի բժշկական հաստատությունների ֆինանսավորմանը-Առողջապահության նախարարություն

Օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը պարզաբանում է, թե ինչ է նշանակում նախարարի 2025 թվականի դեկտեմբերի 31-ի հրամանը։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ փոփոխությունը վերաբերում է միայն ամբուլատոր ծառայությունների ոլորտի բժշկական հաստատությունների ֆինանսավորման այսպես կոչված կապիտալացման մեխանիզմին և չի տարածվում համընդհանուր առողջապահության որևէ այլ բաղադրիչի վրա, ներառյալ շտապ ամբուլատոր և ստացիոնար ծառայությունները։ Նրանց…

Read More
Մակրոնն ու Տոկաևը անդրադարձել են Հարավային Կովկասի զարգացումներին

Մակրոնն ու Տոկաևը անդրադարձել են Հարավային Կովկասի զարգացումներին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: «Քննարկել ենք մեր ռազմավարական գործընկերության ամրապնդումը, մասնավորապես՝ տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում՝ որպես 2023 թվականի նոյեմբերին Ղազախստան կատարած իմ այցի և անցյալ տարվա նոյեմբերին նախագահ Տոկաևի Ֆրանսիա կատարած պետական այցի շարունակություն։ Քննարկել ենք նաև միջազգային իրավիճակը՝ Ուկրաինայում Ռուսաստանի վարած ագրեսիվ պատերազմը,…

Read More
Բորժոմիի զբոսաշրջային նշանակության ճանապարհի վերականգնումը շարունակվում է-Բորժոմիի քաղաքապետ

Բորժոմիի զբոսաշրջային նշանակության ճանապարհի վերականգնումը շարունակվում է-Բորժոմիի քաղաքապետ

Բորժոմիի մունիցիպալիտետի բարձրլեռնային Տաբածղուր գյուղ տանող մուտքի ճանապարհի վերականգնումն ակտիվ փուլում է։ Աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել են Բորժոմիի քաղաքապետ Օթար Արբոլիշվիլին և նրա տեղակալ Գիորգի Տաբատաձեն։ Բորժոմիի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ ծրագրի շրջանակներում ճանապարհի 4,5 կմ հատվածում կկազմակերպվի երկշերտ ասֆալտբետոնապատ, մոտակա ջրահեռացման ուղիներն ու ջրատար խողովակ-կամուրջները։  Նրանց խոսքով, նշված գյուղում առաջին անգամ է իրականացվում ճանապարհային ենթակառուցվածքի…

Read More
Հատկապես արևմտյան աշխարհը և ԵՄ-ն գործնականում պետք է կանգնեն ՀՀ-ի կողքին և պարտադրեն հարգել միջազգային իրավունքի կանոնները. հույն նահանգապետ

Հատկապես արևմտյան աշխարհը և ԵՄ-ն գործնականում պետք է կանգնեն ՀՀ-ի կողքին և պարտադրեն հարգել միջազգային իրավունքի կանոնները. հույն նահանգապետ

Հունաստանի ամենախոշոր մարզի՝ Ատտիկայի նահանգապետ Գիորգոս Պատուլիսը հայտարարություն է տարածել՝ խստագույնս դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ:   «Միջազգային իրավունքի կանոնների հանդեպ հարգանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերի լուծման միակ ճանապարհն է:   Ատտիկայի «Նոր Մեկնարկ» խմբակցությունը և ես անձամբ՝ որպես Ատտիկայի մարզպետ, դատապարտում ենք ցանկացած բռնություն՝ անկախ թե որտեղից է այն բխում, բայց և բոլոր…

Read More
Դոնալդ Թրամփին կասկածում են ԱՄՆ լրտեսության մասին օրենքը խախտելու համար

Դոնալդ Թրամփին կասկածում են ԱՄՆ լրտեսության մասին օրենքը խախտելու համար

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի հարավային շրջանի դատարանը բավարարել է արդարադատության նախարարության խնդրանքը և հրապարակել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կալվածքի խուզարկության օրդերը: Փաստաթղթում նշվում է, որ պետության նախկին ղեկավարին կասկածում են լրտեսության մասին օրենքը խախտելու համար: Նրա տնից գաղտնի տեղեկատվությամբ 11 փաթեթ են առգրավել։ «Լրտեսության մասին օրենքն» արգելում է պաշտպանության մասին տեղեկատվության պահպանումը կամ փոխանցումը: Հանցագործությունը ենթադրում…

Read More
Ղազախստանի նախագահը հանձնարարել է դիվերսիֆիկացնել նավթի մատակարարումները

Ղազախստանի նախագահը հանձնարարել է դիվերսիֆիկացնել նավթի մատակարարումները

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը տրանսպորտային-տարանցիկ ներուժի զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել՝ ազգային նավթագազային ընկերությանը հանձնարարելով դիվերսիֆիկացնել  նավթի մատակարարումը: Այս մասին նշված է երկրի ղեկավարի պաշտոնական կայքում: Տոկաևը առաջնահերթ է համարել նավթի մատակարարման դիվերսիֆիկացումը: Նա Ղազախստանի ազգային նավթային ընկերությանը հանձնարարել է մշակել օպտիմալ տարբերակներ, այդ թվում՝ Թենգիզի նախագծի ներդրողներին ներգրավելու հնարավորությամբ։ Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին սկսվում…

Read More
ԱՄՆ և ԵՄ ներկայացուցիչները միաժամանակ դիվանագիտական այցեր են կազմակերպել Հարավային Կովկաս

ԱՄՆ և ԵՄ ներկայացուցիչները միաժամանակ դիվանագիտական այցեր են կազմակերպել Հարավային Կովկաս

ԱՄՆ պետքարտուղարության Հարավային Կովկասի բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լյուիս Բոնոն այցով գտնվում է Ադրբեջանում, հայտնում է Բաքվում ԱՄՆ դեսպանատունը։ Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և հանրապետության այլ պաշտոնյաների հետ։ Այցի նպատակն է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին։ Ամերիկացի դիվանագետը կայցելի նաև Հայաստան և Վրաստան։ Բոնոյի այցին զուգահեռ Ադրբեջանի մայրաքաղաքում է…

Read More
Անհրաժեշտ է վերանայել Իսրայելի հետ հարաբերությունները. արաբա-իսլամական գագաթնաժողովի հայտարարությունը

Անհրաժեշտ է վերանայել Իսրայելի հետ հարաբերությունները. արաբա-իսլամական գագաթնաժողովի հայտարարությունը

Կատարում տեղի ունեցած արաբա-իսլամական գագաթնաժողովի մասնակիցները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ համոզմունք հայտնելով, որ Դոհայում ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը օդային հարվածներից հետո անհրաժեշտ է վերանայել Իսրայելի հետ տնտեսական և դիվանագիտական հարաբերությունները։ Փաստաթղթի կողմերն անընդունելի են որակել արաբական կամ իսլամական երկրների հասցեին Իսրայելից հնչող սպառնալիքները: Նրանք կոչ են արել աշխարհին զսպել Իսրայելի ռազմական գործողությունները, Գազայի օկուպացիան, Արևմտյան ափին…

Read More