Ախալցխայում «Եվրոպական Վրաստանի» առաջնորդները հանդիպեցին կողմնակիցների հետ

«Շարժում հանուն ազատության-Եվրոպական Վրաստան» նորաստեղծ կուսակցության առաջնորդները շարունակում են տարածաշրջանային շրջագայությունը: Դավիդ Բաքրաձեն, Գիգի Ուգուլավան և Ակակի Բոբոխիձեն Ախալցխայում հանդիպեցին իրենց կողմնակիցների հետ: Առաջնորդները տարածաշրջանային կազմակերպությունների և կուսակցության ակտիվիստների հետ քննարկեցին իրենց հետագա ծրագրերը եւ ռազմավարությունը կապված աշնանը տեղի ունենալիք ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ: Նրանք զրուցեցին քաղաքային խորհրդում նոր խմբակցություն ստեղծելու մասին: «Սամցխե-Ջավախքում շատ կողմնակից…

Read More
Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհը փակ Է

Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհը փակ Է

Երթեւեկությունը Ռուսաստանի հետ Վրաստանի սահմանի ուղղությամբ արգելված Է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Այս մասին ասվում Է Վրաստանի տարածաշրջանների զարգացման նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի կայքում: Հատուկ ռեժիմը նշված տարածքում սահմանվել Է անբարենպաստ եղանակի պատճառով: Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ արգելքը գործում Է Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում, որտեղ գրանցվել Է ձնահյուսերի վտանգավորության միջին մակարդակ: Ավտոմոբիլային ճանապարհների…

Read More
Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողները կոչ են արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողները կոչ են արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի` Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Յան Լիդել-Գրեյնգերը (Միացյալ Թագավորություն) և Լիզը Քրիստոֆերսենը (Նորվեգիա) հունիսի 3-7-ը Բաքու կատարած այցի վերաբերյալ տարածել են հայտարարություն: Դրա համաձայն՝ Ադրբեջանում նրանք հանդիպումներ են անցկացրել հանրապետության արտաքին և ներքին գործերի, արդարադատության նախարարների հետ, Գերագույն դատարանի նախագահի տեղակալի, գլխավոր դատախազի և Մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև խորհրդարանում ներկայացված կուսակցությունների…

Read More
Ի՞նչ ճակատագիր է սպասում Ջավախքի առաջնորդական փոխանորդությանը

Ի՞նչ ճակատագիր է սպասում Ջավախքի առաջնորդական փոխանորդությանը

Բավականին վերջերս հայտնի դարձավ, որ Բաբկեն Վարդապետ Սալբյանը Ջավախքում 16 տարվա ծառայությունից հետո հեռացվել է Ջավախքի առաջնորդական փոխանորդի պաշտոնից։ Պաշտոնական հաղորդագրության մեջ ակնարկ կա, որ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը անձամբ է ղեկավարելու Ջավախքի առաջնորդական փոխանորդությունով, կամ ընդհանրապես չեղարկելու է այն, ինչը մի շարք հարցեր է առաջացնում Սամցխե-Ջավախքի հայ ազգաբնակչության համար։ Այս հարցերը ավելի…

Read More
Միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման շուրջ համաձայնագիրը կընդլայնի ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը էներգետիկ անվտանգության ոլորտում. ԱՄՆ դեսպանություն

Միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման շուրջ համաձայնագիրը կընդլայնի ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը էներգետիկ անվտանգության ոլորտում. ԱՄՆ դեսպանություն

Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունն ու Հայաստանի Հանրապետության կառավարությունը ավարտել են միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները: Այդ մասին նշված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ: «Այդ բանակցությունների ավարտը կարևոր քայլ է քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության խորացման նպատակին հասնելու ճանապարհին՝ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև էներգետիկ…

Read More
Ուկրաինան առաջխաղացում է ունեցել հակահարձակման շրջանակում. Ստոլտենբերգ

Ուկրաինան առաջխաղացում է ունեցել հակահարձակման շրջանակում. Ստոլտենբերգ

Ուկրաինան առաջխաղացում է ունեցել հակահարձակման գործողության շրջանակում: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ դաշինքի գլխավոր քարտուղարը նշել է, որ ուկրաինացիները որքան շատ տարածք կարողանան ազատագրել, այնքան ավելի ամուր դիրքեր կունենան բանակցային սեղանի շուրջ։ Ըստ Կիևի՝ վերջին օրերին ուկրաինական զորքերը ազատագրել են մոտ 100 քառակուսի կիլոմետր…

Read More
Ռազմական համագործակցության նոր ծրագիր Հայաստանի և Հունաստանի միջև

Ռազմական համագործակցության նոր ծրագիր Հայաստանի և Հունաստանի միջև

Մեր երկիրն ամրապնդում է իր կապերը Հունաստանի հետ՝ ստորագրելով ռազմական համագործակցության նոր ծրագիր։   Մարտի 28-ին Հունաստանի զինված ուժերի դաշնակից և բարեկամ երկրների հետ միջազգային համագործակցության շրջանակներում և Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի ծրագրերի պլանավորման համաձայն, ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի Միջազգային կապերի բաժնի…

Read More
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչու չի մեկնում Շուշի

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչու չի մեկնում Շուշի

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում պատասխանել է այն հարցին, թե ինչու չի մեկնում Շուշի: «Ես չեմ ուզում լինել ինչ-որ տեղ կազմակերպված ինչ-որ մեկի շոուի մի մասը: Այդ պատճառով, երբ գա դա անելու ժամանակը, ես դա կանեմ: Այժմ պատրաստ չեմ»,- ասել է դեսպանը: Լիբին նաև մեկնաբանել է այն հարցը, թե ինչպես են…

Read More
Իսրայելի բանակը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի մի շարք թիրախներ

Իսրայելի բանակը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի մի շարք թիրախներ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ խմբավորման թիրախներին։ Իսրայելի բանակի տվյալով՝ ոչնչացվել են օպերատիվ շտաբներ, հակատանկային կայանքներ, դիտակետեր: ՑԱԽԱԼ-ը թիրախավորել է նաև Լիբանանում «Հեզբոլլահի» օբյեկտները: Իսրայելական կողմը հայտնել է, որ պատասխան հարվածներ են հասցրել Լիբանանի տարածքից արձակումներին: Երկու կողմից զոհերի ընդհանուր թիվը հասնում է 5000-ի, այդ թվում՝ օտարերկրացիներ, 20-ից ավելի լրագրողներ: Իսրայելական…

Read More
ԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևը

ԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևը

ԱՄՆ Սենատում հիմնական քվեարկությունից առաջ տեղի է ունեցել այն բանաձևի ընթացակարգային քվեարկությունը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից պահանջում է կամ դադարեցնել Իրանի դեմ բոլոր ռազմական գործողությունները, կամ ուժ կիրառելու համար ստանալ Կոնգրեսի պաշտոնական թույլտվությունը։ Բանաձևի հետագա ընթացքին Կոնգրեսի վերին պալատում աջակցել է 50 սենատոր՝ հիմնականում դեմոկրատներ և չորս հանրապետական, 47-ը դեմ են եղել՝ հիմնականում հանրապետականներ…

Read More
Իսրայելը հարվածներ է հասցրել Ջաբալիայի փախստականների ճամբարին. զոհերի ու վիրավորների թիվն անցնում է 400-ը

Իսրայելը հարվածներ է հասցրել Ջաբալիայի փախստականների ճամբարին. զոհերի ու վիրավորների թիվն անցնում է 400-ը

Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ Իսրայելը հարված է հասցրել Ջաբալիայի փախստականների ճամբարի ուղղությամբ` ՀԱՄԱՍ պաղեստինյան արմատական շարժման հրամանատարներից մեկին ոչնչացնելու նպատակով: Al Hadath հեռուստաալիքը հայտնել է, որ Ջաբալիայի ուղղությամբ Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների թիվը գերազանցում է 400-ը:

Read More
Արդարադատության միջազգային դատարանը քննում է Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցը Գազայի վերաբերյալ

Արդարադատության միջազգային դատարանը քննում է Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցը Գազայի վերաբերյալ

Արդարադատության միջազգային դատարանն այսօր Հաագայում սկսել է Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցի լսումները՝ կապված Իսրայելի կողմից Գազայի հատվածում Ցեղասպանության մասին կոնվենցիայի ենթադրյալ խախտումների հետ: Նիստին ներկա է Հարավաֆրիկյան պատվիրակությունը՝ 20-ից ավելի պատվիրակներով: Այն գլխավորում է ՀԱՀ արդարադատության նախարար Ռոնալդ Լամոլան։ Դատավորների թիվը 15 է: Իսրայելի պատվիրակությունը ելույթ կունենա վաղը: ՄԱԿ-ի դատարանում ՀԱՀ ներկայացուցիչ Վիսումուզի Մադոնսելան…

Read More
Էր Ռիադը ցանկանում է Կատարի օրինակով ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքներ ստանալ. Bloomberg

Էր Ռիադը ցանկանում է Կատարի օրինակով ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքներ ստանալ. Bloomberg

Նոյեմբերի 18-ին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման ալ Սաուդը 2018 թվականից հետո առաջին անգամ կայցելի Վաշինգտոն։ Ենթադրվում է, որ Վաշինգտոն այցի ընթացքում թագաժառանգը կարող է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից անվտանգության երաշխիքներ ստանալ Կատարի օրինակով: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Սեպտեմբերի վերջին Թրամփը հրամանագիր էր ստորագրել, ըստ որի՝ ԱՄՆ-ը Կատարի…

Read More
Որոշ առարկայական քննությունների ու կրթական ծրագրերի մասով շարունակական խնդիրներ ունենք. Արցախի պետնախարար

Որոշ առարկայական քննությունների ու կրթական ծրագրերի մասով շարունակական խնդիրներ ունենք. Արցախի պետնախարար

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 15-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված դպրոցականների ավարտական և միասնական քննությունների արդյունքներին և բուհերի ընդունելության գործընթացին:   Ա.Բեգլարյանը հետաքրքրվել է Արցախի ու Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմողների և նրանց քննությունների ցուցանիշներով, մասնագիտական կողմնորոշվածության և այլ առնչակից հարցերով:   «Քննությունների արդյունքները ցուցադրում են հանրակրթության ոլորտի թույլ և ուժեղ կողմերը, և…

Read More
Հունգարիան մտադիր չէ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել և մասնակցել հակամարտությանը. Օրբան

Հունգարիան մտադիր չէ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել և մասնակցել հակամարտությանը. Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Բուդապեշտում պատերազմի դեմ «Խաղաղության երթից» հետո տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ Բուդապեշտը մտադիր չէ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել և մասնակցել հակամարտությանը: «Մենք չենք տա մեր փողերը, մենք չենք տա մեր զենքը, և մենք չենք գնա պատերազմի, որպեսզի մեռնենք Ուկրաինայի համար»,- ասել է Օրբանը: Նրա խոսքով՝ ռուս-ուկրաինական պատերազմը իրենց պատերազմը…

Read More
Ադրբեջանի գործելակերպը չի նպաստում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին. Միրզոյան

Ադրբեջանի գործելակերպը չի նպաստում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին (նստավայրը՝ ք․ Մոսկվա): Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Իսպանիայի միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան, մտքեր փոխանակել քաղաքական երկխոսության խորացման հեռանկարների շուրջ: Քննարկվել են մի շարք, այդ թվում՝ տնտեսական ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները:…

Read More
Ադրբեջանի նախագահի կողմից խոստում հնչել է, և խոստումը չի կատարվել. Փաշինյանը` գերիների վերադարձի մասին

Ադրբեջանի նախագահի կողմից խոստում հնչել է, և խոստումը չի կատարվել. Փաշինյանը` գերիների վերադարձի մասին

Ադրբեջանի նախագահը Եվրոպական խորհրդի նախագահի ներկայությամբ խոստացել էր գերիների խումբ ազատ արձակել, բայց դա տեղի չի ունեցել: Այսօր լրատվամիջոցների և ՀԿ-ների հետ առցանց հարցազրույցի ժամանակ լրագրողներից մեկի՝ գերիների վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հաստատում եմ, որ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը Եվրոպական խորհրդի նախագահի ներկայությամբ խոստացել էր, որ գերիներն ազատ կարձակվեն, բայց հաջորդ…

Read More
Իսրայելը չի ընդունել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ հրադադար հաստատելու առաջարկը

Իսրայելը չի ընդունել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ հրադադար հաստատելու առաջարկը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հերքել է Լիբանանում հնարավոր հրադադարի մասին լուրերը: Հայտարարության համաձայն՝ իսրայելական կողմը չի ընդունել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համապատասխան առաջարկը։ «Հրադադարի մասին լուրերը կեղծ են։ Դա ֆրանս-ամերիկյան առաջարկն է, որին վարչապետ Նեթանյահուն նույնիսկ չի պատասխանել»,- ասված է հայտարարության մեջ։ Գրասենյակը հերքել է նաև Լիբանանի ուղղությամբ ռազմական գործողությունների ինտենսիվության հնարավոր նվազեցման մասին պնդումները:…

Read More
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի 19 ֆիզիկական և 14 իրավաբանական անձանց նկատմամբ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի 19 ֆիզիկական և 14 իրավաբանական անձանց նկատմամբ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի 19 ֆիզիկական և 14 իրավաբանական անձանց նկատմամբ՝ հայտնել են ԱՄՆ Ֆինանսների նախարարությունից: Վաշինգտոնի նոր պատժամիջոցների տակ են հայտնվել «Բելկանտո», «Ռադա» ավիաընկերությունները, «Լյոգմաշ» գործարանը, «Անօդաչու ուղղաթիռներ» և այլ ընկերություններ:

Read More
Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացավ 75-ամյա Պատրիկ Դեւեջյանը

Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացավ 75-ամյա Պատրիկ Դեւեջյանը

Ֆրանսիական «Լե Ֆիգարո» թերթը գուժեց Պատրիկ Դեւեջյանի մահը: Նա կորոնավիրուսի հիվանդությամբ հոսպիտալ էր տեղափոխվել չորեքշաբթի օրը՝ մարտի 26-ին: 75-ամյա Պատրիկ Դեւեջյանը Ֆրանսիայում հայտնի քաղաքական գործիչ էր, մի քանի կարեւոր պաշտոններ է զբաղեցրել Ֆրանսիայի կառավարությունում, եղել է արդյունաբերության նախարար, Անտոնի քաղաքի քաղաքապետը: Նա Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի փաստաբանն էր, եւ մեկ այլ նախկին նախագահ Նիկոլա…

Read More
Ուկրաինայում պատերազմը մոտենում է ավարտին, քանի որ առավելությունը ռուսական կողմում է. Պուտին

Ուկրաինայում պատերազմը մոտենում է ավարտին, քանի որ առավելությունը ռուսական կողմում է. Պուտին

ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո Ռուսաստանի նախագահը մեկնաբանել է ռուս-ուկրաինական հակամարտությունը: Վլադիմիր Պուտինի գնահատմամբ՝ պատերազմը մոտենում է ավարտին, քանի որ առավելությունը ռուսական կողմում է, և զորքերը շարունակում են առաջխաղացումը ռազմաճակատի ամբողջ երկայնքով: Կրեմլի ղեկավարը, սակայն, հստակ ժամկետներ չի նշել: Նա կրկնել է՝ հակամարտության պատճառն այն է, որ Կիևը փորձում էր մերձենալ Արևմուտքի հետ, որը, ըստ Պուտինի, Ուկրաինան…

Read More
ԱՆԻՖ-ը մասնակցել է ՎԶԵԲ-ի տարեկան ժողովին. բանկը Հայաստանում իրականացրել է ավելի քան 1,6 մլրդ դոլարի ներդրում

ԱՆԻՖ-ը մասնակցել է ՎԶԵԲ-ի տարեկան ժողովին. բանկը Հայաստանում իրականացրել է ավելի քան 1,6 մլրդ դոլարի ներդրում

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը և ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդի տնօրեն Բելլա Մանուկյանը մասնակցել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովին և բիզնես ֆորումին։ ՎԶԵԲ տարեկան ժողովը Բանկի անդամ երկների ներկայացուցիչների, գործընկեր կազմակերպությունների, բիզնեսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև համագործակցության, պոտենցիալ շահավետ ծրագրերի, ոլորտային և կայուն զարգացման խնդիրների շուրջ…

Read More
«Հայաստան» հիմնադրամի միջոցներով հիմնանորոգվում է Աստղաշեն և Պատարա համայնքներ տանող ավտոճանապարհը

«Հայաստան» հիմնադրամի միջոցներով հիմնանորոգվում է Աստղաշեն և Պատարա համայնքներ տանող ավտոճանապարհը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով հիմնանորոգվում է մայրուղուց Աստղաշեն և Պատարա համայնքներ տանող ավտոճանապարհը։   8․4 կմ երկարությամբ ճանապարհը սկիզբ է առնում Պատարա համայնքից և, անցնելով Աստղաշեն համայնքով, այդ թվում նաև համայնքի վարչական տարածքում կառուցվող նոր բնակավայրի հարևանությամբ, միանում Ստեփանակերտ-Դրմբոն մայրուղուն։     Հողային հիմքի և խճային շերտի կառուցումից հետո արդեն իրականացվում է երկշերտ ասֆալտապատումը։  …

Read More
Կարևորում ենք վարչապետ Փաշինյանի դրական ուղերձները խաղաղության ուղղությամբ. Ֆիդան

Կարևորում ենք վարչապետ Փաշինյանի դրական ուղերձները խաղաղության ուղղությամբ. Ֆիդան

Հարավային Կովկասում բացվել է հարատև խաղաղության, կայունության և բարգավաճման պատմական հնարավորության պատուհան՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը: «Ես հավատում եմ, որ Հայաստանն էլ կգործի երկարաժամկետ ռազմավարական ընկալմամբ։ Կարևոր ենք համարում վարչապետ Փաշինյանի դրական ուղերձներն այս ուղղությամբ։ Մենք արձանագրում ենք, որ նա դիրքորոշում է արտահայտում հօգուտ խաղաղության, նպաստում է այդ գործընթացում դրական առաջընթացին»,- ասել է…

Read More
Անհրաժեշտ քանակությամբ ալյուրն ամբողջությամբ մատակարարված է հացի արտադրամասեր. ԼՂ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն

Անհրաժեշտ քանակությամբ ալյուրն ամբողջությամբ մատակարարված է հացի արտադրամասեր. ԼՂ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն

Սեպտեմբերի 7-ին Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի համար 3 կտրոնով: ԼՂ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից հայտնում են, որ այն քաղաքացիները, ովքեր չեն կարողացել օգտվել սեպտեմբերի 5-ի և 6-ի համար նախատեսված համար 1 և 2 կտրոններից, կարող են այդ կտրոններով հացը գնել նույնպես սեպտեմբերի 7-ին: «Հայտնում ենք, որ անհրաժեշտ քանակությամբ ալյուրն ամբողջությամբ մատակարարված է հացի արտադրամասեր»,-…

Read More
Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահները հայտարարություն են տարածել բանակցությունների 57-րդ փուլի վերաբերյալ

Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահները հայտարարություն են տարածել բանակցությունների 57-րդ փուլի վերաբերյալ

Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահները հայտարարություն են տարածել բանակցությունների 57-րդ փուլի վերաբերյալ։ ԵԱՀԿ-ի կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ հանդիպման մասնակիցները քննարկել են 2022 թվականի հոկտեմբերին կայացած նախորդ հանդիպումից ի վեր անվտանգությանն առնչվող և հումանիտար զարգացումները։ «Չափազանց բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի լույսի ներքո մասնակիցները հաստատել են իրենց հավատարմությունը գործընթացին և իրենց շահագրգռվածությունն ապահովելու Ժնևում միջազգային բանակցությունների շարունակությունը՝ որպես միակ…

Read More
ԵՄ-ն պետք է հրաժարվի միաձայնության սկզբունքից որոշակի որոշումներ ընդունելիս. Ռոբ Ետեն

ԵՄ-ն պետք է հրաժարվի միաձայնության սկզբունքից որոշակի որոշումներ ընդունելիս. Ռոբ Ետեն

Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկ տրամադրելու որոշման հանդեպ վերջին րոպեին Հունգարիայի վետոն ընդգծում է, որ Եվրամիությունը պետք է հրաժարվի միաձայնությունից մի շարք որոշումներ ընդունելիս: Նիդերլանդների նորընտիր վարչապետ Ռոբ Ետենը այդ հայտարարությունն արել է որպես կառավարության ղեկավար՝ Բրյուսել կատարած իր առաջին այցի ժամանակ։ Ըստ վարչապետի՝ այդ օրինակը ցույց է տալիս նման մոտեցման անհրաժեշտությունը: «Մենք չենք կարողանում բացատրել…

Read More
ՌԴ ռազմական ավիացիային հասցված վնասը կազմում է 7 մլրդ դոլար. Ուկրաինայի անվտանգության ծառայություն

ՌԴ ռազմական ավիացիային հասցված վնասը կազմում է 7 մլրդ դոլար. Ուկրաինայի անվտանգության ծառայություն

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հաստատել է Ռուսաստանում թիրախներին անօդաչու թռչող սարքերի հարվածները: Գերատեսչության տվյալներով՝ «Սարդոստայն» կոդային անվանումով գործողության արդյունքում ռուսական ռազմավարական ավիացիային հասցվել է մոտ 7 միլիարդ ԱՄՆ դոլարի վնաս։ Ծառայությունը հայտնել է նաև, որ հարվածի տակ է հայտնվել Ռուսաստանի հիմնական օդանավակայաններում տեղակայված թևավոր հրթիռակիրների մոտ 34%-ը։ Ուկրաինական կողմը խոստացել է հատուկ գործողության լրացուցիչ մանրամասներ հրապարակել…

Read More
Պայթյունից տուժած 5 բուժառու տեղափոխվել են ԱՄՆ-ի և Բելգիայի մասնագիտացված բուժկենտրոններ․ ԱՆ

Պայթյունից տուժած 5 բուժառու տեղափոխվել են ԱՄՆ-ի և Բելգիայի մասնագիտացված բուժկենտրոններ․ ԱՆ

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են՝Ամերիկայի Միացյալ Նահանգների և Բելգիայի Թագավորության հետ փոխգործակցության արդյունքում այսօր այդ երկրների առաջատար բժշկական մասնագիտացված կենտրոններ են տեղափոխվել պայթյունից տուժած 5 պացիենտ։ Նրանք բոլորն անչափահասներ են։     «Հայաստանին օգնության ձեռք մեկնած երկրներից Ֆրանսիայի, Բուլղարիայի, Իտալիայի կլինիկաներում բուժումն արդեն շարունակում են 12 պացիենտ»,- նշված է հաղորդագրությունում։  

Read More
Իրանն ուշադիր հետևում է Կովկասում տիրող իրավիճակին. Բաղաեի

Իրանն ուշադիր հետևում է Կովկասում տիրող իրավիճակին. Բաղաեի

Մենք ուշադրությամբ հետևում ենք Կովկասում տեղի ունեցող զարգացումներին և չենք պարզեցնում կամ նսեմացնում ոչ մի հարցի նշանակությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին։ Այս մասին տեղեկացնում է IRNA-ն։ Բաղաեին ներկայացրել է Իրանի դիրքորոշումը Հարավային Կովկասի տարածաշրջանում վերջին իրադարձությունների կապակցությամբ: «Հարավային Կովկասը կարևոր նշանակություն ունի մեզ և տարածաշրջանի պետությունների, հատկապես Ռուսաստանի…

Read More