Ավետման տոնին Ախալքալաքում նորածիններին նվիրեցին օրհնված խաչեր և մանկական Աստվածաշունչ

Սույն թվականի ապրիլի 7-ին՝ Սուրբ Աստվածամոր ավետման տոնին, Ախալքալաքի «Սուրբ Խաչ» եկեղեցում` հանդիսապետությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, ձեռամբ Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի մատուցվեց տոնական Սուրբ և Անմահ Պատարագ: Հավարտ Սուրբ Պատարագի Արժանապատիվ Տեր Հայրը շնորհավորեց եկեղեցում հավաքված մայրերին ու քույրերին՝ մաղթելով,…

Read More
Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն՝ Ֆրանսիայի Մեդոն քաղաքում

Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն՝ Ֆրանսիայի Մեդոն քաղաքում

Ապրիլի 24-ին Ֆրանսիայի Մեդոն քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից։   Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Սերգեյ Ոսկանյանը, Մեդոնի քաղաքապետ Դենի Լարգերոն, Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի զինվորների ասոցիացիայի նախագահ Լեոն Հովնանյանը։ Ներկա էին նաև ֆրանսահայ կառույցների, ինչպես…

Read More
Բրյուսելը դատապարտել է Վրաստանում ցուցարարների դեմ գործողությունները

Բրյուսելը դատապարտել է Վրաստանում ցուցարարների դեմ գործողությունները

ԵՄ-ն խստորեն դատապարտել է Վրաստանի իշխանությունների ձեռնարկած միջոցները հակակառավարական ցույցերի մասնակիցների նկատմամբ։ «Խաղաղ ցուցարարների, լրագրողների և քաղաքական գործիչների նկատմամբ դաժան գործողությունները, որոնք տեղի են ունեցել կիրակի երեկոյան Թբիլիսիում, անընդունելի են»,- X-ում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Նրա խոսքով՝ Վրաստանը՝ որպես Եվրամիությանն անդամակցության թեկնածու, ներկայումս չի արդարացնում Բրյուսելի…

Read More
ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՆՇՎԵՑ ՍԲ. ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ, ՆՐԱ ՈՐԴՈՒ ԵՒ ԶԻՆԱԿԻՑՆԵՐԻ ՏՈՆԸ

ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՆՇՎԵՑ ՍԲ. ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ, ՆՐԱ ՈՐԴՈՒ ԵՒ ԶԻՆԱԿԻՑՆԵՐԻ ՏՈՆԸ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինակիցների հիշատակը այս տարի նշում է փետրվարի 12-ին: Հայ հավատացյալի սիրված եկեղեցական տոնը հավուր պատշաճի է նշվում Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում: Տոնական միջոցառումները մեկնարկեցին տոնի նախօրեին ամենուրեք կազմակերպված խաչերթով և Սրբի անունը կրող եկեղեցիներ և մատուռներ ուխտագնացությամբ: Թբիլիսահայ հավատացյալները տոնը ավանդաբար նշում են…

Read More
Մակրոնը Եվրոպային կոչ է արել վերանայել հարաբերությունները Ռուսաստանի հետ

Մակրոնը Եվրոպային կոչ է արել վերանայել հարաբերությունները Ռուսաստանի հետ

Եվրոպական երկրները ինչ-որ պահի պետք է վերանայեն իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ և մտածեն նոր աշխարհակարգի մասին, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Փարիզում կայացած խաղաղության միջազգային համաժողովի ժամանակ: «Մենք փորձում ենք զարգացնել եվրոպական քաղաքական հանրությունը, բայց պետք է մտածենք Եվրոպայի կազմակերպման նոր ձևի մասին, այնուհետև վերաիմաստավորենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները՝ մտածելով այս մայրցամաքում խաղաղության մասին»,-…

Read More
Գիորգի Ամիլախվարին նշանակվել է կրթության նախարար
		20.03.2023 . Վրաստան

Գիորգի Ամիլախվարին նշանակվել է կրթության նախարար 20.03.2023 . Վրաստան

Գիորգի Ամիլախվարին կզբաղեցնի Վրաստանի կրթության և գիտության նախարարի պաշտոնը։ Այս մասին կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Ամիլախվարին փոխարինել է Միխեիլ Չխենկելիին, ով նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականից։ «Այսօր ձեզ ենք ներկայացնում կրթության և գիտության նոր նախարար Գիորգի Ամիլախվարիին։ Մինչ այդ ասեմ, որ արդեն հանդիպել եմ Միխեիլ Չխենկելիին, ով իր…

Read More
Բորելը չհայտարարված այցով ժամանել է Օդեսա

Բորելը չհայտարարված այցով ժամանել է Օդեսա

Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը չհայտարարված այցով ժամանել է Օդեսա: «Օդեսայում իմ ներկայությունը ցույց է տալիս, թե ինչպես ենք մենք աջակցում Ուկրաինային ռազմական և տնտեսական առումով, մեր դիվանագիտական և քաղաքական ակտիվությամբ»,- նշել է Բորելը: Իր ելույթում նա հանդես է եկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին՝ դատապարտելով երկրի որոշ տարածքների միացումը Ռուսաստանին:

Read More
Հայաստան-Վրաստան ամուր գործընկերությունը կարևոր գործոն է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Վրաստան ամուր գործընկերությունը կարևոր գործոն է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին, ով Հայաստան է ժամանել պաշտոնական այցով: Վարչապետը շնորհավորել է պարոն Դարչիաշվիլիին Վրաստանի ԱԳ նախարարի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Բարձր գնահատելով հայ-վրացական բարեկամությունը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հայաստանի և Վրաստանի միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, մեր փոխհարաբերությունները դինամիկ զարգանում…

Read More
Գանձայում նշվեց Տերյանական տոնը (photo)

Գանձայում նշվեց Տերյանական տոնը (photo)

Այսօր՝ հուլիսի 24֊ին Վահան Տերյանի հայրենի Գանձայում նշվեց 55֊րդ Տերյանական տոնը, որը նախորդ երկու տարիներին համավարակային սահմանափակումներով պայմանավորված չէր նշվել։ Օրվա առթիվ Գանաձայում էին Վրաստանի եւ Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ, Տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ եւ այլ հյուրեր։ Ավանդույթի համաձայն տոնը մեկնարկեց Սուրբ պատարագով, ինչն համընկավ Տիրոջ Պայծառակերպության տոնի Սուրբ պատարագի հետ, որը մատուցվեց Վահան…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Գիորգի Վոլսկիի հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Գիորգի Վոլսկիի հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկին։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Վրաստանի խորհրդարանի միջև ձևավորված ավանդական կապերին՝ ընդգծելով դրանց հետագա ամրապնդման և զարգացման կարևորությունը։ Քննարկվել են նաև միջխորհրդարանական համագործակցության խորացմանն ու երկու երկրների օրենսդիր մարմինների միջև արդյունավետ…

Read More
Ադրբեջանում բացահայտվել է ծայրահեղականների խումբ

Ադրբեջանում բացահայտվել է ծայրահեղականների խումբ

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այդ երկրի Պետական ​​անվտանգության ծառայության համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ հանցավոր խմբավորում են ստեղծել «Ադրբեջանի սահմանադրական կարգի դեմ ծանր և հատկապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով»: Ըստ աղբյուրների՝ նրանք պատրաստվել են պետական կառույցների դեմ դիվերսիաներ իրականացնել ՝ կազմակերպելով գաղտնի հանդիպումներ և տարբեր փակ խմբեր սոցիալական ցանցերում: Ադրբեջանի…

Read More
Անդրեյ Վոլկովը Սուրեն Պապիկյանին է ներկայացրել Արցախում ՌԴ խաղաղապահ ստորաբաժանման պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը

Անդրեյ Վոլկովը Սուրեն Պապիկյանին է ներկայացրել Արցախում ՌԴ խաղաղապահ ստորաբաժանման պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը

Մայիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը: Գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել Արցախում ՌԴ խաղաղապահ ստորաբաժանման պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը և ընթացիկ զարգացումները: Զրուցակիցները բարձր են գնահատել տարածաշրջանում…

Read More

Գրիպը, որը բարդություններով է ընթանում, վերջին շաբաթներին չի գրանցվել, այն փոխարինվել է շնչառական սինցիտիալ վիրուսով-Իվանե Չխաիձե

Գրիպը, որը բարդություններով է ընթանում, վերջին շաբաթներին չի գրանցվել, այն փոխարինվել է շնչառական սինցիտիալ վիրուսով,- ասաց Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի բժշկական տնօրեն, Թբիլիսիի պետական ​​բժշկական համալսարանի պրոֆեսոր Իվանե Չխաիձեն։ Ինչպես նշում է Իվանե Չխաիձեն, շնչառական սինցիտիալ վիրուսը առաջացնում է փոքր բրոնխների լուսանցքի բորբոքում, դրանց տրամագծի փոքրացում, որը դրսևորվում է հազի նոպայով, շնչառության ուժեղ դժվարությամբ,…

Read More
Անկախության տոնին նվիրված միջոցառումների պատճառով Առաջին Հանրապետության և Ազատության հրապարակների երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվում է

Անկախության տոնին նվիրված միջոցառումների պատճառով Առաջին Հանրապետության և Ազատության հրապարակների երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվում է

Վրաստանի Անկախության օրվան նվիրված միջոցառումների հետ կապված՝ մայիսի 18-ին՝ ժամը 00:00-ից, ժամանակավորապես կսահմանափակվի Առաջին Հանրապետության և Ազատության հրապարակների երթեւեկությունը։ Սահմանափակումը կգործի մինչև մայիսի 26-ը։ Այդ մասին տեղեկություն է տարածում Թբիլիսիի քաղաքապետարանը։ Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնում են, որ Հանրապետության հրապարակով Ռուսթավելի պողոտայից տրանսպորտային միջոցները կերթևեկեն միայն Մ. Ջավախիշվիլի փողոցից Մ.Կոստավա փողոցով, իսկ Ռուսթավելի պողոտայից դեպի Առաջին Հանրապետության…

Read More
Լիտվան, Լատվիան և Էստոնիան վաղն ընդմիշտ կանջատվեն ռուսական էներգետիկ համակարգից. Կալաս

Լիտվան, Լատվիան և Էստոնիան վաղն ընդմիշտ կանջատվեն ռուսական էներգետիկ համակարգից. Կալաս

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիր Կայա Կալասը հայտարարել է, որ Լիտվան, Լատվիան և Էստոնիան վաղն ընդմիշտ կանջատվեն ռուսական էներգետիկ համակարգից։ «Ռուսաստանն այլևս չի կարող էներգիան օգտագործել որպես շանտաժի գործիք։ Սա ազատության և եվրոպական միասնության հաղթանակն է»,- գրել է Կալասը X-ի իր միկրոբլոգում։ Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի իշխանությունները հայտարարել են, որ անցումը…

Read More
Վրաստանը, որպես ԵՄ-ին անդամակցելու թեկնածու, պետք է ցույց տա իր հավատարմությունը եվրոպական արժեքներին. Բորել

Վրաստանը, որպես ԵՄ-ին անդամակցելու թեկնածու, պետք է ցույց տա իր հավատարմությունը եվրոպական արժեքներին. Բորել

Վրաստանում խորհրդարանի ընտրությունից հետո տեղի ունեցած զարգացումները շատ մտահոգիչ են՝ նշված է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հայտարարության մեջ։ «Միջազգային դիտորդները հայտնել են ընտրարշավի ընթացքում, ինչպես նաև ընտրության օրը տեղի ունեցած խախտումների մասին: Նրանք ընտրությունները չեն համարել ազատ և արդար։ Խնդրում եմ թափանցիկ հետաքննություն անցկացնել։ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը և իշխանության…

Read More
Շալվա Պապուաշվիլի. Թեկնածուի կարգավիճակ շնորհելով՝ ԵՄ-ն կարող է հաստատել իր երկարաժամկետ հետաքրքրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ և սահմանափակել Վրաստանի անբարյացակամների հնարավորությունները

Շալվա Պապուաշվիլի. Թեկնածուի կարգավիճակ շնորհելով՝ ԵՄ-ն կարող է հաստատել իր երկարաժամկետ հետաքրքրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ և սահմանափակել Վրաստանի անբարյացակամների հնարավորությունները

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին օրենսդիր մարմնում զեկույց է ներկայացնում 2021 թվականի խորհրդարանի գործունեության մասին։ Ինչպես նշել է Շալվա Պապուաշվիլին, Վրաստանը պատմական գործընթացի մեջ է, ողջունելի է, որ Եվրամիությունը կարճ ժամանակում որոշում է կայացրել քննարել Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հայտարարությունները։ «Ներկայացնում ենք խորհրդարանի 2021 թվականի գործունեության հաշվետվությունը և 2022 թվականի ծրագրերը։ Այսօր մենք մի երկրի…

Read More
Ուկրաինայի Ուղղափառ Եկեղեցին անցնում է նոր օրացույցի

Ուկրաինայի Ուղղափառ Եկեղեցին անցնում է նոր օրացույցի

Մետրոպոլիտ Եպիֆանին ասել է, որ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին ծրագրել է օրացուցային բարեփոխում իրականացնել և Սուրբ Ծննդյան տոնակատարությունը հունվարի 7-ից տեղափոխել դեկտեմբերի 25, հույն-կաթոլիկ եկեղեցու օրինակով: Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու առաջնորդը հայտնել է, որ այդ մասին որոշում կկայացվի մայիսին Եպիսկոպոսների խորհրդում: «Այս բարեփոխման իրականացումը, առաջին հերթին, հնարավորություն կտա անցնել ավելի ճշգրիտ օրացույցի և ապագայում խուսափել անշարժ տոների…

Read More
Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում կայունացմանն աջակցելու քայլերը

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում կայունացմանն աջակցելու քայլերը

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են Հարավային Կովկասում կայունացմանն աջակցելու քայլերը: «Կողմերը քննարկել են հոկտեմբերի 29-ին Ուկրաինայի կողմից Սևաստոպոլ քաղաքում ռազմական նավերի և քաղաքացիական նավերի դեմ իրականացված ահաբեկչական գործողության շուրջ ստեղծված իրավիճակը»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից: Լավրովը նշել է, որ անհրաժեշտ է երաշխավորել…

Read More
Հռոմի կանոնադրությունը Հայաստանի համար ուժի մեջ կմտնի 2024 թվականի փետրվարի 1-ից

Հռոմի կանոնադրությունը Հայաստանի համար ուժի մեջ կմտնի 2024 թվականի փետրվարի 1-ից

Հռոմի կանոնադրությունը Հայաստանի համար ուժի մեջ կմտնի 2024 թվականի փետրվարի 1-ից: Այդ մասին նշված է Միջազգային քրեական դատարանի տարածած հաղորդագրության մեջ:  Հայտարարության մեջ ասվում է.  «2023 թվականի նոյեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ի պահ հանձնեց Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի վավերացման փաստաթուղթը։ Կանոնադրությունը Հայաստանի համար ուժի մեջ կմտնի 2024 թվականի փետրվարի 1-ից: Հայաստանը կդառնա…

Read More
Ախալցխայում պարգևատրվել են սիրողական ֆուտբոլային մրցաշարի հաղթողները

Ախալցխայում պարգևատրվել են սիրողական ֆուտբոլային մրցաշարի հաղթողները

Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, փոխքաղաքապետ Գիորգի Մելիքիձեի և քաղաքային խորհրդի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Տաբատաձեի հետ միասին, պարգևատրել է սիրողական ֆուտբոլային մրցաշարի հաղթող թիմերին։ Մրցաշարին մասնակցել են մունիցիպալիտետի վարչական միավորների և տարբեր կազմակերպությունների թիմեր՝ ցուցադրելով մրցակցային և հետաքրքիր խաղեր։ Եզրափակիչ հանդիպումները կայացել են Ախալցխայի կենտրոնական մարզադաշտում։ Մրցաշարի արդյունքում առաջին տեղը զբաղեցրել է բանակային թիմը, երկրորդ…

Read More
Ալիևն ու Էրդողանը մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ
		10.06.2024 . Տարածաշրջան

Ալիևն ու Էրդողանը մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ 10.06.2024 . Տարածաշրջան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 10-ին աշխատանքային այցով կժամանի Թուրքիա, հայտնում է թուրքական պետական ​​«Անադոլու» գործակալությունը՝ նշելով, որ այցը տեղի կունենա նախագահ Էրդողանի հրավերով։ Անկարայում կայանալիք բանակցությունների ընթացքում Ալիևն ու Էրդողանը կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացումը և «կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային ու միջազգային հարցերի վերաբերյալ»։ Նախորդ անգամ Իլհամ Ալիևն Անկարա էր այցելել 2024 թվականի փետրվարի 19-ին՝ Ադրբեջանի…

Read More
Թրամփը քվեարկել է Ֆլորիդայում

Թրամփը քվեարկել է Ֆլորիդայում

ԱՄՆ նախագահը հանրապետական թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը քվեարկել է Միացյալ Նահանգների նախագահի ընտրությանը, հաղորդում է CNN-ը։ Քվեարկությունը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգի Պալմ-Բիչ քաղաքի ընտրական տեղամասերից մեկում։ ԱՄՆ փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Քամալա Հարիսը դեռ նոյեմբերի 4-ին հայտնել էր, որ փոստով քվեարկել է երկրի նախագահի ընտրությանը: ԱՄՆ ընտրատեղամասերում մեկնարկել է նախագահի ընտրության քվեարկությունը:…

Read More
Թրամփը մեկնաբանել է Ուկրաինայի հետ բանակցությունների վերաբերյալ Պուտինի առաջարկը

Թրամփը մեկնաբանել է Ուկրաինայի հետ բանակցությունների վերաբերյալ Պուտինի առաջարկը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ Ուկրաինայի հետ վարել ուղիղ բանակցություններ, կարող է հիանալի օր լինել Մոսկվայի և Կիևի համար, Truth Social սոցիալական ցանցում գրել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը։   «Պոտենցիալ հիանալի օր է Ռուսաստանի և Ուկրաինայի համար։ Մտածեք հարյուր հազարավոր կյանքերի մասին, որոնք կփրկվեն, քանի որ այս անվերջ «արյունահեղությունը», հուսով եմ, կավարտվի։  …

Read More
Իսրայելն ու «Իսլամական ջիհադը» պայմանավորվել են դադարեցնել կրակը

Իսրայելն ու «Իսլամական ջիհադը» պայմանավորվել են դադարեցնել կրակը

Օգոստոսի 7-ին Իսրայելը և պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորումը Եգիպտոսի միջնորդությամբ պայմանավորվել են դադարեցնել կրակը: Հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել ժամը 23:30-ին: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դրանից հետո Իսրայելի ուղղությամբ մի քանի հրթիռ է արձակվել, սակայն նոր զարգացումներ չեն հետևել։ Գազայի հատվածի բնակավայրերում բնակիչները շարունակում են մնալ ապաստարանների մոտ, կրթական հաստատությունները դեռ փակ են։ Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության…

Read More
Հայաստանի և Իռլանդիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ մակարդակներում համագործակցության օրակարգի հարցերին

Հայաստանի և Իռլանդիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ մակարդակներում համագործակցության օրակարգի հարցերին

Մայիսի 20-ին Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Թուրինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իռլանդիայի ԱԳ նախարար Սայմոն Քովենիի հետ։  Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Իռլանդիայի միջև երկկողմ և բազմակողմ մակարդակներում համագործակցության օրակարգի հարցերին։  Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը ողջունում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Իռլանդիայի մեկնարկող…

Read More
Ապրիլի 17-24-ը Արցախի սակրավորները հայտնաբերել են 278 միավոր ռազմամթերք
		25.04.2023 . Արցախ

Ապրիլի 17-24-ը Արցախի սակրավորները հայտնաբերել են 278 միավոր ռազմամթերք 25.04.2023 . Արցախ

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը: Ապրիլի 17-24-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոններում նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է զանգերի թիվը, փոխարենը նվազել դեպքերի ու պատահարների քանակը: Գրանցված 1253 զանգից 17-ը տեխնածին են, 16-ը կենցաղային բնույթի կանչեր են:   Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն արձագանքել են ստացված բոլոր…

Read More
ԱՄՆ-ն և Իրանը մոտ են համաձայնության. Պակիստան

ԱՄՆ-ն և Իրանը մոտ են համաձայնության. Պակիստան

Պակիստանը, որը միջնորդ է հանդես գալիս պատերազմի ավարտի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններում, հաստատել է, որ կողմերը մոտ են ռազմական գործողությունների ավարտի մասին համաձայնությանը: Այն կարող է ձեռք բերվել մոտ ժամանակներս՝ մայիսի 6-ին Reuters գործակալությանը հայտնել Է Պակիստանում մի աղբյուր, որը մոտ է միջնորդական ջանքերին: Axios-ի տվյալներով՝ ԱՄՆ հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահ…

Read More
ԱՄՆ-ը Ուկրաինայի ճգնաժամից «ոսկու տենդ» է կազմակերպել. The Independent
		22.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Միջազգային

ԱՄՆ-ը Ուկրաինայի ճգնաժամից «ոսկու տենդ» է կազմակերպել. The Independent 22.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Միջազգային

ԱՄՆ զենք արտադրողները հսկայական օգուտներ են քաղել ուկրաինական ճգնաժամից, սակայն հույսը դնում են ավելի մեծ եկամուտների վրա, որոնք կստացվեն Եվրոպայի ռազմականացումից՝ գրում է The Independent-ը: Ինչպես նշում է հոդվածի հեղինակը՝ Վաշինգտոնին ուղղակիորեն խորհուրդ են տալիս կառավարվող հրթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, անօդաչու սարքեր և արբանյակներ վաճառող ընկերությունները։ Զենքի համաշխարհային առևտրի գծով փորձագետ Ուիլյամ Հարթունգն ասել է,…

Read More
Եվրոպայում ջրհեղեղի զոհերի թիվն անցել է 10-ը

Եվրոպայում ջրհեղեղի զոհերի թիվն անցել է 10-ը

Կենտրոնական Եվրոպայում ջրհեղեղների զոհերի թիվն անցել է 10-ը, կան անհետ կորածներ, հաղորդել են եվրոպական լրատվամիջոցները: Վերջին տվյալներով՝ Ռումինիայում մահացել է յոթ մարդ, Լեհաստանում՝ 5, Չեխիայում՝ 1, Ավստրիայում՝ նույնպես մեկը։ Ջրհեղեղներից ջրի տակ են հայտնվել տասնյակ հազարավոր տներ, քանդվել են կամուրջներ ու ճանապարհներ, հարյուր հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության: Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը երկուշաբթի արտակարգ…

Read More