Ուկրաինան և ԱՄՆ-ը պաշտոնապես գրանցել են վերակառուցման հիմնադրամը

Ուկրաինան և ԱՄՆ-ը պաշտոնապես գրանցել են վերակառուցման հիմնադրամը

Ուկրաինան և ԱՄՆ-ը պաշտոնապես գրանցել են վերակառուցման ներդրումային հիմնադրամը, որը հազվագյուտ մետաղների ոլորտում համագործակցության համաձայնագրի մի մասն է: Ուկրաինայի փոխվարչապետ Յուլյա Սվիրիդենկոյի խոսքով՝ ԱՄՆ-ը Ուկրաինային վերջին դիվանագիտական նոտան է ուղարկել՝ ավարտելով բոլոր ընթացակարգերը: Հիմնադրամի իրական գործունեությունը կարող է սկսվել միայն առանցքային փաստաթղթի՝ սահմանափակ գործընկերության պայմանագրի, ինչպես նաև Հիմնադրամի կանոնադրության ստորագրումից հետո: Այդ փաստաթղթերի ստորագրման մասին…

Read More
Եվրահանձնաժողովը նշել է 12 պայման Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու ճանապարհին

Եվրահանձնաժողովը նշել է 12 պայման Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու ճանապարհին

Եվրահանձնաժողովը անվանել է 12 պայման, որոնք կատարելու դեպքում խորհուրդ կտրվի Վրաստանին տրամադրել Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Վրաստանի անդամակցության հայտի վերաբերյալ կարծիքը հրապարակված է ԵՀ կայքում։ Չափորոշիչների թվում առաջնային են ապաօլիգարխացումը, որը պետք է կանխի տնտեսական, քաղաքական և հասարակական կյանքի վրա անձնական շահերի չափազանց մեծ ազդեցությունը: Պետք է ամրապնդել կազմակերպված հանցավորության դեմ պայքարը՝ ապահովելով պատասխանատվություն և…

Read More
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղուլալիս գյուղում նախատեսվում է երկհարկանի շենքի առաջին հարկում կազմակերպել մանկապարտեզ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղուլալիս գյուղում նախատեսվում է երկհարկանի շենքի առաջին հարկում կազմակերպել մանկապարտեզ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղուլալիս գյուղում նախատեսվում է երկհարկանի շենքի առաջին հարկում կազմակերպել մանկապարտեզ, իսկ երկրորդում՝ դպրոց։ Մանկապարտեզի կառուցման մրցույթն արդեն հայտարարվել է 120 հազար լարիի չափով։ Նինոծմինդայի փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հաղթող ընկերությունն է միայն տարածքի կահավորման պատասխանատուն, իսկ կահույքի համար մրցույթ կհայտարարվի ավելի ուշ։ Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ հաղթող ընկերությունը պետք է…

Read More
Հայաստանի վերաբերյալ որոշումները կախված կլինեն այդ երկրում կայանալիք ընտրությունների արդյունքից. Օվերչուկ

Հայաստանի վերաբերյալ որոշումները կախված կլինեն այդ երկրում կայանալիք ընտրությունների արդյունքից. Օվերչուկ

Ռուսաստանը չի աջակցի Երևանին ո՛չ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում, ո՛չ էլ երկկողմ համաձայնագրերի շրջանակներում, եթե երկիրը որոշի շարունակել իր մերձեցումը Եվրամիության հետ։ Հետագա որոշումները, ի թիվս այլ բաների, կախված կլինեն Հայաստանում կայանալիք ընտրությունների արդյունքից, «Ինտերֆաքս»-ին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք չենք կարող ֆինանսական աջակցություն ցուցաբերել այն երկրին, որն իր ապագան տեսնում է…

Read More
Հայաստան-Վրաստան միջկառավարական հանդիպումը կանցկացվի հունիսին․ Փաշինյան․ լուսանկարներ

Հայաստան-Վրաստան միջկառավարական հանդիպումը կանցկացվի հունիսին․ Փաշինյան․ լուսանկարներ

Aliq.ge-Հայա վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 8-ին՝ ամփոփելով վարչապետ ընտրվելու մեկ տարին՝ անցկացրեց հերթական մամուլի ասուլիսը։ Ասուլիսը մեկնարկեց ներկայացնելով 100 փաստ նոր Հայաստանի մասին։ Փաշինյանի հարյուր փաստը ներառում էր ընթացիկ տարվա բյուջետային եկամուտների գերակատարման ցուցանիշը, աշխատատեղերի ստվերից դուրս բերումը, աշխատավարձերի բարձրացումը, կոռուպցիայի դեմ ծավալած պայքարը և այլն։ «Իհարկե, այս փաստերը սպառիչ չեն, մենք կարող էինք…

Read More
Վրաստանի արտաքին առևտուրը հունվար-մարտին աճել է 38%-ով

Վրաստանի արտաքին առևտուրը հունվար-մարտին աճել է 38%-ով

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության էքսպրես տվյալների համաձայն, որը հրապարակվել է ապրիլի 13-ին, 2022 թվականի հունվար-մարտին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, Վրաստանի արտաքին առևտուրն աճել է 38%-ով և կազմել 3,87 մլրդ ԱՄՆ դոլար։ . Արտահանումն աճել է 43,3%-ով և կազմել 1,17 մլրդ դոլար, իսկ ներմուծումն աճել է 35,8%-ով և կազմել 2,7 մլրդ դոլար։ Բացասական առեւտրային հաշվեկշիռը…

Read More
Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա

Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա։ Ըստ հաղորդագրության՝ «Այցի շրջանակներում նախարար Բայրամովը հանդիպումներ կունենա Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ»:

Read More
Ռուսական կողմը սկսել է Խերսոնի և Զապորոժիեի շրջանների բնակչության տարհանումը

Ռուսական կողմը սկսել է Խերսոնի և Զապորոժիեի շրջանների բնակչության տարհանումը

Ուկրաինական աղբյուրները հայտնում են, որ ռուսական կողմը սկսել է Խերսոնի և Զապորոժիեի շրջանների բնակչության տարհանումը՝ Ուկրաինայի Զինված ուժերի հնարավոր հակահարձակմանն ընդառաջ։ Նշվում է, որ որոշ բնակավայրեր արդեն ամբողջությամբ դատարկվել են: Ուկրաինական լրատվամիջոցների տվյալով՝ Զապորոժիեի շրջանում վարչակազմի աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին ռուսական կողմը Ղրիմ տարհանելու ծրագիր է իրականացնում, ինչպես նաև «Ռոսատոմի» աշխատակիցներին պատրաստվում են դուրս…

Read More
Նախնական արդյունքներով Հայաստանի խորհրդարան են մտնում 3 ուժեր

Նախնական արդյունքներով Հայաստանի խորհրդարան են մտնում 3 ուժեր

Aravot.am-Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվարկել է բոլոր 2010 ընտրատեղամասերից ստացած ձայները: Ըստ այդմ` պատկերը հետեւյալն է «Իմ քայլը» դաշինք 884456 ձայն, 70,43 տոկոս «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն 103824 ձայն, 8,27 տոկոս «Լուսավոր Հայաստան» կուսակցություն 800024 ձայն, 6,37 տոկոս Մյուս ուժերի ստացած ձայներն են Հայաստանի Հանրապետական կուսակցություն 59059 ձայն, 4,7 տոկոս Հայ Հեղափոխական Դաշնակցություն 48811 ձայն, 3,89 տոկոս «Մենք»…

Read More
Ավդեևկայում ՌԴ կորուստները 7 անգամ ավելի շատ են, քան Ուկրաինայինը. Զելենսկի

Ավդեևկայում ՌԴ կորուստները 7 անգամ ավելի շատ են, քան Ուկրաինայինը. Զելենսկի

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է՝ ուկրաինական ստորաբաժանումները դուրս են բերվում Ավդեևկայից, որի համար վերջին շրջանում ակտիվ մարտեր էին մղվում։ «Հաշվի առնելով քաղաքի շուրջ ստեղծված օպերատիվ իրավիճակը՝ շրջափակումից խուսափելու նպատակով նման որոշում է կայացվել: Անցնում ենք պաշտպանության ավելի հարմար գծերում»,- նշել է գեներալը։ Միջազգային լուրերի մանրամասները՝ տեսաշարում։

Read More
Բեյրութին իսրայելական ուժերի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Բեյրութին իսրայելական ուժերի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Բեյրութին երեկ իսրայելական ուժերի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի, 60-ից ավելի մարդ վիրավորվել է:   ՑԱՀԱԼ-ը հայտնել է, որ թիրախում են եղել Լիբանանում գործող «Հըզբոլլահ» շարժման օբյեկտները: Իսրայելական կողմը նաև հայտնել է շարժման հրամանատարների ոչնչացման մասին: «Հըզբոլլահը» հաստատել է՝ ռազմական երկու ղեկավար և շարժման 10-ից ավելի անդամ է սպանվել:   ՑԱՀԱԼ-ի տվյալով՝…

Read More
Ադրբեջանցիները կրակել են տրակտորիստի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ

Ադրբեջանցիները կրակել են տրակտորիստի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ

Արցախի հանրապետության ՆԳՆ-ն հայտնում է, որ նոյեմբերի 5-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ. Մարտիրոսյանը (ծնված 1969 թ.) «Բելառուս» մակնիշի տրակտորով Խրամորթ գյուղի վարչական տարածքում Մ.Առաքելյանին պատկանող «100 հեկտար» կոչվող տարածքում աշխատանք կատարելիս է եղել, երբ հարակից ադրբեջանական մարտական դիրքից նրանց ուղղությամբ հրաձգային զինատեսակներից կրակ են…

Read More
ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումների օրակարգում նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն են

ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումների օրակարգում նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն են

Հոկտեմբերի 23-ին Լյուքսեմբուրգում տեղի կունենա Եվրամիության արտաքին գործերի նախարարության ղեկավարների հանդիպումը: Օրակարգում քննարկման դրված երեք կարևոր թեմաներն են Իսրայելը և Գազայի հատվածը, Ուկրաինան, Հայաստանն ու Ադրբեջանը: ԵՄ բարձրաստիճան ներկայացուցչի խոսքով՝ այդ հանդիպման ժամանակ առաջինը կքննարկվի Մերձավոր Արևելքի իրադրությունը, երկրորդ թեման կլինի Ուկրաինան, երրորդը՝ Հարավային Կովկասը: «Մերձավոր Արևելքում հակամարտությունը քննարկելիս նախարարները կանդրադառնան տարածաշրջանում հետագա էսկալացիայի կանխման…

Read More
Նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հայտարարությամբ հանդես կգա

Նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հայտարարությամբ հանդես կգա

«Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող Վրաստանի նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին այսօր ժամը 20։00-ին  հայտարարությամբ հանդես կգա: Այս մասին տեղեկացրել է ինքը՝ Սալոմե Զուրաբիշվիլին իր facebook-յան էջում։ «Այսօր երեկոյան ժամը 20։00-ին ես հայտարարություն կանեմ ուղիղ եթերում»,- facebook –ում գրել է  Զուրաբիշվիլին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ձայների անհրաժեշտ…

Read More
Շոյգուն և Պապիկյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը
		16.08.2022 . Արցախ

Շոյգուն և Պապիկյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը 16.08.2022 . Արցախ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը: «Քննարկելու հարցեր կան, կան ավանդական հարցեր, որոնք վերաբերում են մեր ռազմատեխնիկական և ռազմական համագործակցությանը, և, իհարկե, մեր խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված հարցերը, որը կատարում է Լեռնային Ղարաբաղում առկա խնդիրները»,- հայտարարել է…

Read More
Աստանայում հատուկջոկատայինները ձերբակալել են հանցագործին, որը պատանդ էր վերցրել բանկի աշխատակիցներին

Աստանայում հատուկջոկատայինները ձերբակալել են հանցագործին, որը պատանդ էր վերցրել բանկի աշխատակիցներին

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հատուկջոկատայինները ձերբակալել են հանցագործին, որը պատանդ էր վերցրել Kaspi բանկի մասնաճյուղի աշխատակիցներին։   Շենքը գրոհով վերցվել է, չորս պատանդներն ազատ են արձակվել, հայտնում են Ղազախստանի ՆԳՆ-ից։    

Read More
Արցախի ՊԲ ստորաբաժանումները չեն գնդակոծել ադրբեջանական դիրքերը. Արցախի ՊՆ

Արցախի ՊԲ ստորաբաժանումները չեն գնդակոծել ադրբեջանական դիրքերը. Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ին գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության հյուսիսարևմտյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, իրականությանը չի համապատասխանում՝ հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից:    

Read More
«Եվրոպան սխալ ազդանշան է ուղարկում». Իսրայելի ԱԳՆ

«Եվրոպան սխալ ազդանշան է ուղարկում». Իսրայելի ԱԳՆ

«Եվրոպան սխալ ազդանշան է ուղարկում, որն ամրապնդում է ՀԱՄԱՍ-ը և արմատական ​​դաշինքը Մերձավոր Արևելքում»,- ասել է Իսրայելի ԱԳ նախարարը, երբ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Բրյուսելը մտադիր է սահմանափակել համագործակցությունը Թել Ավիվի հետ և կասեցնել ասոցացման համաձայնագիրը։ Գեդեոն Սաարը ափսոսանք է հայտնել Եվրահանձնաժողովի ղեկավարի մեկնաբանությունների համար և նշել է, որ «գործընկերների…

Read More
Կրթաթոշակ՝ ուսման վարձի չափով

Կրթաթոշակ՝ ուսման վարձի չափով

Մարտի 14-ից մինչև մայիսի 3-ը Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ 2023-2024թթ. նոր ուսումնական տարվա համար։ Մրցույթին մասնակցելու համար հայտերն ընդունվում են  առցանց, հետեւյալ հղումով https://aef.eformsolutions.com/landing/sign-in  Մրցույթին  կարող են մասնակցել Վրաստանի  պետական բուհերում սովորող հայ ուսանողները առկա, վճարովի համակարգում 2023թ․-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող ուսանողներ, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում` և՛ մագիստրոսներ, և՛…

Read More
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների համալիրն արդիական է. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների համալիրն արդիական է. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների համալիրն արդիական է: Կողմերից որևէ մեկը չի հրաժարվել դրանցից: Մենք պատրաստ ենք հետագայում էլ աջակցել մեր գործընկերներին հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով, ինչը բազմիցս հայտարարել են և՛ նախարարությունը, և՛ երկրի ղեկավարությունը։ Այդ մասին նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով…

Read More
Թաիլանդում 1 տարով սուգ է հայտարարվել նախկին թագուհու մահվան կապակցությամբ

Թաիլանդում 1 տարով սուգ է հայտարարվել նախկին թագուհու մահվան կապակցությամբ

93 տարեկանում մահացել է Թաիլանդի թագավորի մայրը: Նախկին թագուհի Սիրիկիտն ամուսնացել է ապագա թագավոր Պումիպոն Ադունյադետի հետ 1950 թվականի ապրիլին, որից անմիջապես հետո վերջինս գահ է բարձրացել՝ թագավորելով որպես Ռամա IX: Նա գահը զբաղեցրել է ավելի քան 70 տարի։ Մայր թագուհու մահվան կապակցությամբ Թաիլանդի բոլոր պետական հաստատություններում ազգային դրոշը իջեցված կլինի 30 օր, իսկ պետական…

Read More
Իսրայելը դեմ է իր կողքին Պաղեստին պետության ստեղծմանը. Սաար

Իսրայելը դեմ է իր կողքին Պաղեստին պետության ստեղծմանը. Սաար

Իսրայելը դեմ է «երկու պետություն՝ երկու ժողովրդի համար» սկզբունքի իրականացմանը և թույլ չի տա, որ իր կողքին պաղեստինյան պետություն ստեղծվի, չորեքշաբթի լրագրողներին ասել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը։ «Իսրայելի սրտում Պաղեստինի ստեղծումը լուծում է նրանց համար, ովքեր ձգտում են ոչնչացնել մեզ։ Մենք դա թույլ չենք տա»,- նրա խոսքն է մեջբերում The Times of…

Read More
2025 թ․ մայիսի 22-ին նախատեսվում է բացել Շառլ Ազնավուրի արձանը

2025 թ․ մայիսի 22-ին նախատեսվում է բացել Շառլ Ազնավուրի արձանը

Մեծանուն արվեստագետ, շանսոնիե Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման աշխատանքների պայմանագիրը կնքված է, համապատասխան ֆինանսական միջոցները 2024 թվականի բյուջեով արդեն իսկ հատկացված են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքները կշարունակվեն 2025 թվականին, և մայիսի 22-ին, որպես մեծ արվեստագետի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների ավարտ, նախատեսվում է իրականացնել արձանի բացման արարողությունը:

Read More
Արչիլ Տալկվաձե — Մենք հավատում ենք, որ մեր գործընկերները Կրեմլին կուղարկեն հաղորդագրություն այն մասին, որ Եվրոպայում սահմանները օկուպացիայի և ագրեսիայի միջոցով փոխելը անընդունելի է

Արչիլ Տալկվաձե — Մենք հավատում ենք, որ մեր գործընկերները Կրեմլին կուղարկեն հաղորդագրություն այն մասին, որ Եվրոպայում սահմանները օկուպացիայի և ագրեսիայի միջոցով փոխելը անընդունելի է

Մենք հավատում ենք, որ մեր գործընկերները Կրեմլին կուղարկեն հաղորդագրություն այն մասին, որ Եվրոպայում սահմանները օկուպացիայի և ագրեսիայի միջոցով փոխելը լիովին անընդունելի է », — ասաց խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեն Բաթումիում Վրաստանի պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդաժողովում: Նրա խոսքով ՝ Բեռլինի պատի անկումից 30 տարի անց, Վրաստանի տարածքների գրավման 27 տարին և Ղրիմի բռնակցման 5 տարիների…

Read More
ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի դեմ․ Փալոն

ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի դեմ․ Փալոն

Մեր աչքի առաջ տեղի է ունենում ԼՂ-ում էթնիկ զտման՝ Ալիևի կանխամտածված արշավը։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը։ «Պետքարտուղարությունը և միջազգային հանրությունը պետք է ցույց տան, որ դա անընդունելի է, և պատժամիջոցներ սահմանեն։ Միջանցքը վերաբացելու անկարողությունն այժմ անհասկանալի հումանիտար ճգնաժամ կառաջացնի»,- գրել է կոնգրեսականը։ Aliyev’s deliberate ethnic…

Read More
Ադրբեջանի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուների թիվը հասել է 15-ի

Ադրբեջանի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուների թիվը հասել է 15-ի

Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածուների թիվը հասել է 15-ի: Այդ մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում ասել է Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազահիր Փանախովը։ Նրա խոսքով՝ հաստատվել է 7 հոգու թեկնածություն, աշխատանքներ են տարվում 8 հոգու թեկնածության հաստատման ուղղությամբ:

Read More
Ուկրաինայի ենթակառուցվածքների թիրախավորումը թույլ է տալիս նվազեցնել ուկրաինական ԶՈՒ ներուժը. Շոյգու

Ուկրաինայի ենթակառուցվածքների թիրախավորումը թույլ է տալիս նվազեցնել ուկրաինական ԶՈՒ ներուժը. Շոյգու

Ուկրաինայի ենթակառուցվածքների թիրախավորումը թույլ է տալիս նվազեցնել ուկրաինական զինված ուժերի ներուժը՝ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Նրա հավաստմամբ՝ սպառիչ միջոցներ են ձեռնարկվում Ուկրաինայի քաղաքացիների մահը կանխելու համար։ «Ուկրաինայի զինված ուժերը չեն դադարում հրետակոծել Զապորոժիեի ատոմակայանը, տարհանման կետերը և հումանիտար օգնության բաշխման վայրերը»,- ասել է պաշտպանության նախարարը։ Շոյգուն հայտնել է նաև, որ հակառակորդի օդային…

Read More
Ալի Աքբար Վելայաթին ողջունել է երկու հարևան պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանի կայունությանը միտված ջանքերը

Ալի Աքբար Վելայաթին ողջունել է երկու հարևան պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանի կայունությանը միտված ջանքերը

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հետ: Այս մասին հայտնում է դեսպանությունը:   Անդրադառնալով Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին՝ զրուցակիցներն ընդգծել են այդ հարաբերությունների պատմական ու ռազմավարական բնույթը և փոխադարձ կամքը՝ դրանք առավել խորացնելու ուղղությամբ։   Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանն ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականին է ներկայացրել…

Read More
Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության գործունեությունն ի սկզբանե լիովին թափանցիկ է եղել
		15.06.2023 . Տարածաշրջան

Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության գործունեությունն ի սկզբանե լիովին թափանցիկ է եղել 15.06.2023 . Տարածաշրջան

Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունն ի սկզբանե լիովին թափանցիկ է 6 կենտրոնից առավելագույնը 103 միջազգային դիտորդով աշխատելու իր ծրագրի հարցում: Այս մասին նշված է առաքելության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում։ «Մենք նպատակ ունենք շուտով հասնել այս ծրագրի լիարժեք գործունակությանը: Մեր առաքելությունը անզեն քաղաքացիական առաքելություն է, որը գործարկվել է՝ ի պատասխան Հայաստանի կառավարության խնդրանքի»,- նշված է գրառման մեջ: Առաքելության…

Read More
Ռայիսին ու Ալիևը կարևորել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումը

Ռայիսին ու Ալիևը կարևորել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումը

Տաշքենդում Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Էբարհիմ Ռայիսին աջակցություն է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղը, և նշել, որ Իրանը պատրաստ է մասնակցել տարածաշրջանի վերակառուցմանը: Ռայիսին ընդգծել է, որ Իրանը ցանկանում է, որ Աղբանդի ճանապարհը հնարավորինս շուտ կառուցվի: «Ի հակադրություն թշնամիների ցանկության՝ Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունները զարգանում են, և երկու երկրների վատը կամեցողների դավադրությունները ձախողվել…

Read More