ԵՄ-ն կարևոր է համարում Ռուսաստանի հետ կապի ուղիների պահպանումը

ԵՄ-ն կարևոր է համարում Ռուսաստանի հետ կապի ուղիների պահպանումը

ԵՄ-ն, չնայած Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, կարևոր է համարում կապի ուղիների հնարավորինս երկար պահպանումը՝ Ուկրաինայի հարցի կարգավորման համար՝ Բրյուսելում տեղի ունեցած ճեպազրույցում ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն՝ գրում է РИА Новости-ն։ «Պատժամիջոցներն ու մեկուսացումը չեն նշանակում հաղորդակցության դադարեցում, մեզ համար երկխոսությունը միշտ առաջնահերթություն է, մենք միշտ փորձում ենք հնարավորինս երկար բաց…

Read More
Պեսկովը նշել է, որ ռուս խաղաղապահների վերաբերյալ ՀՀ վարչապետի խոսքերի հետ համաձայնել չի կարող

Պեսկովը նշել է, որ ռուս խաղաղապահների վերաբերյալ ՀՀ վարչապետի խոսքերի հետ համաձայնել չի կարող

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան գնահատում է Հայաստանի հետ կառուցողական հարաբերությունները, սակայն ռուսական խաղաղապահ առաքելության ձախողման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին համաձայնել չի կարող։ «Մենք խորապես հարգում ենք վարչապետ Փաշինյանին, գնահատում ենք նրա և նախագահ Պուտինի միջև աշխատանքային և շատ կառուցողական հարաբերությունները և հուսով ենք, որ այդ հարաբերությունները կշարունակեն…

Read More
Ավելի քան 50 մարդ է զոհվել Լիբիայի մերձակայքում` ներգաղթյալների նավակի վթարի պատճառով

Ավելի քան 50 մարդ է զոհվել Լիբիայի մերձակայքում` ներգաղթյալների նավակի վթարի պատճառով

Առնվազն 55 մարդ է զոհվել Լիբիայի ափերի մոտ անօրինական ներգաղթյալներով նավի վթարի պատճառով։ Այս մասին Twitter-ի էջում հայտնել են Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) լիբիական մասնաճյուղում։ Կազմակերպության տվյալներով՝ նավի խորտակումը տեղի է ունեցել երեքշաբթի՝ ապրիլի 25-ին։   Միաժամանակ, նավակում եղել է 60 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Լիբիայի առափնյա պահպանության աշխատակիցները փրկել և ափ են…

Read More
Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան

Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան

Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու և հաղորդակցության ուղիները բաց պահելու համար՝ հայտարարել է Թուրքիայի նախագահը: Ռեջեփ Էրդողանը հավելել է՝ հիմնական նպատակը խաղաղության բանակցություններից հստակ արդյունք ստանալն է:   «Ռուս-ուկրաինական հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։ Հարկավոր է բանակցել, ստեղծված հնարավորությունը չի կարելի բաց թողնել»,- շեշտել է նա։   Էրդողանն ընդգծել է՝…

Read More
Բաքվի և Երևանի համաձայնագրից հետո հիացմունքին փոխարինել է թերահավատությունը. Լավրով

Բաքվի և Երևանի համաձայնագրից հետո հիացմունքին փոխարինել է թերահավատությունը. Լավրով

ԱՄՆ-ում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումից հետո առաջացած հիացական բացականչություններին փաստաթղթի հրապարակումից հետո փոխարինել են ​​թերահավատ գնահատականները, տեքստում շատ բան համաձայնեցված չէր։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի առաջ։ Նա հիշեցրել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու…

Read More
Չավուշօղլուն Լատվիայի ԱԳ նախարարի հետ կքննարկի Հայաստանի հետ հարաբերությունների հարցը

Չավուշօղլուն Լատվիայի ԱԳ նախարարի հետ կքննարկի Հայաստանի հետ հարաբերությունների հարցը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպել է Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչի հետ: Հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստանին՝ նշելով. «Մի շարք հարցեր, այդ թվում՝ նաև Հայաստանի հետ կարգավորման հարցերը, կքննարկենք աշխատանքային ճաշի շուրջ»,- ասել է Չավուշօղլուն: Նա նշել է, որ լատվիացի իր գործընկերոջը տեղեկություններ կփոխանցի նաև Սիրիայում տիրող իրավիճակի…

Read More
Ադրբեջանի տարածքում ցանկացած հանդիպում, առավել ևս` առանց միջազգային միջնորդների ներկայության, մեծ ռիսկեր է պարունակում. ԼՂ ԱԳՆ

Ադրբեջանի տարածքում ցանկացած հանդիպում, առավել ևս` առանց միջազգային միջնորդների ներկայության, մեծ ռիսկեր է պարունակում. ԼՂ ԱԳՆ

ԼՂ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն, ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, հայտնում է. «BBC-ադրբեջանական ծառայությունը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, թե Ղարաբաղի իշխանությունները հակված են համաձայնել Աղդամի ճանապարհի բացմանը, և որ առաջիկա օրերին այս հարցով կողմերի միջև հանդիպում է կայանալու Բարդայում։ Արդյոք այս տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը։ Ցանկանում ենք հատուկ ընդգծել, որ արցախյան…

Read More
Թաիլանդի և Կամբոջայի սահմանին իրադրությունը կրկին սրվել է

Թաիլանդի և Կամբոջայի սահմանին իրադրությունը կրկին սրվել է

Թաիլանդի և Կամբոջայի սահմանին իրադրությունը կրկին սրվել է հուլիսին տեղի ունեցած հնգօրյա հակամարտությունից հետո: Սահմանի վիճելի հատվածում Թաիլանդի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել և ռետինե փամփուշտներ արձակել կամբոջացի քաղաքացիական անձանց վրա, որոնք փորձել են հեռացնել Թաիլանդի կողմից անցկացված փշալարերը: Կամբոջական կողմն էլ թաիլանդցի ոստիկանների ուղղությամբ քարեր և փայտե մահակներ է նետել: Միջադեպի հետևանքով վիրավորվել է…

Read More
Հայաստանի արտգործնախարարությունը ողջունել է Դանիայի նախագահությունը ԵՄ խորհրդում

Հայաստանի արտգործնախարարությունը ողջունել է Դանիայի նախագահությունը ԵՄ խորհրդում

ԵՄ խորհրդում վեցամսյա նախագահությունից հետո Լեհաստանին փոխարինել է Դանիան: Հայաստանի ԱԳՆ-ն ողջունել է այդ երկրի նախագահությունը: «ԵՄ-ում Լեհաստանի նախագահության ընթացքում մենք նշեցինք Հայաստան-ԵՄ գործընկերության կարևոր զարգացումները, այժմ բոլորի հայացքներն ուղղված են դեպի Դանիա: Դանիայի ԱԳՆ-ին մաղթում ենք հաջող և ազդեցիկ ժամկետ ԵՄ խորհրդում: Հայաստանն ակնկալում է սերտ համագործակցություն՝ ավելի ուժեղ ներգրավվածության և նոր շոշափելի արդյունքների…

Read More
ՎԻՐԱՀԱՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴՆ ԱՆՍԽԱԼԱԿԱՆ ՉԷ

ՎԻՐԱՀԱՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴՆ ԱՆՍԽԱԼԱԿԱՆ ՉԷ

Հայ մեծանուն բանաստեղծ Հովհ. Թումանյանը, քննարկելով հայերենի ուղղագրության վերաբերյալ Խորհրդային Հայաստանի լուսժողկոմի 1922 թ. դեկրետը, ինչպես նաև բոլշևիկների պատվերով և համապատասխան ճնշումների արդյունքում հայ մեծանուն գիտնական Մ. Աբեղյանի կողմից հայերենի ուղղագրության փոփոխման առթիվ արված առաջարկը, հայտնել էր իր անհամաձայնությունը և իր դժգոհությունն արտահայտել հետևյալ տողերով. «Ես, որպես հայ գրող և Հայ Գրողների միության նախագահը` գալիս եմ…

Read More
Բաքուն արձագանքել է Հայաստանի վարչապետի հարցազրույցին

Բաքուն արձագանքել է Հայաստանի վարչապետի հարցազրույցին

Բաքուն ևս  արձագանքել է Հայաստանի վարչապետի հարցազրույցին՝ անհիմն որակելով այն պնդումը, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր հարձակում է նախապատրաստում: Ադրբեջանի արգործանախարարությունից նշել են, թե իբր նման մեղադրանքներն լարվածություն են ստեղծում տարածաշրջանում և նպատակ ունեն խաթարել խաղաղ գործընթացը։ France 24 հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվում:…

Read More
Ադիգենիում քննարկվել են մունիցիպալիտետի զարգացմանն առնչվող հարցերը

Ադիգենիում քննարկվել են մունիցիպալիտետի զարգացմանն առնչվող հարցերը

Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետ Գոչա Քիմաձեն, քաղաքապետի տեղակալ Սոսո Ռեխվիաշվիլիի հետ միասին, աշխատանքային հանդիպում է անցկացրել քաղաքապետին կից Քաղաքացիական խորհրդատվական խորհրդի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մունիցիպալիտետի համար կարևոր մի շարք հարցեր, այդ թվում՝ ընթացիկ ենթակառուցվածքային նախագծերը, սոցիալական ծրագրերը, ինչպես նաև կրթության, մշակույթի և երիտասարդության ոլորտների զարգացման ուղղությունները։ Խորհրդի անդամները ներկայացրել են իրենց տեսակետներն ու…

Read More
ԱՄՆ-ն հավելյալ մարդասիրական օգնության կհատկացնի ԼՂ-ից բռնի տեղահանվածների բժշկական և այլ հրատապ կարիքների համար
		27.09.2023 . Միջազգային

ԱՄՆ-ն հավելյալ մարդասիրական օգնության կհատկացնի ԼՂ-ից բռնի տեղահանվածների բժշկական և այլ հրատապ կարիքների համար 27.09.2023 . Միջազգային

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնը հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ: Դրանում ասված է. «Ցավալի են լուրերը, որ առնվազն 68 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ են վիրավորվել Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Մեր կարեկցանք ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և բոլոր տուժածներին։ Կոչ ենք…

Read More
Վրաստանի առաջին ալիք — Հեռուստադպրոցը սկսում է «Մաթեմատիկայի առցանց օլիմպիադա»

Վրաստանի առաջին ալիք — Հեռուստադպրոցը սկսում է «Մաթեմատիկայի առցանց օլիմպիադա»

Նոր սերունդը կենտրոնացած է թվային հնարավորությունների վրա, ուստի Վրաստանի առաջին ալիքը օլիմպիադան կառաջարկի 1TVplay հավելվածում: Առաջին ալիք – Հեռուստադպրոցը սկսում է «Մաթեմատիկայի առցանց օլիմպիադա V-VI դասարանցիների համար»: Նախագիծը չունի նմանակը վրացական հեռուստատեսությունում և եզակի հնարավորություն է տալիս աշակերտներին անվճար մասնակցել Վրաստանի ցանկացած կետից: Օլիմպիադան կմեկնարկի թվային տարածքում՝ 1TVplay-ով։ Շնորհիվ այն բանի, որ նոր սերունդը կենտրոնացած…

Read More
Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Պատարա գետից Ստեփանակերտին խմելու ջրի մատակարարման ընթացքին

Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Պատարա գետից Ստեփանակերտին խմելու ջրի մատակարարման ընթացքին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին այցելել է մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգի թիվ 2 մաքրման կայան և տեղում ծանոթացել Պատարա գետի` օրեր առաջ գործարկված ջրընդունիչ հանգույցից Ստեփանակերտին խմելու ջրի մատակարարման ընթացքին: Երկրի ղեկավարը պատասխանատուներից հետաքրքրվել է խմելու ջրի ընդունման և սպառման ծավալներով, որակի վերահսկողության աշխատանքներով, հավաստիացել, որ Պատարա գետից ստացվող խմելու ջրի քանակն ամբողջությամբ բավարարում է…

Read More
Բուժկենտրոն տեղափոխված կանանց ցուցաբերվել է պատշաճ առաջին օգնություն. նրանց կյանքին որևէ վտանգ չի սպառնում. Արցախի ԱՆ

Բուժկենտրոն տեղափոխված կանանց ցուցաբերվել է պատշաճ առաջին օգնություն. նրանց կյանքին որևէ վտանգ չի սպառնում. Արցախի ԱՆ

Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Այսօր ռուս խաղաղապահները փորձել են ՀՀ Գորիս քաղաքից Արցախ տեղափոխել թվով 27 քաղաքացիների (ներառյալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ), սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի «էկոակտիվիստները» արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Տեղում ադրբեջանցիների միջամտության պատճառով վատացել է մեր քաղաքացիներից չորսի ինքնազգացողությունը, ռուս խաղաղապահները ապահովել են շտապօգնության մեքենայի ժամանումը և նշված չորս…

Read More
Ալիևն Էրդողանին հրավիրել է Բաքու՝ մասնակցելու COP29-ի համաժողովին
		08.05.2024 . Միջազգային

Ալիևն Էրդողանին հրավիրել է Բաքու՝ մասնակցելու COP29-ի համաժողովին 08.05.2024 . Միջազգային

Անկարայում կայացել է տնտեսական համագործակցության հարցերով ադրբեջանա-թուրքական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը։ Այն նախագահել են Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը և Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։ Հանդիպման շրջանակում տարբեր ոլորտներում գործակցության զարգացման երկկողմ փաստաթղթերի փաթեթ է ստորագրվել: Յըլմազը հայտարարել է, որ Անկարան և Բաքուն շարունակելու են իրենց ուղին՝ առաջնորդվելով «երկու պետություն, մեկ ազգ» կարգախոսով։ Նա բարձր է գնահատել…

Read More
Ուկրաինական կողմը պատրաստ չէ հակամարտության կարգավորման խաղաղ ուղիներ փնտրել. Գալուզին

Ուկրաինական կողմը պատրաստ չէ հակամարտության կարգավորման խաղաղ ուղիներ փնտրել. Գալուզին

Ռուսական կողմը պատրաստ է շարունակել Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման շուրջ երկխոսությունը Ստամբուլում, ինչպես նաև բաց է պատվիրակությունների մակարդակի բարձրացման հարցի քննարկման համար: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը պատրաստ չէ հակամարտության կարգավորման խաղաղ ուղիներ փնտրել։ Գալուզինը պարզաբանել է, որ Կիևը փորձում է չեզոքացնել Ալյասկայում կայացած գագաթնաժողովի ընթացքում ՌԴ և…

Read More
Աստանայում Ալիևը և Էրդողանը ԼՂ դեմ սեպտեմբերյան ագրեսիան համարել են «հաջողությամբ իրականացված գործողություն»

Աստանայում Ալիևը և Էրդողանը ԼՂ դեմ սեպտեմբերյան ագրեսիան համարել են «հաջողությամբ իրականացված գործողություն»

Նոյեմբերի 3-ին Աստանայում, որտեղ անցկացվում է Թյուրքական պետությունների կազմակերպության ղեկավարների 10-րդ գագաթնաժողովը, հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Հանդիպմանը նշվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական, եղբայրական և դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ոլորտներում։ Ալիևը և Էրդողանը սեպտեմբերին ԼՂ-ի դեմ իրականացրած ագրեսիան, որի հետևանքով բռնի տեղահանվեց հայ բնակչությունը,…

Read More
Կիևում սկսվել են 3 միլիոն մարդու տարհանման նախապատրաստական աշխատանքները. The New York Times

Կիևում սկսվել են 3 միլիոն մարդու տարհանման նախապատրաստական աշխատանքները. The New York Times

Կիևի իշխանությունները սկսել են քաղաքի բնակիչների «ամբողջական տարհանման» նախապատրաստությունը։ Այդ մասին գրում է The New York Times (NYT) թերթը։ Պարբերականի համաձայն՝ Ուկրաինայի մայրաքաղաքի ամբողջական հոսանքազրկման դեպքում  անհրաժեշտ կլինի դուրս բերել մոտ 3 միլիոն բնակչի։ Նոյեմբերի 5-ին Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն զգուշացրել է, որ քաղաքը կարող է մնալ առանց էլեկտրականության, ջրի և ջեռուցման։ Նոյեմբերի 2-ին Էներգետիկ…

Read More
Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 15 բուժառու

Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 15 բուժառու

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով, վիրահատական միջամտություններ և հետիմպլանտացիոն համուղղում պահանջող ախտաբանությամբ 15 անձ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։   10 բուժառու, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների…

Read More
Որքան հնարավոր է՝ շուտ ճանաչեք Հյուսիսային Կիպրոսը. Էրդողանի կոչը՝ միջազգային հանրությանը

Որքան հնարավոր է՝ շուտ ճանաչեք Հյուսիսային Կիպրոսը. Էրդողանի կոչը՝ միջազգային հանրությանը

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի կոչ է արել միջազգային հանրությանը անհապաղ ճանաչել ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսը և մերժել ցանկացած գործարք, որը Կիպրոսի թուրքերին չի առաջարկի ստեղծել սեփական պետություն, հայտնում է dailysabah-ը։ «Ես կրկնում եմ պատմական կոչը, որ արել եմ ամբողջ աշխարհին ՄԱԿ-ի ամբիոնից՝ որքան հնարավոր է շուտ ճանաչեք Հյուսիսային Կիպրոսը»,- ասել է Էրդողանը Կիպրոսի օկուպացիայի 49-ամյակին…

Read More
Ախալցխայի մունիցիպալիտետի Ածղուր գյուղում անցկացվեց  «Աշնանային փառատոն» ավանդական միջոցառում

Ախալցխայի մունիցիպալիտետի Ածղուր գյուղում անցկացվեց  «Աշնանային փառատոն» ավանդական միջոցառում

Այսօր Ախալցխայի մունիցիպալիտետի Ածղուր գյուղում անցկացվեց  «Աշնանային փառատոն» ավանդական միջոցառումը։ Միջոցառմանը հրավիրված էին Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, քաղաքային խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշվիլին և  տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։ Միջոցառումը ներառում էր բազմազան մշակութային և սպորտային միջոցառումներ, խոհանոց և Վրաստանի տարբեր շրջաններին բնորոշ ավանդական ուտեստներ։ Տեղի դպրոցականներն ու երիտասարդները հյուրերի համար հանդես եկան երաժշտական ​​և պարուսույցային կատարումներով։…

Read More
Թուրքիան կարող է մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ֆիդան

Թուրքիան կարող է մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է քննարկել Հորմուզի նեղուցի ականազերծման գործողություններին մասնակցելու հնարավորությունը Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր խաղաղ համաձայնագրից հետո: Լոնդոնում լրագրողների հետ զրույցում Ֆիդանը նշել է, որ տարբեր երկրների ներկայացուցիչներից կազմված տեխնիկական խումբը զբաղվելու է նեղուցի ականազերծմամբ, իսկ Անկարան աջակցում է նման գործընթացի: Սակայն թուրք նախարարն ընդգծել է, որ Թուրքիան…

Read More
Մերցը հայտարարել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի և Զելենսկու հետ սպասվող բանակցությունների մասին

Մերցը հայտարարել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի և Զելենսկու հետ սպասվող բանակցությունների մասին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը օգոստոսի 13-ին նախաձեռնել է Ուկրաինայի վերաբերյալ առցանց բանակցություններ՝ արևմտյան առաջնորդների, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի ու Վոլոդիմիր Զելենսկու մասնակցությամբ: Այս մասին հայտնում է DW-ն: Ակնկալվում է, որ Մերցից, Թրամփից և Զելենսկուց բացի, զրույցին կմասնակցեն Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի նախագահներն ու կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև Եվրահանձնաժողովի…

Read More
Աբդոլլահիանը և Բայրամովը քննարկել են Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունները

Աբդոլլահիանը և Բայրամովը քննարկել են Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունները

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցի վերաբերյալ Իրանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել` նշելով, որ պաշտոնյաները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Զրույցի ընթացքում Իրանի արտգործնախարարը հակասություններն ու թյուրըմբռնումները վերացնելու լավագույն ուղի է անվանել դիվանագիտական և պաշտոնական խողովակները և ընդգծել, որ լրատվամիջոցներում նման հարցերի քննարկումը ոչ միայն…

Read More
Թուրքիայում պայթյուն է որոտացել. զոհվել է առնվազն 12 մարդ

Թուրքիայում պայթյուն է որոտացել. զոհվել է առնվազն 12 մարդ

Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Քավաքլի գյուղում՝ պայթուցիկների արտադրման գործարանում, պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, ևս 3-ը վիրավորվել են: Պայթյունից հետո շրջան է ուղարկվել շտապ բժշկական օգնության և հրշեջ 112 բրիգադ: Բալըքեսիրի նահանգապետը հայտնել է, որ պայթյունի հետևանքով գործարանի շենքը փլուզվել է: Նա նաև հաստատել է զոհերի և տուժածների մասին տեղեկությունները: Պաշտոնյան…

Read More
Կիևն ինքը կորոշի, թե ինչպես օգտագործել իրեն մատակարարվող զենքերը. Բլինքեն

Կիևն ինքը կորոշի, թե ինչպես օգտագործել իրեն մատակարարվող զենքերը. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ ամերիկյան վարչակազմը դեռ չի հանել ռուսական տարածքին հարվածելու համար ամերիկյան զենքի օգտագործման սահմանափակումները, սակայն Կիևը պետք է ինքնուրույն որոշում կայացնի իր ունեցած զենքի օգտագործման հարցում։ Միևնույն ժամանակ պետքարտուղարը վստահեցրել է, որ «Կիևն ունի բոլոր անհրաժեշտ միջոցները դա անելու համար»: Ինչպես հաղորդվել է, նախօրեին մի խումբ ամերիկացի կոնգրեսականներ՝ Ներկայացուցիչների…

Read More
Ախալցխայում  հանդիպել են Սամցխե-Ջավախքի և Արդահանի մարզպետները

Ախալցխայում հանդիպել են Սամցխե-Ջավախքի և Արդահանի մարզպետները

Սամցխե-Ջավախքի մարզապետ Ակակի Մաճուտաձեն Ախալցխայում ընդունեց Թուրքիայի սահմանամերձ շրջանի՝ Արդահանի նորանշանակ մարզապետ՝ Մահմուտ Էմինին: Այցի նպատակն էր խորացնել Սամցխե-Ջավախքի և Արդահանի միջև եղած հարաբերությունները: Թուրքիայից Ախալցխա ժամանած հյուրը հետաքրքրվեց Սամցխե-Ջավախքում տուրիստական ներուժի զարգացման հարցով: Մարզապետները զրուցեցին սահմանամերձ շրջանների միջև տնտեսական, զբոսաշրջային, մշակութային եւ կրթական ոլորտների համագործակցության զարգացման հեռանկարների մասին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Արդահանի առեւտրաարդյունաբերական…

Read More