Ռուսաստանը չպետք է հաղթող դուրս գա այս հակամարտությունից. Շոլց

Ռուսաստանը չպետք է հաղթող դուրս գա այս հակամարտությունից. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ չի պատրաստվում այցելել Կիև՝ «միայն արարողակարգային լուսանկարներ ունենալու համար»: Նրա խոսքով՝ ինքը Կիև կմեկնի այն ժամանակ, երբ հստակ արդյունքի հասնելու հնարավորություն լինի: «Մենք պետք է անհանգստանանք պատերազմի էսկալացիայի կապակցությամբ, բայց դա չպետք է կաթվածահար անի մեզ: Մենք պետք է կարողանանք ողջամիտ, շատ գիտակցված և շատ համարձակ որոշումներ կայացնել»,-…

Read More
Ադրբեջանը դատապարտում է Նիդերլանդների խորհրդարանի բանաձևերը

Ադրբեջանը դատապարտում է Նիդերլանդների խորհրդարանի բանաձևերը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության ներկայացուցիչներին ազատ արձակելու կոչով Նիդերլանդների խորհրդարանի բանաձևերը և արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի հայտարարությունները: Այխան Հաջիզադեն կողմնակալ է որակել դրանք: «Նրանց ռազմագերիներ անվանելն անընդունելի է»,- ասել է ԱԳՆ խոսնակը: Հաջիզադեն նաև հայտարարել է, թե, իբր, Նիդերլանդների իշխանությունը խեղաթյուրում է 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման՝…

Read More
ԱՄՆ պետքարտուղարը առանձին հանդիպումներ կանցկացնի Փաշինյանի և Ալիևի հետ

ԱՄՆ պետքարտուղարը առանձին հանդիպումներ կանցկացնի Փաշինյանի և Ալիևի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում առանձին հանդիպումներ կանցկացնի ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին նշված է պետքարտուղարի մյունխենյան օրակարգում: Պետքարտուղարության հրապարակման համաձայն՝ եռակողմ հանդիպում նախատեսված չէ: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Կախովկայի ՀԷԿ-ի մոտ գտնվող բնակավայրերը հեղեղվել են․ սկսվել է բնակչության տարհանումը

Կախովկայի ՀԷԿ-ի մոտ գտնվող բնակավայրերը հեղեղվել են․ սկսվել է բնակչության տարհանումը

Կախովկայի ՀԷԿ-ում պայթյունի հետևանքով ջրի մակարդակի բարձրացումից հետո Խերսոնի շրջանի Նովայա Կախովկա քաղաքը ծածկվել է ջրով՝ հայտնել է քաղաքային վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը: Ավելի վաղ բնակավայրում ջրի մակարդակը բարձրացել էր 10 մ, հեղեղվել էին մոտակայքում գտնվող Դնեպրյանի և Կորսունկիի ափամերձ գոտիները: Տարհանվել են Դնեպրի ափին գտնվող մոտ 300 տների բնակիչները։ Տարհանում է սկսվել նաև Նովոկախովկայի…

Read More
Մտադիր չեմ հրաժարական տալ. Մակրոն

Մտադիր չեմ հրաժարական տալ. Մակրոն

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն առաջ է անցել նախկին նախագահ Դոնալդ Թրամփից Ռոյթերզի և Այփսոսի անցկացրած ազգային հարցման արդյունքներով։ Հարիսին աջակցել է հարցվածների 44 տոկոսը, իսկ Թրամփին՝ 42։ Ուսումնասիրությունն անցկացվել է վերընտրվելու համար պայքարից Ջո Բայդենի հեռանալուց հետո։ Քամալա Հարիսն իր նախընտրական քարոզարշավի առաջին հանրահավաքում խոստացել է վերականգնել կուսակցական միասնությունը։ Միջազգային անցուդարձի ուշագրավ այլ նորությունները՝ տեսաշարում:

Read More
Իրակլի Կոբախիձեն և Սուրեն Պապիկյանն ընդգծել են տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության հաստատման կարևորությունը

Իրակլի Կոբախիձեն և Սուրեն Պապիկյանն ընդգծել են տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության հաստատման կարևորությունը

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 2-ին հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։   Հանդիպմանը ներկա էր նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։   Հանդիպման ընթացքում կարևորվել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերությունները, ընդգծվել է բարձրաստիճան պատվիրակությունների միջև պարբերական շփումների արդյունավետությունը:   Վրաստանի վարչապետը ողջունել է պաշտպանության բնագավառում…

Read More
Քուվեյթը հայտարարել Մուբարաք ալ Քաբիր նավահանգստին անօդաչու թռչող սարքով և թևավոր հրթիռով հարվածի մասին

Քուվեյթը հայտարարել Մուբարաք ալ Քաբիր նավահանգստին անօդաչու թռչող սարքով և թևավոր հրթիռով հարվածի մասին

Ուրբաթ Քուվեյթի հանրային աշխատանքների նախարարությունը հայտարարել է, որ Քուվեյթի հարավում գտնվող Մուբարաք ալ Քաբիր նավահանգիստը ենթարկվել է անօդաչու սարքի և թևավոր հրթիռի համակցված հարձակման: Նախնական հաղորդումները վկայում են նյութական վնասի մասին, բայց զոհեր չկան: Մեկ օրվա ընթացքում դա երկրի նավահանգստին հասցված երկրորդ հարվածն է: Ավելի վաղ Քուվեյթի նավահանգստային վարչությունը հայտնել էր, որ «թշնամական» անօդաչու թռչող…

Read More
Փարիզի ահաբեկչական հարձակման համար կասկածվողը ձերբակալվել է. Euronews
		04.12.2023 . Միջազգային

Փարիզի ահաբեկչական հարձակման համար կասկածվողը ձերբակալվել է. Euronews 04.12.2023 . Միջազգային

Ֆրանսիայի 26-ամյա քաղաքացին իրանցի ներգաղթյալների ընտանիքից, Փարիզի կենտրոնում դանակով և մուրճով հարձակվել է անցորդների վրա, ինչի հետևանքով գերմանացի զբոսաշրջիկը մահացել է, ևս երկուսը ստացել են ծանր վնասվածքներ: Հարձակվողը ձերբակալվել է, գործողության ժամանակ նա գոռացել է «Ալլահ աքբար» բառերը, իսկ հարցաքննության ժամանակ ասել է, որ զայրացած է այն ամենի համար, ինչ կատարվում է Գազայի հատվածում, և…

Read More
Հայաստանը կասեցնում է Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերը

Հայաստանը կասեցնում է Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերը

Հուլիսի 12-ից սկսած Տավուշի ուղղությամբ ադրբեջանական հարձակման համատեքստում Թուրքիան հանդես է գալիս Հայաստանի դեմ ուղղված աննախադեպ սպառնալիքներով և Ադրբեջանին սատարող գործողություններով, որոնց դրսևորում է նաև այսօր՝ հուլիսի 29-ից սկսված Ադրբեջանի հետ համատեղ Հայաստանի սահմանների մոտակայքում լայնածավալ զորավարժությունների անցկացումը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ հուլիսի 29-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական առաքելությունը շրջանառել…

Read More
Դադարեցվել է Ուկրաինայի տարածքով ռուսական բնական գազի տարանցումը Եվրոպա

Դադարեցվել է Ուկրաինայի տարածքով ռուսական բնական գազի տարանցումը Եվրոպա

Ելնելով ազգային անվտանգության շահերից՝ այսօրվանից դադարեցվել է ռուսական բնական գազի տարանցումն Ուկրաինայի տարածքով՝ հայտնել է երկրի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն: Նա հավելել է, որ Ուկրաինան սահմանված կարգով այդ մասին տեղեկացրել է միջազգային գործընկերներին: «Մենք դադարեցրել ենք ռուսական գազի տարանցումը, դա պատմական իրադարձություն է։ Ռուսաստանը կորցնում է շուկաները, ֆինանսական կորուստներ է կրելու։ Եվրոպան որոշել է հրաժարվել…

Read More
Խվիչա Կվարացխելիայի «Նապոլին» Իտալիայի չեմպիոն է |

Խվիչա Կվարացխելիայի «Նապոլին» Իտալիայի չեմպիոն է |

Ա Սերիայի 33-րդ տուրի խաղում Խվիչա Կվարացխելյայի «Նապոլին» հյուրընկալվել էր «Ուդինեզեին»։ Այս խաղում նեապոլցիներին անհրաժեշտ էր մեկ միավոր՝ առաջնությունը պաշտոնապես կնքելու համար։ Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ «Նապոլին» Ա Սերիայի ավարտից հինգ տուր առաջ պաշտոնապես դարձավ Իտալիայի չեմպիոն։ Ուդինեի «Dacia Arena»-ում հյուրերին ոգևորել են մինչև 10 հազար նեապոլցիներ։ «Նապոլին» ակտիվ սկսեց խաղը, սակայն 13-րդ րոպեին…

Read More
Թբիլիսիի քաղաքային դատարանը պարտավորեցրել է պետությանը փոխհատուցում վճարել Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցի նախկին սաներին

Թբիլիսիի քաղաքային դատարանը պարտավորեցրել է պետությանը փոխհատուցում վճարել Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցի նախկին սաներին

Թբիլիսիի քաղաքային դատարանը պարտավորեցրել է պետությանը փոխհատուցում վճարել Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցի նախկին սաներին, հաղորդում է «Գործընկերություն հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունը։ Ըստ կազմակերպության՝ դատարանը որոշումը կայացրել է «Գործընկերություն հանուն մարդու իրավունքների» (PHR) կողմից ներկայացված հայցի հիման վրա։ Կազմակերպությունը առաջին ատյանի դատարանում ներկայացրել է 11 նախկին շահառուների շահերը և պահանջել է նրանցից յուրաքանչյուրի համար 100,000 լարի փոխհատուցում։…

Read More
Ուկրաինայում գերիների փոխանակում է եղել. կողմերին 144-ական գերի է վերադարձվել
		30.06.2022 . Միջազգային

Ուկրաինայում գերիների փոխանակում է եղել. կողմերին 144-ական գերի է վերադարձվել 30.06.2022 . Միջազգային

Ուկրաինական և ռուսական կողմը գերիների փոխանակում են իրականացրել: Յուրաքանչյուր կողմի վերադարձվել է 144 զինծառայող։    ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինի խոսքով՝ ազատ արձակված ուկրաինացիների մեծ մասը ծանր վիրավոր է:   Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությունից էլ հայտնել են, որ փոխանակված ռազմագերիների թվում են Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից ռուսական կողմին հանձնված զինվորականները։

Read More
Լոնդոնում հակամիգրանտական երթի ընթացքում ձերբակալվել է ինը մարդ

Լոնդոնում հակամիգրանտական երթի ընթացքում ձերբակալվել է ինը մարդ

Լոնդոնի կենտրոնում սեպտեմբերի 13-ին տեղի է ունենում զանգվածային ցույց, որը կազմակերպել է ակտիվիստ Թոմմի Ռոբինսոնը (իրական անունը՝ Սթիվեն Յաքսլի-Լեննոն)։ Երթի մասնակիցները բողոքել են, որ ներգաղթյալների մեծ թվի պատճառով երկրում տնտեսական ճգնաժամ է հասունանում: «Միացնենք Թագավորությունը» (Unite The Kingdom) երթին, ըստ բրիտանական ոստիկանության, մասնակցել է մոտ 110 հազար մարդ, սակայն կազմակերպիչները պնդում են, թե միլիոնավոր մարդիկ…

Read More
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի 12 շրջանի վրա

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի 12 շրջանի վրա

Ռուսաստանի մի քանի շրջան, այդ թվում՝ մայրաքաղաք Մոսկվան, Բրյանսկը, Էնգելսը հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը անօդաչու թռչող սարքերի հարձակման են ենթարկվել։ «Ռոսավիացիայի» տվյալներով՝ թռիչքների սահմանափակումներ են մտցվել «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի», ինչպես նաև Սարատովի և Կալուգայի օդանավակայաններում։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայրաքաղաքի վրա 10 անօդաչու թռչող սարքի հարձակումը հետ է մղվել։ Արտակարգ իրավիճակների…

Read More
Ջոն Բոլթոնը կամավոր ներկայացել է դատարան. BBC

Ջոն Բոլթոնը կամավոր ներկայացել է դատարան. BBC

Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը կամավոր ներկայացել է դաշնային դատարան՝ իշխանություններին հանձնվելու համար՝ գաղտնի տեղեկատվության հետ անփույթ վարվելու մեղադրանքով։ Նրան առաջադրվել է գաղտնի նյութերի պահպանման և փոխանցման հետ կապված 18 մեղադրանք, դրանցից մի քանիսը դասակարգված են որպես «հույժ գաղտնի»։ Բոլթոնը Թրամփի առաջին վարչակազմում զբաղեցրել է ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը, սակայն սկանդալով լքել Է…

Read More
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնությունները պահպանում են արդիականությունը. Զախարովա

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնությունները պահպանում են արդիականությունը. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին: Զախարովայի խոսքով՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ համաձայնությունները պահպանում են արդիականությունը: Նա շեշտել է՝ Մոսկվան միշտ ուրախ է աջակցել Երևանին և Բաքվին՝ առաջ մղելու հարաբերությունների կարգավորման գործընթացը։ «Լիարժեք գործակցության հնարավորինս շուտ վերսկսումը, իհարկե,…

Read More
Ինչպես է Վրաստանը արդյունավետ պայքարում կորոնավիրուսի դեմ․ այնտեղ վարակակիրների թիվը 67 է, Հայաստանում՝ 235

Ինչպես է Վրաստանը արդյունավետ պայքարում կորոնավիրուսի դեմ․ այնտեղ վարակակիրների թիվը 67 է, Հայաստանում՝ 235

Վրաստանի կողմից կորոնավիրուսի վարակի տարածման դեմ տարվող կանխարգելիչ միջոցառումներն շատ արդյունավետ են։ Նույնիսկ շատ առաջատար երկրներ, որոնք այսօր հայտնվել են դժվարին իրավիճակում վարակի տարածման պատճառով, չեն կարողանում նման արդյունավետ պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ։ Լինելով փոքրիկ ու շատ եվրոպական երկրների համեմատ աղքատ պետություն, Վրաստանը հրաշալի ձեւով կարողանում է կանխարգելել վարակի տարածումը, որպեսզի այն չվերածվի պանդեմիայի երկրի…

Read More
Պատերազմի մեկնարկից ի վեր ԵՄ-ն Ուկրաինային 108 միլիարդ եվրոյի աջակցություն է տրամադրել. Լայեն

Պատերազմի մեկնարկից ի վեր ԵՄ-ն Ուկրաինային 108 միլիարդ եվրոյի աջակցություն է տրամադրել. Լայեն

«Եվրամիությունն աջակցում է Ուկրաինային ռուսական ագրեսիվ պատերազմի առաջին իսկ օրվանից»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ «Մեր անդամ պետությունների հետ համատեղ մենք տրամադրել ենք մոտ 108 միլիարդ եվրոյի աջակցություն։ Ուկրաինան հաղթելու է գոյատևման համար մղվող այս պատերազմում»,- նշել է պաշտոնյան: Նա հավաստիացրել է, որ Եվրամիությունը կաջակցի Ուկրաինային և նրա ժողովրդին…

Read More
Էստոնիան Ուկրաինային է փոխանցել փոքր հեռահարության Mistral զենիթահրթիռային համալիրներ և հրթիռներ
		06.07.2024 . Միջազգային

Էստոնիան Ուկրաինային է փոխանցել փոքր հեռահարության Mistral զենիթահրթիռային համալիրներ և հրթիռներ 06.07.2024 . Միջազգային

Էստոնիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինա է առաքել փոքր հեռահարության Mistral զենիթահրթիռային համալիրներ և հրթիռներ՝ չհստակեցնելով դրանց քանակը: Հունիսին էստոնական լրատվամիջոցները հայտնել էին, որ Էստոնիան, Ֆրանսիան, Բելգիան, Հունգարիան և Կիպրոսը համատեղ պայմանագիր են ստորագրել կարճ հեռահարության Mistral հակաօդային պաշտպանության համակարգերի գնման վերաբերյալ: Ավելի ուշ նշվել էր, որ Էստոնիայի պաշտպանության նախարարությունն այդ տեխնիկան կփոխանցի Ուկրաինային:  Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունից…

Read More
Ռուսաստանը հումանիտար աջակցություն է ցուցաբերում Հայաստանին և Ղարաբաղի հայերին. Զախարովա

Ռուսաստանը հումանիտար աջակցություն է ցուցաբերում Հայաստանին և Ղարաբաղի հայերին. Զախարովա

Ռուսաստանը հումանիտար աջակցություն է ցուցաբերում Հայաստանին և Ղարաբաղի հայերին՝ մասնավորապես Ռուսաստանի կառավարության մասով՝ հաշվի առնելով հայկական կողմի կարիքները։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով՝ 40 տոննա մարդասիրական օգնություն է նախապատրաստվել, առաջիկա օրերին այն կառաքվի Երևան։ «Քանի որ ձմեռը մոտ է, մարդասիրական բեռը ներառում էր շարժական էլեկտրակայան, որը…

Read More
«Ռոսատոմը» նախատեսում է ատոմակայաններ կառուցել Ուրալում, Սիբիրում և Հեռավոր Արևելքում

«Ռոսատոմը» նախատեսում է ատոմակայաններ կառուցել Ուրալում, Սիբիրում և Հեռավոր Արևելքում

«Ռոսատոմը» նախատեսում է ԱԷԿ-ի 600 ՄՎտ միջին հզորության էներգաբլոկներ կառուցել Ուրալում, Սիբիրում և Հեռավոր Արևելքում, ասել է «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի ԱԷԿ-ի շահագործման գծով գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Շուտիկովը։ «Հաշվի առնելով Ուրալում, Հեռավոր Արևելքում և Անդրբայկալում ցանցային ենթակառուցվածքի վիճակը՝ այս շրջաններում մեզ պետք են ոչ թե 1200 ՄՎտ հզորությամբ բլոկներ, ինչպես Ռուսաստանի եվրոպական մասում են, այլ…

Read More
Ռուսաստանը շարունակում է ձգձգել պատերազմը. Զելենսկի

Ռուսաստանը շարունակում է ձգձգել պատերազմը. Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ միայն սեպտեմբերի սկզբից ի վեր ռուսական ուժերն ավելի քան 1300 անօդաչու թռչող սարք, գրեթե 900 ավիառումբ և մինչև 50 տարբեր տեսակի հրթիռներ են արձակել Ուկրաինայի ուղղությամբ: Վերջին օրերին հարվածներ են հասցվել Խարկովին, Օդեսային, Խերսոնին, Կիևին, Զապորոժիեին, Լվովին և այլ բնակավայրերի: Նրա խոսքով՝ այս գիշեր ևս թիրախավորվել է երկրի քաղաքացիական ենթակառուցվածքը:…

Read More
Հուրգադայում շնաձուկը մեկ օրում սպանել է 2 կնոջ

Հուրգադայում շնաձուկը մեկ օրում սպանել է 2 կնոջ

Եգիպտոսում՝ Հուրգադա առողջարանային քաղաքի մոտ, 3 մետրանոց շնաձուկը մեկ օրում սպանել է երկու զբոսաշրջիկի։ Այս մասին հայտնել են երկրի շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունից։ Գիշատիչի առաջին զոհը ավստրիացի 68-ամյա կին է: Շնաձուկը զբոսաշրջիկների աչքի առաջ կծել է նրա ձեռքն ու ոտքը։ Ստացած վնասվածքներից տուժածը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Նույն օրը առաջին հարձակման վայրից 200…

Read More
Ուկրաինայի դեսպանը կանչվել է Հնդկաստանի ԱԳՆ Զելենսկու հայտարարության պատճառով

Ուկրաինայի դեսպանը կանչվել է Հնդկաստանի ԱԳՆ Զելենսկու հայտարարության պատճառով

Հնդկաստանի արտգործնախարարություն է կանչվել Նյու Դելիում Ուկրաինայի դեսպանը՝ կապված Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Ռուսաստան կատարած այցի վերաբերյալ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունների հետ: Այդ մասին հայտնել է Economic Times թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Նշվում է, որ Հնդկաստանը միջադեպի ֆոնին հետաձգել է Ուկրաինայի հետ համատեղ հարցերով աշխատանքային խմբի նիստը: Նախորդ շաբաթ Զելենսկին քննադատել էր Մոդիի հանդիպումը Ռուսաստանի նախագահ…

Read More
Իսրայելի հետ բանակցությունները կարող են առաջիկա օրերին արդյունքի հանգեցնել. Սիրիայի նախագահ

Իսրայելի հետ բանակցությունները կարող են առաջիկա օրերին արդյունքի հանգեցնել. Սիրիայի նախագահ

Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան հայտարարել է, որ Իսրայելի հետ անվտանգության համաձայնագրի շուրջ բանակցությունները կարող են արդեն առաջիկա օրերին արդյունքի հանգեցնել: Աշ-Շարաայի խոսքով՝ անվտանգության պայմանագիրն անհրաժեշտություն է, որի արդյունքում պետք է հարգվի Սիրիայի օդային տարածքը և տարածքային ամբողջականությունը: Դամասկոսը հույս ունի, որ համաձայնագրի ստորագրումից հետո Իսրայելը կդադարեցնի ավիահարվածները երկրի տարածքին և հետ կքաշի զորքերը Սիրիայի հարավից:…

Read More
Ադրբեջանը Վրաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է. Ղարիբաշվիլի

Ադրբեջանը Վրաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է. Ղարիբաշվիլի

Աշխատանքային այցով Ադրբեջանում է գտնվում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Գաբալայում նախագահ Իլհամ Ալիևի հետ երկկողմ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում նա հայտարարել է, որ Ադրբեջանը Վրաստանի ոչ միայն բարեկամն է, այլև կարևոր ռազմավարական գործընկերը։ Երկու երկրի հիմնական նպատակներից մեկն էլ այս պահին խաղաղության և կայունության խթանումն է։ «Մեր հիմնական նպատակն է նպաստել խաղաղությանն ու կայունությանը:…

Read More
Կատրին Կոլոննան հաստատել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման անհրաժեշտությունը

Կատրին Կոլոննան հաստատել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման անհրաժեշտությունը

Ֆրանսիայի Ազգային ժողովում երկրի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան հաստատել է հոկտեմբերի 20-ին մեկնարկած՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման անհրաժեշտությունը։ «Այս առաքելությունն իսկապես սահմանափակում է էսկալացիայի ռիսկերը՝ վերահսկելով իրավիճակը սահմանին»,- ասել է Կոլոննան։ Արտգործնախարարը վերահաստատել է նաև Ֆրանսիայի և Եվրամիության աջակցությունը Հայաստանին ու խոստացել շարունակել ջանքերը խաղաղության հաստատման ուղղությամբ։

Read More
Սամցխե-Ջավախքի ոստիկանության բաժնի ղեկավար է նշանակվել Լևան Խարաբաձեն

Սամցխե-Ջավախքի ոստիկանության բաժնի ղեկավար է նշանակվել Լևան Խարաբաձեն

Ըստ ՆԳՆ-ի, Լևան Խարաբաձեն գլխավորելու է Սամցխ-Ջավախքի ոստիկանության բաժանմունքը: Լևան Խարաբաձեն նախկինում զբաղեցրել է Մցխեթա-Մթիանեթի ոստիկանության բաժնի տնօրենի տեղակալի պաշտոնը: Սամցխե-Ջավախքի ոստիկանության բաժնի նախկին տնօրեն Ավթանդիլ Գալդավան տեղափոխվել է ոստիկանության Սամեգրելոյի բաժին:

Read More