Հայտարարված մասնակի զորահավաքում ընդգրկված են միայն կոնկրետ զորամասեր. Արցախի տեղեկատվական շտաբի պարզաբանումը 05.08.2022 . Արցախ
Հաշվի առնելով մասնակի զորահավաքի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած տարաբնույթ քննարկումները՝ Արցախի տեղեկատվական շտաբը նպատակահարմար է գտել հանդես գալ լրացուցիչ պարզաբանմամբ: «Պայմանավորված վերջին օրերին շփման գծում լարվածության աճով՝ անհրաժեշտություն է առաջացել համալրել առանձին զորամասեր և զինվորական կամ քաղաքացիական պաշտոններ: Այդ պատճառով Արցախի նախագահի հրամանագրով հայտարարվել է մասնակի զորահավաք, որն ի տարբերություն ընդհանուր զորահավաքի, պետության…
