ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքներին
		21.04.2024 . Միջազգային

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքներին 21.04.2024 . Միջազգային

Ապրիլի 15-19-ը Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը: Աշխատանքներին մասնակցել են ԱԺ պատգամավորները՝ կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ-ն: Այս անգամ Հայաստանին ուղիղ առնչվող հարցեր, կարծես, չեն եղել: Քննարկման առանցքում են եղել ռուս-ուկրաինական, իսրայելա-պաղեստինյան պատերազմները: Այդ համատեքստում եվրոպացի խորհրդարանականներն անդրադարձել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին ու Գազայի…

Read More
ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներն Ուկրաինա ուղարկելու անհրաժեշտություն չկա. կարող է հանգեցնել վտանգավոր էսկալացիայի. Քեմերոն
		03.05.2024 . Միջազգային

ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներն Ուկրաինա ուղարկելու անհրաժեշտություն չկա. կարող է հանգեցնել վտանգավոր էսկալացիայի. Քեմերոն 03.05.2024 . Միջազգային

Հյուսիսատլանտյան դաշինքի ստորաբաժանումներն Ուկրաինա ուղարկելը կարող է հանգեցնել վտանգավոր էսկալացիայի. նման քայլի անհրաժեշտություն չկա։ Sky News հեռուստաալիքի հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Քեմերոնը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, որ չի կարող բացառել իրադարձությունների նման զարգացումը: «Ներկայումս մենք վերապատրաստել ենք ավելի քան 60 հազար ուկրաինացի զինվորականի: Կարծում եմ, որ սխալ…

Read More
Թուրքիան գոհունակությամբ է ընդունում Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահությունն ամրապնդելուն միտված քայլերը. Ֆիդան

Թուրքիան գոհունակությամբ է ընդունում Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահությունն ամրապնդելուն միտված քայլերը. Ֆիդան

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը մեջլիսում 2024 թվականի բյուջեի քննարկումների ընթացքում հանդես է եկել ընդգրկուն ելույթով, որում անդրադարձել է նաև տարածաշրջանային հարցերին: Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունն ամրապնդվել է: Ֆիդանը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահությունն ամրապնդելուն միտված քայլերը Թուրքիան գոհունակությամբ է ընդունում և ցանկանում է, որ ժամ առաջ ստորագրվի…

Read More
Իրակլի Ղարիբաշվիլի. Մեր զինվորականները մեզ ցույց տվեցին օրինակելի հերոսություն, նվիրում, անձնազոհություն, իրենց զոհաբերեցին հայրենիքի համար և փրկեցին մեր բազմաթիվ համաքաղաքացիների

Իրակլի Ղարիբաշվիլի. Մեր զինվորականները մեզ ցույց տվեցին օրինակելի հերոսություն, նվիրում, անձնազոհություն, իրենց զոհաբերեցին հայրենիքի համար և փրկեցին մեր բազմաթիվ համաքաղաքացիների

«Իմ և մեր կառավարության անունից ցանկանում եմ մեր մեծագույն համեստությունը հայտնել և իմ վիշտը հայտնել մեր զոհված հերոսների ընտանիքներին, մեր զինվորականներին և ոչ միայն զինվորականներին, մեր քաղաքացիներին, մեր հերոսների վառ հիշատակին»-այս մասին ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Մուխաթգվերդի եղբայրների գերեզմանատանը։ Վարչապետի խոսքով՝ օգոստոսյան պատերազմի ժամանակ երկիրը մեծ ցավ է ապրել: «Կորցրեցինք շատ մարդկանց, մեր համաքաղաքացիներին,…

Read More
Թբիլիսիում երկու մարդ է սպանվել

Թբիլիսիում երկու մարդ է սպանվել

Թբիլիսիում երկու մարդ է սպանվել, կան նաև վիրավորներ։ Ըստ առկա տեղեկությունների՝ սպանությանը նախորդել է բանավոր վիճաբանություն։ Դեպքը տեղի է ունեցել ուշ գիշերին։ Հետաքննությունը ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ և 109-րդ հոդվածներով, որոնք ենթադրում են ապօրինի կերպով հրազեն ձեռք բերել, պահել և կրել, ինչպես նաև դիտավորյալ սպանություն իրականացնելու վարկածով։

Read More
ԿՀՎ-ն սպառնացել է թուրք գործարարներին Ռուսաստանի հետ գործարքների համար. ԶԼՄ-ներ

ԿՀՎ-ն սպառնացել է թուրք գործարարներին Ռուսաստանի հետ գործարքների համար. ԶԼՄ-ներ

ԿՀՎ-ն սպառնացել է թուրք գործարարներին՝ Ռուսաստանի հետ գործարքների համար. թուրքական կողմին հարցրել են ռուսներին անշարժ գույքի վաճառքի պայմանագրերի մասին՝ գրում է Yeni Şafak թերթը։ Հրապարակման համաձայն՝ Թուրքիայում ԿՀՎ ներկայացուցիչը զանգահարել և բացահայտ սպառնացել է ռուսական ընկերությունների հետ բնակարանների գնման մեջ ներգրավված շինարարական ընկերությունների պաշտոնյաներին։ Wall Street Journal պարբերականի տեղեկությունների համաձայն էլ՝ ԱՄՆ-ը Թուրքիային զգուշացրել է,…

Read More
Եվրախորհրդարանում պահանջել են անհապաղ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նախագահի դեմ և կոչ արել բոյկոտել COP-29-ը

Եվրախորհրդարանում պահանջել են անհապաղ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նախագահի դեմ և կոչ արել բոյկոտել COP-29-ը

Եվրախորհրդարանում կայացել է քննարկում՝ «Ադրբեջանում քաղաքական իրավիճակը և մարդու իրավունքների խնդիրները» թեմայով: Հինգշաբթի կկայանա բանաձևի քվեարկությունը: Աշխատանքի և սոցիալական հարցերով եվրահանձնաժողովի փոխնախագահ Նիկոլաս Շմիտը նշել է, որ Ադրբեջանում օրեցօր վտանգվում են մարդու իրավունքները, և ավելի է ճնշվում ազատ խոսքը: Միաժամանակ, նա նշել է, որ Երևանը և Բաքուն այսօր առավել քան երբևէ մոտ են խաղաղության հաստատմանը,…

Read More
Արցախահայության համար խաղաղության օրակարգն ընդունելի է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համատեքստում. Արայիկ Հարությունյան

Արցախահայության համար խաղաղության օրակարգն ընդունելի է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համատեքստում. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 3-ին հանդիպել է Արցախի հաշվեքննիչ պալատի աշխատակազմի պատասխանատուների հետ։ Պալատի նախագահ Տիգրան Ծատրյանը նախագահին է ներկայացրել գերատեսչության կողմից հաշվեքննության արդյունքներով արձանագրված անհամապատասխանությունների վերացման ու հետհսկողական աշխատանքների ընթացքը: Արայիկ Հարությունյանը վերահաստատել է պետական միջոցների արդյունավետ օգտագործման վերաբերյալ ավելի վաղ հնչեցրած իր մոտեցումները՝…

Read More
Ճիշտ կլիներ Եռատոն նշեին. Էդուարդ Այվազյանը՝ «Անմահ գնդի» երթի մասին

Ճիշտ կլիներ Եռատոն նշեին. Էդուարդ Այվազյանը՝ «Անմահ գնդի» երթի մասին

Aliq.ge-«Անմահ գունդ» համառուսական շարժումը ծրագրում է վաղը՝ մայիսի 9-ին  Վրաստանի մեծ ու փոքր քաղաքներում, այդ թվում նաև Ախալքալաքիում և Նինոծմինդայում երթ անցկացնել:  Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի ղեկավարն «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասաց, որ նպատակահարմար չի տեսնում այդ ակցիայի անցկացումը Ջավախքում, քանի որ այն ասոցացվում է Վրաստանում և մի շարք այլ երկրներում ռուսական  քարոզչության հետ, չի…

Read More
Ադրբեջանում ՌԴ դեսպանատունը դատապարտել է Բաքվի ռուսական գերեզմանատան պղծումը

Ադրբեջանում ՌԴ դեսպանատունը դատապարտել է Բաքվի ռուսական գերեզմանատան պղծումը

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունն արձագանքել է Բաքվի Սաբունչի շրջանի Զաբրատ ավանի ռուսական գերեզմանոցում տեղի ունեցած վայրագությանը: «Մենք խստորեն դատապարտում ենք կատարված վանդալիզմը, որի ժամանակ վնասվել է մեր հայրենակիցների շուրջ 100 գերեզման։ Դա վրդովմունք ու զայրույթ է առաջացնում: Հաշվի առնելով այս անվայել գործողության մասշտաբները` դժվար է այն համարել պատահական խուլիգանական արարք: Ցավալի է, որ դա տեղի ունեցավ…

Read More
ՄԱԿ-ում այսօր քվեարկության կդրվի Մարդու իրավունքների խորհրդից Ռուսաստանին հեռացնելու հարցը

ՄԱԿ-ում այսօր քվեարկության կդրվի Մարդու իրավունքների խորհրդից Ռուսաստանին հեռացնելու հարցը

Այսօր՝ ապրիլի 7-ին, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդի պահանջով քվեարկության կդրվի Ռուսաստանին Մարդու իրավունքների խորհրդի կազմից հեռացնելու հարցը: Պատճառը Բուչա քաղաքում տասնյակ խաղաղ բնակիչների սպանությունն է: ՄԱԿ-ի անդամ 193 երկրներն ընդգրկող Գլխավոր վեհաժողովը ձայների երկու երրորդով կարող է կասեցնել խորհրդին ցանկացած երկրի անդամակցություն: Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, արձագանքելով ամերիկյան…

Read More
Ժամանակն է, որ Ադրբեջանը և Հայաստանը աշխատեն խաղաղության համաձայնագրի նախագծի վրա. Ալիև

Ժամանակն է, որ Ադրբեջանը և Հայաստանը աշխատեն խաղաղության համաձայնագրի նախագծի վրա. Ալիև

Եվրամիությունը և անդամ երկրները պատրաստ են լրացուցիչ մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին,- hայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։ Հիշեցնենք՝ ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտարարել էր 5 միլիոն եվրոյի մարդասիրական օգնության փաթեթի մասին։ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի միջազգային արձագանքը՝ տեսաշարում:

Read More
Այսօր Արցախի մի շարք համայնքներում ՏԻՄընտրություններ են
		10.04.2022 . Արցախ

Այսօր Արցախի մի շարք համայնքներում ՏԻՄընտրություններ են 10.04.2022 . Արցախ

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների արահերթ ընտրություններ են անցկացվում Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն (համայնքի ղեկավարի), Նորշեն, Ծովատեղ, Սոս, Վարանդա (ավագանու անդամների) համայնքներում և Շահումյանի շրջանի Ակնաբերդ (ավագանու անդամների) համայնքում: Այդ մասին հայտնում են Արցախի ԿԸՀ-ից։   Արցախի Մարտունու և Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկացնում են, որ ժամը 8:00-ին բացվել են բոլոր 6 ընտրական տեղամասերը և քվեարկությունը…

Read More
Ախալցխայի նկարչական  դպրոցում կազմակերպվել էր «Ապագա նկարիչներ» խորագրով ցուցահանդես

Ախալցխայի նկարչական  դպրոցում կազմակերպվել էր «Ապագա նկարիչներ» խորագրով ցուցահանդես

Ախալցխայի նկարչական  դպրոցում կազմակերպվել էր «Ապագա նկարիչներ» խորագրով ցուցահանդես: Ցուցահանդեսում ներկայացված էին ձեռագործ իրեր, վիտրաժներ, նկարներ, հուշանվերներ, կտորից, ճենապակուց և կավե աշխատանքներ: Նկարչական  դպրոցի աշխատանքը և ուսումնական տարվա ընթացքում ձեռք բերված արդյունքները ամփոփեց Ախալցխայի արվեստի դպրոցի տնօրեն Նանա Նաթենաձեն: Ցուցահանդեսին ներկա էին  Ախալցխայի մունիցիպալիտետի խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշվիլին, քաղաքապետի առաջին տեղակալ Դավիթ Տաբատաձեն,  քաղաքապետ Վառլամ…

Read More
Կանադայի արտգործնախարարի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

Կանադայի արտգործնախարարի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

Կանադայի արտգործնախարար Անիտա Անանդը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել: «Այսօր նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Մենք կանադահայերի հետ հարգում ենք 1,5 միլիոն զոհված հայերի և բոլոր նրանց հիշատակը, ովքեր տուժել են պատմության այս մռայլ գլխի ժամանակ։ Մենք վերահաստատում ենք այդ զանգվածային սպանությունները վերապրածների հավաքական հիշողության պահպանման կարևորությունը։ Ճանաչումը հանդիսավոր…

Read More
Վերջին զանգը հնչեց Դիլիսկայի N1 հանրային դպրոցում

Վերջին զանգը հնչեց Դիլիսկայի N1 հանրային դպրոցում

Այսօր՝ հունիսի 15֊ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկա գյուղում անցկացվեց Վերջին զանգի միջոցառումը։ Վրաստանի դպրոցներում Վերջին զանգը հնչել է մեկ ամիս առաջ, Դիլիկայում ավելի ուշ միջոցառման անցկացումը պայմանավորված է համագյուղացի վաղամեռիկ Խաչատուր Գոգորյանի անմար հիշատակով։ Դիլսկայի N1 հանրային դպրոցին այսօր  հրաժեշտ տվեց 20 շրջանավարտ, որոնցից 5֊ը գերազանցիկ են, իսկ երկուսը ոսկե մեդալակիր։…

Read More
Պեսկովը՝ Պուտին-Փաշինյան նախատեսված հանդիպմասն մասին

Պեսկովը՝ Պուտին-Փաշինյան նախատեսված հանդիպմասն մասին

ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ չորեքշաբթի Մոսկվայում կայանալիք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը անհրաժեշտ է և սպասված երկու կողմերի համար: Նրա խոսքով՝ Պուտինը շատ խիտ աշխատանքային գրաֆիկ ունի։ Այս օրը հիմնականում նվիրված է եվրասիական ինտեգրման թեմային։ Կեսօրից հետո կսկսվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը,…

Read More
France 24-ը փաստերով հերքել է ֆրանսիական միջուկային թափոնները Հայաստան տեղափոխելու մասին կեղծ լուրը

France 24-ը փաստերով հերքել է ֆրանսիական միջուկային թափոնները Հայաստան տեղափոխելու մասին կեղծ լուրը

Ֆրանսիական France 24 հեռուստաընկերությունն անդրադարձել է վերջերս տարածված ապատեղեկությանը, թե իբր Ֆրանսիան գաղտնի կերպով միջուկային թափոններ է տեղափոխել Հայաստան։    Հեռուստաընկերության ռեպորտաժում Կատարինա Մարշոն դ՛Աբրոն նշել է, որ կեղծ լուրը դարձել է «վիրուսային» և լայն տարածում ստացել սոցիալական ցանցերում: Օրինակ՝ X-ում 2.1 միլիոն դիտում է ունեցել հունիսի 25-ին կատարված մի հրապարակում, թե միջուկային էներգիայի ոլորտում…

Read More
Մադրիդում մեկնարկել է ՆԱՏՕ-ի եռօրյա գագաթնաժողովը

Մադրիդում մեկնարկել է ՆԱՏՕ-ի եռօրյա գագաթնաժողովը

Իսպանիայի մայրաքաղաքում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը կտևի երեք օր: Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների ղեկավարների քննարկման առանցքային հարցերը կլինեն հակամարտությունը Ուկրաինայում և ՆԱՏՕ-ի նկատմամբ սպառնալիքները: Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարները Մադրիդում հանդիպման ժամանակ առանցքային որոշումներ կկայացնեն, որոնց թվում են նոր ռազմավարական հայեցակարգի ընդունումը, ՆԱՏՕ-ի ամրապնդման, զսպման և պաշտպանության միջոցառումները, ինչպես նաև…

Read More
Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ շարունակելու է ղեկավարել Ժողովրդահանրապետական կուսակցությունը

Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ շարունակելու է ղեկավարել Ժողովրդահանրապետական կուսակցությունը

Թուրքիայի Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, որը նախագահի ընտրություններում ընդդիմության միակ թեկնածուն էր, հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ իր պաշտոնից՝ մայիսի 28-ին քվեարկության երկրորդ փուլում կրած պարտությունից հետո։ Թուրքիայի գործող նախագահ Էրդողանին պարտվելուց հետո Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ շարունակելու է պայքարը «ավտորիտար ռեժիմի» դեմ։ Տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով Ժողովրդահանրապետական ​​կուսակցության աղբյուրները, հաղորդում են, որ…

Read More
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Հայ առաքելական եկեղեցու հետևորդներին՝ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Հայ առաքելական եկեղեցու հետևորդներին՝ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Իքսի իր էջում գրել է. «Անկեղծ շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա միաբանությանը աշխարհի բոլոր անկյուններում, հատկապես՝ Վրաստանում ապրողներին։   Շնորհավորում եմ մեր հայազգի հայրենակիցներին, ինչպես նաև այն  դավանանքների ներկայացուցիչներին, որոնք այսօր նշում են Տիրոջ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը։   Ես միանում եմ ձեր ուրախությանը և մաղթում խաղաղություն, առողջություն ու…

Read More
Եվրամիությունը 1 մլրդ եվրո է հատկացրել Ուկրաինային․ Ֆոն դեր Լայեն
		01.08.2022 . Միջազգային

Եվրամիությունը 1 մլրդ եվրո է հատկացրել Ուկրաինային․ Ֆոն դեր Լայեն 01.08.2022 . Միջազգային

Եվրոպական Միությունն Ուկրաինային լրացուցիչ 500 մլն եվրո է հատկացրել մակրոֆինանսական օգնության տեսքով։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ հավելելով, որ վաղը ևս 500 մլն եվրո կհատկացվի։ «Այս 1 միլիարդ եվրոն Ուկրաինային կօգնի բավարարել իր ֆինանսական կարիքները և ամրապնդել երկիրը վճռորոշ փուլում»,- գրել է Ֆոն դեր Լայենը Twitter-ի իր միկրոբլոգում։ Ուկրաինայի վարչապետ…

Read More
Նինոծմինդայի շրջանում կայացավ հանդիպում կապված շրջանում գործող մանկապարտեզների հետ

Նինոծմինդայի շրջանում կայացավ հանդիպում կապված շրջանում գործող մանկապարտեզների հետ

Ապրիլի 3–ին Նինոծմինդայի քաղաքապետարանում կայացավ հանդիպում, որի ընթացքում քննարկվեց շրջանում գործող մանկապարտեզների գործունեությունը և առկա խնդիրները: Հանդիպմանը ներկա էին քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, իրավաբանական ծառայության պետ Անդրանիկ Քսպոյանը, Մշակույթի և Սպորտի ծառայության պետ Ժորա Սնխչյանը, Կրթության , մշակույթի և Հուշարձանների պահպանության բաժնի  պետ Լաուրա Վարժապետյանը, « Ծիծեռնակ» Մանկապարտեզի տնօրեն  Նարինե Գինոսյանը և գյուղերում գործող մանակապարտեզների վարչուհիները:…

Read More
Ադիգենի մունիցիպալիտետի Մոխե գյուղում կառուցվել  է   ճամբարի և խնջույքի տեղ

Ադիգենի մունիցիպալիտետի Մոխե գյուղում կառուցվել է ճամբարի և խնջույքի տեղ

Ադիգենի մունիցիպալիտետում՝ Մոխե գյուղում, «Ադիգենի մունիցիպալիտետի անտառների կայուն կառավարում, II փուլ» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է էկոտուրիզմի ենթակառուցվածք՝ պիկնիկ և ճամբար։ Այս մասին տեղեկություն է տարածում շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը։ Նրանց տեղեկություններով՝ ծրագրի ֆինանսական աջակիցն է Վրաստանի Սլովենիայի Հանրապետության միջազգային համագործակցության և զարգացման կենտրոնը (CMSR): Հաշվի առնելով սլովենական պրակտիկան՝ Մոխե գյուղի ջրվեժների կասկադին ավելացվել է նոր…

Read More
Մոսկվան և Թեհրանը մոտ ժամանակներս ռուսական գազի մատակարարման պայմանագիր կկնքեն

Մոսկվան և Թեհրանը մոտ ժամանակներս ռուսական գազի մատակարարման պայմանագիր կկնքեն

Մոսկվան և Թեհրանը պատրաստ են մոտ ժամանակներս ռուսական գազի մատակարարման պայմանագիր կնքել: Նախօրեին ռուսական «Գազպրոմը» և National Iranian Gas Company-ն ռազմավարական հուշագիր են ստորագրել Ռուսաստանից Իրան գազի մատակարարումների կազմակերպման մասին: Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին հայտնել է, որ երկրի ենթակառուցվածքը շուտով պատրաստ կլինի ռուսական գազի ընդունմանը: Tasnim գործակալության տվյալով՝ Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերը Ռուսաստանի…

Read More
Մայք Ջոնսոնը վերընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում

Մայք Ջոնսոնը վերընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում

Հանրապետական Մայք Ջոնսոնը վերընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում: Նա հաղթել է երեք ձայնի առավելությամբ։ Ներկայացուցիչների պալատում հանրապետականները աննշան մեծամասնություն ունեն՝ 219 տեղ դեմոկրատների 215-ի դիմաց:

Read More
Զելենսկին մտադիր է դիմել ԱՄՆ զենք արտադրողներին

Զելենսկին մտադիր է դիմել ԱՄՆ զենք արտադրողներին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մտադիր է հաջորդ շաբաթ ելույթ ունենալ ամերիկյան զենք արտադրողների ֆորումում՝ РИА Новости-ին հայտնել են միջոցառման կազմակերպիչները։ «Նախագահ Զելենսկու ելույթը «Ապագայի ուժերը» համաժողովում հաստատվել է»,- ասել է ԱՄՆ ազգային պաշտպանական-արդյունաբերական ասոցիացիայի ներկայացուցիչը: Ասոցիացիան հաջորդ չորեքշաբթի համաժողով է անցկացնելու Տեխաս նահանգի Օսթին քաղաքում։ Reuters-ի փոխանցմամբ՝ ֆորումին կմասնակցի նաև Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։…

Read More
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Գիորգի Ջինչարաձեն այցելել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի 3 նոր հանրային դպրոցներ

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Գիորգի Ջինչարաձեն այցելել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի 3 նոր հանրային դպրոցներ

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Գիորգի Ջինճարաձեն, Սամցխե-Ջավախքի շրջանի պետական ​​ներկայացուցիչ Զաալ Գելաշվիլիի և Վրաստանի խորհրդարանի անդամ Անտոն Օբոլաշվիլիի հետ միասին, այցելել է Սամցխե-Ջավախքի շրջանի 3 նոր հանրային դպրոցներ։ Դպրոցներ կատարած այցելության ընթացքում Գիորգի Ջինճարաձեն ծանոթացավ կրթական գործընթացին և աշակերտներին ու ուսուցիչներին մաղթեց բեղմնավոր աշխատանք նոր միջավայրում։ Կրթական տարածքներից բացի, Ախալցխայի թիվ 5,…

Read More