Լատվիան չի բացառել ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու հնարավորությունը
Լատվիական Latvijas Gāze ընկերությունը հավանական է համարել ռուսական գազի դիմաց ռուբլով վճարմանն անցնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։ Ըստ ֆիրմայի մամուլի հաղորդագրության՝ ռուսական ազգային արժույթով վճարումը չի խախտում պատժամիջոցների ռեժիմը: Ռուբլով վճարումը հավանական է համարել նաև Սլովակիայի էկոնոմիկայի նախարարության ղեկավար Ռիչարդ Սուլիկը: Նա հայտարարել է, որ ռուսական գազի մատակարարումները երկիր չեն կարող դադարեցվել, ուստի…
