Վրաստանի ԱԳՆ նոր ղեկավարը հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի հետ
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Բրյուսելում հանդիպում է ունեցել Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ։ Դարչիաշվիլին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո դա դիվանագետի առաջին բանակցություններն են։ Ըստ ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության՝ հանդիպմանը Բորելը կենտրոնացել է Վրաստանին ԵՄ-ի լիակատար աջակցության վրա՝ ներկայիս բարդ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական համատեքստում և Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետևանքների վրա։…
