Հայոց պետականության լինելության և հայ ժողովրդի անվտանգության բանալին գտնվում է Արցախում. Արցախի ԱԺ հայտարարությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովն այսօր հրավիրված արտահերթ նիստում ընդունել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Արցախի Հանրապետության Ազգային ժողովը՝ որպես Արցախի ժողովրդի առաջնային մանդատ ունեցող բարձրագույն ներկայացուցչական մարմին, արտահայտելով հասարակական-քաղաքական լայն շրջանակների կարծիքն ու դիրքորոշումը, կոչ է անում համահայկական մակարդակով ձևավորել համազգային համախմբում՝ Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ: Համոզված ենք, որ Հայաստանի և Արցախի հանրապետությունները,…
